ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

176/366

Աստվածատուր լույսն ընդունելը, 24 Հունիս

Ուղարկիր քn լույսը և քո Ճշմարտությունը նրան առաջհնnրդեն ինձ և տանեն ինձ դեպի քո սուրբ սարը և դեպի քո բնակարանները։ Սաղմոս 43. 3: ԱԴ 185.1

Տեր Հիսnաը եկավ մեր աշխարհ՝ լի ողորմությամբ, կյանքով և լույսով, պատրաստ՝ փրկելու նրանց, ովքեր կգային Իր մոտ։ Սակայն Նա չի կարող փրկել ոչ ոքի՝ հակառակ նրա կամքին։ Աստված չի բռնանում խղճի վրա, չի տանջում մարմինը, որպեսզի ստիպի մարդ-կանց պահելու Իր օրենքը։ Սա սատանայի գործելաձևն է... ԱԴ 185.2

Տերը հայտնել է, որ տափս է մեղավորին Աստծո հետ համագոր-ծակցելու առանձնաշնորհը։ Նա տափս է լույս և ճշմարտության ապա-ցույցներ։ Նա հստակ ներկայացնում է Իր պահանջները, և մեղավորը պի-տի վճռի՝ կամենո՞ւմ է արդյոք ինքը ընդունել ճշմարտությունը, շնորհ և ուժ ստանալ՝ բոլոր պայմանները կատարելու համար և հանգիստ գտնել՝ հոժարակամ ծառայելով Հիսուս Քրիստոսին, Նրան, Ով վճարել է իր փրկագինը։ Երբ մեղավորը վարանում է, չի գնահատում այն լույսը, որ հասել է իր գիտակցությանը և հուզել հոգին, և հրաժարվում է Աստծուն հնազանդվելուց, լույսը գնալով աղոտանում է և, ի վերջո, անհայտանամ։ Նրանք, ովքեր չեն գնահատում լույսի առաջին շողերը, չեն ընդունի նաև ճշմարտության ավելի մեծ ապացույցները։ Եթե Աստծո քնքուշ կանչը արձագանք չի գտնում մեզավորի սրտում, ապա նրա վրա գործած առաջին տպավորությունը կորցնում է իր կարևորությունը, և նա, ի վերջո, մնում է խավարում։ Հրավերը լի է սիրով։ Վերջնական մերժման ժամանակ լույսը նույնքան վառ է, որքան այն պահին, երբ առաջին անգամ լուսավորել էր նրան, սակայն լույսը մերժելու հետևանքով նա պատվում է խավարով և չի գիտակցում լույսը արհամարհելու վտանգը։ Քրիստոսն ասում է այս— պիսինին. «Սի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է»։ ԱԴ 185.3

Այսօր հաստատուն դարձրեք ձեր կանչված ու ընտրված լինելը։ Պետրոսը առաջարկում է կյանքի ապահովագրության աշխարհում գոյություն ունեցող լավագույն ձևը։ Նա ասում է. «Շնորհը և խաղաղու-թյունը շատանան ձեզ վրա... ինչպես որ նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշ-տությանը»։ ԱԴ 185.4