ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Երկրպագության և հանգստի ուրախ շաբաթը, 23 Հունիս
Վեg օր գործ գործվի, բայց յոթերորդ օրը Հանգստության շաբաթ է սուրբ ժողով է. ոչ մի գործ չպիտի դործեք. ԵՀովայի Համար շաբաթ է ՝նա ձեր բոլոր բնակություններում։ ՚Ղևաաgng 23. 3: ԱԴ 184.1
Մեզ պատկանող ինչ էլ որ Աստված պահանջի, Նա վերադարձ-նում է Իր փառքով հարստացած և վերափոխված... ԱԴ 184.2
Շաբաթն ու ընտանիքը հիմնադրվել են Եդեմում, և ըստ Աստծո մտադրության՝ անքակտելիորեն կապված են միմյանց հետ։ Այդ օրը ավե-լի, քան որևէ այլ օր, հնարավորություն ունենք Եդեմի կյանքով ապրելու։ Աստծո ծրագրի համաձայն՝ ընտանիքի անդամները պետք է միասին աշխատեին, ուսումնասիրեին, երկրպագէին ու հանգստանային, հայրը՝ որպես ընտանիքի քահանա, և հայրն ու մայրը՝ որպես իրենց զավակների ուսուցիչներ և ընկերներ։ Սակայն մեղքի հետևանքները, փոխելով կյանքի պայմանները, մեծապես խանգարում են այս հաղորդակցությանը։ Հաճախ հայրը շաբաթվա ընթացքում գրեթե չի տեսնում իր երեխաներին։ Նա համարյա զրկված է նրանց ընկերակցելու կամ խրատելու հնարավո-րությունից։ Սակայն Աստծո սերը սահմանափակել է աշխատանքի պա-հանջները։ Շաբաթի վրա Նա դրել է Իր գթառատ ձեռքը։ Իր օրը Նա ըն-տանիքին հնարավորություն է տալիս հաղորդակցվելու Իր, բնության և միմյանց հետ։ ԱԴ 184.3
Քանի որ շաբաթը արարչական զորության հուշարձան է, այս օրը ավելի, քան մյուս օրերին, պետք է ծանոթանանք Աստծո հետ՝ Նրա արած գործերի միջոցով... Երջանիկ են այն ծնողները, ովքեր կարող են սովորեցնել իրենց երեխաներին Աստծո գրավոր Խոսքը բնության գրքի բաց էջերից քաղված լուսաբանումներով, ովքեր կարող են իրենց զավակների հետ միասին հավաքվել կանաչ ծառերի տակ և թարմ, մաքուր օդին ուսումնասիրել Խոսքը և երկնային Հոր փառքը երգել։ Նման հաղորդակցությունների շնորհիվ ծնողները կարող են իրենց զավակներին կապել իրենց և Աստծուն այնպիսի ամուր կապերով, որ ոչինչ չի կարող քանդել այն։ ԱԴ 184.4
Շաբաթը պետք է այնքան հետաքրքիր դառնա մեր ընտանիքների համար, որ նրա գալուստը միշտ ցնծությամբ ողջունվի։ ԱԴ 184.5