ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Աստվածային իմաստություն, 25 Հունիս
ՈրովՀետև. իմաստությունը գոՀարներից լավ և բnլnր gաեկալի բաները չարժեն նրան։ Աոակաg 8. 11: ԱԴ 186.1
Եթե Ադամն ու Եվան երբեք չդիպչեին արգելված ծառին, Տերը նրանց գիտելիք կշնորհեր, գիտելիք, որի վրա չէր լինի մեղքի անեծքը, գիտելիք, որը նրանց հավիտենական ուրախություն կպարգևեր։ Միակ գիտելիքը, որ նրանք ձեռք բերեցին իրենց անհնազանդությամբ, դա մեղքի և նրա հետևանքների իմացությունն էր։ ԱԴ 186.2
Դարեդար մարդկանց հետքաքրքրասիրությունը մղել է նրանց գիտու-թյան ծառը որոնելու, և հաճախ նրանց թվում է, թե քաղում են ամենա-անհրաժեշտ պտուղը, մինչդեռ Սողոմոնի նման պարզում են, որ այն ունայնություն և ոչնչություն է ճշմարիտ սրբության մասին գիտության համեմատությամբ, որը բաց է անելու նրանց համար Աստծո քաղաքի դարպասները։ Մարդկային փառամոլությունը որոնել է այնպիսի գիտե-լիքներ, որոնք փառք, մեծարում և գերիշխանություն կբերեն։ Սատանան ներգործեց Ադամի ե Եվայի վրա այնքան, մինչև Աստծո արգելքը ոտնա-հարվեց, և ստության ուսուցչի ղեկավարմամբ նրանք սկսեցին սովորել, որպեսզի ձեռք բերեն այն գիտելիքը, որը Աստված մերժել էր իրենց։ ԱԴ 186.3
ճշմարիտ իմաստությունը հավիտենականության պես հարատև գանձ է։ Աշխարհի շատ, այսպես կոչված, իմաստուն մարդիկ իմաստուն են միայն իրենց աչքում։ Բավարարվելով աշխարհային իմաստության ձեռքբերմամբ՝ նրանք երբեք չեն մտնում Աստծո պարտեզը՝ Նրա սուրբ Խոսքում պարունակվող գիտության գանձերի հետ ծանոթանալու հա-մար... Իրենց իմաստուն համարելով՝ նրանք անտեղյակ են մնում այն իմաստությանը, որը պիտի ունենա հավիտենական կյանքի պարգևը ստացողներից յուրաքանչյուրը։ Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչող չկրթված մարդը ավելի հարատև իմաստության տեր է, քան ամենաուսյալ մեկը, ով արհամարհում է Աստծո խրատը։ ԱԴ 186.4
Աստվածային իմաստությունը պետք է ճրագ լինի ձեր ոտքերի հա-մար... Այն ամենը, ինչ կարող է մաղվել, մաղվելու է, սակայն ճշմար-տության մեջ արմատավորված և հաստատված լինելով՝ դուք կմնաք ամենի հետ, որ չեն կարող մաղվել։ ԱԴ 186.5