ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Երջանիկ ընտանեկան մթնոլորտը նպաստում է առողջությանը, 10 Հունիս
Երանի այն ժողովրդին, որ նրա Աuտվածը ԵՀովան է։ Uաղմոս 144. 15: ԱԴ 171.1
Հրեշտակները սիրում են գտնվել այն տանը, ուր տիրում է սերը, որն արտահայտվում է հայացքների, խոսքերի և գործերի միջոցով... ԱԴ 171.2
Թուլ ձեր սրտերում ծագի սիրո, կայտառության և գոհունակության արեգակը, և թող նրա բարերար ազդեցությունը տարածվի ողջ տան մեջ։ Նման մթնոլորտը երեխաների համար նույնն է, ինչ օդն ու արևի լույսը բուսականության համար։ Այն առողջարար է և զորացնում է միտքն ու մարմինը։ ԱԴ 171.3
Սովորեք լինել կենսուրախ, շնորհակալ և երախտագիտություն ար-տահայտել Աստծուն այն մեծ սիրո համար, որով սիրեց մեզ... ԱԴ 171.4
Քրիստոնեական կենսուրախությունը սրբության գեղեցկությունն է։ ԱԴ 171.5
Վիշտն ու անհանգստությունը ոչ մի օգուտ չեն կարող տալ, մինչդեռ կարող են մեծ վնաս հասցնել, իսկ զվարթությունն ու հույսը այլոց ճանա-պարհը լուսավորելու հետ մեկտեղ «կլանք են նրանց գտնողների համար, ե նրանց բոլոր մարմնին՝ բժշկություն»։ ԱԴ 171.6
Մայրը պետք է ձևավորի կայտառ, գոհունակ, զվարթ բնավորություն։ Այս ուղղությամբ արված ամեն ջանք առատապես կփոխհատուցվի իր երեխաների ամուր առողջությամբ և լավ բնավորությամբ։ Ուրախ հոգին կնպաստի նրա ընտանիքի երջանկությանը և մեծապես կբարելավի իր իսկ առողջությունը։ ԱԴ 171.7
Ֆիզիկապես առողջ լինելու և համարձակ բնավորություն կերտելու համար երիտասարդները պետք է մարզվեն, լինեն կայտառ և շրջապատ-ված երջանիկ, հաճելի մթնոլորտով։ ԱԴ 171.8
Աստված կամենում է, որ մենք՝ որպես լույսի զավակներ, սովորենք լինել կենսուրախ ու երջանիկ, որպեսզի փառաբանենք Նրան, Ով մեզ խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ։ ԱԴ 171.9