ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

161/366

Հիunւnը եղբորից ավե|ի մոսւ բարեկամ է, 9 Հունիս

Բարեկամ կա, որ եղբորից ավելի Հաստատ Է։ Առակաg 18. 24: ԱԴ 170.1

Հիասթափություններ կունենաս, սակայն միշտ հիշիր, որ Հիսոաը՝ կենդանի, հարուցյալ Փրկիչը, քո Ամոքիչն է։ Նա սիրում է քեզ. ավելի լավ է վայելել Նրա սերը, քան սեղան նստել իշխանների հետ, բայց բաժանված լինել Նրանից... ԱԴ 170.2

Ամեն օր եկ քեզ սիրող Հիսուսի մոտ։ Սիրտդ անկաշկանդ բաց արա Նրա առջև։ Նա քեզ չի հիասթափեցնի։ Երբեք չես գտնի ավելի լավ Խորհրդատու, ավելի հուսալի Առաջնորդ, ավելի մեծ Պաշտպան։ ԱԴ 170.3

Բոլոր փորձությունների ժամանակ մի Ընկեր ես ունեցել, Ով երբեք հուսախաբ չի անում, Ով ասել է. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշ-խարհի վերջը»։ ԱԴ 170.4

Սակայն որքա՜ն հաճախ ենք արհամարհում Տիրոջը՝ նախընտրելով այլոց ընկերակցությունը կամ անարժեք բաները... ԱԴ 170.5

Մենք չենք համարձակվի թույլ տալ, որ Նրա անունը մարի մեր շուր— թերին, և Նրա սերն ու հիշատակը դուրս մղվի մեր սրտերից։ «Լավ, - ասում է սառը, ձևական հավատացյալը, - չէ՞ որ սա դարձնում է Քրիստոսին չափից ավելի մարդուն նման», մինչդեռ Աստծո խոսքը իրավունք է տափս մեզ ունենալու հենց այդ գաղափարները։ Քրիստոսի մասին այս գործնական, հստակ պատկերացումների բացակայությունն է, որ թույլ չի տալիս շատերին իսկապես ճանաչել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Սա է պատճառը, որ շատերը վախենում, կասկածում և տառապում են։ Նրանց պատկերացումները Քրիստոսի և փրկության ծրագրի մասին մշուշապատ, մռայլ և խճճված են... ԱԴ 170.6

Եթե երբևէ մարդիկ կարիք են ունեցել, որ Քրիստոսը իրենց աջ կողմը 1ինի, դա հիմա է, որպեսզի երբ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին իրենց փրկի։ ԱԴ 170.7

Որքա՜ն թանկ է Քրիստոսի հետ հաղորդակցությունը։ Մենք հնարա-վորություն ունենք վայելելու այդ հաղորդակցությունը, եթե, իհարկե, կամենանք։ ԱԴ 170.8

Տերը հավաստիացնում է, որ ընդմիշտ կլինի ձեր Բարեկամը, որ եղբորից ավելի հարազատ է; ԱԴ 170.9