ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Աշխատանքը առողջություն և երջանկություն է բերում, 11 Հունիս
Քո ԵՀովա Աստվածը կօրՀնի քեզ քո բոլոր բերքերով և ձեռքիդ բոլոր գործերով։ Երկրորդ Օրինաց 16. 15: ԱԴ 172.1
Տնային պարտականությունների բարեխիղճ և լավագույն կատարումը, անգամ երբ դրանք շատ հասարակ ու համեստ են, իսկապես վեհացնող է։ Այս աստվածային ազդեցությունն անհրաժեշտ է։ Նրանում խաղաղություն և սուրբ ուրախություն կա։ Այն բուժիչ ուժ ունի։ Գաղտնի և աննկատելի կերպով այն ամոքում է հոգու, և անգամ մարմնի ցավերը։ Մաքուր և սուրբ շարժառիթներից ու գործողություններից բխող մտքի խաղաղությունը մեծ եռանդ է հաղորդում բլոր օրգաններին։ Ներքին խաղաղությունն ու մաքուր խիղճը աշխուժացնում և զորացնում են միտքը, ինչպես ցողը՝ քնքուշ բույսերին։ Այնժամ կամքը ուղղվում է ճիշտ ուղղու-թյամբ և վերահսկվում է՝ դառնալով ավելի վճռական, սակայն ոչ կամա-կոր։ ԱԴ 172.2
Խորհումները հաճելի են, որովհետև սրբագործված են։ Հոգու խաղա-ղությունը, որ կարող եք ունենալ,.օրհնություն կբերի բոլոր նրանց, ում հետ հաղորդակցվում եք։ Որքան ավելի ճաշակեք այս երկնային խաղաղությունն ու հոգու անդորրը, այնքան ավելի այն կաճի։ ԱԴ 172.3
Սա մի կենդանի հաճույք է, որ ոչ թե թմրեցնում, այլ արթնացնում և եռանդուն գործունեության է մղում բարոյական ուժերը։ Կատարյալ խաղաղությունը երկնային հատկություն է, որ ունեն հրեշտակները։ ԱԴ 172.4
Մանուկներն ու երիտասարդները երբեք չեն զգա խաղաղ րավարար— վածություն, եթե տնային պարտականությունների բարեխիղճ կատար-մամբ հանգիստ չբերեն մոր հոգնած ձեռքերին, սրտին ու մտքին։ Նրանք, ովքեր հրաժարվում են տնային հոգսերի մի մասը իրենց վրա վերցնելուց, նեղվում են միայնակության և անբավարարվածության զգացումից, չեն հասկացել այն ճշմարտությունը, որ երջանկությունը առօրյա պարտակա-նությունները կիսելու հետևանք է։ ԱԴ 172.5
Նպատակասլաց աշխատանքը հենց այն է, ինչ պահանջվում է նրանց զորեղ, առույգ, կենսուրախ, երջանիկ և խիզախ դարձնելու համար, որպեսզի կարողանան դիմագրավել զանազան փորձություններին, որոն-ցով լեցուն է կյանքը։ ԱԴ 172.6