ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

149/366

Մենք պետք է սուրբ լինենք, ինչպես որ Քրիստոսը սուրբ է, 28 Մայիս

Uուրբ եղիք, որովՀետև ես սուրբ եմ։ Ա Պետրոս 1. 16: ԱԴ 157.1

Մեր սահմանափակ ուժերով մենք պետք է նույնքան սուրբ լինենք մեր ոլորտում, որքան Աստված՝ Իր ոլորտում։ ԱԴ 157.2

Աստված ուզում է, որ մեր բնավորությունները կերտենք մեզ ներկա-յացված Օրինակի համեմատ։ Մենք պետք է աղյուս աղյուսի վրա դնենք՝ շնորհին շնորհ ավելացնելով՝ հայտնաբերելով մեր թույլ կողմերը ե ուղ-ղելով դրանք՝ ըստ տրված ցուցումների։ Երբ բնակարանի պատերում ճեղքվածք է առաջանում, իմանում ենք, որ շենքը լավ վիճակում չէ։ Մեր բնավորության կառույցում ճեղքվածքներ հաճախ են երևում։ Եթե այս արատները չվերացվեն, տունը կընկնի, երբ փորձության հողմերը զարկեն նրան։ ԱԴ 157.3

Աստված մեզ զորություն, դատողության ուժ, ժամանակ է տալիս, որ-պեսզի այնպիսի բնավորություններ կերտենք, որոնց վրա Նա կարողանա դնել Իր հավանության կնիքը։ Նա փափագում է, որ յուրաքանչյուր իր զա-վակ վեհանձն բնավորություն կերտի՝ ազնիվ ու վսեմ գործեր անելով, որ-պեսզի վերջում ներկայացնի մի համաչափ կառույց, գեղեցիկ տաճար՝ մարդկանց և Աստծո պատվին արժանացած։ ԱԴ 157.4

Մեր բնավորությունները կերտելիս՝ մենք պետք է կառուցենք Քրիս-տոսի վրա։ Նա հաստատուն հիմք է։ Հիմք, որը երբեք չի սասանվի։ Փոր-ձության և նեղության փոթորիկը անկարող է տեղաշարժել Հավիտենական Վեմին գամված շինությունը։ Նա, ով կամենում է գեղեցիկ կառույց դառնալ Տիրոջ համար, պետք է զարգացնի իր բոլոր ունակությունները։ Միայն շնորհների ճիշտ օգտագործմամբ է, որ բնավորությունը ներդաշ-նակորեն զարգանում է։ Այսպիսով մենք հիմքում դնում ենք այն, ինչը Աստծո խոսքում ներկայացված է որպես ոսկի, արծաթ և թանկարժեք քա-րեր՝ նյութեր, որոնք կդիմանան Աստծո զտող կրակի ստուգմանը։ ԱԴ 157.5

Սրբությունը... կամքի լիակատար հնազանդեցումն է Աստծուն, դա Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով ապրելն է, երկնային Հոր կամ-քը կատարելն է, ոչ միայն լույսի, այլև նեղության և խավարի մեջ Աստ-ծուն վստահելն է, հավատով, ոչ թե երևույթով քայլելն է, անվերապահորեն Աստծուն ապավինելն ու Նրա սիրո մեջ հանգչելն է։ ԱԴ 157.6