ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք պետք է կատարյալ լինենք, ինչպես որ Քրիստոսք կատարյալ է, 27 Մայիս
Եվ կատարյալ դառնալով բոլոր իրեն Հնազանդվողերին Հավի— տենական փրկության։ պաաճառ դարձավ: Եբրպյեgիս 5. 9: ԱԴ 156.1
Մեր Փրկիչը՝ որպես Աստծո Որդի, բացահայտեց մարդու և Աստծո միջև եդած ճշմարիտ հարաբերությունները։ Մենք Աստծո որդի-ներ և դուստրեր ենք։ Շրջահայաց լինելու համար պետք է ընթանանք Քրիստոսի մատնանշած այն ուղիով, որով մեզ տանում է Քրիստոսը։ Երեսուն տարի Նա ապրեց կատարյալ մարդու կյանքով՝ բավարարելով կատարելության բարձրագույն չափանիշները։ ԱԴ 156.2
Մենք պիտի ջանանք մեր գործունեության ոլորտում հասնել այն կատարելությանը, որին Քրիստոսը հասավ բնավորության յուրաքանչյուր գծի մեջ՝ ապրելով երկրի վրա։ ԱԴ 156.3
Առանց գայթելու առաջ գնալու համար պիտի համոզված լինենք, որ մեզ նեցուկ կլինի ամենակարող մի բազուկ, և, եթե ընկնենք, անափ կարեկցանք կցուցաբերվի մեր նկատմամբ։ Միայն Աստված կարող է ամեն ժամանակ լսել մեր օգնության կանչը։ ԱԴ 156.4
Լուրջ նախազգուշացում է հանդիսանում այն, որ մեկ անգամ խղճի դեմ գնալը, մեկ բարի որոշումը չիրականացնեւը, մեր վատ սովորության ձեռքբերումը կարող է հանգեցնել ոչ միայն մեր, այլև մեզ վստահողների կործանմանը։ Մենք ապահով ենք միայն այն դեպքում երբ հետևում ենք Տիրոջը՝ ապավինելով Նրա պաշտպանությանը, Ով ասում է. «Եկեք իմ ետևից»։ Մեր մշտական աղոթքը պետք է լինի. «Հաստատիր իմ ընթացքը քո ճանապարհում, ով Տեր, որ ոտքերս չսայթաքեն»։ ԱԴ 156.5
Ամեն ունակություն, որով Արարիչը մեգ օժտել է, պետք է զարգաց-նենք՝ հասցնելով բարձրագույն կատարելության, որպեսզի կարողանանք անել ամենաշատ բարիք, որին ընդունակ ենք։ ԱԴ 156.6
Մեր բնավորությունների սրբագործման համար մեզ անհրաժեշտ է Քրիստոսի շնորհը, որը հնարավորություն կտա տեսնելու և ուղղելու մեր թերությունները, ինչպես նաև կատարելագործելու բարի գծերը։ ԱԴ 156.7
Աստծո Որդին անարատ էր։ Եթե կամենում ենք Նրա աջ կողմը նստել, ուրեմն պետք է ձգտենք նույն կատարելության և հաղթենք, ինչպես որ Ինքը հաղթեց: ԱԴ 156.8