ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

150/366

Մենք պետք է հաղթենք, ինչպես որ Քրիստոսք հաղթեց, 29 Մայիս

Missing ԱԴ 158.1

Սատանան ավելի մեծ ուժով էր գրոհում Քրիստոսի վրա, քան երբևէ հարձակվելու է մեզ վրա։ Նրա համար ճակատագրական նշանակություն ուներ այն, թե ով էր հաղթելու՝ ինքը, թե՝ Քրիստոսը։ Եթե Քրիստոսը դիմագրավեր նրա ուժգին փորձությունները և սատանային չհա-ջողվեր մեղքի մեջ գցել Նրան, ապա նա գիտեր, որ կորցնելու էր իշխա-նությունը և, ի վերջո, դատապարտվելու հավիտենական կործանման։ Ուս-տի սատանան Քրիստոսին մեղսագործության մղելու գերագույն ճիգեր էր թափում, քանզի այդ դեպքում առավելության կհասներ Նրա նկատմամբ։... Դուք երբեք այնպես վճռականորեն ու դաժանորեն չեք փորձվի, ինչպես փորձվեց մեր Փրկիչը։ Սատանան ամեն ակնթարթ Նրա ճանապարհին էր։ ԱԴ 158.2

Կապավինի՞ արդյոք մարդը աստվածային զորությանը և վճռականո-րեն ու համառությամբ կդիմադրի” սատանային, ինչպես որ Քրիստոսը պայքարեց թշնամու դեմ փորձության անապատում։ Աստված չի կարող փրկել մարդուն սատանայի հնարքների ուժից՝ առանց նրա համաձայնու-թյան։ Մարդը պիտի աշխատի իր մարդկային ուժով՝ Քրիստոսի աստվա-ծային զորության օգնությամբ դիմադրելու հաղթել ինչ գնով ուզում է փնի։ Կարճ ասած, մարդը պետք է հաղթի, ինչպես որ Քրիստոսը հաղթեց։ Եվ այնժամ Հիսուսի ամենազոր անվամբ շահած իր հաղթանակի միջոցով նա կարող է դառնալ Աստծո ժառանգ և Հիսուս Քրիստոսի ժառանգակից։ Սակայն նա չէր հասնի այդ ամենին, եթե հաղթանակ տանելու գործում մասնակցեր միայն Քրիստոսը։ Մարդը պետք է անի իր բաժին աշխա-տանքը, ինքն էլ իր կողմից պիտի հաղթի՝ Քրիստոսատուր զորության և շնորհի միջոցով։ Մարդը պետք է համագործակցի Քրիստոսի հետ հաղ-թանակ շահելու մեջ և այնժամ հաղորդակից կլինի Քրիստոսի փառքին։ ԱԴ 158.3

Փրկիչը հաղթեց, որպեսզի ցույց տա, թե մարդն ինչպես կարող է հաղ-թել։ Սատանայի բոլոր փորձությունները Քրիստոսը դիմավորում էր Աստ-ծո Խոսքով։ Ապավինելով Աստծո խոստումներին՝ Նա Աստծո պատվի-րաններին հնազանդվելու ուժ էր ստանում, և փորձիչը չէր կարողանում հասնել առավելության։ ԱԴ 158.4