ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Բարիք անելու Ա այլոց համար օրհնության լինելու մեջ, 24 Մայիս
Missing ԱԴ 153.1
Երկրի վրա ապրելիս՝ Հիսուսը գործում էր հրաշք հրաշքի ետևից։ Սրանով Նա ցույց էր տալիս, թե Ասաված ինչ կարող էր անել տանջված մարմինների ու հոգիների համար։ Նա անընդմեջ ծառայում էր արիշներին՝ օգտվելով Իրեն ընձեռված ամեն առիթից։ Անգամ ման-կության տարիներին Նա մխիթարության ու քնքշանքի խոսքեր էր ասում երիտասարդներին ու ծերերին։... Նա օրինակ է, որին կարող են ձգտել նմանվելու բոլոր երեխաները։... Նրա խոսքերն ու գործերը ջերմ կարեկ-ցանք էին արտահայտում բոլորի հանդեպ։ Նրա ներկայությունը բուժիչ, թեթևացնող բալասան էր վհատվածների և ընկճվածների համար։ ԱԴ 153.2
Նա անհատ համբերության և անսասան ճշմարտասիրության տեր էր։ Նրա հոժար ձեռքերն ու ոտքերը միշտ պատրաստ էին ծառայելու ուրիշներին և թեթևացնելու Իր ծնողների հոգսերը։ ԱԴ 153.3
Ջանացեք հետևել Հիսուսի օրինակին։ Ինչպես որ բացված արևա-ծաղիկը միշտ շրջվում է դեպի արեգակը, այնպես էլ թող ձեր սրտերն ու մտքերը անվերջ դառնան առ Հիսուս՝ Արդարության Արեգակը։ Մի կենտրոնացեք ձեր անձի վրա և ձեր հաճույքներին ու ցանկություններին մի՜ հատկացրեք առաջին տեղը։ Փնտրեցեք այլոց բարիքը, ջանացեք եր-ջանկացնել նրանց ու փառավորել ձեր Արարչին։ ԱԴ 153.4
Ամենուր մեր շուրջը լսվում է վշտակեզ աշխարհի ողբը։ Ամեն քայլա-փոխի կարիքավորների ու վշտահարների ենք հանդիպում։ Սեր պարտքն է օգնել կյանքի դժվարություններն ու թշվառությունը թեթևացնելու մեջ։ Հոգու կարիքները կարող է բավարարել միայն Քրիստոսի սերը։ Եթե Քրիստոսը ապրում է մեզանում, մեր սրտերը համակված կլինեն աստ-վածային ցավակցանքով։ Ջերմ, քրիստոսանման սիրո կնքված աղբյուր-ները կբացվեն։ ԱԴ 153.5
Կան շատերը, որոնց հույսը մարելէ։ Վերադարձրե ք նրանց արևի լույսը։ Շատերը կորցրել են արիությունը։... Աղոթեցե՚ք նրանց համար։ Բերեք նրանց Հիսուսի մոտ։ Ասացեք իրենց, որ Գաղաադում բալասան և բժիշկ կա։ ԱԴ 153.6