ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

144/366

Հոգեշահություն, 23 Մայիս

Եվ նրանg ասաց, «իմ ետնիg եկեք, և ես ձեզ մարդկանg որսորդ— ներ պիտի դարձնեմ»։ Մ.ատթեոս 4. 19: ԱԴ 152.1

Հիսուսը մեծ հույսեր է կապում Իր բանակի երիտասարդ զինվորների հետ, և դուք պիտի վճռեք չհիասթափեցնել ձեր Հրամանատարին ու Առաջնորդին։ Պետք է հագնեք Նրա սպառազինու-թյունը, կանգնեք Նրա դրոշի ներքո ե դառնաք Նրա գործակիցները Իր թշնամիներին նվաճելու և Իր թագավորությունը ընդլայնելու գործում։... Դուք չեք կարող չարդարացնել սրբազան վստահությունը՝ առանց ձեր անձը վտանգելու։ Դուք պիտի լինեք նվիրված ու հավատարիմ, հնազանդ՝ յուրաքանչյուր հրամանին՝ ներկայացնելով մարդկանց ամենավեհ շար-ժառիթներն ու ցույց տալով Քրիստոսին ծառայելու գրավչությունը։ Պետք է պատմեք Նրա առաքինությունները, Ով կանչել է ձեզ խավարից դեպի Իր սքանչելի լույսը։ ԱԴ 152.2

Քրիստոսի սերը վերապրողները չեն կարող անգործ մնալ Տիրոջ այ-գում։ Նրանք առիթներ կորոնեն Քրիստոսին մոտեցողներին օգնելու համար։ ճաշակելով Քրիստոսի սերը՝ նրանք կաշխատեն հանուն այլոց փրկության։ Թող ամեն ոք հետևի Օրինակին ու դառնա միսիոներ ամենա-բարձր իմաստով՝ Հիսուսի համար հոգիներ շահելով։ ԱԴ 152.3

Հիշելով այն ամենն, ինչ Քրիստոսը արել ու կրել է մեզ՝ մեղավորներիս համար, մենք պետք է մարդկանց հանդեպ անխառն ու անշահախնդիր սիրուց դրդված՝ ընդօրինակենք Նրան՝ զոհաբերելով մեր սեփական հաճույքներն ու հարմարությունը հանուն նրանց բարօրության։ Քրիստոսի ուրախությունը, որ ուժ էր տափս Իրեն բոլոր տառապանքների մեջ, թշվառ մեղավորների փրկությունն էր։ Սա պիտի փնի և մեր ուրախությունն ու Տիրոջը ծառայելու ձգտումը։ Այսպես վարվելով՝ գոհացնում ենք Աստծուն և դրսևորում մեր սերն ու նվիրվածությունը Նրա հանդեպ՝ որպես Իր ծառաներ։ Նա առաջինը սիրեց մեզ և չխնայեց Իր սիրելի Որդուն, որ Իր ծո— ցումն էր, այլ մատնեց Նրան մահվան, որպեսզի մենք կարողանանք ապրել։ Սերը մերձավորների նկատմամբ ճշմարիտ սերն է, որը վկայում է առ Աստված սիրո մասին։ ԱԴ 152.4

Քրիստոսի հետ կենդանի կապի մեջ գտնվողները ցույց կտան դա իրենց գործերով։... Նրանք հոգիներ կշահեն Քրիստոսի համար և խուրձեր կբերեն երկնային շտեմարան։ ԱԴ 152.5