ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Ասածուն որպես բոլոր պարգևների աղբյուր ճանաչելու մեջ, 25 Մայիս
ՕրՀնյալ է Տերը, մեր փրկության Աստվածը, Ով oրեgoր առատ բարիքներ է շնորՀում մեզ։ Սաղմոս 68. 19 (թարգմանությունը անգլե— րենից): ԱԴ 154.1
Հրեական կրոնա-պետական համակարգում երեխաների ծննդյան ժամանակ զոհ էր բերվում Աստծուն՝ Իր ցուցմունքի համաձայն։ Այժմ տեսնում ենք, թե ինչպես են ծնողները հատուկ հոգ տանում իրենց երեխաներին նրանց ծննդյան օրվա առթիվ նվերներ տալու համար՝ պատվելով երեխային, ասես մեծարանքը պատշաճ է մարդկային էակնե—րին։ Կյանքով, առողջությամբ, սնունդով ե հագուստով պարտական ենք բոլոր բարիքները Տվողին ոչ պակաս, քան հավիտենական կյանքի հույ-սով. ուստի Աստծուն պատշաճ է, որ գնահատենք Իր պարգևները և երախ-տագիտության զոհ մատուցենք մեր մեծ Բարերարին։ Նման ծննդյան օրվա ընծաներն են ճանաչվում երկնքում։ ԱԴ 154.2
Եթե քրիստոնյա ծնողները սովորեցնեին իրենց զավակներին ընծա-ներ մատուցել Աստծուն՝ ի գնահատումն Նրա՝ մարդկանց տված փրկու-թյան մեծ պարգևի, ապա որքա՜ն այլ կլիներ երիտասարդների բնա-վորությունը։ Նրանց միտքը կդառնար իրենցից դեպի օրհնյալ Փրկիչը։ Նրանք կսովորեին գիտակցել, որ Նա սիրում է իրենց, և որ Նա է բոլոր օրհ— նությունների աղբյուրը, ինչպես նաև երջանկության և հավերժական կյանքի իրենց հույսը։ ԱԴ 154.3
Եթե մեր երեխաները այս կարգի կրթություն ստանային, ապա այսօր մենք ականատես կլինեինք շատ ավելի պակաս եսասիրության, նախանձի և խանդի, մեր երիտասարդ տղաները կլինեին առավել առնական, իսկ երիտասարդ աղջիկները՝ ավելի կանացի։ Երիտասարդները կունենային բարոյական ուժ, սուրբ սկզբունքներ, հավասարակշռված մտքեր և գրավիչ բնավորություն, քանզի նրանց առջև միշտ կլիներ Օրինակը, նրանք կգի-տակցեին Հիսուսի կատարելությանը ընդօրինակելու կարևորությունը։... Աստված կամենում է, որ երիտասարդներն ու մեծահասակները նայեն Իրեն, հավատան Իր ուղարկած Հիսուս Քրիստոսին, և որ Նա ապրի նրանց սրտերում, այդժամ նոր կյանքը կաշխուժացնի ողջ էությունը։ Աստվածային Մխիթարիչը կլինի նրանց հետ, կզորացնի տկարության մեջ և կառաջնորդի, երբ դժվարության հանդիպեն։... Նա հստակ կդարձնի կյանքի ուղին։ ԱԴ 154.4