ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

99/133

Միասնական գործունեություն

Ծնողները պիտի աշխատեն համաձայնեցված որպես մեկ ամ-բողջություն։ Նրանց միջե ոչ մի տարաձայնություն չպիտի լինի։ Բայց շատ ծնողներ գործում են միմյանց հակառակ վնաս պատճառելով երեխային։ Երբեմն լինում է այնպես, որ ծնողներից մեկը չափազանց ներողամիտ է, իսկ մյուսը չափազանց խիստ։ Այղ հակասությունը բա-ցասաբար է անդրադառնում երեխաների բնավորության ձևավորման վրա։ Բարեփոխումներ կատարելիս չի կարելի ուժ գործադրել, բայց միևնույն ժամանակ չպետք է կամազուրկ ներողամտություն դրսևորել։ ԸԵԳ 155.1

Եթե հայրը և մայրը կարծիքներում միասնական չեն՝ փորձելով հակազդել մեկը մյուսին, ապա այդպիսի ընտանիքը կբարոյազրկվի, և երեխաները կդադարեն հարգել ծնողներին։ Երեխաները կռահում են ամեն բան, ինչը շրջանցում է ընտանիքի կանոններն ու օրենքները, և հատկապես այն կանոնները, որոնք սահմանափակում են իրենց իրա-վունքները։ Որոշ սիրող մայրեր թույլ են տափս երեխաներին կատարել այնպիսի արարքներ, որոնք ընդհանրապես անընդունելի են։ Երբեմն երեխաների սխալները թաքցնում են հորից։ Այսպես է սկսվում խաբեության դասը, որը երեխաները հաջողությամբ սովորում են։ Եթե հայրը հայտնաբերում է ճշմարտությունը, դավադիրները գտնում են արդարացումներ և ասում միայն ճշմարտության մի մասը։ Երեխաները գիտեն, որ իրենց ծնողների միջև փոխհամաձայնություն չկա, և սկսում են խաբել արդեն վաղ հասակից՝ թաքցնելով իրենց զանցանքները՝ ծնողներին ամեն ինչ խեղաթյուրված վիճակում ներկայացնելով։ Չափազանցումը դառնում է սովորություն, և անսքող սուտն արտասանվում է առանց խղճի խայթի։ ԸԵԳ 155.2

Լինում է և այնպես, որ հայրը, ով քիչ ժամանակ է անցկացնում երեխաների հետ և ծանոթ չէ նրանց սովորություններին ու բնավորության առանձնահատկություններին, վարվում է կոպիտ ու խիստ։ Նա չի տիրապետում իրեն և պատժում է նրանց կատաղության բռնկման մեջ։ Երեխան գիտի դրա մասին և պատիժն ստանալով հնազանդվելու փոխարեն լցվում է զայրույթով։ Մայրը միևնույն զանցանքները մեկ անուշադրու— թյան է մատնում, մեկ էլ՝ խստորեն պատժում դրանց համար։ Երեխաները երբեք չգիտեն, թե ծնողներն ինչպես կվարվեն, և փորձում են գուշակել, թե ինչքան կմնան անպատիժ։ ԸԵԳ 155.3

Արդյունքում ի՞նչ է սաացվում։ Հոր կամ մոր ձայնի երանգը, նրանց հայացքները, խոսքերը՝ ամեն ինչ վկայում են այն մասին, որ նրանք միասնական չեն երեխաների դաստիարակության հարցում։ Հայրը հանդիմանում է մորը և ստիպում երեխաներին, որ անհարգալից վերաբերվեն մոր բարությանն ու նվիրվածությանը։ Մայրը ենթադրում է, որ ինքը պիտի ավելի շատ կապված փնի երեխաների հետ, բավարարի նրանց ցանկությունները և ոչինչ չարգելի նրանց, քանի որ գտնում է, որ հայրը կոպիտ է և անզուսպ, ու ինքը պիտի իր վերաբերմունքով չեզոքացնի նրա բացասական ազդեցությունը։ ԸԵԳ 156.1

Եթե ծնողները դաստիարակության սկզբունքներում միակարծիք են, երեխան կհասկանա, թե իրենից ինչ է պահանջվում։ Բայց եթե հայ-րը խոսքով կամ հայացքով հավանություն չի տափս մոր գործողություններին, եթե նա մտածում է, որ մայրը չափազանց խիստ է, և համարում է, որ պետք է խստությունը փոխարինել փաղաքշանքով ու ներողամտությամբ, ապա դա կործանարար է երեխայի համար։ Շուտով երեխան կհասկանա, որ ինքը կարող է վարվել այնպես, ինչպես կցանկանա։ ԸԵԳ 156.2

Ընտանիքը պետք է փնի լավ կազմակերպված։ Հայրն ու մայրը պի-տի համատեղ քննարկեն իրենց պարտականությունները, գիտակցա-բար կատարեն դրանք հստակ պատկերացնելով իրենց անելիքը։ Ան-հրաժեշտ է վերացնել բոլոր տարաձայնությունները։ Հայրն ու մայրը երբեք չպետք է երեխաների ներկայությամբ քննադատեն միմյանց ծրագրերն ու դատողությունները։ Եթե ծնողների կարծիքները չեն համընկնում, ապա նրանք պիտի իրենց հարաբերությունները պարզաբանեն երեխաների բացակայությամբ։ ԸԵԳ 156.3

Հայրեր և մայրեր, ձեր սրտերը միավորեք ամենասերտ ու երջանիկ դաշինքով։ Մի ապրեք յուրաքանչյուրդձեզհամար,այլջանացեք ավելի մոտ լինել միմյանց, և այդ ժամանակ դուք կարող եք սիրո նուրբ թելերով կապել ձեր երեխաների սրտերը ձեր սրտերին։ ԸԵԳ 156.4

Ազատություն և կարգապահություն

Ընտրեք այն պատասխանը, որն իսկապես համապատասխանում է ձեր ընտանեկան իրավիճակին։ ԸԵԳ 157.1

1. Մենք երկուսս էլ համաձայն ենք մեր ւրան կարգապահության պահանջներին։ (Հաճախ, երբեմն, երբեք)
2. Մենք ջանամ ենք հեւրնել սահմանված կարգուկանոնին։ (Հաճախ, երբեմն, երբեք)
3. Ես կանխում եմ իմ երեխաների՝ դրսում ցուցաբերած վատ վարքը չսւրորացնելով նրանց։ (Հաճախ, երբեմն, երբեք)
4. Թույլատրելի սահմանները վաղօրոք հաւրտատված են ն անշեղորեն պահպանվում են։ (Հաճախ, երբեմն, երբեք)
5. Ես խոստանում եմ միայն այն, ինչը կարող եմ կատարել, ն կատարում եմ խոստացածս։ (Հաճախ, երբեմն, երբեք)
6. Ես հարգում եմ երեխայիս, նույնիսկ երբ նա իրեն վատ է պահում ն չարակամորեն է տրամադրված։ (Հաճախ, երբեմն, երբեք)
7. Առանց միջամտելու թույլ եմ տալիս երեխային կրելու իր գործողությունների հետևանքները։ (Հաճախ, երբեմն, երբեք)
8. Կարողանում եմ հավասարակշռություն պահպանել իմ տանը սիրո ն կարգապահության միջև։ (Հաճախ, երբեմև, երբեք)
9. Ես ջանամ եմ երեխայիս դաստիարակել ոչ միայն խոսքերով, այլ նան սեփական օրինակով։ (Հաճախ, երբեմն,երբեք)
10. Կարողանամ եմ դաստիարակության տարբեր ձներ գոր-ծադրել՝ հաշվի առնելով երեխաներիցս յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները։ (Հաճախ, երբեմն, երբեք)
ԸԵԳ 157.2