ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

98/133

Հաստատունnւթյուն

Փոփոխականությունը ընտանիքների ղեկավարման գործում մեծ վնաս կբերի, և դա, անկասկած, նույնքան վատ է, որքան և ղեկավա-րության բացակայությունն ընդհանրապես։ Ինչո՞ւ են երեխաներն այդքան հաճախ լինում համառ, անհնազանդ և անկարգ։ Պատճառը ընտանեկան դաստիարակությունն է։ Չափազանց շատ ծնողներ իրենց ընտանիքի ղեկավարման գործում տարանջատված են։ Հակասական ղեկավարությունը մեկ խիստ, մեկ նախկինում անթույլատրելի ինչ-որ բան թույլատրող, կործանարար է երեխայի համար։ ԸԵԳ 154.4

Աստված, ում հեղինակությունը մենք պիտի ընդունենք, արգելում է ամեն ճնշում ծնողների կողմից և ամեն անհնազանդություն՝ երեխաների կողմից։ Տերը լցվաժ է բարությամբ, ողորմությամբ և ճշմարտությամբ։ Նրա օրենքը սուրբ է, արդար և բարի, և պիտի կատարվի ծնողների ու երեխաների կողմից։ Ընտանիքում պետք է զգացվի գթասրտության և արդարության համատեղ ազդեցությունը։ «ճշմարտություն կբուսնի երկրից, և արդարություն վայր կնայի երկնքից” (Սաղմոս 85.11)։ ԸԵԳ 154.5

Այն ընտանիքներում, որտեղ այդպիսի կարգապահությունն է թագավորում, կկատարվեն Տիրոջ հրամանները։ ԸԵԳ 154.6