ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
29 - ԿՐՈՆՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Ծնnղներր պիıրի հիշեն, որ իրենք ապրում, խոսաnւմ զործnıմ Ասıրծո ներկայությամր։
Vնտանեկան կրոնը ենթադրում է երեխաների դաստիա րակությունը Աստծո կամքի համաձայն։ Կրոնական դաս տիարակությունն ավելի լայն հասկացություն է, քան պարզապես կրոնի ուսուցումը։ Այն ենթադրում է, որ դուք պիտի աղոթեք ձեր երեխաների հետ, նրանց սովորեցնեք մոտենալ Քրիստոսին և պատմել Նրան իրենց բոլոր կարիքների մասին։ Դուք ձեր կյանքով պիտի ցույց տաք, որ Աստված առաջին տեղում է, և Նրա սերը ձեզ համբերատար, բարի ու զսպված է դարձնում։ ԸԵԳ 159.1
Այն տանը, որտեղ կրոնը գործնականում մարմնացվում է, մեծ բարիք է կատարվում։ Հավատը ծնողներին կդրդի կատարել հենց այն աշխատանքը, որ Տերը նախատեսել է նրանց ընտանիքի համար։ Երեխաները կմեծանան երկյուղածությամբ՝ Աստծո և Նրա կամքի առջև։ Կրոնր պիտի ազդի հասարակության և, առաջին հերթին, ընտանիքի վրա։ Եթե ընտանիքում երեխաները դաստիարակվել են Աստծո նկատմամբ սիրո ե հարգանքի մթնոլորտում, ապա, մեծահասակ դառնալով, նրանք համապատասխանաբար կդաստիարակեն իրենց երեխաներին նույն ոգով, և այդ կերպ ճշմարտության սկզբունքները կարմատավորվեն հասարակության մեջ և զգալի ազդեցություն կունենան աշխարհում։ Կրոնը չպետք է զատել ընտանեկան դաստիարակությունից։ Ձեր րնտանիքները նվիրեք Աստծուն ե դրանից հետո խոսեք և վարվեք ընտանիքում որպես քրիստոնյա։ ԸԵԳ 159.2
Այնտեղ, որտեղ բացակայում է ընտանեկան կրոնական դաստիարակությունը, ոչինչ չարժե հավատի դավանումը։ Շատերն իրենց խաբում են ենթադրելով, որ բնավորությունը կվերափոխվի հետագա կյանքում, սակայն սրտում փոփոխություններ տեղի չեն ունենում երկրային ճանապարհի ավարտին։ Եթե դուք ուզում եք մտնել հավիտենական կյանք, ապա նախ պիտի վարձեք սրբանալ երկրում։ Բնավորության այն գծերը, որ դուք զարգացնում եք, չեն փոխվի մահից հետո կամ հարության պահին։ Դուք գերեզմանից դուրս կելնեք այն նույն բնավորությամբ, որ ունեիք կյանքի ըն-թացքում։ Քրիստոսը չի փոխի ձեր բնավորությունը Իր գալուստի ժամանակ։ Մեր ամենօրյա կյանքը որոշում է մեր հետագա ճակատագիրը։ Ընտանեկան օջախը երկնային ընտանիքին նախապատրաստվելու վայրն է։ ԸԵԳ 160.1
Հաճախ թույլ են տափս, որ երեխաները մեծանան առանց կրոնա-կան դաստիարակության, քանի որ ծնողները նրանց շատ փոքր են հա-մարում քրիստոնեական պարտականություններ հանձնարարելու համար։ Խիստ ցավալի է, երբ երեխաներին թույլատրվում է մեծանալ առանց Աստծուն ճանաչելու։ Ծնողները սարսափելի սխալ են գործում՝ արհամարհելով երեխաների կրոնական դաստիարակությունը, կարծելով, որ հետագայում նրանց մոտ ամեն ինչ կկարգավորվի, և մեծահասակ դառնալով նրանք իրենք կձգտեն ձեռք բերել կրոնական փորձառություն։ Ծնողներ, եթե դուք երեխաների սրտերում չցանեք ճշմարտության թանկարժեք սերմերը, սատանան որոմներ կցանի այնտեղ։ ԸԵԳ 160.2
Ի՞նչ ճանապարհ եք դուք ընտրել։ Ընդունո՞ւմ եք, որ կրոնական հարցերում ձեր երեխաները պիտի ազատվեն ամեն սահմանափակումից։ Սի՞թե դուք նրանց մանկության ու պատանեկության տարիներին թողնում եք առանց խորհրդի և խրատի։ Թողնո՞ւմ եք վարվեն այնպես, ինչպես իրենց խելքին փչի։ Այդ դեպքում դուք արհամարհում եք Աստծո կողմից ձեզ տրված պարտականությունները: ԸԵԳ 160.3
Երբ փոքրիկները հասկանալու ունակ են դառնում, ծնողները պիտի նրանց պատմեն Հիսուսի մասին, բացատրեն Բեթլեհեմի Մանուկի մասին թանկարժեք ճշմարտությունր։ Ջանացեք երեխաների սրտերում տպավորել պարզ բարեպաշտության զգացում՝ իրենց տարիքին և ունակություններին համապատասխան։ Աղոթքում ձեր երեխաներին նվիրեք Հիսուսին։ Ամենավաղ տարիքում անգամ երեխաներն արձագանքում են երկնային ազդակներին։ Տերն այդպիսի երեխաներին վերցնում է Իր հատուկ խնամքի տակ։ ԸԵԳ 160.4
Թող ծնողներր Աստծուն դիմեն տվյալ հարցում առաջնորդության համար։ Նրա առջև ծնկի իջնելով նրանք ճիշտ պատկերացում կկազմեն իրենց կարևոր պարտականությունների մասին և այդպիսով կարող են իրենց երեխաներին վստահել Նրան, ով երբեք չի սխալվում Իր խորհուրդներում և խրատներում։ Ծնողները չպիտի ստիպեն երեխաներին հետևել կրոնի միայն արտաքին ձևին, այլ նրանց պետք է ներկայացնեն հավիտենական սկզբունքները գրավիչ լույսով դրսևորելով ուրախություն, քրիստոնեական քաղաքավարություն, քնքշանք և անձնական մասնակցություն։ ԸԵԳ 161.1
Մի արհամարհեք ինչպես ձեր անձնական, այնպես էլ ձեր երեխա-ների կրոնական դաստիարակությունը։ Նրանց անհրաժեշտ է վաղ տարիքից սովորեցնել կարդալ գրել, հաշվել։ Նրանք կարող են առաջ գնալ աստիճանաբար առաջխաղացում ունենալով աշխարհաճանաչողության մեջ։ Բայց ամենից առաջ նրանց պետք է սովորեցնել որ իմաստության սկիզբը Աստծո երկյուղն է։ ԸԵԳ 161.2