ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

97/133

երեխաներիս ղեկավարեք սիրով

Երեխաները զգում են ամենափոքր անարդարությունը, և ոմանց դա այնպես է վհատեցնում, որ նրանք այլևս ուշադրություն չեն դարձնում իրենց հրամայող բարձր, բարկացկոտ ձայնին և չեն վախենում պատժից: Վտանգավոր է երեխաներին աննշան զանցանքների համար չափազանց խստորեն քննադատելը։ Չափազանց խիստ քննադատությունը և կարգուկանոնը կհանգեցնեն ոչ մի սկզբունք չհարգելուն, և շուտով այդպես դաստիարակված երեխաները անհարգալից վերաբերմունք կդրսևորեն ցանկացած օրենքի նկատմամբ։ ԸԵԳ 153.1

Անհրաժեշտ է հրաժարվել այն խոսքերից, որոնք վախ ու սարսափ են առաջացնում և հոգում սպանում սերը։ ԸԵԳ 153.2

Կոպիտ խոսքերը խստացնում են բնավորությունր և խոցում երեխաների փխրուն սրտերը, և որոշ դեպքերում դժվար է փնում բուժել այդ վերքերր։ ԸԵԳ 153.3

Ես բազմիցս նկատել եմ, որ րնտանիքում հարցերը առավել ար-դյունավետ կարգավորվում են առանց կոպիտ խոսքերի ու չար հայացքների։ Նման դեպքում երեխաներր քայլում են այն ճանապարհով, որով քայլում են իրենց ծնողները և միմյանց հետ հազվադեպ են խոսում կոպիտ ձայներանգով։ Ես եղել եմ այնպիսի ընտանիքներում, ուր մշտապես արձակվել են հրամաններ և իրագործվել խիստ պատիժներ։ Այդպիսի րնտանիքներում երեխաները նույնպես նմանակում են ծնողներին չար խոսքերով, մանրախնդիր բողոքներով ու վեճերով, որ լսվում են առավոտից մինչև երեկո։ ԸԵԳ 153.4

Ամեն ինչ իր հետքն է թողնում սաղմնավորվող մտքի վրա։ Երեխաներն ուսումնասիրում են մեծահասակների դեմքի արտահայտությունը, լսում նրանց ձայնը և ճշգրտորեն նմանակում են մեծահասակների վարվելակերպը։ Դյուրագրգիռ և կռվարար հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար վատ օրինակ են, և հետագայում այդ ծնողներն ամեն ինչ կտային, միայն թե իրենց երեխաներն ազատվեին նման ազդեցությունից։ Ապրելով բարոյական կյանքով և ինքնատիրապետում դրսևորելով ծնողները կարող են կերտել իրենց երեխաների բնավո— րությունը։ ԸԵԳ 153.5

Երեխաները տպավորվող, սիրող էակներ են։ Նրանց հեշտ է ուրախացնելն նույնքան հեշտ է վշտացնել։ Սիրալիր դաստիարակելով երեխաներին քնքուշ խոսքերով և բարի գործերով մայրերը կարող են նրանց սրտերը միավորել իրենց սրտերի հետ։ Խոսեք հանգիստ, գործեք զգուշորեն և անհապաղ կատարեք ձեր խոստացածը։ ԸԵԳ 154.1

Ձեր երեխաների հետ ձեր մտերմությունը հարյուրապատիկ կփոխհատուցվի։ Կիսեք նրանց հետ իրենց մանկական զվարճությունները, ուրախություններն ու վշտերը։ Նրանց հաճելի կլինի գիտակցել որ ծնողները շահագրգռված են համագործակցելու իրենց հետ և մասնակցում են իրենց խաղերին ու զվարճություններին, որոնք ամրապնդում են առողջությունը և երկարացնում կյանքը։ Թող երեխաները երբեք ձեզ չտեսնեն մռայլ տեսքով և չլսեն ձեզանից կոպիտ խոսքեր։ Աստված բոլոր այդ բառերը նշում է Իր գրանցման գրքում։ ԸԵԳ 154.2

Ձեր երեխան ձեր սեփականությունը չէ, դուք նրա հետ չեք կարող վարվել այնպես, ինչպես ուզում եք, որովհետև նա պատկանում է Աստծուն։ ԸԵԳ 154.3