ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

96/133

Կույր սեր

Երեխաների նկատմամբ կույր սերը և երեխաների կողմից ցու-ցադրական փաղաքշանքը մշտապես ուղեկցում են միմյանց։ Ոմանք արդարացնում են իրենց երեխաների անհնազանդությունը՝ ասելով. «Իմ երեխան սիրում է ինձ»։ Դա բոլորովին էլ սեր չէ։ Իսկական սերը, որը պիտի դրսևորվի ընտանիքում, արժեքավոր է նրանով, որ մղում է հնազանդության ու նվիրվածության։ Երեխաների բազմաթիվ համբույրները և սիրո զեղումները կուրացնում են ձեզ, և ձեր երե-խաները գիտեն այդ մասին։ Բացահայտեք երևույթն ամբողջությամբ, ցույց տվեք, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում ծնողների նկատմամբ երեխաների սերը։ Մերժեք կեղծավոր համբույրներն ու գրկախառնումները որպես խաբեություն, եթե ձեր երեխաները չեն ենթարկվում ձեր պահանջներին հնազանդությամբ և հարգանքով։ ԸԵԳ 152.2

Մեծահասակները պիտի արգելեն կույր կապվածությունը, բայց նաև չպետք է դրսևորեն չափազանց խստություն։ Գործեք սիրով։ Երբեք երեխաներին ցավ մի պատճառեք կոպտությամբ կամ անխոհեմ պահանջներով։ ԸԵԳ 152.3