ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

73/133

23 - ԵՐԵԽԱն ՄԻՆՉԵՎ ԾՆՎԵԼԸ

Արեխայի բարօրությանը ամրող— qոլին կախվաձ է մոր սովորույթներիy։

Աայրության պատրաստվելու համար կնոջն անհրաժեշտ է մեծ համբերություն։ Շատ ծնողներ սխալմամբ կարծում են, թե ներարգանդային զարգացման շրջանում պտղի վրա արտաքին ազ-դեցությունները ոչ տևական են, հետևապես աննշան։ ԸԵԳ 123.1

Մարդկանց հակումներն ու հետաքրքրությունները պիտի են-թարկվեն որոշ սկզբունքների։ Կան բաներ, որոնցից ապագա մայրը պիտի խուսափի, եթե ուզում է իրականացնել Աստծո մտադրությունը, որ վերաբերում է իր երեխայի ծննդին։ Եթե մինչև փոքրիկի ծնունդը մայրը չի հրաժարվում իր հակումներից և մնում է եսասեր, նյարդային, պահանջկոտ, ապա այդ գծերը կարտացոլվեն նաև երեխայի բնավորության մեջ։ Այդպես շատ երեխաներ ժառանգաբար ձեռք են բերում չարի նկատմամբ գրեթե անհաղթահարելի հակում։ Բայց եթե կինը համբերատար է և փայփայում է անձնուրացության հոգի, եթե նա բարի է, քնքուշ և անշահախնդիր, կարող է իր երեխային փոխանցել բնավորության այդ թանկարժեք հատկանիշները։ ԸԵԳ 123.2

Անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ հետևել որ ապագա մոր շրջա-պատը հաճելի և ուրախ փնի։ Ամուսնու վրա հատուկ պատասխա— նատվություն է ընկած իր ուժերի ներածին չափ անել ամեն բան կնոջ բեռը թեթևացնելու համար։ Նա, հնարավորության սահմանում, պիտի օգնի կնոջը նրա հղիության շրջանում։ Նա պիտի փնի բարեհամբույր, քաղաքավարի, բարի, քնքուշ և հատկապես ուշադիր կնոջ բոլոր կա-րիքների նկատմամբ։ ԸԵԳ 123.3