ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

72/133

Մյուuլի

Բաղադրամասերը ՝ ԸԵԳ 121.2

1/2 կգ հերկողէս (վարսակաձավար)
1 գավաթ շաքարավազ
50 գ քերած կոկոս
1 գավաթ թեփ
1/3 գավաթ ծիրանի չիր
1/3 գավաթ առանց կորիզի չամիչ
1/3 գավաթ նուշ կամ այլ ընդեղեն
1/3 գավաթ բուսական յուղ
1/3 գավաթ ջուր
ԸԵԳ 121.3

2 գավաթ եգիպտացորենի փաթիլներ։ ԸԵԳ 121.4

Պատրաստումը. ԸԵԳ 121.5

1. Թասի մեջ խառնեք բոլոր չոր բաղադրամասերը, բացի եգիպտացորենի փաթիլներից և չամիչից։
2. Ավելացրեք զգուշորեն միասին հարված յուղն ու ջուրը և բոլորը լավ խառնեք։
3. Խառնուրդից երեքական գավաթ լցրեք առանձին թավաների մեջ և դրե՛ք չափավոր տաքացված ջեռոցը։ Ռխեք մարմանդ կրակով, մինչև դառնա չոր և խրթխրթան, 10 րոպեն մեկ խառնեք։
4. Խառնուրդը հանեք ջեռոցից, լցրեք մեծ թասի մեջ և թողեք հովանա լավ օդափոխվող տեղում։
5. Ավելացրեք եգիպտացորենի փաթիլներն ու չամիչը։
6. Պահեք լավ փակված ծրարների կամ ապակե տարաների մեջ։
7. Պահպանման ժամկետը սառնարանից դուրս մեկ ամիս է։
8. Մատուցել կաթի (տաք կամ սառը), մրգի աղցանի, մածունի, հյութի հետ կամ դնել տորթի կամ կարկանդակի վրա՝ որպես վերին շերտ։
ԸԵԳ 121.6

Մյուսլին սննդարար ուտեստ է և դուր է գալիս հատկապես երեխաներին։ ԸԵԳ 121.7