ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Մննդին վերաբերող նախապաշարումնԱբ
Այն պատկերացումը, թե կինն այդ առանձնահատուկ վիճակում կարող է ուտել ամեն բան, ինչ միայն ուզում է, սխալ է՝ հիմնված ավանդույթի, ոչ թե առողջ դատողության վրա։ Հղի կնոջ ախորժակը գուցե փոփոխական է ու դժվար բավարարվող, և քարացած սովորույթը թույլ է տափս նրան ուտել ամեն բան, ինչ հաճելի է չմտածելով այն մասին, թե կարո՞ղ է արդյոք այդպիսի ուտելիքը սնել նրան և ապահովել երեխայի զարգացումը։ Ուտելիքը պիտի փնի սննդարար, ոչ թե գրգռող։ ԸԵԳ 124.1
Կանայք հենց հղիության շրջանում են պարզ սննդի և կերակրի որակի վերաբերյալ հատուկ հոգածության կարիք զգում։ ԸԵԳ 124.2
Այս սկզբունքներով առաջնորդվող և այս հարցերին իրազեկ կա-նայք չեն հրաժարվի պարզ սննդից այդշրջանում, ինչպես նաև մնացած ժամանակ։ Նրանք կհիշեն, որ ապագա երեխայի կյանքը կախված է դրանից, ե ուշադիր կլինեն իրենց բոլոր սովորույթների և, հատկապես, սնվելու նկատմամբ։ Նրանք սնունդը չպիտի ընդունեն միայն նրա համար, որ դրա համը լավն է։ Շատ խորհրդատուներ կգտնվեն, ովքեր նրանց կհամոզեն կատարել այն, ինչը չէին կատարի առողջ դատողությամբ առաջնորդվելու դեպքում։ Շատ երեխաներ հիվանդ են ծնվում այն պատճառով, որ ապագա մայրերը չեն զսպելիրենց ախորժակը։ ԸԵԳ 124.3
Կնոջ ֆիզիկական պահանջմունքները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Նա պատասխանատվություն է կրում երկու կյանքի համար, անհրաժեշտ է հաշվի առնել նրա ցանկությունները և բավարարել նրա պահանջմունքները։ Բայց միևնույն ժամանակ նա ինքը պետք է ամենից առաջ խուսափի այն ամենից, ինչը կարող է թուլացնել նրա ֆիզիկական և մտավոր ուժերը, կվերաբերի դա սննդի, թե ցան-կացած այլ հարցի։ ԸԵԳ 124.4
Երեխայի ճիշտ բնավորության հիմքը դրվում է նրա ծննդից առաջ խիստ ինքնակարգապահության միջոցով։ ԸԵԳ 125.1