ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
2 - ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Լկխակիքր պեւրքք է լիեի երկևքի վասկխնր երկրի վրա։
ևդեմի պարտեզը, որտեղ ապրում էին մեր նախածնողները, ստեղծված էր նրանց համար հենց Աստծո կողմից։ Զետեղելով այնտեղ այն ամենը, ինչ միայն մարդը կարող էր ցանկանալ, Աստված ասաց. «Մեր պատկերով ե մեր նմանության պես մարդ շինենք»։ Ծննդոց 1.26։ ԸԵԳ 13.1
Տերը բավարարված էր Իր վերջին ե ամենահրաշալի ստեղծա-գործությամբ և կամենում էր, որ մարդը լինի կատարյալ աշխարհի կատարյալ բնակիչը։ Բայց Նա մտադիր չէր մարդուն դատապարտել մենակության։ Տերն ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի, նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար»։ Ծննդոց 2.18։ ԸԵԳ 13.2
Աստված Ինքը տվեց Ադամին կյանքի ուղեկցուհի նրան հավասար, ով կարող էր դառնալ նրա ընկերը, պատասխանել նրա սիրուն ե կարեկցել նրան։ էյվան ստեղծվեց Ադամից վերցված կողոսկրից, դա նշանակում է, որ կինը չէր իշխելու նրան՝ որպես ընտանիքի գլխավոր, ե չէր ենթարկվելու նրան որպես հպատակ, այլ գտնվելու էր նրա հետ համահավասար դիրքում, որպեսզի Ադամը սիրեր և պաշտպաներ նրան։ Լինելով տղամարդու մարմնի մի մասը՝ նրա մարմնից, կինը դառնում է նրա երկրորդ «ես»—ը՝ նրա հեա կազմելով սերտ դաշինք և դրսևորելով այդ հարաբերություններին բնորոշ քնքուշ կապվածություն։ «Սրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը և կհարի իր կնոջր. ե մեկ մարմին կլինեն»։ Ծննդոց 2.24։ ԸԵԳ 13.3