ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

7/133

Աղւսջին ամուսնությունը

Աստված օրհնեց առաջին ամուսնությունը։ Այսպիսով, այդ հաստատության հեղինակը տիեզերքի Արարիչն է։ Ամուսնությունը Աստծո կողմից մարդուն տրված առաջին պարգևներից մեկն է՝ դաշինք, որն Ադամը մեղանչումից հետո իր հետ դուրս տարավ դրախտի դարպասներից։ ԸԵԳ 14.1

Երբ մարդիկ ընդունում են ամուսնության մասին աստվածային սկզբունքները և ենթարկվում ղրանց, ամուսնուՓթյnւնը նրանց համար դաոնում է օրհնությnւն, այն օգնում է նրանց պահպանէլ մարդկային ցեղի բարոյական մաքրությունն n երջանկությունղ այն բավարարում է հասարակական պահանջները և վեհացնում է մարդուն բոլոր տեսակետներից: ԸԵԳ 14.2

Ադամը շրջապատված էր այն ամենով, ինչ միայն կարող էր ցան-կանալ նրա սիրտը։ Նրա ամեն մի պահանջմունք բավարարվում էր։ ԸԵԳ 14.3

Հրաշալի Եդեմում չկային ոչ մեղք, ոչ թոշնելու նշաններ։ Աստծո հրեշտակները ազատ և ջերմորեն շփվում էին սուրբ զույգի հետ։ Մարդն Արարչի ամենահրաշալի ստեղծագործությունն էր։ ԸԵԳ 14.4

Ադամին հանձնարարված էր մշակել պարտեզը։ Եթե մարդու եր-ջանկությունն անգործության մեջ լիներ, ապա նա իր սուրբ անմեղու-թյան մեջ կմնար անզբաղ։ Սակայն Նա, ով ստեղծեց մարդուն, գիտեր, որ աշխատանքը կարող է երջանիկ դարձնել նրան։ ԸԵԳ 14.5