ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ընփանիքի ազղեցություեը
Ընտանիքը, որի անղամներր քաղաքավարի և դաստիարակված մարդիկ են, շրջապատի վրա բարերար ներգործություն է ունենում օգնելով մարդկանց հետևելու իր լավ օրինակին և զերծ պահելով վատ ազդեցություններից։ Աստծո հրեշտակները հաճախ կայցելեն այն տունր, որտեղ հետևում են Աստծո կամքին։ ԸԵԳ 10.3
Այս երկրում ապրելու մեր ժամանակր կարճ է։ Մենք միայն մեկ անգամ ենք ապրում այս աշխարհում, այդ իսկ պատճառով աշխատում ենք անել ամեն հնարավորը։ Այն գործը, որի համար մենք կանչված ենք, չի պահանջում հարստություն, առանձնահատուկ հասարակական դիրք կամ աչքի րնկնող ունակություններ։ Այն պահանջում է բարյացակամություն, անձնուրացության ոգի և նպատակասլացություն։ ԸԵԳ 10.4
Եթե մենք լայն բացենք մեր սրտերն ու տան դռները կյանքի աստվածային սկզբունքների համար, ապա կդաոնանք այն ուղին, որով կենարար ուժ կհորդի։ ԸԵԳ 10.5
Ապրելով այս աշխարհում՝ ոչ ոք չի կարող որոշակի ազդեցություն չունենալ նրա վրա։ Ընտանիքի անդամներից ոչ ոք չի կարող պարփակվել իր մեջ այնպես, որ հարազատները չզգան նրա ազդեցությունն ու ոգին։ Հենց միայն նրա դեմքի արտահայտությունը ներգործում է կամ ի բարին, կամ ի չարը։ Մարդու խոսքերը, արարքները, հարաբերություններն այլ մարդկանց հետ խոսում են հենց իր մասին։ Եթե նա ապրում Է եսասիրական կյանքով, նրա շուրջն իշխում է ճնշող մթնոլորտ։ Բայց եթե մարդ լզված է սիրով, նա ուրիշների նկատմամբ կլինի քաղաքավարի, բարի, քնքուշ, իր գործերր կանի խնամքով և ուրախությամբ ճառա— գելով երջանկություն։ ԸԵԳ 10.6
Թող լինեն ավելի շատ երջանիկ մարդիկ։ Մենք չափազանց շատ ենք պարփակվում ինքներս մեր մեջ։ Երեխաներին ու մեզ շրջապատող— ներին չափից ավելի ենք զրկում բարի, ոգևորող խոսքերից, քնքուշ Ժպիտից։ ԸԵԳ 11.1
Գլխավորն այն է, որ ընտանիքը համերաշխ փնի։ Այդ ժամանակ մենք ներգործություն կունենանք նրանց վրա, ովքեր մեր կողքին են, կրնդլայնվեն մեր ազդեցության սահմանները։ Աշխարհը կարիք ունի ոչ այնքան մեծ մտածողների, որքան՝ բարի մարդկանց, ովքեր օրհնու-թյուն են իրենց ընտանիքների համար։ ԸԵԳ 11.2