ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

29/133

Ինչպես է մթագնում կյանքի ուրախությունը

Կյանքը շատ մարդկանց բերում է հիասթափություններ ե հոգնածություն, որովհետև նրանք իրենց ծանրաբեռնում են ոչ ան-հրաժեշտ աշխատանքով, որպեսզի համապատասխանեն աշխարհի պահանջներին։ Նրանք մշտապես անհանգստացած են, թե ինչպես բավարարեն նորաձևությունից ծնված պահանջները։ Ծախսերը, հոգ-սերը և ուժերը ծախսվում են ավելորդ բաների վրա, եթե նույնիսկ դրանք բացահայտ վնասներ չեն բերում։ Մարդիկ կրքոտությամբ ցանկանում են այն, ինչը կոչում են շքեղ կյանքի առարկաներ, և զոհաբերում են առողջությունը, ուժերն ու միջոցները, որպեսզի ձեռք բերեն դրանք։ ԸԵԳ 41.3

«Տուն” բառր աղավաղված է, և դրա նշանակությունը մեկնաբան-վում է որպես չորս պատերով սահմանափակված և ընտիր կահույքով ու զարդարանքներով լի ինչ-որ բան, այն դեպքում, երբ նրա բնակիչները մշտական լարվածության մեջ են՝ ձգտելով հարմարվել կյանքի զանազան ոլորտների նորաձևությանը։ ԸԵԳ 42.1

Մարդիկ ընտանեկան կյանքում դժբախտ են, եթե ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են միայն արտաքին տեսքին։ Նրանք մեծ գումար են ծախսում և համառորեն աշխատում տպավորություն գործել և գովեստի արժանանալ ծանոթների կողմից, որոնց իրականում բոլորովին չեն հետաքրքրում ո չ իրենք, ո չ իրենց բարեկեցությունը։ Մեկը մյուսի հետևից ձեռք են բերվում իրեր, կարծես թե դրանք անհրաժեշտ են կենցաղային կարիքների համար, հայտնվում են թանկարժեք զարդարանքներ և կահավորանք, որոնք հաճելի են աչքին, շոյում են հպարտությունն ու պատվասիրությունը, բայց, անկեղծ ասած, դրանցով բնակարանն ավելի հարմարավետ չի դառնում։ ԸԵԳ 42.2

Շատերն աշխարհում կապված են տարբեր իրերի հետ, որոնք գուցե և լավն են։ Բայց, սահմանափակվելով դրանցով, մարդիկ չեն ձգտում այն ավելի մեծ և բարձր բարօրությանը, որը կամենում է տալ Աստված։ ԸԵԳ 42.3

Նրանք, ովքեր նյութապաշտ են, կորցնում են կյանքի իսկական ուրախությունը։ Նրանք գափս են այն եզրակացության, որ այդ ամբողջ ունեցվածքը չի կարող բավարարելիրենց, ինչպես իրենք էին ենթադրում։ Գործերի անվերջ շրջապտույտը և անդադար անհանգստությունն այն մասին, թե ինչպես զարդարեն տունը, որպեսզի հյուրերի ու կողմնակի մարդկանց մոտ հիացմունք առաջացնեն, զուր ծախսված ժամանակ ու միջոցներ են։ Մարդն ինքնակամ իր պարանոցին է դնում ստրկական լուծը, որը բավականին ծանր է։ ԸԵԳ 42.4

Հարմարավետության ստեղծման համար անհրաժեշտ են մաքրու-թյուն և կարգուկանոն, բայց այդ առաքինությունները չպետք է հասցնել ծայրահեղության, որպեսզի կյանքը չվերածվի անվերջ ու տաղտկալի աշխատանքի, իսկ ընտանիքի անդամները չունենան խղճահարույց տեսք։ Կահույքի և իրերի դասավորման հարցում պարտադիր ճշգըր— տությունը նույնպես տհաճ է, ինչպես և խառնաշփոթությունը։ Հիվանդագին բծախնդրությունը տան մաքրության և կարգուկանոնի հարցում զրկում է մարդկանց հանգստից, որն անհրաժեշտ է երջանկության ձգտող յուրաքանչյուր ընտանիքի։ ԸԵԳ 42.5

Երբ մենք այցելում ենք մտերիմ ընկերներին, մեզ հազիվ թե հաճելի լինի տեսնել տանտիրուհուն՝ ավելն ու հատակի շորը ձեռքին, և մեզ դուր չի գա, եթե մեր ակնկալած շփման փոխարեն մեր ընկերները մեր ներկայությամբ ընդհանուր մաքրություն սկսեն և ժամանակը վատնեն անկյուններում փոշու և սարդոստայնի որոնումների վրա: Չնայած այս ամենը նրանք կարող են անել մեր հանդեպ ունեցած հարգանքից, բայց ե այնպես, ցավալի է գիտակցել, որ մեր ընկերները սեփական տան մաքրությունը նախընտրում են մեր ընկերակցությունից։ ԸԵԳ 43.1