ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
7 - ՏԱՆ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ
Մարղև աշխարհnıվ կարող է nıևեևալ փոխաբեnևմաև միլիnև կեıրեր, րայy՝ միայև մեկ բոıյև։ Ջnև Ռասկիև
Աստված սիրում է գեղեցիկը։ Նա գեղեցկությամբ օժտեց երկիրն ու երկինքները և հայրական ուրախությամբ հետևում է, թե ինչպես ենք մենք հիանում Իր ստեղծագործություններով։ Նա կամենում է, որ բնության գեղեցկություններով շրջապատվեն մեր տները։ ԸԵԳ 41.1
Ձեր տունը կահավորեք պարզ իրերով, որոնք հեշտ է գործածել, ղժվար չէ մաքուր պահել և կարելի է վտխարինել մեկ ուրիշով առանց մեծ ծախսերի։ Ձեր բարձր ճաշակով դուք կարող եք գրավիչ դարձնել ամենահասարակ տունը, եթե այնտեղ թագավորում են սերն ու ուրա-խությունը։ Որքան ավելի պարզ է լավ կազմակերպված տան կարգու-կանոնը, այնքան ավելի երջանիկ կլինի ընտանիքը։ ԸԵԳ 41.2