ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

30/133

Բնակարանային պայմանների պարզությունը

Հարմարավետ տունը բոլորովին էլ չպետք է չափազանց լեցուն լինի կահույքով։ ԸԵԳ 43.2

Լավ լուսավորված և օդափոխված սենյակներին չեն փոխարինի ամենաթանկագին զարդերը։ Թող կահավորանքի մեջ վհատություն առաջացնող խստության փոխարեն երևա հաճելի բազմազանություն։ Բազկաթոռներն ու աթոռները պիտի հարմար լինեն ընտանիքի յուրա-քանչյուր անդամին։ Ամեն ինչ պիտի լինի կոկիկ ու գրավիչ առանց այն խիստ դասավորվածության, որը կարծես նախազգուշացնում է ձեզ չդիպչել ոչ մի բանի։ ԸԵԳ 43.3

Չափազանց խիստ կարգուկանոնր և իրերի անթերի դասավորվա— ծությունը, որ շատ տների տհաճ առանձնահատկությունն է, չի համա-պատասխանում բնության մեծ ծրագրին։ Աստված չի պատվիրել, որ դաշտային ծաղիկներն աճեն եզրաքարերով պատված ուդղաձե ծաղ-կաթմբերում, այլ դրանք թանկարժեք քարերի պես ցրել է ճիմահոդի մեջ՝ զարդարելով երկիրը ձևերի ու գույների բազմազանությամբ։ Ծառերն անտառում չեն աճում հատուկ կարգով։ Հանուն ուրախության և հոգու անդորրի՝ նպատակահարմար է զննել բնության պատկերները անտառները, բլուրներր և հովիտներր, հարթավայրերն ու գետերը հիանալով ձևերի, գծերի ու գույների անսահման բազմազանությամբ, որով ծառերը, թփերն ու ծաղիկները վերածվում են բնական այգու հմա— յիչ դարձնելով բնապատկերը։ Երեխաները, երիտասարդները և տարեց մարդիկ այդպիսի պայմաններում կարող են հանգիստ գտնել և մեծ բավականություն ստանալ։ ԸԵԳ 43.4

Բազմազանության այս օրենքին որոշ չափով կարելի է հետևել նաև ընտանիքում։ Բնակարանում պետք է փնի ծաղիկների, իրերի, այլ պարագաների ընղհանուր համապատասխանություն և ներդաշնակություն, սակայն ամենևին էլ լավ ճաշակի նշան չէ, երբ սենյակը կահավորված է միանման առարկաներով, միագույն պաստառով, նույնաձև և նույն նյութից պատրաստված իրերով։ Ընդհակառակը, աչքի համար ավեփ հաճելի է ներդաշնակ տարատեսակությունը։ ԸԵԳ 44.1

Սակայն համեստ փնի տունը թե ճոխ, կահույքը՝ թանկարժեք թե խղճուկ, նրա պատերի ներսում երջանկությունը չի իշխի, եթե նրա բնակիչների էությունը աններդաշնակ է Աստծո կամքին։ Տանը պիտի թագավորի ուրախությունը։ Կարիք չկա շքեղության և բարձրակարգ կահավորման, որպեսզի երեխաներն իրենց գոհ ու երջանիկ զգան սեփական տանը, գլխավորն այն է, որ ծնողները քնքշորեն սիրեն երեխա-ներին և մշտապես հոգան նրանց մասին։ ԸԵԳ 44.2

Չորս պատերը և կահույքը ընտանիքը չեն դարձնում «տուն», եթե նրանում չկա սեր ե փոխըմբռնում։ ԸԵԳ 45.1

Պարզությունը, բարեսրտությnւնը և իսկական կապվա-ծությունը ամենահամեստ տnւնը վերածում են դրախտի։ Ավեւի լավ է քաջաբար դիմանալ բնակարանի անհարմա-րություններին, քան զրկվեւ խաղաղությունից և ուրախու-թյունից։ ԸԵԳ 45.2

Աղոթք եբկուսի համար
Տեր, նախքան Քո Տունը մերը կդառնա, մեր տունը Քոնը դարձրու։
Ամեն։