ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 13. - Հաղթանակ
(Մատթեոս 4.5-11, Մարկոս 1.12,13, Ղուկաս 4.5-13)
«ԱՅՆ ժամանակ սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա և ասաց նրան. «Եթե Աստծո Որդին ես, քեզ վա’յր գցիր, որովհետև գրված է, թե’ ԴՓ 126.1
«Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար,
և ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ,
որ քո ոտքը քարի չդիպցնես երբեք»“:
ԴՓ 126.2
Սատանան հիմա կարծում է, թե բռնեց Հիսուսին Իր իսկ հիմքի’ Աստծո Խոսքի վրա: Խորամանկ հակառակորդն արդեն ինքն է ներկայացնում այն խոսքերը, որոնք դուրս են եկել Աստծո շուրթերից: Նա դեռևս ներկայանում է որպես լույսի հրեշտակ և ձևացնում, որ ծանոթ է Գրքերին և հասկանում է գրվածի նշանակությունը: Բայց եթե Հի- սուսը դիմում է Աստծո խոսքին, որպեսզի հաստատի Իր հավատը, ապա փորձիչն օգտագործում է այն’ իր խաբեությունը քողարկելու համար: Նա հավաստիացնում է, որ միայն փորձում էր Հիսուսի հավատարմությունը, և հիմա, ողջունելով Նրա տոկունությունը, սատանան դրդում է Նրան մեկ անգամ ևս ապացուցելու Իր հավատը: ԴՓ 126.3
Բայց փորձությունը դարձյալ կասկած է ներշնչում. «Եթե Աստծո Որդին ես”: Քրիստոսի փորձությունը հենց այդ «եթե”-ին պատասխանելու մեջ էր, բայց Նա մազաչափ անգամ չզիջեց կասկածանքին: Նա չէր վտանգի Իր կյանքը, որպեսզի ինչ-որ բան ապացուցեր սատանային: [125] ԴՓ 126.4
Փորձիչը մտածեց առավելության հասնել’ գրոհելով Նրա մարդկային բնության վրա և դրդելով Նրան ինք- նավստահության: Ու թեև սատանան կարող է դրդել մեզ մեղք գործել, բայց ստիպել, որ մեղանչենք, նա երբեք չի կարող: Նա ասաց Հիսուսին. «Քեզ վա’յր գցիր»‘ իմանալով, որ ինքն անձամբ չէր կարող Նրան վայր գցել, որովհետև Աստված կմիջամտեր’ ազատելու Նրան: Ոչ էլ կարող էր բռնությամբ ստիպել Հիսուսին վայր նետել Իրեն: Մինչև Քրիստոսն անձամբ չտրվեր փորձությանը, Նրան հնարավոր չէր հաղթել: Երկրային կամ դժոխային ոչ մի ուժ չէր կարող ստիպել, որ Նա թեկուզ աննշան չափով շեղվեր Իր Հոր կամքից: ԴՓ 126.5
Փորձիչը երբեք չի կարող ստիպել մեզ չարիք գործել: Նա չի կարող իշխել մեր մտքին, եթե մենք ինքներս չհանձնենք այն նրա հսկողությանը: Մինչև կամքը չզիջի, մինչև հավատի ձեռքը բաց չթողնի Քրիստոսին, սատանան չի կարող իր ուժը գործադրել մեզ վրա: Բայց մեր փայփայած յուրաքանչյուր մեղքը նրան առավելություն է տալիս: Մեր կատարած յուրաքանչյուր քայլը, որ չի համապատասխանում աստվածային չափանիշներին, բաց դուռ է, որով նա կարող է ներխուժել’ փորձելու և կործանելու մեզ: Իսկ մեր կողմից թույլ տված ամեն մի սխալ կամ պարտություն առիթ է տալիս նրան կշտամբելու Քրիստոսին: ԴՓ 127.1
Կրկնելով խոստումը’ «Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար», սատանան բաց թողեց հետևյալ բառերը. «որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում», այսինքն’ Աստծո ընտրած բոլոր ճանապարհներում: Հիսուսը հրաժարվեց շեղվել հնազանդության ճանապարհից: Կատարելապես հնազանդվելով Հորը’ Նա ինքնակամ Իրեն չէր գցի մի այնպիսի դրության մեջ, որ Հայրը ստիպված լիներ միջամտել’ Նրան մահից փրկելու համար: Նա չէր շտապեցնի Նախախնամությանն օգնության հասնել Իրեն, քանի որ այդպիսով չէր կարողանա հավատի և հնազանդության օրինակ ցույց տալ մարդուն: [126] ԴՓ 127.2
Հիսուսը պատասխանեց սատանային. «Դարձյալ գրված է, թե մի’ փորձիր Տիրոջը’ քո Աստծուն”: Սրանք Մովսեսի խոսքերն էին’ ուղղված Իսրայելի որդիներին, երբ նրանք ծարավ էին անապատում և պահանջում էին Մովսեսից ջուր տալ իրենց’ ասելով. «Արդյոք Եհովան մեր մե՞ջ է, թե՞ ոչ» (Ելից 17.7): Աստված մեծ հրաշքներ էր գործել նրանց համար, բայց նրանք, այնուամենայնիվ, նեղության մեջ կասկածեցին Նրա ներկայությանը և պահանջեցին ապացուցել, որ Նա, իրոք, իրենց հետ է: Իրենց անհավատության մեջ նրանք սկսեցին փորձել Նրան: Նույնն էլ սատանան էր դրդում անել Քրիստոսին: Աստված արդեն վկայել էր, որ Հիսուսն Իր Որդին է, և հիմա դրա համար ապացույց խնդրելը կնշանակեր կասկածել Աստծո խոսքին’ փորձելով Նրան: Եվ նույնը կլինի, եթե Աստծուց խնդրենք այն, ինչ Նա չի խոստացել: Դա նշանակում է չվստահել’ ստուգել կամ փորձել Նրան: Մենք ոչ թե պետք է մեր խնդրանքները ներկայացնենք Աստծուն’ ապացուցելու, որ Նա կկատարի Իր խոստումը, այլ որովհետև Նա կկատարի այն, ոչ թե ապացուցելու, թե Նա սիրում է մեզ, այլ որովհետև Նա սիրում է մեզ: «Բայց առանց հավատքի անկարելի է Նրան հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա, և թե իրան խնդրողներին վարձահատույց կլինի” (Եբրայեցիս 11.6): [127] ԴՓ 127.3
Բայց հավատը ոչ մի ընդհանուր բան չունի ինքնավստահության հետ: Միայն նա է ազատ ինքնավստահությունից, ով ճշմարիտ հավատ ունի: Որովհետև ինքնավստահությունը հավատի սատանայական կեղծումն է: Հավատը հիմնվում է Աստծո խոստումների վրա և հնազանդության պտուղներ է բերում: Ինքնավըստահությունը նույնպես հիմնվում է խոստումների վրա, բայց օգտագործում է դրանք, ինչպես սատանան, միայն անօրենությունն արդարացնելու համար: Հավատը մեր նախածնողներին կօգներ վստահել Աստծո սիրուն և հնազանդվել Նրա պատ- վիրաններին: Բայց ինքնավստահությունն առաջնորդեց նրանց խախտելու Տիրոջ օրենքը’ հավատալով, որ Նրա մեծ սերը կփրկի իրենց մեղքի հետևանքներից: Հավատ չէ այն, ինչը պահանջում է Երկնքի բարեհաճությունը’ առանց կատարելու այն պայմանները, որոնց հիման վրա ներում է շնորհվում: Իսկական հավատը հիմնվում է Աստ- վածաշնչի խոստումների և նախապայմանների վրա: ԴՓ 128.1
Հաճախ, երբ սատանան ի վիճակի չի լինում կասկածանք հարուցելու, նրան, այնուամենայնիվ, հաջողվում է դրդել մեզ ինքնավստահության: Նա գիտի, որ եթե կարողանա ստիպել մեզ առանց անհրաժեշտության ինքնակամ ընկնել փորձության մեջ, ապա հաղթանակն իրենն է: Աստված կպահպանի բոլոր նրանց, ովքեր քայլում են հնազանդության արահետով, սակայն շեղվել դրա- նից’ նշանակում է հանդգնել մուտք գործել սատանայի տիրությունը: Այնտեղ արդեն մենք անշուշտ անկում կապրենք: Փրկիչը պատվիրել է մեզ. «Արթո’ւն կացեք և աղո’թք արեք, որ փորձության մեջ չընկնեք” (Մարկոս 14.38): Մտորումներն ու աղոթքները կարգելեն մեզ հոժարակամ վտանգի մեջ ընկնել, և այդպիսով կխուսափենք շատ պարտություններից: [128] ԴՓ 129.1
Սակայն, փորձության մեջ հայտնվելիս, չպետք է կորցնենք արիությունը: Հաճախ, երբ փորձանքի մեջ ենք ընկնում, սկսում ենք կասկածել, թե Աստծո Հոգին է առաջնորդել մեզ: Բայց չէ՞ որ հենց Հոգին էր, որ Հիսուսին անապատ տարավ’ սատանայից փորձվելու: Մեզ փորձության տանելով’ Աստված մեր բարին է կամենում: Հիսուսը չէր չարաշահում Աստծո խոստումները’ հոժարակամ ընկնելով փորձության մեջ, բայց չէր էլ հուսալքվում, երբ, այնուամենայնիվ, փորձությունը գալիս էր: Այդպես պիտի վարվենք նաև մենք: «Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել»: Նա ասում է. «Պատարագի՜ր Աստծուն գոհություն և վճարի՜ր Բարձրյալին քո ուխտերը, և կանչի՜ր ինձ նեղության օրում, և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ” (Ա Կորնթացիս 10.13, Սաղմոս 50.14,15): ԴՓ 129.2
Հիսուսը հաղթահարեց նաև երկրորդ փորձությունը: Այժմ սատանան բացահայտում է իր իսկական պատկերը: Բայց նա չի հայտնվում որպես մի զազրելի հրեշ’ կճղակներով և չղջիկի թևերով: Նա մի հզոր հրեշտակ է, թեկուզ և ընկած: Նա իրեն խռովության առաջնորդն է համարում և այս աշխարհի աստվածը: ԴՓ 130.1
Հանելով Հիսուսին մի բարձր լեռան գագաթը’ սատանան ցույց է տալիս Նրան աշխարհի բոլոր թագավորութ- յուններն’ իրենց ամբողջ փառքով: Արևի շողերը լուսավորում էին քաղաքները, դրանց միջի տաճարները, մարմարյա պալատները, բերրի դաշտերն ու պտուղների ծանրության տակ կքած խաղողի այգիները: Չարի հետքերը քողարկված էին: Հիսուսի աչքերը, որ քիչ առաջ միայն խավար և դատարկություն էին տեսնում, այժմ դիտում էին բարգավաճման ու գեղեցկության մի անգերազանցելի տեսարան: Այդ պահին լսվում է փորձիչի ձայնը. «Այս բոլոր իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ, որ ինձ է տրված, և ում որ կամենում եմ, տալիս եմ սրան. արդ դու, եթե իմ առաջն ընկած երկրպագություն անես, բոլորը քոնը կլինի”: ԴՓ 130.2
Քրիստոսի առաքելությունը կարող էր կատարվել միայն տառապանքի միջոցով: Վշտով, զրկանքներով և պայքարով լի մի դժվարին կյանք էր սպասվում Նրան: Նա պիտի կրեր ամբողջ աշխարհի մեղքը և մեռներ ամոթալի մա- հով: Նա պետք է տառապեր Իր Հոր սիրուց բաժանվելու համար: Հիմա փորձիչն առաջարկում էր հպատակվել իր զավթած իշխանությանը: Սատանայի գերիշխանությունն ընդունելով’ Քրիստոսը կարող էր ազատել Իրեն գալիք սարսափներից: Բայց դա կնշանակեր զիջել հաղթանակը մեծ պայքարում: Աստծո Որդուց իրեն ավելի բարձր դասելու պատճառով է, որ սատանան մեղանչեց երկնքում: Եթե նա այժմ հաջողության հասներ, դա ապստամբության հաղթանակը կլիներ: [130] ԴՓ 130.3
Երբ սատանան ասաց Քրիստոսին, թե «աշխարհի թա- գավորությունն ու փառքը ինձ է տրված, և ում որ կամենում եմ, տալիս եմ սրան», նա իրավացի էր միայն մասամբ, և դա հայտարարեց իր կեղծ նպատակին հասնելու համար: Սատանայի տիրապետությունը զավթված էր Ադամից, բայց Ադամն Արարչի տեղապահն էր: Նրա իշխանությունն անկախ չէր: Երկիրն Աստծունն էր, իսկ Նա ամեն ինչ հանձնել էր Իր Որդուն: Ադամը պետք է թագավորեր Քրիստոսի գերակայության տակ: Երբ Ադամն իր գերիշխանությունը հանձնեց սատանային, Քրիստոսը դեռևս մնում էր որպես օրինավոր Թագավոր: Ահա թե ինչ էր ասել Տերը Նաբուգոդոնոսոր թագավորին. «Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, և ում որ ուզում է, տալիս է այն” (Դանիել 4.17): Սատանան կարող է գործադրել իր ապօրինի իշխանությունը միայն Աստծո թույլտվությամբ: ԴՓ 130.4
Երբ փորձիչը Քրիստոսին առաջարկեց աշխարհի թագավորությունն ու փառքը, նա ենթադրում էր, որ Քրիստոսը կհամաձայնի դառնալ երկրի իրական թագավորը և կենթարկվի իր իշխանությանը: Դա կլիներ այն արքայությունը, որի մասին երազում էին հրեաները: Նրանք այս աշխարհի թագավորությունն էին փափագում: Եթե Քրիստոսը համաձայներ առաջարկել նրանց այսպիսի մի թագավորություն, նրանք ուրախությամբ կընդունեին Իրեն: Բայց այն իր վրա էր կրում մեղքի անեծքն’ իր բերած բոլոր վշտերով: Քրիստոսն ասաց փորձիչին. «Դե’ն գնա, սատանա’, որովհետև գրված է, թե քո Տեր Աստծուն պիտի երկրպագություն անես, և միայն Նրան պաշտես”: ԴՓ 131.1
Նա, ով ապստամբել էր երկնքում, հիմա այս աշխարհի թագավորություններն էր առաջարկում Քրիստոսին’ որպես կաշառք, բայց Նրան հնարավոր չէր կաշառել: Նա եկել էր հիմնելու արդարության թագավորություն և չէր հրաժարվի Իր նպատակից: Նույն գայթակղությամբ սատանան մոտենում է նաև մարդկանց, և այստեղ նա ավելի մեծ հաջողության է հասնում, քան Քրիստոսի դեպքում: Մարդկանց նա առաջարկում է այս աշխարհի թագավորությունն այն պայմանով, որ ճանաչեն իր գերազանցությունը: Նա նրանցից պահանջում է զոհաբերել իրենց ազնվությունը, արհամարհել խիղճը, անձնատուր լինել եսասիրությանը: Քրիստոսը նրանց պատվիրում է նախ փնտրել Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, իսկ սատանան քայլում է նրանց կողքով և ասում. «Ինչ- պիսին էլ որ լինի ճշմարտությունը հավիտենական կյանքի վերաբերյալ, այս աշխարհում հաջողության հասնելու համար դուք պետք է ծառայեք ինձ: Ձեր բարեկեցությունն իմ ձեռքերում է: Ես ձեզ կարող եմ տալ հարստություն, հաճույքներ, պատիվ ու երջանկություն: Լսե’ք իմ խորհուրդը: Թույլ մի’ տվեք ձեզ տարվելու ազնվության և ինքնազոհության տարօրինակ գաղափարներով: Ես ճանապարհ կհարթեմ ձեր առջև”: Այդպես խաբվում են հազարավորները: Նրանք համաձայնում են ապրել իրենց «ես”-ին ծառայելու համար, և սատանան գոհ է: Մինչ նա հրապուրում է նրանց աշխարհիկ իշխանության հույսերով, ինքն իշխանություն է ձեռք բերում հոգու վրա: Բայց նա առաջարկում է նրանց այն, ինչ իրեն չի պատկանում և շուտով պետք է խլվի իրենից: Ի պատասխան’ նա խաբեությամբ համոզում է նրանց հրաժարվել Աստծո որդիների ժառանգը լինելու իրենց իրավունքից: ԴՓ 131.2
Սատանան կասկածի տակ էր առել այն, որ Հիսուսն Աստծո Որդին է: Բայց այն, որ նա շտապ հեռացավ, հենց դրա լավագույն ապացույցն էր: Տառապյալ մարդկային էության մեջ փայլատակեց Աստվածությունը: Սատանան չէր կարող չենթարկվել հրամանին: Խայտառակված և կատաղությունից ցնցվելով’ նա ստիպված էր հեռանալ աշխարհի Փրկչի ներկայությունից: Քրիստոսի հաղթանակը նույնքան լիակատար էր, որքան Ադամի անկումը: [131] ԴՓ 132.1
Այդպես էլ մենք կարող ենք դիմադրել փորձությանը և ստիպել սատանային հեռանալ մեզնից: Հիսուսը հաղթեց, որովհետև հնազանդվեց և հավատաց Աստծուն: Եվ առաք- յալի միջոցով Նա դիմում է մեզ. «Արդ, հնազանդեցե’ք Աստծուն, հակառա’կ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից: Մոտեցե՜ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ” (Հա- կոբոս 4.7,8): Մենք ինքներս չենք կարող ազատվել փորձիչի իշխանությունից, նա հաղթել է մարդկությանը, և եթե ապավինենք մեր սեփական ուժերին, ապա նրա ճարպիկ խաբեբայությունների զոհը կդառնանք: Սակայն «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը և ապաստան գտնում» (Առակաց 18.10): Սատանան սարսափում և փախչում է նույնիսկ ամենաթույլ մարդուց, եթե նա ապաստան է գտնում այդ հզոր անվան մեջ: ԴՓ 132.2
Երբ թշնամին հեռացավ, Հիսուսն ուժասպառ, մահվան ստվերը դեմքին, փըռվեց գետնին: Երկնային հրեշտակները հետևել էին պայքարին’ տեսնելով, թե ինչպես է իրենց սիրելի Հրամանատարն աննկարագրելի տառապանքների գնով փրկության ճանապարհ հարթում մեզ համար: Նա կրեց անհամեմատ ավելի մեծ փորձություն, քան այն փորձությունները, որ մեզ բաժին է ընկնում: Հրեշտակներն այժմ ծառայում էին Աստծո Որդուն, որ պառկած էր մեռածի նման: Նա սնվելով վերականգնեց ուժերը, մխիթարվեց’ լսելով Իր Հոր սիրո լուրը և իմանալով, որ ամբողջ երկինքը ցնծում է Իր հաղթանակի կապակցությամբ: Կրկին կյանքի կոչվելով’ Նրա մեծ սիրտը կարեկցանքով լցվեց մարդու հանդեպ, և Նա առաջ շարժվեց’ ավարտելու այն գործը, որ սկսել էր, և հանգիստ չէր առնելու այնքան ժամանակ, մինչև թշնամուն չհաղթեր և չազատագրեր մեր անկյալ ցեղը: ԴՓ 133.1
Մինչև փրկվածները Փրկչի հետ միասին չկանգնեն Աստծո գահի առջև, երբեք հնարավոր չէ գիտակցել մեր փրկության գինը: Ու երբ հավերժական քաղաքի փառքը լուսավորի մեր հափշտակված մտքերը, մենք կհիշենք, որ Հիսուսն այս ամենը թողել է հանուն մեզ, որ Նա ոչ միայն աքսորյալ է դարձել’ թողնելով երկնային պալատները, այլ հանուն մեզ ռիսկի է դիմել ձախողվելու և հավիտե- նապես կորչելու: Եվ այն ժամանակ Նրա ոտքերի առջև կդնենք մեր պսակները և ցնծագին կերգենք. «Արժանի է մորթված Գառն առնելու և’ զորություն, և’ հարստություն, և’ իմաստություն, և’ կարողություն, և’ պատիվ, և’ փառք, և’ օրհնություն” (Հայտնություն 5.12): [132] ԴՓ 133.2