ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

57/87

Գլուխ 57. - «Մեկ բան պակաս է քեզ»

(Մատթեոս 19.16-22, Մարկոս 10.17-22, Ղուկաս 18.18-23)

«ԵՎ այնտեղից ճանապարհ գնալիս’ մեկը վազելով եկավ, ծունր դրեց և հարցրեց Նրան. «Բարի’ վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»“: ԴՓ 631.1

Այս հարցը տվող երիտասարդը իշխան էր: Նա մեծ ունեցվածքի տեր էր և պատասխանատու դիրք էր զբաղեց- նում: Տեսնելով այն սերը, որ Քրիստոսը դրսևորեց Իր մոտ բերված երեխաների հանդեպ, տեսնելով, թե ինչպիսի գորովանքով Նա ընդունեց նրանց’ վերցնելով Իր ձեռքերի վրա, նրա սրտում սեր արթնացավ Փրկչի հանդեպ: Նա ցանկացավ Նրա աշակերտը դառնալ: Նա այնքան խորն էր ազդվել, որ երբ Քրիստոսը գնում էր ճանապարհով, նա վազեց Նրա հետևից և ծնկի իջնելով Նրա առջև’ անկեղծորեն ու լրջորեն հարց տվեց, որն այնքան կարևոր է ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր հոգու համար. «Բարի’ վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժա- ռանգեմ»: ԴՓ 631.2

«Ինչո՞ւ ես ինձ բարի ասում”- ասաց Քրիստոսը,- ոչ ոք բարի չկա, բայց միայն մեկը՝ Աստված”: Հիսուսը ցանկացավ փորձել իշխանի անկեղծությունը և պարզել, թե ինչ իմաստով է նա Իրեն բարի անվանում: Գիտակցո՞ւմ է արդյոք նա, որ իր հետ խոսողը Աստծո Որդին է: Ո՞րն է նրա սրտի իրական դրդումը: ԴՓ 631.3

Այս պաշտոնյան շատ բարձր էր գնահատում իր արդա- րությունը: Նա իսկապես չէր էլ ենթադրում, որ ինքը կարող է որևէ թերություն ունենալ, այնուհանդերձ, նա լիովին բավարարված չէր: Նա զգում էր, որ ինքն ինչ-որ բանի կարիք ունի: Չէ՞ր կարող արդյոք Հիսուսն օրհնել իրեն, ինչպես որ օրհնեց երեխաներին, և հագեցնել իր հոգու ծարավը: ԴՓ 631.4

Պատասխանելով նրա հարցին’ Հիսուսը հայտնեց, որ անհրաժեշտ է հնազանդվել Աստծո պատվիրաններին, եթե նա ցանկանում է հավիտենական կյանք ունենալ, և թվարկեց մի քանի պատվիրաններ, որոնք ցույց էին տալիս մարդու պարտականությունը մյուսների հանդեպ: Իշխանի պատասխանը դրական էր. «Այդ ամենը իմ երեխայությունից պահեցի. էլ ի՞նչ բանով եմ պակաս”: [519] ԴՓ 632.1

Քրիստոսը նայեց երիտասարդի դեմքին’ կարծես կարդալով նրա կյանքը և քննելով նրա բնավորությունը: Նա սիրեց նրան և փափագեց նրան տալ այն խաղաղությունը, շնորհն ու ուրախությունը, որոնք էապես կփոխեին նրա բնավորությունը: «Մեկ բան պակաս է քեզ,- ասաց Նա,- գնա’, ինչ որ ունես, ծախի’ր և աղքատների’ն տուր, և գանձ կունենաս երկնքում, և խաչն առած՝ ե’կ, ի’նձ հետևիր”: ԴՓ 632.2

Քրիստոսը համակրեց այս երիտասարդին: Նա գիտեր, որ նրա պատասխանն անկեղծ է. «Այդ ամենն իմ երեխայությունից պահել եմ»: Փրկիչը փափագում էր օժտել նրան խորաթափանցությամբ, որը կօգներ նրան տեսնել սրտի նվիրման և քրիստոնեական բարության անհրա- ժեշտությունը: Նա փափագում էր մի խոնարհ ու փշրված սիրտ տեսնել նրանում, հասկացնել, որ գերագույն սերը պետք է տրվի Աստծուն, իսկ դրա պակասը պետք է թաքցնել Քրիստոսի կատարելության մեջ: ԴՓ 632.3

Հիսուսն այս իշխանի մեջ տեսավ հենց այն օգնությունը, որը պետք կլիներ Իրեն, եթե երիտասարդը համագործակցեր Իր հետ փրկության գործում: Եթե նա հանձնվեր Քրիստոսի ղեկավարությանը, ապա մեծ ուժ կդառնար ի բարին: Իշխանը պատշաճ մակարդակով կներկայացներ Քրիստոսին, քանի որ նա ուներ որակներ, որոնք, եթե նա միանար Փրկչին, ընդունակ կդարձնեին նրան աստվածային ուժ դառնալու մարդկանց մեջ: Ներթափանցելով նրա էության մեջ’ Քրիստոսը սիրեց նրան: Իշխանի սրտում սեր էր արթնանում Քրիստոսի հանդեպ, քանի որ սերն է միայն սեր ծնում: Հիսուսը փափագեց տեսնել նրան որպես Իր համագործակից: Նա տենչաց դարձնել նրան Իր նման, դարձնել մի հայելի, որի մեջ կարտացոլվեր Աստծո նմանությունը: Նա տենչաց զարգացնել նրա բնավորության գերազանցությունը և սրբագործել այն’ Տիրոջը ծառայելու համար: Եթե իշխանն այն ժամանակ հանձներ իրեն Քրիստոսին, նա կաճեր Նրա ներկայության մթնոլորտում: Որքա՜ն այլ կլիներ նրա ապագան, եթե նա այս ընտրությունն աներ: ԴՓ 632.4

«Մեկ բան պակաս է քեզ»,- ասաց Հիսուսը: «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա’, ունեցածներդ ծախի’ր և տո’ւր աղքատներին, և գանձ կունենաս երկընքում, և ե’կ, հետևի’ր ինձ”: Քրիստոսը կարդաց իշխանի սիրտը: Միայն մեկ բան էր նրան պակասում, բայց դա կենսական սկզբունք էր: Նա իր հոգում Աստծո սիրո կարիքն ու- ներ: Եթե այս պակասությունը չլրացվեր, դա նրա համար ճակատագրական կլիներ: Նրա ողջ էությունը կարող էր ապականվել: Ցանկասիրությունը կմեծացներ նրա եսասիրությունը: Նա պետք է հրաժարվեր իր գերագույն եսասիրությունից, որպեսզի կարողանար ընդունել Աստծո սերը: [520] ԴՓ 633.1

Քրիստոսն այս մարդուն քննության ենթարկեց: Նա կոչ արեց նրան ընտրել կամ երկնային գանձը, կամ էլ աշխարհիկ փառքը: Երկնային գանձն ապահովված էր նրա համար, եթե նա կամենար հետևել Քրիստոսին: Բայց «ես»-ը պետք է տեղի տար, իսկ կամքը պետք է հանձնվեր Քրիստոսի հսկողությանը: Երիտասարդ պաշտոնյային առաջարկվեց Աստծո սրբությունը: Նրան արտոնություն տրվեց’ դառնալու Աստծո որդի և ժառանգակից լինելու Քրիստոսին’ երկնային գանձը ստանալու համար: Բայց նա պետք է վերցներ խաչը և հետևեր Փրկչին անձնուրացության ճանապարհով: ԴՓ 633.2

Իշխանին ուղղված Քրիստոսի խոսքերը նույնն էին, ինչ որ այս հրավերը. «Ընտրեցե’ք այսօր ձեզ համար, թե որն եք պաշտելու» (Հեսու 24.15): Ընտրությունը թողնվեց նրան: Հիսուսը տենչում էր, որ նա վերափոխվի: Նա բացահայ- տեց նրա բնավորության արատավոր կողմը, և ի՜նչ խորը հետաքրքրությամբ էր նա հետևում, մինչ երիտասարդը խորհում էր’ վճիռ կայացնելու համար: Եթե նա վճռեր հետևել Քրիստոսին, պետք է ամեն ինչում հնազանդվեր Նրա խոսքերին: Նա պետք է հրաժարվեր իր փառասիրական նպատակներից: Ինչպիսի՜ ջերմ, հուզումնալից փափագով, հոգու ինչպիսի՜ տենչով էր Փրկիչը նայում երիտասարդին’ հուսալով, որ նա կարձագանքի Աստծո Հոգու կանչին: ԴՓ 633.3

Քրիստոսը ներկայացրեց այն միակ պայմանը, որն իշխանավորին հնարավորություն կտար ձեռք բերելու կատարյալ քրիստոնեական բնավորություն: Նրա խոսքերն իմաստուն խոսքեր էին, թեև խիստ ու անողոք թվացին: Իշխանի փրկության միակ հույսը այդ խոսքերն ընդունելու և դրանց հնազանդվելու մեջ էր: Նրա բարձր դիրքը և ունեցվածքն աննկատելի կործանարար ազդեցություն էին թողնում նրա բնավորության վրա, և փայփայվելու դեպքում’ դրանք Աստծուն դուրս կմղեին նրա սրտից: Աստծուց քիչ կամ շատ հեռու մնալը կնշանակեր պահպանել այն, ինչը կնվազեցներ նրա բարոյական ուժն ու ունակությունը, քանի որ այս աշխարհի բաներով տարվելը, որքան էլ աննկատ և չնչին լինեն դրանք, ի վերջո, կլանում են ամեն ինչ: ԴՓ 634.1

Իշխանն արագորեն ընկալեց Քրիստոսի խոսքերի իմաստը, և խիստ տըխրեց: Եթե նա գիտակցեր առաջարկված պարգևի արժեքը, անմիջապես կանդամագրվեր որպես Քրիստոսի հետևորդներից մեկը: Նա հրեաների պատվավոր խորհրդի անդամ էր, և սատանան գայթակղեցնում էր նրան ապագայի դյութիչ հեռանկարներով: Նա ուզում էր ունենալ երկնային գանձը, բայց ցանկանում էր օգտվել նաև այն անցողիկ բարիքներից, որ իր հարստությունը կտար իրեն: Նրան խիստ դառնացրին առաջարկված պայ- մանները. նա ուզում էր հավիտենական կյանք ունենալ, բայց չէր գնում զոհողության: Հավիտենական կյանքի գինը չափազանց մեծ թվաց նրան, և նա տրտում հեռացավ, «որովհետև շատ ստացվածք ուներ»: [521] ԴՓ 634.2

Նա մոլորված էր’ կարծելով, թե պահում է Աստծո օրենքը: Նա ցույց տվեց, որ հարստությունը իր կուռքն է: Նա չէր կարող պահել Աստծո պատվիրանները, քանի դեռ նրա սրտում առաջնայինը աշխարհն էր: Նա Աստծո պարգևներն ավելի շատ էր սիրում, քան այդ պարգևները Տվողին: Քրիստոսն առաջարկեց երիտասարդին ընկերակցել Իրեն: «Ե’կ, հետևի’ր ինձ”,- ասաց Նա: Բայց Փրկիչը նրա համար այնքան կարևոր չէր, որքան մարդկանց նրա անունը և ունեցվածքը: Հրաժարվել իր երկրային գանձից, որը տեսանելի էր, հանուն երկնայինի, որն անտեսանելի էր, չափազանց մեծ ռիսկ էր նրա համար: Նա հրաժարվեց ընդունել հավիտենական կյանքի առաջարկն ու հեռացավ, և այդ պահից ի վեր նա ընդմիշտ պաշտեց աշխարհը: Հազարավոր մարդիկ են անցնում այս փորձության միջով’ ընտրություն կատարելով Քրիստոսի և աշխարհի միջև, և շատերն ընտրում են աշխարհը: Երիտասարդ իշխանի նման նրանք հեռանում են Փրկչից’ իրենց մտքում ասելով. «Ես չեմ ուզում, որ այս Մարդը լինի իմ առաջնորդը»: ԴՓ 635.1

Երիտասարդի նկատմամբ Քրիստոսի վերաբերմունքը մի ակնառու դաս է: Աստված մեզ տվել է վարքի կանոններ, որոնց պետք է հետևի Նրա ծառաներից յուրաքանչյուրը: Դա հնազանդությունն է Նրա օրենքին, բայց ոչ թե լոկ արտաքին հնազանդությունը, այլ այն, որը դրսևորվում է կյանքում և արտացոլվում բնավորության մեջ: Աստված սահմանել է բնավորության Իր չափանիշը բոլոր նրանց համար, ովքեր կկամենան դառնալ Իր թագավորության հպատակները: Միայն նրանք, ովքեր կդառնան Քրիստոսի աշխատակիցները, միայն նրանք, ովքեր կա- սեն’ «Տե’ր, ես ինքս էլ ամբողջովին, և այն ամենը, ինչ ես ունեմ, բոլորը Քոնն են”, կճանաչվեն որպես Աստծո որդի- ներ և դուստրեր: Բոլորը պետք է հասկանան, թե ինչ է նշանակում փափագել երկինքը և, այդուհանդերձ, հրաժարվել նրանից’ առաջարկված պայմանների պատճառով: Մտածեք, թե ինչ է նշանակում «ոչ” ասել Քրիստոսին: Իշխանավորն ասաց. «Ո’չ, ես չեմ կարող ամեն ինչ տալ Քեզ»: Արդյոք մենք էլ նույնը չե՞նք ասում: Փրկիչն առաջարկում է կիսել մեզ հետ այն գործը, որ Աստված մեզ է տվել անելու: Նա առաջարկում է կիրառել այն միջոցները, որոնք Աստված տվել է մեզ’ առաջ տանելու Նրա գործն աշխար- հում: Միայն այսպես Նա կարող է փրկել մեզ: ԴՓ 635.2

Իշխանին իր ունեցվածքը վստահվել էր, որպեսզի նա իրեն դրսևորեր որպես հավատարիմ տնտես. նա պետք է բաժաներ այս բարիքներն ի օրհնություն կարիքավոր- ների: Այդպես էլ հիմա Աստված միջոցներ, տաղանդներ և հնարավորություններ է տալիս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան Նրա գործակալները դառնալ աղքատներին և տառապյալներին օգնելու համար: Նա, ով իրեն հանձնված պարգևներն օգտագործում է Աստծո ծրագրի համաձայն, Փրկչի աշխատակիցն է դառնում: Նա հոգիներ է շահում Քրիստոսի համար, քանի որ արտացոլում է Նրա բնավորությունը: ԴՓ 636.1

Նրանց, ովքեր երիտասարդ իշխանի նման բարձր պաշտոն են զբաղեցնում և մեծ ունեցվածք ունեն, կարող է թվալ, թե չափազանց մեծ զոհողություն է ամեն ինչից հրաժարվելը Քրիստոսին հետևելու համար: Սակայն սա վարքի կանոն է բոլոր նրանց համար, ովքեր կամենում են Նրա աշակերտները դառնալ: Հնազանդությունից պակաս ոչինչ չի կարող ընդունելի լինել: Քրիստոսի ուսմունքի հիմքը անձնուրացությունն է: Այն հաճախ ներկայացվում և պահանջվում է մի ոճով, որը կարող է հրամայական թվալ, որովհետև մարդուն փրկելու այլ միջոց չկա, բացի նրանից, որ նա թողնի այն ամենը, ինչ կարող է, փայփայվելու դեպքում, բարոյազրկել ողջ էությունը: ԴՓ 636.2

Երբ Քրիստոսի հետևորդները Տիրոջն են վերադարձնում այն, ինչը Նրա սեփականությունն է, նրանք գանձ են կուտակում, որը տրվելու է իրենց, երբ լսեն այս խոսքերը. «Լավ, բարի և հավատարի՜մ ծառա... մտի՜ր քո Տիրոջ ուրախությունը”: «Նա իր առաջին դրված ուրախության փոխարեն’ խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով’ Աստծո աթոռի աջ կողմը նստեց” (Մատթեոս 25.23, Եբրայեցիս 12.2): Հոգիներին հավիտենապես փրկված տեսնելու ուրախությունն է այն վարձատրությունը, որ տրվում է բոլոր նրանց, ովքեր քայլում են Նրա հետքերով, ով ասել է. «Հետևի՜ր ինձ”: [524] ԴՓ 637.1