ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

36/87

Գլուխ 36. - Հավատի հպումը

(Մատթեոս 9.18-26, Մարկոս 5.21-43, Ղուկաս 8.40-56)

ԳԵՐԳԵՍԱՅԻՑ արևմտյան ափ վերադառնալով’ Հիսուսն այնտեղ Իրեն դիմավորելու հավաքված մի մեծ բազմություն տեսավ, որն ուրախությամբ ողջունեց Նրան: Որոշ ժամանակ Նա մնաց ծովափին’ քարոզելով և բժշկելով, որից հետո ուղղվեց դեպի Ղևի-Մատթեոսի տունը, որպեսզի մասնակցի մաքսավորների խնջույքին: Այստեղ էր, որ Նրան գտավ Հայրոսը’ ժողովարանի պետը: ԴՓ 411.1

Հրեաների այս իշխանը Հիսուսի մոտ եկավ խոր վշտի մեջ և, ընկնելով Նրա ոտքերը, բացականչեց. «Աղջիկս վախճանվելու մոտ է, գաս ձեռքդ նրա վրա դնես, որպեսզի ազատվի և ապրի»: ԴՓ 411.2

Հիսուսն անմիջապես իշխանավորի հետ ճանապարհվեց դեպի նրա տուն: Թեև աշակերտները հաճախ էին տեսել Նրա ողորմածության գործերը, մեծամիտ վարդապետի խնդրանքն ընդունելը, այնուամենայնիվ, զարմացրեց նրանց: Բայց նրանք ուղեկցեցին իրենց Տիրոջը, և ժողովուրդն էլ բուռն ցանկությամբ և ակնկալությանբ հետևեց նրանց: ԴՓ 411.3

Իշխանավորի տունը հեռու չէր, բայց Հիսուսն ու Իր ուղեկիցները դանդաղ էին առաջ շարժվում ամեն կողմից ճնշող բազմության պատճառով: Հուզված հայրն անհանգստանում էր հապաղումից, բայց Հիսուսը, գթալով մարդկանց, ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում’ բուժելու որևէ տառապյալի կամ մխիթարելու մի դժբախ- տի: [343] ԴՓ 411.4

Նրանք դեռ ճանապարհին էին, երբ մի լրաբեր, ճեղքելով ամբոխը, մոտեցավ և հայտնեց Հայրոսին, որ նրա աղջիկը մեռել է, և կարիք չկա այլևս նեղություն Տիրոջը: Լսելով այս լուրը’ Հիսուսն ասաց. «Մի’ վախենա, միայն հավատա’, և կապրի”: ԴՓ 411.5

Հայրոսն ավելի մոտեցավ Փրկչին, և նրանք միասին շտապեցին դեպի իշխանավորի տունը: Վարձու ողբասացներն ու սրնգահարներն արդեն այնտեղ էին, և օդը լցվել էր սուգ ու շիվանով: Ամբոխի ներկայությունն ու ժխորը խռովեցրին Հիսուսի հոգին: Նա փորձեց լռեցնել նրանց՝ ասելով. «Ինչո՞ւ եք շփոթվում և լաց լինում. երեխան մեռած չէ, այլ քնած է”: ԴՓ 412.1

Նրանք վրդովվեցին Օտարականի այս խոսքերից: Ախր բոլորն էլ տեսել էին, որ երեխան մեռած է, և սկսեցին ծաղ- րել Նրան: Պահանջելով, որ բոլորը հեռանան տնից, Հի- սուսը, Իր հետ վերցնելով աղջկա հորն ու մորը և Իր երեք աշակերտներին’ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, մտավ մահացածի սենյակը: ԴՓ 412.2

Նա մոտեցավ մահճին և աղջկա ձեռքից բռնելով’ այդ տանն ընդունված լեզվով քնքշորեն ասաց. «Ո ‘վ աղջիկ, քեզ եմ ասում, վե’ր կաց”: ԴՓ 412.3

Ասես մի հոսանք անմիջապես ցնցեց անշարժ մարմինը: Կյանքը սկսեց թրթռալ նորից: Շուրթերը բացվեցին ժպիտով: Աչքերն ասես քնից լայն բացվեցին, և աղջիկը զարմանքով նայեց իր շուրջը հավաքվածներին: Նա վեր կացավ, և ծնողներն, իրենց գիրկն առնելով նրան, ուրախությունից լաց եղան: ԴՓ 412.4

Իշխանավորի տուն գնալիս’ Հիսուսն ամբոխի մեջ հանդիպել էր մի խեղճ կնոջ, ով տասներկու տարի շարունակ տառապել էր մի հիվանդությամբ, որի պատճառով կյանքը ծանր բեռ էր դարձել: Նա իր բոլոր միջոցները ծախսել էր բժիշկների և դեղերի վրա’ պար- զելու համար լոկ, որ իր հիվանդությունն անբուժելի է: Բայց նա հուսավառվեց, երբ լսեց Քրիստոսի կատարած հրաշքների մասին: Նա համոզված էր, որ եթե կարողանա թեկուզ մոտենալ Նրան, ապա կբուժվի: Տանջված և ուժասպառ’ նա մի կերպ հասավ ծովափ, որտեղ Հիսու- սը սովորեցնում էր, և փորձեց ամբոխը ճեղքելով մոտենալ Նրան, բայց ապարդյուն: Նա կրկին սկսեց հետևել Նրան Ղևի-Մատթեոսի տնից, բայց էլի չկարողացավ մոտենալ: Կինն արդեն սկսել էր հուսահատվել, երբ Նա, ճեղքելով բազմությունը, մոտեցավ այն մասին, որտեղ ինքն էր: ԴՓ 412.5

Ահա և երջանիկ հնարավորությունը. Մեծ Բժիշկը բոլորովին մոտ է: Բայց այդ խառնաշփոթության մեջ նա չկարողացավ խոսել Նրա հետ, միայն տեսավ Նրա կեր- պարանքը: Վախենալով կորցնել իր բուժման միակ հնարավորությունը’ կինն առաջ մղվեց’ ինքն իրեն ասելով. «Եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կփրկվեմ”: Երբ Նա անցնում էր, կինն առաջ գնաց և նրան հաջողվեց միայն դիպչել Նրա հագուստի ծայրին: Բայց հենց այդ պահին Նա զգաց, որ բուժվել է: Այդ մեկ հպումի մեջ կենտրոնացած էր նրա ամբողջ կյանքի հավատը, և նրա ցավն ու թուլությունն անմիջապես տեղի տվեցին կայտառությանն ու կատարյալ առողջությանը: [344] ԴՓ 413.1

Երախտապարտ սրտով նա արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Հիսուսը կանգ առավ, ժողովուրդն էլ’ Նրա հետ միասին: Նա շուռ եկավ և շուրջը նայելով’ ժխորի մեջ պարզ, լսելի ձայնով հարցրեց. «Այդ ո՞վ դիպավ ինձ”: Ժողովուրդը զարմանքով պատասխանեց այս հարցին: Նրան ամեն կողմից հրմշտող բազմության մեջ այս հարցը տարօրինակ թվաց: ԴՓ 413.2

Պետրոսը, որ միշտ պատրաստ էր խոսելու, ասաց. «Վարդապե՜տ, մարդիկ սեղմում են քեզ և նեղում, իսկ դու ասում ես’ այդ ո՞վ ինձ դիպավ»: Հիսուսը պատասխանեց. «Մեկը դիպավ ինձ, որովհետև ես իմացա, որ զորություն դուրս եկավ ինձանից”: Փրկիչը կարող էր հավատի հպումը տարբերել անուշադիր ամբոխի պատահական շփու- մից: Այդպիսի վստահությունն անկարելի էր աննկատ թողնել: Նա պետք է մխիթարության խոսքեր ասեր այդ խեղճ կնոջը, որ ուրախության աղբյուր կդառնային նրա համար, խոսքեր, որ օրհնություն կլինեին Նրա հետևորդների համար մինչև ժամանակի վերջը: ԴՓ 413.3

Նայելով կնոջ կողմը’ Հիսուսը համառորեն փորձեց իմանալ, թե ով էր Իրեն հպվել: Տեսնելով, որ զուր է թաքցնելը’ կինը դողդողալով առաջ եկավ ու փլվեց Նրա ոտքերի առջև: Երախտագիտության արցունքներն աչքերին’ նա պատմեց իր տառապանքի և բուժման մասին: Հիսուսը քնքշորեն ասաց. «Քաջացի’ր, դո’ւստր, քո հավատը բժշկեց քեզ, գնա’ խաղաղությամբ”: Նա հիմք չտվեց սնահավատության համար, թե իբր Իր հանդերձը բուժիչ զորություն ունի: Ոչ թե արտաքին հպումը, այլ հավատը, որով կինը կառչեց Նրա աստվածային զորությունից, բուժեց նրան: [345] ԴՓ 414.1

Զարմացած ամբոխը Քրիստոսին հրմշտելիս կենսական ոչ մի զորություն չէր զգացել: Բայց երբ տառապող կինն իր ձեռքն առաջ մեկնեց՝ Նրան հպվելու համար’ հավատալով, որ կառողջանա, զգաց այդ բուժիչ զորությունը: Նույնն էլ հոգևոր հարցերում: Ոչ մի օգուտ չունի հենց այնպես խոսել կրոնի մասին կամ աղոթել առանց հավատի, երբ հոգին հոգևոր քաղց չի զգում: Վերացական հավատը, որը ձևականորեն ընդունում է Քրիստոսին որպես աշխարհի Փրկիչ, երբեք չի կարող բուժել հոգին: Փրկարար հավատը սոսկ մտավոր համաձայնությունը չէ ճշմարտության հետ: Նա, ով ուզում է նախ ամեն ինչ իմանալ, հետո վարժեցնել իր հավատը, չի կարող Աստծուց օրհնություն ստանալ: Բավական չէ իմանալ Քրիստոսի մասին, մենք պետք է հավատանք Նրան: Միակ հավատը, որ կարող է օգուտ բերել մեզ, այն է, որ դավանում է Նրան որպես անձնական Փրկչի և մեր սեփականն է դարձնում Նրա ար- ժանիքները: Շատերն իրենց տեսակետը հավատ են հա- մարում: Փրկարար հավատը մի գործարք է, որի միջոցով Քրիստոսին ընդունողները ուխտի մեջ են մտնում Աստծո հետ: Իսկական հավատը կյանք է: Կենդանի հավատ’ նշանակում է ուժերի աճ, անսասան վստահություն, որով հոգին հաղթող զորություն է դառնում: ԴՓ 414.2

Կնոջը բուժելուց հետո Հիսուսը կամեցավ, որ նա ճանաչի իր ստացած օրհնությունը: Չի կարելի ծածուկ պահել կամ գաղտնի վայելել ավետարանի պարգևները: Այդպես էլ Տերը մեզ կոչ է անում դավանելու Իր քաղցրությունը: «Եվ դուք իմ վկաներն եք, ասում է Տերը, որ ես եմ Աստված» (Եսայիա 43.12): ԴՓ 415.1

Քրիստոսին մարդկությանը ներկայացնելու Երկնքի ընտրած միջոցը Նրա հավատարմության մասին մեր դավանությունն է: Մենք պետք է ընդունենք Նրա շնորհը, որի մասին իմացել ենք անցյալի սուրբ մարդկանցից, բայց ամենաարդյունավետը մեր սեփական փորձի վկայությունն է: Մենք Աստծո վկաներն ենք, եթե մեր կյանքում դրսևորվում է աստվածային զորության աշխատանքը: Յուրաքանչյուր անհատի կյանքը տարբերվում է մյուսների կյանքից, հետևապես, նրա փորձն էլ տարբեր է: Աստված կամենում է, որ Իրեն ուղղված մեր փառաբանութ- յունները կրեն մեր իսկ անհատականության դրոշմը: Նրա փառավոր շնորհի գովասանքի այս թանկարժեք վկայությունները, ուղեկցվելով Քրիստոսանման կյանքով, անդիմադրելի մի զորություն ունեն, որը գործում է հոգիների փրկության համար: [348] ԴՓ 415.2

Երբ տասը բորոտները եկան Քրիստոսի մոտ բուժվելու, Նա պատվիրեց նրանց գնալ և իրենց ցույց տալ քահա- նային: Ճանապարհին նրանք սրբվեցին, բայց նրանցից միայն մեկը վերադարձավ’ փառք տալու Նրան: Մյուսները շարունակեցին իրենց ճանապարհը’ մոռանալով Նրան, ով առողջացրել էր իրենց: Որքա՜ն շատերն են այսօր նույն ձևով վարվում: Տերն անընդհատ գործում է մարդկության բարօրության համար: Նա մշտապես առատ օրհնություններ է շնորհում: Նա ոտքի է կանգնեցնում հիվանդներին տանջանքի մահիճներից,Նա մարդկանց ազատում է անտեսանելի վտանգներից, Նա երկնային հրեշտակներին հանձնարարում է փրկել նրանց աղետներից, պաշտպանել «այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալիս” և «այն հարվածից, որ սատկացնում է կեսօրին” (Սաղմոս 91.6), բայց նրանց սրտերը բոլորովին չեն ազդվում: Նա երկնքի բոլոր հարստությունները տվել է նրանց փրկելու համար, բայց նրանք դարձյալ չեն նկատում Նրա մեծ սերը: Իրենց երախտամոռությամբ նրանք փակում են իրենց սրտերն Աստծո շնորհի դիմաց: Ինչպես մոշենին անապատում, նրանք չեն տեսնում, թե որտեղից է գալիս բարիքը, և նրանց հոգիները բնակվում են անապատի չորացած վայրերում: ԴՓ 415.3

Շատ օգտակար կլիներ, որ մեր հիշողության մեջ միշտ թարմ պահեինք Աստծո տված ամեն մի պարգևը: Հավատն այսպես զորանում է’ պահանջելով և ստանալով ավելին ու ավելին: Ամենափոքր օրհնությունն անգամ, որ մենք ինքներս ենք ստանում Աստծուց, ավելի է քաջալերում մեզ, քան թե բոլոր այն գրվածքների ընթերցումը, որոնք պատմում են ուրիշների հավատի և փորձառության մասին: Այն հոգին, ով պատասխանում է Աստծո շնորհին, ոռոգված պարտեզի է նման: Նրա բժշկությունը շուտով կլինի, Նրա լույսը կծագի խավարում, և Տիրոջ փառքը կծագի նրա վրա: Եկե’ք, ուրեմն, հիշենք Տիրոջ սիրալիր բարությունը և Նրա բազմաթիվ, ջերմ ողորմությունները: Իսրայելի ժողովրդի նման’ եկեք կանգնեցնենք մեր վկայության հուշարձանները’ դրանց վրա փորագրելով այն գործերի թանկարժեք պատմությունը, որ Աստված արել է մեզ համար: Ու երբ մենք վերհիշենք Նրա բոլոր գործերը մեր ուխտագնացության ընթացքում, եկեք ամբողջ հոգով, երախտագիտությամբ լի սրտով բացականչենք. «Ի՞նչ հատուցեմ Տիրոջը նրա բոլոր բարության համար, որ ինձ արեց: Փրկության բաժակը կառնեմ և Տիրոջ անունը կկանչեմ: Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ նրա բոլոր ժողովրդի առաջին» (Սաղմոս 116.12-14): [349] ԴՓ 416.1