ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ

10/14

ԳԼՈՒԽ 10 ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ

«Եվ սրանից հետո տեսա մի ուրիշ հրեշտակ’ երկնքից վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից: Եվ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով ու ասաց. Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, և եղավ դևերի բնակություն, և ամեն պիղծ հոգու արգելանոց, և ամեն անսուրբ ու ատելի թռչունի վանդակ: Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին և դրա պատուհասից չընդունեք” (Հայտնություն 18.1,2,4): ՎՊ 109.1

Այստեղ խոսքը վերաբերում է այն ժամանակին, երբ Բաբելոնի անկման վերաբերյալ երկրորդ հրեշտակի լուրը (Հայտնություն 14.8) պետք է կրկնվի’ լրացուցիչ հիշատակումով այն պղծությունների, որ թափանցել են Բաբելոնը կազմող տարբեր կազմակերպություններ, այն ժամանակից ի վեր, երբ լուրն առաջին անգամ հռչակվեց’ 1844 թ.-ի ամռանը: Այստեղ նկարագրված է կրոնական աշխարհի սոսկալի վիճակը: ճշմարտության ամեն մի մերժման հետ մարդկանց միտքը գնալով մթագնելու է, իսկ սրտերն’ ավելի է խստանալու, մինչև որ նրանք կարծրանան հանդուգն անհավատության մեջ: Արհամարհելով Աստծո նախազգուշացումները’ նրանք շարունակելու են ոտ- նահարել Տասնաբանյայի պատվիրաններից մեկը, մինչև որ կսկսեն հալածել այդ պատվիրանը սուրբ պահողներին: Արհամարհելով Աստծո խոսքը և Նրա ժողովրդին’ նրանք արհամարհում են Քրիստոսին: Երբ եկեղեցիներն ընդունեն ոգեհարցության ուսմունքը, [604] մարմնավոր սրտի սանձերը կվերանան, և կրոնի դավանանքն ամենա- ստոր ոճիրների քող կդառնա: Հավատը ոգեհարցական երևույթների հանդեպ դուռ կբացի մոլար ոգիների և դևերի վարդապետությունների առաջ, և եկեղեցիներում կզգացվի չար հրեշտակների ազդեցությունը: ՎՊ 109.2

Բաբելոնի մասին, այս մարգարեության մեջ նշված ժամանակ, ասված է. «Դրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա անիրավությունները” (Հայտնություն 18.5): Նա լրացրեց իր հանցանքի չափը, և կործանումն ուր որ է վրա կհասնի նրան: Բայց Աստված դեռ ժողովուրդ ունի Բաբելոնում, և նախքան կթափվեն Նրա դատաստանները’ այս հավատացյալները պետք է դուրս կանչվեն, որպեսզի «մասնակից չլինեն նրա մեղքերին և նրա պատուհասից չընդունեն»: Հենց դրա համար է շարժումը խորհրդանշված երկնքից իջնող հրեշտակով, ով իր փառքով լուսավորվում է երկիրը և զորությամբ աղաղակում մեծ ձայնով’ հռչակելով Բաբելոնի մեղքերը: Նրա լուրն ուղեկցվում է այս կոչով. «Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ»: Այս լուրերը’ միանալով երրորդ հրեշտակի պատգամին, կազմում են վերջին նախազգուշացումը, որ պետք է տրվի երկրի բնակիչներին: ՎՊ 109.3

Սարսափելի է վախճանը, որին շտապում է աշխարհը: Երկրի իշխանությունները, միավորվելով պատերազմելու Աստծո պատվիրանների դեմ, օրենք են հռչակելու, որ «բոլորին’ փոքրերին ու մեծամե- ծերին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին” (Հայտնություն 13.16) ստիպեն հնազանդվել եկեղեցու սովորություններին’ պահելով կեղծ շաբաթը: Ովքեր կհրաժարվեն հնազանդվել, կենթարկվեն քաղաքացիական պատիժների, և վերջապես կհռչակվի, որ նրանք արժանի են մահվան: Մյուս կողմից, սակայն, Արարչի հանգստյան օրը պարտագրող Աստծո օրենքն է հնազանդություն պահանջում և սպառնում Նրա զայրույթով բոլորին, ովքեր խախտում են օրենքի պատվիրանները: ՎՊ 110.1

Երբ այս հարցը պարզորոշ ներկայացվի մարդուն, այն ժամանակ նա, ով ոտնահարում է Աստծո օրենքը’ մարդկային օրենքին հնազանդվելու համար, ընդունում է գազանի դրոշմը, նա ընդունում է հավատարմության նշանն այն իշխանությանը, որին ընտրում է հնազանդվել Աստծո փոխարեն: Երկնային նախազգուշացումը հետևյալն է. «Ով որ երկրպագում է գազանին [605] և նրա պատկերին և դրոշմ ընդունում իր ճակատի կամ աջ ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրտմտության գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ” (Հայտնություն 14.9,10): ՎՊ 110.2

Բայց ոչ մի մարդ չի տուժի Աստծո բարկությունից, մինչև ճշմարտությունը չհասկանա մտքով ու խղճով և ապա մերժի այն: Շատերը երբեք հնարավորություն չեն ունեցել լսելու ներկա ժամանակին վերաբերող հատուկ ճշմարտությունները: Չորրորդ պատվիրանի պահանջները նրանց երբեք չեն ներկայացվել ճիշտ լույսի ներքո: Նա, ով կարդում է մարդու սիրտը և քննում ամեն մի դրդապատճառ, թույլ չի տա, որ ճշմարտությանը փափագող որևէ անձ խաբվի այն հարցերում, որոնց շուրջ պայքար է մղվելու: ժողովուրդը կուրորեն չի հնազանդվելու հրամանագրին: Յուրաքանչյուրին բավականաչափ լույս է տրվելու, որպեսզի կանխամտածված որոշում կայացնի: ՎՊ 110.3

Շաբաթը լինելու է հավատարմության մեծ ստուգում, որովհետև այն վերաբերում է ճշմարտության ամենավիճահարույց կետին: Երբ հասնի վերջնական ստուգարքի պահը, այն ժամանակ տարբերիչ սահմանագիծ կքաշվի նրանց միջև, ովքեր ծառայում են Աստծուն և ովքեր Նրան չեն ծառայում: Մինչ կեղծ շաբաթի պահումը’ ըստ պետության օրենքի և հակառակ չորրորդ պատվիրանի, հավատարմության նշան է մի իշխանության, որը թշնամի է Աստծուն, ճշմարիտ շաբաթի պահումը’ որպես հնազանդության նշան Աստծո օրենքին, Արարչի հանդեպ հավատարմության ապացույց է: Մարդկանց այն խումբը, որ գերադասում է հավատարիմ մնալ երկրային իշխանություններին, ընդունում է գազանի դրոշմը, իսկ մյուսն, ընտրելով հավատարմությունն աստվածային իշխանությանը, ընդունում է Աստծո կնիքը: ՎՊ 111.1

Նրանք, ովքեր մինչ այդ ներկայացրել են երրորդ հրեշտակի լուրը, հաճախ համարվել են խուճապարարներ: Նրանց նախազգուշացումներն այն մասին, որ Միացյալ Նահանգներում գլուխ է բարձրացնելու կրոնական անհանդուրժողականությունը, որ եկեղեցին ու պետությունը միավորվելու են’ հալածելու Աստծո պատվիրանները պահողներին, համարվել են անհիմն ու անհեթեթ: Վստահաբար հայտարարվել է, թե այս երկիրը երբեք չի դադարելու մնալ որպես կրոնական ազատության պաշտպան: Բայց [606] հենց որ սկսվի լայնորեն քննարկվել կիրակին պարտագրելու հարցը, կնշանակի, որ արդեն մոտ է այն իրադարձությունը, որին այդքան երկար կասկածել են և չեն հավատացել: Այդ ժամանակ երրորդ հրեշտակի լուրն այնպիսի ազդեցություն է գործելու, ինչպիսին չէր կարող մինչ այդ: ՎՊ 111.2

Յուրաքանչյուր սերնդի Աստված ուղարկել է Իր ծառաներին’ հանդիմանելու մեղքը թե° աշխարհում, թե° եկեղեցում: Բայց մարդիկ ցանկանում են, որ իրենց փափուկ բաներ ասվեն, իսկ անաղարտ, շիտակ ճշմարտությունն ընդունելի չէ: Շատ բարենորոգիչներ, սկսելով իրենց գործը, վճռել են մեծ զգուշություն ցուցաբերել եկեղեցու և ազգի մեղքերը մերկացնելիս’ հույս ունենալով քրիստոնեական սուրբ կյանքի օրինակով ժողովրդին դրդել վերադառնալու աստվածա- շնչյան ուսմունքին: Բայց Աստծո Հոգին իջնում էր նրանց վրա, ինչպես իջավ Եղիայի վրա’ նրան մղելով հանդիմանելու ամբարիշտ թագավորի և հավատուրաց ժողովրդի մեղքերը: Նրանք չէին կարող չքարոզել Աստվածաշնչի պարզ ուսմունքները, որոնք վարանում էին ներկայացնել, և ստիպված էին ջերմեռանդորեն հռչակել ճշմարտությունը և այն վտանգը, որ սպառնում էր հոգիներին: Նրանք ասում Էին այն խոսքերը, որ Տերն էր տալիս իրենց’ չվախենալով հետևանքներից, և ժողովուրդը ստիպված լսում էր նախազգուշացումը: ՎՊ 111.3

Այսպես է հռչակվելու նաև երրորդ հրեշտակի լուրը: Երբ զա ժամանակը, որ այն հռչակվի մեծ զորությամբ, Տերը գործելու է խոնարհ հոգիների միջոցով’ ղեկավարելով նրանց միտքը, ովքեր նվիրվել են Նրա ծառայությանը: Աշխատողներն ավելի շուտ որակավորվելու են Նրա Հոգու օծությամբ, քան թե հատուկ գիտական կրթությամբ: Հավատի և աղոթքի մարդիկ կդրդվեն դուրս գալու սուրբ եռանդով’ հռչակելով այն խոսքերը, որ Աստված կտա նրանց: Բաբելոնի մեղքերը կմերկացվեն: Քաղաքացիական իշխանության կողմից եկեղեցու դրվածքների պարտադրման սոսկալի հետևանքները, ոգեհարցության ներխուժումը, պապական իշխանության գաղտնի, բայց արագ հզորացումը. այս բոլորը պետք է բացահայտվխ Այս հանդիսավոր նախազգուշացումները կհուզեն հազարավորներին, ովքեր երբեք նման խոսքեր չեն լսել: Նրանք զարմանքից կապշեն’ լսելով [607] վկայությունը, որ Բաբելոնը եկեղեցին է’ ընկած իր մոլորությունների ու մեղքերի և երկնային ճշմարտությունը մերժելու պատճառով: Երբ ժողովուրդը դիմի իր նախկին ուսուցիչներին’ պարզելու, թե «Իրո՞ք դա այդպես է», եկեղեցականներն առասպելներ կպատմեն, հանգստացնող մարգարեություններ կանեն, որպեսզի ցրեն նրանց վախերն ու թմրեցնեն արթնացած խիղճը: Բայց քանի որ շատերին չի գոհացնի զուտ մարդկային հեղինակությունը, և նրանք կպահանջեն հստակ վկայություն’ «Այսպես է ասում Տերը”, հանրաճանաչ եկեղեցականներն, անցյալի փարիսեցիների նման, զայրույթով կլըց- վեն, որ իրենց հեղինակությունը կասկածի է ենթարկվում, կմերժեն լուրը որպես սատանայական և մեղք սիրող ամբոխներին կգրգռեն’ հայհոյելու և հալածելու նրանց, ովքեր հռչակում են այն: ՎՊ 112.1

Տեսնելով, որ պայքարը ծավալվում է նոր տարածքներում, և ժողովրդի ուշադրությունը հրավիրվում է Աստծո ոտնահարված օրենքի վրա, սատանան կբորբոքվի: Լուրին ուղեկցող զորությունը միայն կկատաղեցնի հակառակորդներին: Հոգևորականները գրեթե գերմարդկային ջանքեր կգործադրեն’ թույլ չտալու, որ լույսը շողա իրենց հոտի վրա: Հնարավոր բոլոր միջոցներով նրանք փորձելու են արգելել այդ կենսական հարցերի քննարկումը: Եկեղեցին կդիմի քաղաքացիական իշխանության զորեղ բազկին, և այս գործում պապականներն ու բողոքականները կմիավորվեն: Երբ կիրակին պարտագրելու շարժումն ավելի հանդուգն ու վճռական կդառնա, պատվիրանները պահողների դեմ օրենք կընդունվի: Նրանց կսպառ- նան տուգանքով ու բանտարկությամբ, ոմանց կառաջարկեն հեղինակավոր պաշտոններ և այլ պարգևներ ու արտոնություններ’ դրդելով ուրանալ իրենց հավատը: Բայց ահա նրանց հաստատ պատասխանը. «Ցույց տվեք մեր սխալն Աստծո խոսքից»: Այս նույն խնդրանքն է հայտնել Լյութերը նման պարագաներում: Նրանք, ովքեր կբերվեն դատարանների առջև, մեծ զորությամբ կպաշտպանեն ճշմարտությունը, և նրանց ունկնդրողներից ոմանք կվճռեն պահել Աստծո բոլոր պատվիրանները: Այսպիսով’ լույսը կշողա հազարավորներին, ովքեր այլ կերպ ոչինչ չէին իմանա այս ճշմարտությունների մասին: [608].. ՎՊ 112.2

Աստծո խոսքին գիտակցաբար հնազանդվելը կդիտվի որպես ա- պստամբություն: Սատանայից կուրացած’ ծնողները կոպտությամբ ու խստությամբ կվարվեն իրենց հավատացյալ երեխաների հետ, տերերն ու տիրուհիները կճնշեն պատվիրանները պահող իրենց ծառա- ներին: Ընտանեկան կապերը կխզվեն, երեխաները կզրկվեն ժառանգությունից և տնից դուրս կքշվեն: Բառացիորեն կկատարվեն Պողոսի այս խոսքերը. «Բոլոր նրանք, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տի- մոթեոս 3.12): Քանի որ ճշմարտության պաշտպանները հրաժարվելու են պատվել կիրակին’ կեղծ շաբաթը, նրանցից ոմանց բանտ կգցեն, մյուսներին կաքսորեն, երրորդների հետ կվարվեն ստրուկների պես: Մարդկային իմաստությանն այսօր անհնար է թվում այս ամենը, բայց հենց որ Աստծո զսպող Հոգին հեռանա մարդկանցից, և նրանք թողնվեն սատանայի հսկողության տակ, ով ատում է աստվածային պատվերները, տարօրինակ զարգացումներ կկատարվեն: Սիրտը կարող է շատ դաժան լինել, երբ նրանից հեռացվում են Աստծո երկյուղն ու սերը: ՎՊ 113.1

Երբ փոթորիկը մոտենա, հազարավոր մարդիկ, ովքեր դավանել են, թե հավատում են երրորդ հրեշտակի պատգամին, բայց չեն սրբագործվել ճշմարտությանը հնազանդվելու միջոցով, թողնելու են իրենց դիրքերն’ անցնելով ընդդիմության շարքերը: Միանալով աշխարհին և ընդունելով նրա ոգին’ նրանք սկսել են իրերը տեսնել գրեթե նույն լույսի ներքո, ու երբ գա փորձությունը, նրանք կընտրեն հեշտը’ մեծամասնության կարծիքը: Տաղանդավոր ու համակրելի անձինք, ովքեր մի ժամանակ ցնծացել են ճշմարտությամբ, իրենց ուժերը կսկսեն օգտագործել մարդկանց խաբելու և մոլորեցնելու համար: Նրանք իրենց նախկին եղբայրների ամենաոխերիմ թշնամիները կդառնան: Երբ շաբաթապահները դատարանների առաջ բերվեն’ պատասխանելու իրենց հավատի համար, այս ուրացողները սատա- նայի ամենանվիրյալ գործակալներն են լինելու, որպեսզի զրպարտեն ու մեղադրեն նրանց’ կեղծ խոսքերով ու վկայություններով նրանց դեմ գրգռելով իշխանավորներին: ՎՊ 113.2

Այս հալածանքներում փորձվելու է Տիրոջ ծառաների հավատը: Նրանք հավատարմորեն հայտնել են նախազգուշացման լուրը’ ապավինելով միայն Աստծուն և Նրա խոսքին: Աստծո Հոգին, ներգործելով նրանց սրտերի վրա, դրդել է նրանց խոսելու: Ոգեշնչված [609] սուրբ եռանդով ու լիցքավորված աստվածային զորությամբ’ նրանք անցել են իրենց պարտականություններին’ առանց սառնորեն հաշվարկելու, թե ինչ հետևանքներ կունենա Տիրոջ խոսքը ժողովրդին հասցնելը: Նրանք հաշվի չեն առել իրենց երկրային շահերը, ոչ էլ ձըզ- տել են պահպանել իրենց բարի անունը կամ կյանքը: Այդուհանդերձ, երբ ընդդիմության ու նախատինքի փոթորիկը պայթի նրանց գլխին, ոմանք սարսափահար պատրաստ կլինեն աղաղակել. «Եթե մենք կանխատեսեինք մեր խոսքերի հետևանքը, ապա կլռեինք”: Նրանք շրջապատված են դժվարություններով: Սատանան հարձակվում է նը- րանց վրա կատաղի փորձություններով: Գործը, որ նրանք ձեռնարկել են, նրանց ուժերից խիստ վեր է թվում: Նրանց սպառնում են ոչնչացնել: Ու թեև նրանց խանդավառությունն անցել է, նրանք չեն կարող հետ դառնալ: Եվ ապա, զգալով իրենց կատարյալ անօզնականու- թյունը, նրանք ուժ կխնդրեն Ամենազորից: Նրանք հիշում են, որ իրենց ասած խոսքերն իրենցը չէին, այլ Նրանը, ով պատվիրել էր հռչակել նախազգուշացումը: Աստված էր ճշմարտությունը դրել նրանց սրտերի մեջ, և նրանք չէին կարող չազդարարել այն: ՎՊ 114.1

Նույն փորձությունների միջով Աստծո ծառաներն անցել են նաև անցյալ դարերում: Ուիկլիֆը, Հուսը, Լյութերը, Թինդալը, Բաքստե- րը, Ուեսլին պնդում էին, որ բոլոր ուսմունքները պետք է ստուգվեն Աստվածաշնչով, հայտարարելով, որ կուրանան այն ամենը, ինչ այն դատապարտում է: Այս մարդկանց հալածում էին անողոք դաժանությամբ, բայց նրանք չէին դադարում հռչակել ճշմարտությունը: Եկեղեցու պատմության տարբեր ժամանակահատվածներ- նշանավորվել են այդ ժամանակվա համար Աստծո ժողովրդին անհրաժեշտ որևէ հատուկ ճշմարտության զարգացմամբ: Ամեն մի նոր ճշմարտություն իր ճանապարհը հարթել է ատելության ու ընդդիմության միջով, և նրանք, ովքեր օրհնվել են դրա լույսով, ենթարկվել են փորձությունների: ճգնաժամային պահերին Տերը հատուկ ճշմարտություն է հայտնում Իր ժողովրդին: Ո՞վ կհամարձակվի հրաժարվել այն հռչակելուց: Նա Իր ծառաներին պատվիրում է աշխարհին ուղղել ողորմության վերջին կոչը: Նրանք չեն կարող լուռ մնալ’ առանց վտանգի ենթարկելու իրենց հոգիները: Քրիստոսի[610] լրաբերները չպետք է մտածեն հետևանքների մասին: Նրանք պետք է կատարեն իրենց պարտականությունը, իսկ հետևանքը թողնեն Աստծուն: ՎՊ 114.2

Երբ ընդդիմությունը բորբոքվում է կատաղության աստիճանի, Աստծո ծառաները նորից շփոթվում են, քանզի նրանց թվում է, թե իրենք են այդ ճգնաժամի պատճառը: Բայց խիղճն ու Աստծո Խոսքը համոզում են նրանց, որ իրենց ընթացքը ճիշտ է, ու թեև փորձությունները շարունակվում են, նրանք զորացած են’ դիմակայելու դրանց: Պայքարը գնալով ավելի է սրվում, բայց նրանց հավատն ու արիությունն աճում են դրան զուգընթաց: Ահա նրանց վկայությունը. «Մենք չենք հանդգնի աղավաղել Աստծո Խոսքը’ բաժանելով Նրա սուրբ օրենքը’ դրա մի մասը համարելով էական, մյուսը’ ոչ, որպեսզի շահենք աշխարհի բարեհաճությունը: Տերը, ում մենք ծառայում ենք, կարող է ազատել մեզ: Քրիստոսը հաղթել է երկրային ուժերին, և ինչո՞ւ մենք պետք է վախենանք արդեն հաղթված աշխարհից”: ՎՊ 115.1

Հալածանքն իր տարբեր ձևերով մի սկզբունքի դրսևորումն է, որը գոյություն է ունենալու, քանի դեռ կա սատանան և քրիստոնեությունը կենսական զորություն ունի: Ոչ ոք չի կարող ծառայել Աստծուն’ առանց իր վրա հրավիրելու խավարի զորքերի ընդդիմությունը: Չար հրեշտակները կհարձակվեն նրա վրա’ տագնապած այն բանից, որ նրա ազդեցությունն իրենց ձեռքից խլում է ավարը: Չար մարդիկ’ հանդիմանված նրա օրինակից, միավորվելով դևերի հետ’ կձգտեն բաժանել նրան Աստծուց իրենց գայթակղիչ փորձություններով: Երբ դա նրանց չհաջողվի, այն ժամանակ կփորձեն բռնի ուժով տիրանալ նրա խղճին: ՎՊ 115.2

Բայց քանի դեռ Հիսուսը մարդու բարեխոսն է վերին սրբարանում, իշխանավորների և ժողովրդի վրա զգացվելու է Սուրբ Հոգու սանձահարող ազդեցությունը: Այն դեռ որոշ չափով վերահսկում է երկրի օրենքները: Եթե չլինեին այդ օրենքները, աշխարհի վիճակը շատ ավելի վատ կլիներ, քան հիմա է: Մինչ մեր իշխանավորներից շատերը սատանայի ակտիվ գործակալներն են, Աստված էլ Իր գործակալներն ունի ազգի առաջնորդների մեջ: Թշնամին իր ծառաներին դրդում է միջոցներ ձեռնարկել, որոնք մեծապես կխափանեին Աստծո գործը, բայց պետական որոշ աստվածավախ այրեր’ սուրբ հրեշտակների ազդեցությամբ, ընդդիմանում են այդ առաջարկներին անհերքելի փաստարկներով: Այսպիսով’ մի քանի մարդ [611] կկասեց- նեն չարի ահռելի հոսքը: ճշմարտության թշնամիների ընդդիմությունը կսանձահարվի, որպեսզի երրորդ հրեշտակի լուրն ավարտի իր գործը: Երբ հռչակվի վերջին նախազգուշացումը, այն գրավելու է այս իշխանավորների ուշադրությունը, ում միջոցով հիմա գործում է Տերը, և ընդունելով լուրը’ նրանցից ոմանք կկանգնեն Աստծո ժողովրդի հետ մեծ նեղության ժամանակ: ՎՊ 115.3

Հրեշտակը, որ կմիանա երրորդ հրեշտակի պատգամի հռչակմանը, իր փառքով կլուսավորի ողջ երկիրը: Այստեղ կանխագուշակված է մի գործ, որն արտասովոր զորությամբ կկատարվի համայն աշխարհում: 1840-1844 թվականների ադվենտիստական շարժումն Աստծո զորության փառավոր դրսևորումն էր: Առաջին հրեշտակի լուրը հասավ երկրի բոլոր ավետարանչական կենտրոնները, և որոշ երկրներում առաջացավ կրոնական մեծագույն հետաքրքրությունը, որ երբևէ նկատվել է որևէ երկրում XVI դարի Բարենորոգումից ի վեր: Բայց երրորդ հրեշտակի վերջին նախազգուշացումը հռչակող հզոր շարժումը մեծապես կգերազանցի դրան: ՎՊ 116.1

Այդ գործը նման կլինի նրան, ինչ կատարվեց Պենտեկոստեի օրը: Ինչպես «առաջին անձրևը» տրվեց ավետարանի հռչակման սկզբում’ Սուրբ Հոգու հեղման մեջ, որպեսզի թանկագին սերմը ծիլ տա, այնպես էլ կտրվի «վերջին անձրևը» ավարտին, որպեսզի հունձքը հասնի: «Եվ կճանաչենք, և էլ կհետևենք ճանաչելու Տիրոջը, արշալույսի պես պատրաստ է նրա ելքը, և նա պիտի գա մեզ համար անձրևի պես, վերջին անձրևի պես, որ ոռոգում է երկիրը» (Ովսէ 6.3): «Ով Սիոնի որդիք, ցնծացեք և ուրախացեք Ձեր Տեր Աստծով, որ ...ձեզ համար անձրև կիջեցնի’ առաջին և վերջին անձրև’ առաջվա պես” (Հովել 2.23): «Վերջին օրերում, ասում է Աստված, իմ Հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա»: «Եվ կլինի, որ ամեն ոք, ով որ Տիրոջ անունը կանչի’ կփրկվի» (Գործք 2.17,21): ՎՊ 116.2

Ավետարանի մեծ գործը կավարտվի Աստծո զորության ոչ պակաս դրսևորմամբ, քան երբ այն սկսվեց: Մարգարեությունները, որ կատարվեցին առաջին անձրևի [612] ժամանակ’ ավետարանչու- թյան սկզբում, նորից կկատարվեն վերջին անձրևի ժամանակ: Դը- րանք «հանգստության ժամանակներն են”, որոնք վկայակոչում էր Պետրոս առաքյալն’ ասելով. «Ուրեմն զղջացեք ու ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան և նա ուղարկի սկզբից ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին” (Գործք 3.19,20): ՎՊ 116.3

Աստծո ծառաները’ լուսավորված և սուրբ նվիրումից փայլող դեմքերով, կշտապեն տեղից տեղ’ հռչակելու երկնային լուրը: Հա- զարավոր ձայներ ամբողջ երկրով մեկ կազդարարեն նախազգուշացումը: Կկատարվեն հրաշքներ, հիվանդները կբժշկվեն և նշաններ ու հրաշքներ կուղեկցեն հավատացյալներին: Բայց սատանան նույնպես կգործի իր կեղծ հրաշքներով, և նույնիսկ երկնքից կրակ կիջեցնի երկրի վրա’ մարդկանց առաջ (Հայտնություն 13.13): Այսպես երկրի բնակիչները կկանգնեն վերջնական ընտրության առաջ: ՎՊ 116.4

Լուրը հռչակվելու է ոչ այնքան փաստարկների, որքան Աստծո Հոգու խոր ազդեցության միջոցով: Ապացույցներն արդեն ներկայացված են եղել, սերմը’ ցանված, և հիմա այն կհասնի ու պտուղ կտա: Ավետարանիչների կողմից տարածված գրականությունն իր ազդեցությունն է թողել, բայց շատերին, ովքեր տպարվորվել են, խանգարել են լիովին ըմբռնելու ճշմարտությունը կամ հնազանդվելու դրան: Բայց հիմա լույսի շողերը թափանցում են ամենուր, ճշմարտությունը պարզ է դառնում, և Աստծո անկեղծ զավակները քանդում են իրենց պահող կապանքները: Ընտանեկան կապերը, եկեղեցական պարտավորություններն արդեն անզոր են կանգնեցնելու նրանց: ճըշ- մարտությունն ամեն ինչից ավելի թանկ է: Չնայած ճշմարտության դեմ համախմբված ուժերին’ հազարավորները կանցնեն Տիրոջ կողմը: [613] ՎՊ 117.1