ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ

9/14

ԳԼՈՒԽ 9 ՍՈԻՐԲ ԳԻՐՔԸ ՈՐՊԵՍ ՄԻՍՍ ՊՈԵՏՊԾԱՈԻԹՅՈԻԱ

«Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20): Այս խոսքերն Աստծո ժողովրդին ուղղում են դեպի Սուրբ Գիրքը’ որպես պաշտպանություն կեղծ ուսուցիչներից և խավար ոգիների մոլորեցուցիչ զորությունից: Սատանան դիմում է ամեն տեսակ հնարքների, որպեսզի թույլ չտա մարդկանց ձեռք բերել աստվածաշնչյան գիտելիքներ, քանզի դրա հստակ խոսքերը բացահայտում են իր խաբեու- թյունները: Աստծո գործի յուրաքանչյուր վերածննդի ժամանակ չարի իշխանն ավելի բուռն գործունեություն է ծավալում: Նա հիմա ներդնում է իր գերագույն ջանքերը Քրիստոսի և Նրա հետևորդների դեմ իր վերջին պայքարին պատրաստվելու համար: Շուտով մենք ականատես կլինենք վերջին մեծ խաբեությանը: Հակաքրիստոսը մեր աչքերի առաջ զարմանալի հրաշքներ է գործելու: Կեղծիքն այնքան նը- ման է լինելու ճշմարտությանը, որ միայն Սուրբ Գրքով հնարավոր կլինի դրանք իրարից զանազանել: Յուրաքանչյուր պնդում կամ հրաշք պետք է ստուգվի հենց Աստվածաշնչի վկայությամբ: ՎՊ 99.1

Նրանց, ովքեր ջանում են հնազանդվել Աստծո բոլոր պատվիրաններին, կվարկաբեկեն ու կարհամարհեն: Նրանք կարող են հաստատ մնալ միայն Աստծով: Սպասվող փորձությանը դիմակայելու համար նրանք պետք է հասկանան Աստծո կամքը’ բացահայտ- ված Նրա խոսքում: Նրանք կարող են փառավորել Նրան, միայն եթե ճիշտ պատկերացում ունենան Նրա բնավորության, կառավարման ու նպատակների մասին, և գործեն դրանց համաձայն: Բացի նրանցից, ովքեր իրենց միտքն ամրապնդել են Աստվածաշնչի ճշմարտություններով, ոչ ոք չի կարողանալու կանգնել վերջին մեծ [594] պայքարում: Յուրաքանչյուրին սպասվում է այս քննությունը. ո՞ւմ եմ ես հնազանդվելու, Աստծո՞ւն, թե՞ մարդկանց: Վճռորոշ ժամն արդեն իսկ շատ մոտ է: Ամուր կանգնա՞ծ ենք արդյոք Աստծո անփոփոխ Խոսքի ժայռի վրա: Պատրա՞ստ ենք արդյոք պաշտպանելու Աստծո պատվիրաններն ու Հիսուսի հավատը ինչ գնով էլ լինի: ՎՊ 99.2

Իր խաչելությունից առաջ Փրկիչն Իր աշակերտներին բացատրեց, որ պիտի մահվան մատնվի և հարություն առնի գերեզմանից, և հրեշտակները ներկա էին, որպեսզի տպավորեն Նրա խոսքերը նրանց մտքերում և սրտերում: Բայց աշակերտները սպասում էին քաղաքական ազատագրման Հռոմի լծից և չկարողացան հանդուրժել այն միտքը, թե Նա, ում մեջ կենտրոնացած էին իրենց բոլոր հույսերը, պիտի մեռնի ամոթալի մահով: Խոսքերը, որ նրանք պետք է հիշեին, չքացել էին նրանց մտքից, ու երբ եկավ փորձության ժամը, նրանք անպատրաստ գտնվեցին: Հիսուսի մահն այնպես հիմնովին խորտակեց նրանց հույսերը, կարծես Նա չէր էլ զգուշացրել այդ մասին: Այդպես էլ մարգարեություններում ապագան մեզ բացահայտված է նույնքան հստակորեն, որքան Քրիստոսի խոսքերն էին բացահայտված աշակերտներին: Սեր առջև պարզորոշ ներկայացված են փորձության ժամանակվա ավարտի և մեծ նեղությանը պատրաստվելու հետ կապված իրադարձությունները, սակայն շատերը գաղափար անգամ չունեն այս կարևոր ճշմարտությունների մասին, կարծես դրանք բնավ էլ հայտնված չեն եղել իրենց: Սատանան արթուն հետևում է’ չեզոքացնելու ամեն մի տպավորություն, որը նրանց իմաստուն կդարձնի փրկության համար, որպեսզի նեղության ժամանակը նրանց անպատրաստ գտնի: ՎՊ 100.1

Երբ Աստված մարդկանց ուղարկում է այնքան կարևոր նախազգուշացումներ, որ դրանք, ինչպես ներկայացված է, հռչակում են երկնքի մեջտեղում թռչող հրեշտակները, Նա պահանջում է ամեն մի անհատից, ով օժտված է մտածելու կարողությամբ, ականջ դնել լուրին: Սոսկալի դատաստանները, որ սպասվում են նրանց, ովքեր կերկրպագեն գազանին ու նրա պատկերին (Հայտնություն 14.9-11), պետք է բոլորին դրդեն մարգարեությունների ուշադիր ուսումնասիրությանը’ իմանալու համար, թե որն է գազանի դրոշմը և ինչպես խուսափել այն ընդունելուց: Բայց ժողովրդի զանգվածներն իրենց ականջները փակում են, որպեսզի չլսեն ճշմարտությունը, և դիմում են առասպելների: Վերջին օրերի մասին Պողոս առաքյալը հռչակել է. «ժամանակ կգա, որ ողջամիտ [595] վարդապետությանը չեն համբերի” (Բ Տիմոթեոս 4.3): Այդ ժամանակն արդեն եկել է: Հազարավորները չեն ուզում Աստվածաշնչի ճշմարտությունը, որովհետև այն անհարիր է նրանց մեղավոր, աշխարհասեր սրտի ցանկություններին, և սատանան մատուցում է կեղծիքներ, որոնք իրենք սիրում են: ՎՊ 100.2

Բայց Աստված երկրի վրա ունի մի ժողովուրդ, որի համար Աստվածաշունչն է բոլոր ուսմունքների չափանիշը և բոլոր բարեփոխումների հիմքը: Ոչ ուսյալ մարդկանց կարծիքը, ոչ գիտության եզրահանգումները, ոչ եկեղեցական ժողովների դոգմաները կամ որոշումները, որոնք նույնքան բազմաթիվ ու իրարամերժ են, որքան եկեղեցիները, որ դրանք ներկայացնում են, սրանցից ոչ մեկը և ոչ էլ բոլորը միասին չպետք է ապացույց համարվեն կրոնական հավատի որևէ կետի դեմ կամ օգտին: Մինչև որևէ ուսմունք կամ պատվիրան ընդունելը’ որպես դրա ապացույց մենք պետք է պահանջենք հստակ վկայություն’ «այսպես է ասում Տերը”: ՎՊ 100.3

Սատանան անդադար ջանում է մեր ուշադրությունը Աստծուց շեղել մարդկանց վրա: Նա դրդում է մարդկանց որպես ուղեցույց դիմել եպիսկոպոսներին, հովիվներին, աստվածաբանության դոկտորներին’ փոխարեն ինքնուրույն ուսումնասիրելու Սուրբ Գիրքը’ իրենց պարտականությունն իմանալու համար: Այնուհետև, վերահսկելով այս առաջնորդների միտքը’ նա կարող է ներգործել հազարավորների վրա’ իր կամքի համաձայն: ՎՊ 101.1

Երբ Քրիստոսը եկավ կյանքի խոսքեր ասելու, հասարակ ժողովուրդը Նրան ուրախությամբ լսեց, և նույնիսկ քահանաներից ու իշխաններից շատերը հավատացին Նրան: Բայց գլխավոր քահանաներն ու ազգի առաջնորդները վճռել էին դատապարտել և մերժել Նրա ուսմունքը: Թեև Նրանք խճճվել էին Նրա դեմ մեղադրանքներ գտնելու իրենց բոլոր ջանքերում, թեև չէին կարող չզգալ Նրա խոսքերին ուղեկցող աստվածային զորության և իմաստության ազդեցությունը, սակայն փակվելով նախապաշարումների մեջ’ նրանք մերժեցին այն ամենապարզ ապացույցը, որ Նա Սեսիան է, որպեսզի ստիպված չլինեին Նրա աշակերտները դառնալ: ժողովուրդին սովորեցրել էին դեռ մանկությունից հարզել Հիսուսի այս հակառակորդներին, ում հեղինակության առջև նրանք անխոս խոնարհվում էին: «Ինչո՞ւ մեր իշխանները և ուսյալ դպիրները չեն հավատում Հիսուսին,- հարցնում էին նրանք,- եթե նա իրոք Քրիստոսը լիներ, մի՞թե այս բարեպաշտ մարդիկ [596] չէին ընդունի Նրան”: Նման ուսուցիչների ազդեցությունն էր, որ դրդեց հրեա ազգին մերժել իր Փրկչին: ՎՊ 101.2

Այն նույն ոգին, որով ներշնչված էին այդ քահանաներն ու իշխանները, այսօր էլ դրսևորվում է շատերի մոտ, ովքեր իրենց խիստ բարեպաշտ են ձևացնում: Նրանք հրաժարվում են քննել Սուրբ Գրքի վկայությունը ներկա ժամանակվա հատուկ ճշմարտությունների վերաբերյալ: Մատնանշելով իրենց թիվը, հարստությունն ու ժողովրդականությունը’ նրանք արհամարհանքով են նայում ճշմարտության սակավաթիվ, աղքատ ու աննշան ջատագովներին, ովքեր մի հավատ ունեն, որը նրանց բաժանում է աշխարհից: ՎՊ 101.3

Քրիստոսը գիտեր, որ իրենց հեղինակության մեծարումը դպիրների ու փարիսեցիների կողմից չի ավարտվելու հրեաների ցրվելով: Մարգարեական հայացքով Նա տեսավ մարդկային իշխանության բարձրացումը, որ պիտի վերահսկեր խիղճը, ինչը բոլոր դարերում սարսափելի անեծք է եղել եկեղեցու համար: Եվ Նրա ահավոր հանդիմանությունները դպիրների ու փարիսեցիների հասցեին, ինչպես նաև ժողովրդին արված Նրա նախազգուշացումները’ չհետևելու այդ կույր առաջնորդներին, արձանագրվել են որպես խրատ ապագա սերունդներին: ՎՊ 102.1

Հռոմեական եկեղեցին Սուրբ Գրքի մեկնաբանության իրավունքը վերապահում է կղերականներին: Պատճառաբանելով, թե միայն հոգևորականներն են իրազեկ’ բացատրելու Աստծո խոսքը, նրանք այն թաքցնում են հասարակ ժողովրդից: Թեև Բարենորոգումը բոլորին մատչելի դարձրեց Սուրբ Գիրքը, սակայն Հռոմի որդեգրած նույն սկզբունքը շատերին բողոքական եկեղեցիներում թույլ չի տալիս ինքնուրույն ուսումնասիրել Աստվածաշունչը: Նրանց սովորեցնում են ընդունել Աստվածաշնչի ուսմունքն այնպես, ինչպես մեկաբանվում է եկեղեցու կողմից, և հազարավոր մարդիկ չեն համարձակվում որևէ բան ընդունել, որ հակասում է իրենց հավատին կամ իրենց եկեղեցու ուսմունքին, որքան էլ պարզորոշ բացահայտված լինի Սուրբ Գըր- քում: ՎՊ 102.2

Թեև Աստվածաշունչը լի է նախազգուշացումներով կեղծ ուսուցիչների դեմ, շատերը պատրաստ են հոգևորականներին հանձնել իրենց հոգիների պահպանությունը: Այսօր հազարավորներն իրենց կրոնի դավանաբանական կետերի համար այլ բացատրություն չեն կարող տալ, բացի նրանից, որ իրենց այդպես սովորեցրել են իրենց կրոնական առաջնորդները: Նրանք գրեթե ուշադրություն չեն դարձնում Փրկչի ուսմունքի[597] վրա և անվերապահորեն վստահում են իրենց ծառայողների խոսքերին: Բայց մի՞թե ծառայողներն անսխալական են: Ինչպե՞ս կարող ենք մեր հոգիները նրանց վստահել, եթե Աստծո խոսքից չիմանանք, որ նրանք լույս ունեն: Աշխարհի տրորված ճանապարհից դուրս գալու բարոյական քաջության պակասը շատերին դրդում է գնալ ուսյալ մարդկանց հետքերով, և Խոսքն ինքնուրույն ուսումնասիրելու իրենց դժկամությամբ’ նրանք անհուսալիորեն խճճվում են մոլորության շղթաներում: Նրանք տեսնում են, որ ներկա ժամանակի համար ճշմարտությունը հստակորեն բացահայտված Է Աստվածաշնչում, և զգում են դրա հռչակմանն ուղեկցող Սուրբ Հոգու զորությունը, սակայն թույլ են տալիս կղերականության ընդդիմությանը’ իրենց հեռու պահել լույսից: Թեև բանականությունն ու խիղճը համոզվում են, այս մոլորյալ անձինք չեն համարձակվում իրենց քարոզչին հակառակ մտածել, և իրենց անհատական դատողությունն ու հավիտենական շահերը զոհաբերում են մեկ ուրիշի անհավատությանը, հպարտությանն ու նախապաշարումներին: ՎՊ 102.3

Բազմաթիվ են ձևերը, որոնցով սատանան գործում է մարդկային ազդեցության միջոցով’ շղթայելու իր գերիներին: Շատերին նա գերում է’ համակրանքի թավշյա թելերով նրանց կապելով մարդկանց հետ, ովքեր Քրիստոսի խաչի թշնամիներն են: Թե ինչպիսին է այս կապվածությունը’ ծնողական, որդիական, ամուսնական կամ հասարակական, արդյունքը նույնն է. ճշմարտության հակառակորդները ջանքեր չեն խնայում’ վերահսկելու խիղճը, իսկ նրանց իշխանության տակ պահվող հոգիները բավական քաջություն կամ անկախություն չունեն, որպեսզի ենթարկվեն պարտքի իրենց անձնական զգացումներին: ՎՊ 103.1

ճշմարտությունն ու Աստծո փառքն անբաժանելի են: Հնարավոր չէ պատվել Աստծուն սխալ գաղափարներով, երբ Աստվածաշունչը մատչելի է մեզ: Շատերը պնդում են, թե էական չէ’ մարդը ինչի է հավատում, կարևորը ճիշտ ապրելն է: Բայց հենց հավատն է ձևավորում կյանքը: Եթե լույսն ու ճշմարտությունը հասանելի են մեզ, իսկ մենք անտեսում ենք այն լսելու և տեսնելու առավելությունը, մենք, ըստ էության, մերժում ենք այն’ նախընտրելով խավարը լույսից: ՎՊ 103.2

«Կա ճանապարհ, որ մարդուն ուղիղ է թվում, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են» (Առակաց 16.25): Տգիտությունը չի արդարացնում մոլորությունը կամ մեղքը, երբ ամեն հնարավորություն կա’ [598] իմանալու Աստծո կամքը: ճամփորդելիս’ մի մարդ հասնում է խաչմերուկ, որտեղ մի քանի ճանապարհներ են բաժանվում և դրված է ցուցանակ’ վրան գրված, թե յուրաքանչյուրն ուր է տանում: Եթե անտեսելով նշատախտակը’ նա ընտրի այն ուղին, որն իրեն ճիշտ է թվում, ապա նա, որքան էլ որ անկեղծ լինի, ամենայն հավանականությամբ, կհայտնվի սխալ ճանապարհի վրա: ՎՊ 103.3

Աստված տվել է մեզ Իր խոսքը, որպեսզի ծանոթանանք նրա ուսմունքին և ինքնուրույն իմանանք, թե Նա ինչ է պահանջում մեզնից: Երբ օրենսգետը Հիսուսի մոտ եկավ’ հարցնելու, թե «Ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ”, Փրկիչը նրա ուշադրությունը հրավիրեց Սուրբ Գրքի վրա’ ասելով. «Ի՞նչ է գրված օրենքում, ինչ- պե՞ս ես կարդում”: Անգիտությունը չի արդարացնի երիտասարդին կամ ծերին, ոչ էլ կազատի նրանց Աստծո օրենքը խախտելու պատժից, որովհետև նրանց ձեռքում է այն օրենքը և նրա սկզբունքներն ու պահանջները ներկայացնող ճշմարիտ վկայությունը: Բավական չէ բարի մտադրություններ ունենալ, բավական չէ անել այն, ինչը մարդուն ճիշտ է թվում կամ քարոզիչն է նրան ասում, որ ճիշտ է: Նրա հոգու փրկությունը վտանգի տակ է, և նա պետք է անձամբ քննի Սուրբ Գիրքը: Որքան էլ ուժեղ լինեն նրա համոզմունքները, որքան էլ նա վստահ լինի, որ ծառայողը ճշմարտությունը գիտի, դա չպետք է լինի նրա հավատի հիմքը: Նա ունի մի քարտեզ, որի վրա նշված են երկինք տանող ճանապարհի բոլոր ուղենիշները, և նա կարիք չունի ինչ-որ բան կռահելու: ՎՊ 103.4

Յուրաքանչյուր բանական էակի առաջին և ամենաբարձր պարտականությունն է’ սովորել Սուրբ Գրքից, թե որն է ճշմարտությունը, և ապա քայլել լույսի մեջ’ ուրիշներին քաջալերելով հետևելու իր օրինակին: Մենք պետք է օրեցօր ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը’ կշռադատելով յուրաքանչյուր միտք և համեմատելով տեքստերն իրար հետ: Աստվածային օգնությամբ մենք պետք է մեր անձնական կարծիքը կազմենք, քանզի յուրաքանչյուրն անձամբ պետք է պատասխան տա Աստծո առաջ: ՎՊ 104.1

Աստվածաշնչում բացահայտված ամենապարզ ճշմարտությունները կասկածներով ու խավարով են պատվել ուսյալ մարդկանց կողմից, ովքեր, հավակնելով մեծ իմաստության, սովորեցնում են, թե Սուրբ Գիրքն ունի խորհրդավոր, գաղտնի և հոգևոր նշանակություն, որը գրքի լեզվով չի երևում: Այս մարդիկ կեղծ ուսուցիչներ են: Հենց նրանց [599] նմաններին Հիսուսը հայտարարեց. «Ոչ Գիրքը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը” (Մարկոս 12.24): Աստվածաշնչի լեզուն պետք է մեկնաբանվի իր ուղղակի նշանակությամբ, եթե չկա խորհըր- դանշան կամ փոխաբերություն: Քրիստոսը խոստացել է. «Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, նա կիմանա այս վարդապետության մասին” (Հովհաննես 7.17): Եթե Աստվածաշունչն ընդունվեր ինչպես գրված է, եթե չլինեին կեղծ ուսուցիչներ’ մոլորեցնելու և շփոթեցնելու մարդկանց միտքը, մի այնպիսի գործ կկատարվեր, որը կուրախացներ հրեշտակներին և Քրիստոսի փարախը կբերեր հազարավոր հոգիներ, ովքեր այսօր խարխափում են խավարի մեջ: ՎՊ 104.2

Սուրբ Գիրքն ուսումնասիրելիս’ պետք է լարել մտքի բոլոր ուժերը, որպեսզի մեր հասկացողությունն ըմբռնի Աստծո խորությունները, որքանով որ դա հնարավոր է մահկանացուներին: Սակայն չպետք Է մոռանալ, որ ուսումնասիրողի իրական ոգին մանկական պարզամտությունն ու հնազանդությունն է: Աստվածաշնչի դժվարիմաց մասերը երբեք չեն հասկացվի այն մեթոդներով, որոնք օգտագործվում են փիլիսոփայական խնդիրները լուծելիս: Մենք պետք է Սուրբ Գրքի ուսումնասիրությանն անցնենք ոչ թե ինքնավստահությամբ, որով շատերը մտնում են գիտության ասպարեզ, այլ աղոթքով ապավինելով Աստծուն և Նրա կամքն իմանալու անկեղծ ցանկությամբ: Մենք պետք է խոնարհությամբ և սովորելու պատրաստ ոգով գանք գիտելիքներ ստանալու մեծ «Ես եմ»-ից: Այլապես չար հրեշտակներն այնպես կկուրացնեն մեր միտքն ու կխստացնեն մեր սրտերը, որ ճշմարտությունը չի տպավորվի մեր մեջ: ՎՊ 104.3

Սուրբ Գրքի շատ հատվածներ, որոնք գիտուններն առեղծված են համարում կամ շրջանցում են որպես անկարևոր, լի են մխիթարությամբ և խրատներով նրա համար, ով սովորել է Քրիստոսի դպրոցում: Պատճառներից մեկը, թե ինչու շատ աստվածաբաններ հստակորեն չեն հասկանում Աստծո Խոսքը, այն է, որ նրանք անտեսում են այն ճշմարտությունները, որոնք չեն կամենում կենսագործել: Սուրբգրա- յին ճշմարտության ըմբռնումը կախված է ոչ այնքան մտքի կարողությունից, որքան նպատակին հասնելու ձգտումից ու արդարության անկեղծ փափագից: ՎՊ 105.1

Աստվածաշունչը երբեք չպետք է ուսումնասիրվի առանց աղոթքի: Միայն Սուրբ Հոգին կարող է մեզ զգացնել տալ հեշտ [600] հասկացվող բաների կարևորությունը կամ արգելել մեզ մի կողմ գցելու դժվարիմաց ճշմարտությունները: Երկնային հրեշտակների գործն է’ նախապատրաստել մեր սրտերն այնպես ըմբռնելու Աստծո խոսքը, որ հրապուրվենք նրա գեղեցկությամբ, հանդիմանվենք նրա նախազգուշացումներից կամ խանդավառվենք ու զորանանք նրա խոստումներով: Մենք պետք է մերը դարձնենք սաղմոսերգուի խնդրանքը. «Բաց արա իմ աչքերը, որպեսզի քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18): Փորձությունները հաճախ անհաղթահարելի են թվում, որովհետև անտեսելով աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը’ փորձվողը չի կարողանում արագ հիշել Աստծո խոստումները և սատանային դիմավորել Սուրբ Գրքի զենքերով: Բայց նրանք, ովքեր պատրաստ են սովորել Աստծուց, շրջապատված են հրեշտակներով, որոնք մեծ փորձության ժամանակ կհիշեցնեն նրանց հենց այն ճշմարտությունները, որոնք պետք են: Այդպիսով’ «երբ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին դրոշ կբարձրացնի նրա դեմ” (Եսայիա 59.19, աԱգլ. թարգմ.): ՎՊ 105.2

Հիսուսը խոստացավ Իր աշակերտներին. «Մխիթարիչք’ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.26): Բայց Քրիստոսի դասերը պետք է նախապես կուտակված լինեն մտքում, որպեսզի Աստծո Հոգին վտանգի ժամանակ հիշեցնի մեզ դրանք: «Իմ սրտում թաքցրի քո խոսքերը,- ասում է Դավիթը,- որ չմեղանչեմ քո դեմ” (Սաղմոս 119.11): ՎՊ 106.1

Բոլոր նրանք, ում համար թանկ են իրենց հավիտենական շահերը, պիտի զգուշանան, որպեսզի կասկածամտությունը չներխուժի: ճշմարտության սյուներն իսկ ենթարկվելու են հարձակման: Անհնար է խուսափել ժամանակակից անհավատության ծաղրական հարձակումներից, նրա նենգավոր ու ավերիչ ուսմունքներից: Սատանան հարմարեցնում է իր փորձությունները բոլոր խավերին: Անկիրթների վրա նա հարձակվում է կատակով ու ծաղրով, մինչդեռ ուսյալներին դիմավորում է գիտական առարկություններով ու փիլիսոփայական փաստարկներով’ երկուսն էլ հաշվարկված անվստահություն կամ արհամարհանք ներշնչելու Սուրբ Գրքի նկատմամբ: Նույնիսկ անփորձ երիտասարդներն են համարձակվում կասկածներ սերմանել քրիստոնեության գլխավոր [601] սկզբունքների վերաբերյալ: Եվ այս դեռահաս անհավատությունը, թեև մակերեսային, բայց իր ազդեցությունն է թողնում: Շատերն այսպիսով դրդվում են ծարրելու իրենց հայրերի հավատը և նախատելու շնորհի Հոգուն (Եբրայեցիս 10.29): Շատերի կյանքը, որ կարող էր պատիվ բերել Աստծուն և օրհնություն’ աշխարհին, թունավորված է անհավատության գարշահոտ շնչով: Բոլոր նրանք, ովքեր ապավինում են մարդկային դատողության սնապարծ որոշումներին’ երևակայելով, թե կարող են բացատրել աստվածային գաղտնիքներն ու ճշմարտությանը հասնել առանց Աստծո իմաստության, բռնված են սատանայի թակարդում: ՎՊ 106.2

Մենք ապրում ենք այս աշխարհի պատմության ամենահանդի- սավոր ժամանակաշրջանում: Շուտով կվճռվի երկրի բազմամիլիոն բնակիչների ճակատագիրը: Սեր իսկ ապագա բարօրությունը, ինչպես նաև այլոց փրկությունը, կախված է նրանից, թե որ ուղղությամբ ենք մենք հիմա ընթանում: Մենք կարիք ունենք առաջնորդվելու ճշմարտության Հոգով: Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ պետք է անկեղծորեն հարցնի. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ”: Մենք պետք է ծոմով ու աղոթքով մեր անձերը խոնարհեցնենք Տիրոջ առաջ’ հաճախակի խորհելով Նրա Խոսքի շուրջ և հատկապես’ դատաստանի տեսարանների մասին: Հիմա մենք պետք է ձգտենք խոր և կենդանի փորձառություններ ունենալ Աստծո հետ: Մենք կորցնելու ոչ մի պահ չունենք: Սեր շուրջը տեղի են ունենում կենսական կարևորության իրադարձություններ: Մենք գտնվում ենք սատանայի կախարդված տարածքում: Աստծո’ պահապաններ, մի’ ննջեք, ահա թշնամին դարան մտած՝ պատրաստ է ամեն վայրկյան նետվելու և ձեզ իր ավարը դարձնելու, եթե թուլանաք ու թմրեք: ՎՊ 106.3

Շատերն Աստծո առաջ իրենց իրական վիճակի վերաբերյալ խաբված են: Նրանք շնորհավորում են իրենց նրա համար, որ սխալ արարքներ չեն կատարում, և մոռանում են հիշատակել այն բարի ու ազնիվ գործերը, որոնք Աստված պահանջում է իրենցից և որոնք նրանք անտեսել են: Բավական չէ ծառ լինել Աստծո պարտեզում: Պետք է արդարացնել Նրա սպասելիքները’ պտուղ բերելով: Նրանք հաշիվ են տալու Աստծուն այն ողջ բարիքի համար, որ կարող էին գործել իրենց զորացնող Նրա շնորհի միջոցով, բայց թերացել են: Երկնային գրքերում նրանք արձանագրված են որպես անպիտան ծառեր: Սակայն այս դասակարգի դրությունն էլ դեռ ծայրաստիճան անհուսալի չէ: Նրանց, ովքեր մերժել են Աստծո ողորմությունը և չարաշահել Նրա շնորը, երկայնամիտ սիրո [602] սիրտը դեռ շարունակում է աղերսել: «Սրա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, և վեր կանգնիր մեռելներից, և Քրիստոսը կլուսավորի քեզ: Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք ...գնեցեք ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփեսացիս 5.14-16): ՎՊ 107.1

Երբ գա փորձության ժամանակը, կհայտնվեն նրանք, ովքեր Աստծո խոսքն իրենց կյանքի կանոնն են դարձրել: Ամռանը տարբերությունը չի նկատվում մշտադալար և մյուս ծառերի միջև, բայց երբ գալիս է ձմռան սառնամանիքը, մշտադալար ծառերն այդպես էլ մնում են, մինչդեռ մյուսները զրկվում են իրենց սաղարթից: Այդպես էլ կեղծ հավատացյալը հիմա կարող է չտարբերվել իսկական քրիստոնյայից, բայց վրա է հասնում ժամանակը, երբ տարբերությունն ակնհայտ կլինի: Հենց որ սկսվեն հետապնդումները, երբ դարձյալ գլուխ բարձրացնեն մոլեռանդությունն ու անհանդուրժողականությունը և բորբոքվեն հալածանքները, երկմիտներն ու կեղծավորները կերերան ու կթողնեն հավատը, բայց ճշմարիտ քրիստոնյան վեմի պես հաստատ կմնա, նրա հավատն ավելի կզորանա, հույսն ավելի պայծառ կլինի, քան բարօրության ժամանակ: ՎՊ 107.2

Սաղմոսերգուն ասում է. «Քո վկայություններն են իմ մտածմունքը»: «Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհը” (Սաղմոս 119. 99,104): ՎՊ 107.3

«Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել»: «Նա կնմանվի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ. նա իր արմատները կձգի գետի մոտով և տաքություն չի տեսնի’ եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն, և երաշտ տարին նա չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Առակաց 3.13, Երեմիա 17.8): ՎՊ 108.1