ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ
ԳԼՈՒԽ 8 ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐՍ
Երկնքում ծագած մեծ պայքարի ամենասկգրից սատանայի նպատակն է եղել’ վերացնել Աստծո օրենքը: Հենց այդ նպատակով էր, որ նա ապստամրեց Արարչի դեմ, և երկնքից արտաքսվելուց հետո էլ’ դեռ շարունակում է իր պատերազմը երկրի վրա: Մարդկանց խա- րել և այդպիսով դրդել նրանց խախտել Աստծո օրենքը. սա է նպատակը, որը նա համառորեն հետապնդում է: Կարվի դա ամրողջ օրենքը ոտնահարելով, թե մերժելով պատվիրաններից զեթ մեկը’ արդյունքը միանգամայն նույնն է լինելու: Նա, ով «մեկ րանի մեջ” հանցանք է գործում, արհամարհում է ողջ օրենքը, նրա ազդեցությունն ու օրինակը խրախուսում են անօրենությունը, և նա «պարտական է դառնում ամրողջ օրենքին” (Հակորոս 2.10): ՎՊ 88.1
Ձգտելով արհամարհանքի ստվեր գցել աստվածային դրվածքների վրա’ սատանան խեղաթյուրել է Աստվածաշնչի ուսմունքը, և այսպես հազարավորները, կարծելով թե հավատում են Սուրր Գըր- քին, իրականում հավատում են ստության: Վերջին մեծ րախումը ճըշ- մարտության և մոլորության միջև’ Աստծո օրենքի շուրջն ընթացող րազմադարյա պայքարի վերջնական փուլն է լինելու: Այս պայքարի մեջ է, որ մենք հիմա մտնում ենք, պայքար մարդկային օրենքների ու Եհովայի պատվիրանների միջև, Աստվածաշնչի կրոնի և հորինվածքների ու ավանդության կրոնի միջև: ՎՊ 88.2
Այն ուժերը, որոնք միավորվելու են ճշմարտության ու արդարության դեմ այս պայքարում, այժմ ակտիվորեն գործում են: Աստծո Խոսքը, որ մեզ է փոխանցվել չարչարանքների և արյան [583] այդպիսի գնով, գրեթե արժեզրկվել է: Սուրր Գիրքը մատչելի է րոլորին, րայց քչերն են միայն ընդունում այն որպես կյանքի ուղեցույց: Անհավատությունը տագնապելու աստիճանի գերիշխում է ոչ միայն աշխարհում, այլ նաև եկեղեցում: Շատերը սկսել են ուրանալ այն հիմունքները, որոնք քրիստոնեական հավատի սյուներն են հանդիսանում: Արարչագործության մեծ փաստերը’ ներկայացված ներ- շնչյալ հեղինակների կողմից, մարդու անկումը, քավությունն ու Աստծո օրենքի հավերժականությունը, գործնականում, մասամր, թե ամրող- ջովին, մերժվում են քրիստոնեական կոչվող աշխարհի մեծ մասի կողմից: Հազարավորները’ հպարտացած իրենց իմաստությամբ ու անկախությամբ, թուլություն են համարում բացարձակ վստահությունն Աստվածաշնչին: Նրանք կարծում են, թե Սուրբ Գրքի քննադատությունը, նրա կարևորագույն ճշմարտություններն իմաստազըր- կելը և դրանց վերացական մեկնաբանություն տալը գերազանց տաղանդի ու գիտության վկայություն է: Շատ քարոզիչներ իրենց հոտին և շատ ուսուցչներ ու դասախոսներ իրենց ուսանողներին սովորեցնում են, որ Աստծո օրենքը փոխվել է կամ այլևս չի գործում, և նրանց, ովքեր դրա պահանջները դեռ ուժի մեջ են համարում’ բառացիորեն հնազանդվելով օրենքին, արժանի են համարում միայն ծաղրի ու ար- համարհանքի: ՎՊ 88.3
Մերժելով ճշմարտությունը’ մարդիկ մերժում են նրա Հեղինակին: Ոտնահարելով Աստծո օրենքը’ նրանք արհամարհում են Օրենսդիրի հեղինակությունը: Կեղծ ուսմունքներից ու տեսություններից կուռք շինելը նույնքան հեշտ է, որքան փայտից կամ քարից: Աղավաղելով Աստծո բնավորությունը’ սատանան մարդկանց դրդում է կեղծ պատկերացում կազմել Նրա մասին: Շատերի սրտում փիլիսոփայությունն է գահակալել Եհովայի փոխարեն, մինչդեռ կենդանի Աստծուն, ինչպես բացահայտված է Իր խոսքում, Քրիստոսի կյանքում և արարչագործության մեջ, միայն քչերն են երկրպագում: Հազարավորներն աստվածացնում են բնությունը, մինչդեռ ուրանում են բնության Արարչին: Ինչպես Եղիայի օրերին հին Իսրայելում, կռապաշտությունը, թեև ձևափոխված, այսօր էլ գոյություն ունի քրիստոնեական աշխարհում: Շատ կոչեցյալ իմաստունների, փիլիսոփաների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, լրագրողների, շքեղ բարձրաշխարհիկ խավերի, բազմաթիվ քոլեջների ու համալսարանների և նույնիսկ որոշ աստվածաբանական հաստատությունների աստվածը գրեթե ոչնչով չի տարբերվում Փյունիկիայի արևի աստծուց’ Բահաղից:[584] ՎՊ 89.1
Քրիստոնյա աշխարհի կողմից ընդունված ոչ մի սխալ այնքան հանդգնորեն չի ըմբոստանում Երկնքի հեղինակության դեմ, ոչ մեկն այնքան հակառակ չէ բանականության թելադրանքներին, ոչ մեկն այնքան կորստաբեր չէ իր հետևանքներով, որքան արագորեն տարածվող այն նոր ուսմունքը, թե Աստծո օրենքն այլևս պարտադիր չէ մարդկանց համար: Ամեն մի ազգ իր օրենքներն ունի, որոնք հարգանք և հնազանդություն են պահանջում: Ոչ մի կառավարություն գոյություն չէր ունենա առանց դրանց, և մի՞թե կարելի է պատկերացնել, որ երկնքի ու երկրի Արարիչը օրենք չունի’ կառավարելու Իր ստեղծած Էակներին: Ի՞նչ կլիներ, եթե հայտնի քարոզիչները սկսեին հրապա- րակավ սովորեցնել, որ իրենց երկիրը կառավարող ու քաղաքացիների իրավունքները պաշտպանող օրենքներն այլևս պարտադիր չեն, որ դրանք սահամանափակում են ժողովրդի ազատությունը, հետևաբար դրանց չպետք է հնազանդվել: Որքա՞ն երկար նման մարդկանց կթույլատրվեր քարոզել ամբիոնից: Բայց մի՞թե պետությունների և ազգերի օրենքների անտեսումն ավելի մեծ հանցանք է, քան Աստծո պատվիրանների ոտնահարումը, որոնք ամեն մի կառավարության հիմքն են: ՎՊ 89.2
Շատ ավելի հավանական կլիներ, որ ազգերը վերացնեին իրենց օրենքներն ու թույլ տային ժողովրդին անել այն, ինչ իրեն հաճելի է, քան որ տիեզերքի Կառավարիչը վերացներ Իր օրենքը և աշխարհը թողներ առանց չափանիշի’ դատապարտելու հանցավորին և արդարացնելու հնազանդին: Ուզո՞ւմ եք իմանալ Աստծո օրենքը չեղյալ համարելու հետևանքը: Նման փորձ արդեն արվել է: Սոսկալի էին այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Ֆրանսիայում, երբ աթեիզմը գերիշխող ուժ դարձավ: Այն ժամանակ աշխարհին ցույց տրվեց, որ Աստծո կողմից տրված սահմանափակումները վերացնել’ նշանակում է ընդունել բռնակալներից ամենադաժանի կառավարությունը: Երբ արդարության չափանիշը մի կողմ է դրվում, չարի իշխանը հնարավորություն է ստանում երկրի վրա հաստատելու իր իշխանությունը: ՎՊ 90.1
Այնտեղ, ուր մերժվում են աստվածային պատվիրանները, մեղքը դադարում է հանցավոր թվալ, իսկ արդարությունը’ ցանկալի: Նրանք, ովքեր հրաժարվում են ենթարկվել Աստծո կառավարությանը, բոլորովին անզոր են կառավարելու հենց իրենց: Նրանց նենգամիտ ուսմունքների միջոցով անհնազանդություն է սերմանվում երեխաների ու երիտասարդների սրտերում, ովքեր էությամբ հսկողություն չեն հանդուրժում, և հետևանքը լինում է հասարակության անօրեն ու սանձարձակ վիճակը: Մինչ ծաղրելով նրանց հավատը, ովքեր ենթարկվում են Աստծո պահանջներին, [585] հազարավորները եռանդագին ընդունում են սատանայի խաբեությունները: Նրանք անձնատուր են լինում կրքերին և գործում մեղքեր, որոնք Աստծո դատաստաններն են բերել հեթանոսների վրա: ՎՊ 90.2
Նրանք, ովքեր ժողովրդին սովորեցնում են թեթևամտորեն նայել Աստծո պատվիրաններին, սերմում են անհնազանդություն և անհնազանդություն էլ կհնձեն: Թող միայն հանվեն Աստծո օրենքով նշված սահմանափակումները, և մարդկային օրենքները շուտով կոտ- նահարվեն բոլորովին: Քանի որ Աստված արգելում է անազնիվ գործարքները, ագահությունը, ստախոսությունն ու խարդախությունը, մարդիկ պատրաստ են ոտնահարել Նրա դրվածքները որպես արգելք իրենց աշխարհային բարգավաճման համար, բայց այդ պատվիրանների վերացման հետևանքը այնպիսին կլինի, որ նրանք երբեք չեն սպասում: Եթե օրենքը պարտադիր չլիներ, ինչո՞ւ պիտի մարդ վախենար այն խախտել: Ունեցվածքն այլևս ապահով չէր լինի, մարդիկ բռնությամբ կխլեին ուրիշների սեփականությունը, և ամենաուժեղը կդառնար ամենահարուստը: Մարդու կյանքը ևս չէր հարգվի: Ամուսնական ուխտն այլևս սրբազան պարիսպ չէր լինի ընտանիքը պաշտպանելու համար: Ցանկության դեպքում’ ուժեղը բռնությամբ կտիրանար իր դրացու կնոջը: Հինգերորդ պատվիրանը կանտեսվեր չորրորդի հետ միասին: Երեխաները չէին վարանի խլել իրենց ծնողների կյանքն անգամ, եթե այդպիսով կարողանային ձեռք բերել իրենց ապականված սրտերի փափագը: Քաղաքակիրթ աշխարհն ավազակների ու մարդասպանների բնակավայր կդառնար, և խաղաղությունը, հանգիստն ու երջանկությունը կչքանային երկրի երեսից: ՎՊ 90.3
Ուսմունքն այն մասին, թե մարդիկ ազատված են Աստծո պահանջներին հնազանդվելուց, արդեն իսկ թուլացրել է բարոյական պարտականության ուժը, և անօրենությունը հեղեղել է աշխարհը: Ոճիրը, անառակությունն ու ապականությունը կործանիչ հոսանքի նման մեր գլխին են թափվում: Սատանան քայքայում է ընտանիքները: Նրա դրոշը ծածանվում է նույնիսկ քրիստոնյա կոչեցյալների տների վրա: Ամենուրեք կարելի է տեսնել նախանձ, չար կասկածներ, կեղծավորություն, օտարացում, մրցակցություն, կռիվներ, սրբազան վստահության դավաճանություն և կրքերի բավարարում: Կրոնական սկզբունքների և ուսմունքների ողջ համակարգը, որ պիտի հասարակական կյանքի հիմքն ու շինվածքը լիներ, կարծես մի խարխուլ զանգված լինի’ պատրաստ վերածվելու ավերակների: Ամենաստոր ոճրագործները, երբ բանտ են նետվում իրենց հանցանքների համար, հաճախ պարգևների և [586] ուշադրության են արժանանում, կարծես թե նախանձելի ճանաչման են հասել: Մեծապես գովազդվում են նրանց բնավորությունն ու հանցանքները: Մամուլը հրապարակում է ոճրագործության նողկալի մանրամասներ’ մարդկանց դրդելով խարդախության, ավազակության ու սպանության, և սատանան ցնծում է իր դժոխային ծրագրերի հաջողության համար: Պղծության մոլուցքը, անիմաստ մարդասպանությունները, ամեն տեսակի և աս տիճանի անզսպության ու անօրենության սոսկալի աճը պետք է սթափեցնի բոլորին, ովքեր վախենում են Աստծուց, մտածելու, թե ինչ կարելի է անել չարի հոսքը կասեցնելու համար: ՎՊ 91.1
Արդարադատության ատյաններն ապականված են: Իշխանավորները գործում են շահամոլության ու զգայական հաճույքների մղումով: Անժուժկալությունն այնպես է բթացրել շատերի ունակությունները, որ սատանան գրեթե լիակատար իշխանություն ունի նը- րանց վրա: Փաստաբաններն ապականված, կաշառված ու շեղված են: Հարբեցողություն ու շվայտություն, կիրք, նախանձ ու ամեն տեսակի անազնվություն է տիրում իրավապաշտպանների մեջ: «Արդարությունը հեռու է կանգնել, որովհետև ճշմարտությունը գլորվում է հրապարակում, և ուղղությունը չի կարողանում ներս մտնել” (Եսայիա 59.14): ՎՊ 92.1
Ամբարշտւթյունն ու հոգևոր խավարը, որ տիրում էին Հռոմի գերիշխանության օրոք, Սուրբ Գրքի արգելման անխուսափելի հետևանքն էին: Բայց որտե՞ղ գտնել համատարած անհավատության, Աստծո օրենքի ոտնահարման և դրանց հետևող ապականության պատճառը ավետարանի լուսարձակման ու կրոնական ազատության այս դարաշրջանում: Հիմա, երբ սատանան այլևս չի կարող Սուրբ Գիրքը թաքցնելով իր իշխանության տակ պահել աշխարհը, նա ուրիշ միջոցների է դիմում’ հասնելու նույն նպատակին: Կործանել հավատն Աստվածաշնչի նկատմամբ’ նույնքան ձեռնտու է նրան, որքան հենց Աստվածաշունչը կործանելը: Մարդկանց դրդելով հավատալ, որ Աստծո օրենքը պարտադիր չէ, նա այնպիսի հաջողությամբ է մարդկանց մղում օրինազանցության, կարծես նրանք բոլորովին անտեղյակ են դրա պահանջներին: Եվ հիմա էլ, ինչպես նախկին դարերում, իր դիտավորությունն առաջ տանելու համար նա գործում է եկեղեցու միջոցով: Ներկայիս կրոնական կազմակերպությունները հրաժարվել են ընդունել Սուրբ Գրքում հստակորեն բացահայտված ոչ հանրաճանաչ ճշմարտությունները, և պայքարելով դրանց դեմ’ որդեգրել են մեկնաբանություններ ու դիրքորոշումներ, որոնք ամենուրեք կասկածամտության սերմեր են ցանում: Կառչելով մարդու բնական անմահության և մահվան մեջ նրա [587] գիտակից վիճակի մասին պապական մոլորություններից’ նրանք մերժել են ոգեհարցության դեմ միակ պաշտպանությունը: Ուսմունքը հավիտենական տանջանքի մասին շատերին դրդել է չհավատալ Աստվածաշնչին: Ու երբ չորրորդ պատվիրանի պահանջները բացատրվում են մարդկանց, պարզվում է, որ անհրաժեշտ է պահել յոթերորդ օրվա շաբաթը, և որպես միակ միջոց’ ազատվելու իրենց համար տհաճ այդ պարտականությունից, շատ հանրաճանաչ ուսուցիչներ հայտարարում են, թե Աստծո օրենքն այլևս պարտադիր չէ: Այդպիսով’ նրանք ոտնահարում են օրենքն ու շաբաթը միասին: Մինչ ծավալվում է շաբաթի հռչակման գործը, աստվածային օրենքի այս մերժումը’ չորրորդ պատվիրանի պահանջներից խուսափելու համար, կդառնա գրեթե համընդհանուր: Կրոնական առաջնորդների ուսմունքները դուռ են բացել անհավատության, ոգեհարցության և Աստծո սուրբ օրենքի հանդեպ արհամարհանքի առաջ, և այս առաջնորդների վրա է ընկնում սոսկալի պատասխանատվությունն այն անօրենության համար, որ գոյություն ունի քրիստոնեական աշխարհում: ՎՊ 92.2
Այս նույն մարդիկ, սակայն, պնդում են, որ արագորեն տարածվող ապականությունը մեծապես վերագրելի է այսպես կոչված «քրիստոնեական շաբաթի» սրբապղծմանը, և որ կիրակի օրը պահելու պարտադիր օրենքը մեծապես կբարելավեր հասարակության բարոյական վիճակը: Այս գաղափարը հատկապես պնդում են Ամերիկայում, որտեղ ամենից ավելի է քարոզվել ճշմարիտ շաբաթի ուսմունքը: Այստեղ զսպվածության գործը’ բարոյական բարեփոխումներից ամենակարևորն ու աչքի ընկնողը, հաճախ համակցվում է կիրակին պահելու շարժմանը, և վերջինիս պաշտպաններն իրենց ներկայացնում են որպես հասարակության բարձրագույն շահերի ջատագովներ, իսկ նրանք, ովքեր չեն կամենում միանալ նրանց, դատապարտվում են որպես զսպվածության ու բարեփոխման թշնամիներ: Բայց այն փաստը, որ մոլորություն հաստատելու շարժումը միավորված է մի գործի հետ, որն ինքնին բարի է, փաստարկ չէ հօգուտ մոլորության: Մենք կարող ենք թույնը թաքցնել’ խառնելով այն որևէ առողջարար կերակրի հետ, բայց նրա թունավոր հատկությունը դրանից չի փոխվի: Ընդհակառակը, այն ավելի վտանգավոր է կդառնա, քանզի, ամենայն հավանականությամբ, չի նկատվի: Սատանայի հնարքներից մեկն է’ ստի հետ բավականաչափ ճշմարտություն խառնել, որպեսզի այն ճշմարտանման թվա: Կիրակին պահելու շարժման առաջնորդները կարող են առաջարկել բարեփոխումներ, [588] որոնք անհրաժեշտ են ժողովրդին, և սկզբունքներ, որոնք ներդաշնակ են Աստվածաշնչին, բայց երբ այս ամենի հետ ներկայացվում է մի պահանջ, որը հակառակ է Աստծո օրենքին, Նրա ծառաները չեն կարող միանալ այդ շարժմանը: Ոչինչ չի արդարացնի նրանց, ովքեր արհամարհելով Աստծո պատվիրանները’ ընդունում են մարդկային դրվածքներ: ՎՊ 93.1
Երկու մեծ կեղծիքի’ հոգու անմահության և կիրակի օրվա սրբության միջոցով սատանան մոլորեցնելու է ողջ աշխարհը: Մինչ առաջինը հիմք է դնում ոգեհարցության համար, երկրորդը մտերմացնում է Հռոմի հետ: Միացյալ Նահանգների բողոքականները առաջինն են ձեռք մեկնելու անդունդի վրայով’ բռնելու ոգեհարցության ձեռքը, հետո անցնելով վիհի վրայից’ սեղմելու են հռոմեական իշխանության ձեռքը, և այս եռակի միության ազդեցության տակ Ամերիկան գնալու է Հռոմի հետքերով’ ոտնահարելու խղճի ազատությունը: ՎՊ 94.1
Քանի որ ոգեհարցությունը գնալով ավելի է նմանվում ձևական քրիստոնեությանը, այն ավելի մեծ ուժ է դառնում խաբելու և թակարդը գցելու համար: Սատանան ինքն էլ է փոխվում ժամանակի հետ: Նա կհայտնվի լույսի հրեշտակի կերպարանքով: Ոգեհարցության միջոցով մեծ նշաններ են կատարվելու, հիվանդները կբժշկվեն և շատ անհերքելի հրաշքներ տեղի կունենան: Եվ քանի որ ոգիները կձևացնեն, թե հավատում են Աստվածաշնչին, և ցույց կտան, թե հարգում են եկեղեցական կանոնները, նրանց գործն ընդունվելու է որպես աստվածային զորության դրսևորում: ՎՊ 94.2
Այսպես կոչված քրիստոնյաներին ու ամբարիշտներին բաժանող սահմանն այսօր գրեթե աննկատելի է: Եկեղեցու անդամները սիրում են այն, ինչ աշխարհն է սիրում, և պատրաստ են միանալ նրան, իսկ սատանան մտադիր է միավորել նրանց մեկ մարմնի մեջ և այդպիսով զորացնել իր գործը’ բոլորին ներքաշելով ոգեհարցության շարքերը: Պապականները, որ պարծենում են հրաշքներով’ որպես ճշմարիտ եկեղեցու իսկական նշան, հեշտությամբ խաբվելու են այս հրաշագործ զորությունից, և բողոքականներն էլ, դեն գցելով ճշմարտության վահանը, նրանց պես խաբվելու են: Պապականները, բողոքականները և աշխարհասերները հավասարապես բարեպաշտության տեսք են ընդունելու’ առանց դրա զորության, և այդ միության մեջ նրանք տեսնելու են մի հզոր շարժում, [589] որը դարձի կբերի աշխարհը և կմո- տեցնի երկար սպասված հազարամյան: ՎՊ 94.3
Ոգեհարցության միջոցով սատանան հայտնվում է որպես մարդկային ցեղի բարերար’ բուժելով ժողովրդի հիվանդությունները և հայտարարելով, թե ներկայացնում է հավատի նոր ու ավելի վսեմ համակարգ, բայց միևնույն ժամանակ գործելու է որպես կործանիչ: Նրա փորձությունները հազարավոր մարդկանց տանում են կորըս- տյան: Անզսպությունը բթացնում է բանականությունը, ինչին հետևում են ցանկությունների բավարարում, կռիվներ ու արյունահեղություն: Սատանան հրճվում է պատերազմից, քանի որ այն գրգռում է հոգու ամենաստոր կրքերը և ապա վայրագ ու արյունարբու իր զոհերին բոթում կորստյան անդունդը: Նրա նպատակն է’ ազգերին հրահրել իրար դեմ պատերազմի, որովհետև այս կերպ կարող է շեղել մարդկանց մտքերը Աստծո օրվա համար նախապատրաստվելուց: ՎՊ 94.4
Անպատրաստ հոգիների իր հունձքը հավաքելու համար սատանան գործում է նաև բնության տարերքների միջոցով: Նա ուսումնասիրելէ բնության գաղտնիքները, և իր ողջ ուժն օգտագործում է տարերքները ղեկավարելու համար, որքանով որ Աստված թույլ կտա: Երբ նրան թույլ տրվեց նեղություն պատճառել Հոբին, ի՜նչ արագությամբ ոչնչացվեցին հոտերը, ծառաները, տներն ու զավակները. մի ակըն- թարթում մեկ դժբախտությանը հաջորդեց մյուսը: Աստված է, որ պաշտպանում է Իր արարածներին’ հետ պահելով նրանց կործանիչի ուժից: Բայց քրիստոնյա աշխարհն արհամարհել է Եհովայի օրենքը, և Տերն անելու է հենց այն, ինչ հայտարարել է. Նա զրկելու է երկիրն Իր օրհնություններից և Իր հոգատար պաշտպանությունը հեռացնելու է նրանցից, ովքեր ապստամբում են Իր օրենքի և ուսմունքի դեմ’ ստիպելով ուրիշներին նույնը անել: Սատանան իշխում է բոլոր նրանց վրա, ում Աստված հատուկ կերպով չի պաշտպանում: Նա ոմանց կօգնի բարգավաճել’ իր ծրագրերն առաջ տանելու համար, իսկ մյուսների վրա աղետներ կբերի’ դրդելով հավատալ, թե Աստված է իրենց նեղությունների պատճառը: ՎՊ 95.1
Ներկայանալով մարդկանց որդիներին որպես մեծ բժիշկ, ով կարող է բուժել նրանց բոլոր ախտերը, նա միաժամանակ հիվանդություն ու աղետներ կբերի, և բազմամարդ քաղաքներն ամայի ավերակների կվերածվեն: Հենց հիմա էլ նա այդ գործով է զբաղված: Ծովի ու ցամաքի վրա տեղի ունեցող վթարների ու աղետների, ավերիչ հրդեհների, կատաղի [590] ցիկլոնների, սոսկալի մրրիկների, փոթորիկների, ջրհեղեղների, վիթխարի ալեկոծությունների ու երկրաշարժերի մեջ, ամենուրեք և հազարավոր ձևերով, սատանան դրսևորում է իր ուժը: Նա սրբում-տանում է հասնող հունձքը’ մարդկանց մատնելով սովի ու թշվառության: Նա օդի մեջ մահացու վարակ է տարածում, և հազարավորները մեռնում են համաճարակից: Այս նեղությունները գնալով ավելի հաճախակի ու աղետալի են դառնալու: Կործանումը վրա է հասնելու թե° մարդկանց, թե° կենդանիներին: «Տխրելու, տրտմելու է երկիրը», «նվաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծերը: Եվ երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակ, որովհետև օրենքները զանց են արել, պատվիրանը’ փոխել, հավիտենական ուխտը’ խափանել” (Եսայիա 24.4,5): ՎՊ 95.2
Եվ ապա մեծ խաբեբան համոզելու է մարդկանց, թե այդ չարիքների պատճառը հենց նրանք են, ովքեր ծառայում են Աստծուն: Այն նույն մարդիկ, ովքեր հարուցել են Երկնքի դժզոհությունը, իրենց բոլոր նեղությունների մեջ մեղադրելու են նրանց, ում հնազանդությունն Աստծո պատվիրաններին մշտական հանդիմանություն է օրինազանցներին: Կհայտարարվի, թե մարդիկ Աստծուն անարգում են’ խախտելով կիրակի օրը, թե հենց այս մեղքն է աղետներ բերել, որոնք չեն դադարի, մինչև որ ուժով չպարտադրվի պահել կիրակին, և թե նը- րանք, ովքեր ներկայացնում են չորրորդ պատվիրանի պահանջները’ այդ կերպ նսեմացնելով կիրակին, շփոթեցնում են ժողովրդին’ թույլ չտալով վերագտնել Աստծո բարեհաճությունն ու աշխարհիկ բարեկեցությունը: Այսպես կկրկնվի մեղադրանքը, որ անցյալում հարուցվեց Աստծո ծառայի դեմ, այն էլ’ միևնույն պատճառաբանությամբ: «Հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն ասաց նրան. Սա դո՞ւ ես, ով Իսրայելը խռովեցնող: Եվ նա ասաց. Ես չեմ խռովեցրել Իսրայելը, այլ դու և քո հոր տունը, որ թողնելով Տիրոջ պատվիրանները’ գնում ես Բահաղների ետևից” (Գ Թագավորաց 18.17,18): Երբ ժողովրդի բարկությունը բորբոքվի սուտ մեղադրանքների պատճառով, նա այնպես կվարվի Աստծո դեսպանների հետ, ինչպես ուխտադրուժ Իսրայելը’ Եղիայի հետ: ՎՊ 96.1
Ոգեհարցության միջոցով դրսևորվող հրաշագործ զորությունն [591] իր ազդեցությունը կգործի նրանց դեմ, ովքեր նախընտրում են Աստծուն հնազանդվել, քան թե մարդկանց: Ոգիները մեդիումների միջնորդությամբ լուրեր կհռչակեն, թե Աստված ուղարկել է իրենց’ համոզելու կիրակին մերժողներին, որ նրանք մոլորված են’ պնդելով, որ պետության օրենքներին պետք է հնազանդվել ճիշտ այնպես, ինչպես Աստծո օրենքին: Նրանք կձևացնեն, թե ողբում են աշխարհում տիրող մեծ ամբարշտության համար և կկրկնեն կրոնական ուսուցիչների այն վկայությունը, թե բարոյական անկման պատճառը կիրակիի անարգումն է: Մեծ է լինելու զայրույթը նրանց դեմ, ովքեր կհրաժարվեն ընդունել նրանց վկայությունը: ՎՊ 96.2
Աստծո ժողովրդի դեմ այս վերջին պայքարում սատանայի քաղաքականությունը լինելու է նույնը, ինչ որ եղել է երկնքում’ մեծ պայքարի սկզբում: Նա հայտարարել էր, թե ձգտում է նպաստել Աստծո կառավարման կայունությանը, մինչդեռ գաղտնաբար ջանք չէր խնայում’ տապալելու այն: Եվ այն նույն գործում, որ ինքը եռանդագին ձգտում էր իրականացնել, նա մեղադրեց հավատարիմ հրեշտակներին: Խաբեության այդ նույն քաղաքականությամբ է նշանավորվել Հռոմի եկեղեցու պատմությունը: Այն ներկայացել է որպես Երկնքի փոխանորդ’ միաժամանակ ձգտելով իրեն գերադասել Աստծուց և փոխել Նրա օրենքը: Նրանք, ովքեր Հռոմի իշխանության օրոք մահվան էին դատապարտվում Ավետարանին հավատարիմ մնալու համար, մեղադրվում էին որպես չարագործներ: Նրանց համարելով սատանայի դաշնակիցները’ հնարավոր ամեն միջոց օգտագործում էին, որպեսզի նրանք խայտառակվեն ժողովրդի առաջ և հենց իրենց իսկ աչքին երևան որպես ծայրագույն հանցագործներ: Նույնն էլ հիմա է լինելու: Ջանալով կործանել նրանց, ովքեր պատվում են Աստծո օրենքը, նա դրդելու է մեղադրել նրանց որպես օրինազանցների, որպես մարդկանց, ովքեր անպատվում են Աստծուն և աշխարհի վրա բերում Նրա դատաստանները: ՎՊ 96.3
Աստված երբեք չի բռնանում մարդու կամքին կամ խղճին, իսկ սատանան մշտապես դիմում է բռնության ու դաժանության, որպեսզի իր իշխանությանը ենթարկեցնի նրանց, ում այլ կերպ չի կարող մոլորեցնել: Վախի կամ ուժի միջոցով նա ջանում է տիրել մարդու խղճին և հարգանք ապահովել իր հանդեպ: Այդ նպատակին հասնելու համար նա օգտագործում է թե° կրոնական, թե° աշխարհիկ իշխանությունները’ մղելով նրանց պարտագրել մարդկային օրենքներ’ հակառակ Աստծո օրենքի: [592] ՎՊ 97.1
Նրանք, որ պատվում են աստվածաշնչյան շաբաթը, մեղադրվելու են որպես հասարակական կարգուկանոնի և օրենքի թշնամիներ, ովքեր անցնելով բարոյական նորմերի սահմանները’ անարխիա և ապականություն են բերում և երկրի վրա հրավիրում Աստծո դատաստանները: Նրանց բծախնդրությունը համարելու են համառություն, կամակորություն և արհամարհանք իշխանությունների հանդեպ: Նրանք մեղադրվելու են որպես խռովարարներ կառավարության դեմ: Եկեղեցական շատ ծառայողներ, չեղյալ հայտարարելով Աստծո օրենքը, ամբիոններից կոչ են անելու քաղաքացիական իշխանություններին ենթարկվել, քանի որ նրանք կարգված են Աստծո կողմից: Օրենսդրական և դատական ատյաններում պատվիրանապահները կզրպարտվեն ու կդատապարտվեն: Նրանց խոսքերին կեղծ երանգներ են տրվելու, իսկ դրդումները մեկնաբանվելու են վատթարագոյն իմաստով: ՎՊ 97.2
Քանի որ բողոքական եկեղեցիները մերժում են սուրբգրային հստակ փաստարկները’ ի պաշտպանություն Աստծո օրենքի, նրանք ձգտելու են լռեցնել նրանց, ում հավատն անկարող են սասանել Աստվածաշնչոփ Իրենց աչքերը փակելով այդ փաստի վրա’ նրանք հիմա ընտրել են մի ուղի, որը կհասցնի հալածանքների նրանց հանդեպ, ովքեր համառորեն հրաժարվում են ճանաչել քրիստոնեական ողջ աշխարհի կողմից ընդունված պապական շաբաթի պահանջները: ՎՊ 97.3
Եկեղեցական ու պետական պաշտոնյաները կմիավորվեն’ կաշառելու, համոզելու կամ ստիպելու բոլոր խավերին պատվել կիրակին: Աստվածային հեղինակության պակասը կլրացվի բռնի օրենքներով: Քաղաքական ապականությունը կործանում է սերն’ արդարության, և հարգանքը’ ճշմարտության հանդեպ: Եվ նույնիսկ ազատ Ամերի- կայում, ժողովրդի համակրանքը շահելու համար, իշխանավորներն ու օրենսդիրները տեղի կտան նրա պահանջին և կընդունեն օրենք, որը կպարտադրի պահել կիրակին: Խղճի ազատությունը’ ձեռք բերված այդքան թանկ գնով, այլևս չի հարգվելու: Վերահաս պայքարի մեջ մենք կտեսնենք մարգարեի այս խոսքերի իրականացումը. «Եվ վիշապը բարկացավ կնոջ վրա և գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը» (Հայտնություն 12.17): [593].. ՎՊ 98.1