ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ
ԳԼՈՒԽ 7 ԽՂՃԻ ԱՋԱՏՈԻԹԱՈՒՆԱ ՎՏԱՆԳԻ ՏԱՍ
Բողոքականներն այսօր շատ ավելի բարեհաճ են Հռոմի եկեղեցու հանդեպ, քան տարիներ առաջ: Այն երկրներում, որտեղ կաթոլիկությունը գերիշխող չէ, և պապականները հաշտվողական քաղաքականություն են վարում, որպեսզի հասնեն ազդեցության, աճող անտարբերություն է տիրում այն ուսմունքի նկատմամբ, որը բաժանում է բարենորոգված եկեղեցիները պապական նվիրապետությունից: Տարածվում է այն կարծիքը, թե ի վերջո մեր տարաձայնությունները գլխավոր հարցերի շուրջ այնքան էլ մեծ չեն, ինչպես ենթադրվել է, և որ թեթևա- կի զիջումները մեր կողմից կօգնեն հասնել փոխըմբռնման Հռոմի հետ: Կար ժամանակ, երբ բողոքականները բարձր էին գնահատում խղճի ազատությունը’ գնված այդքան թանկ գնով: Նրանք իրենց երեխաներին սովորեցնում էին գարշել պապությունից’ համոզված, որ Հռոմի հետ հաշտության ձգտումն անհավատարմություն է Աստծո հանդեպ: Բայց որքա՜ն տարբեր կարծիքներ են արտահայտվում այսօր: ՎՊ 70.1
Պապության պաշտպանները հայտարարում են, թե եկեղեցին զրպարտվել է, և բողոքական աշխարհը հակված է համաձայնելու դրան: Շատերը պնդում են, որ անարդարացի է այսօրվա եկեղեցու մասին դատել այն պիղծ ու անհեթեթ բարքերով, որոնցով նշանավորվել է նրա տիրապետությունը տգիտության ու խավարի դարերի ընթացքում: Նրանք արդարացնում են եկեղեցու սոսկալի դաժանությունը որպես ժամանակների բարբարոսության հետևանք և հավաստիացնում, որ արդի քաղաքակրթության ազդեցությունը փոխել է նրա պատկերը: [564] ՎՊ 70.2
Մոռացե՞լ են արդյոք այդ մարդիկ, որ այս մեծամիտ իշխանությունն ութ դար շարունակ հավակնել է անսխալականության: Նա ոչ միայն չի հրաժարվել այդ հավակնությունից, այլև տասնիններորդ դարում հաստատել է այն էլ ավելի մեծ համոզվածությամբ, քան ա- ռաջ: Եթե Հռոմը պնդում է, թե «եկեղեցին երբեք չի սխալվել և, ըստ Սուրբ Գրքի, երբեք էլ չի սխալվելու” (Ջոն Լ. վոն Մոշեյմ, եկեղեցական պատմության հաստատությումմեր, գիրք 3, II դար, մաս 2, գլուխ 2, բաժիմ 9, խոսք 17), ապա ինչպե՞ս կարող է նա հրաժարվել այն սկզբունքներից, որոնցով առաջնորդվել է անցյալ դարերում: ՎՊ 70.3
Պապական եկեղեցին երբեք չի հրաժարվի անսխալականության իր հավակնությունից: Այն ամենն, ինչ նա արել է’ հալածելով նրանց, ովքեր չեն ընդունել իր դոգմաները, նա ճիշտ է համարում, և եթե հնարավորություն ընձեռնվեր, մի՞թե նա նույնը չէր կրկնի: Թող միայն աշխարհիկ իշխանությունները հանեն սահմանափակումները, և Հռո- մը վերագտնի իր նախկին հզորությունը, նորից արագորեն կվերածնվի նրա բռնատիրությունն ու կսկսվեն հալածանքներ: ՎՊ 71.1
Ահա թե ինչ է ասել մի հայտնի գրող խղճի ազատության վերաբերյալ պապական իշխանության դիրքորոշման և այն վտանգների մասին, որոնք հատկապես սպառնում են Միացյալ Նահանգներին նրա քաղաքականության հաջողության դեպքում. ՎՊ 71.2
«Շատերը հակված են Միացյալ Նահանգներում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ցանկացած վախ վերագրել սնահավատությանը կամ մանկամտությանը: Այդպիսիք կաթոլիկության էության ու վերաբերմունքի մեջ ոչ թշնամություն են տեսնում ազատության մեր սկզբունքների հանդեպ, ոչ էլ որևէ վտանգ այդ եկեղեցու աճի մեջ: Նախ’ եկեք փորձենք համեմատել մեր պետության մի քանի հիմնարար սկզբունքներ կաթոլիկ եկեղեցու սկզբունքների հետ: ՎՊ 71.3
Միացյալ Նահանգների սահմանադրությունը երաշխավորում է խղճի ազատություն: Ավելի թանկ և հիմնարար ոչինչ չկա: Պիոս IX պապը 1854 թ. օգոստոսի 15-ի իր եկեղեցական ուղերձում ասել է. «Խղճի ազատությունը պաշտպանող անհեթեթ զառանցանքն ու մոլորեցուցիչ ուսմունքը ամենաաղետալի սխալն է. դա չարիք է, որից ամենաշատը պետք է սարսափել պետության մեջ»: Նույն պապը 1864 թ. դեկտեմբերի 8-ի իր եկեղեցական ուղերձում նզովել է բոլորին, «ովքեր հաստատում են խղճի ու երկրպագության [565] ազատությունը”, ինչպես նաև «նրանց, ովքեր կարծում են, թե եկեղեցին չի կարող ուժ գործադրել”: Հռոմի հաշտարար տոնը Միացյալ Նահանգներում չի վկայում ներքին վերափոխման մասին: Նա հանդուրժողական է այնտեղ, որտեղ անօգնական է: Եպիսկոպոս 0’Կոննորն ասում է. «Կրոնական ազատությունը հանդուրժվում է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ սկզբունքը հնարավոր չէ իրագործել’ առանց վտանգելու կաթոլիկ աշխարհը»: Սենթ Լուիսի արքեպիսկոպոսը մի առիթով ասել է. «Հերձվածողությունն ու անհավատությունը հանցանք են, և քրիստոնեական այն երկրներում, ինչպես օրինակ’ Իտալիայում և Իս- պանիայում, որտեղ ամբողջ ժողովուրդը կաթոլիկ է, և կաթոլիկ կրոնը երկրի օրենսդրության էական մասն է կազմում, դրանք մյուս հանցանքների պես պատժվում են”: ՎՊ 71.4
«Կաթոլիկ եկեղեցու յուրաքանչյուր կարդինալ, արքեպիսկոպոս և եպիսկոպոս հավատարմության երդում է տալիս պապին, որում ասվում են հետևյալ խոսքերը. «Ես իմ ողջ ուժերով հալածելու և կործանելու եմ հերետիկոսներին, անջատողականներին ու մեր տիրոջ’ պապի կամ նրա հետնորդների դեմ ապստամբողներին» (Ջոսայա Սթրոնգ, Սեր երկիրը, գլ. 5, պարբ. 2-4): ՎՊ 72.1
ճիշտ է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցում կան իսկական քրիստոնյաներ: Հազարավոր մարդիկ այդ եկեղեցում անկեղծորեն ծառայում են Աստծուն իրենց ունեցած լույսի համաձայն: Նրանց թույլ չի ուսումնասիրել Աստծո Խոսքը, դրա համար էլ նրանք տեղյակ չեն ճըշ- մարտությանը: Նրանք երբեք չեն տեսել տարբերությունը կենդանի, սրտաբուխ ծառայության և սոսկ ձևերի ու ծիսակատարությունների միջև: Աստված կարեկից գորովանքով է նայում այս հոգիներին, որոնք դաստիարակվել են խաբուսիկ և չհագեցնող հավատի մեջ: Նա այնպես կանի, որ լույսի ճառագայթները թափանցեն նրանց պարուրող թանձր խավարի միջով: Նա կբացահայտի նրանց ճշմարտությունը, ինչպես այն Հիսուսում է, և շատերը դեռ կմիանան Նրա ժողովրդին: ՎՊ 72.2
Բայց կաթոլիկությունը որպես համակարգ այսօր ավելի ներդաշնակ չէ Քրիստոսի ավետարանին, քան իր պատմական անցյալում: Բողոքական եկեղեցիները մեծ խավարի մեջ են, այլապես կնկատեին ժամանակի նշանները: Հռոմի եկեղեցին հեռահար ծրագրեր և գործե- լաոճ ունի: Նա դիմում է ամեն հնարքի’ տարածելով իր ազդեցությունն ու ամրացնելով իր իշխանությունը, որպեսզի պատրաստվի կատաղի ու վճռական [566] պայքարին’ կրկին հասնելու համաշխարհային տիրապետության, վերսկսելու հալածանքները և խորտակելու Բողոքականության բոլոր նվաճումները: Կաթոլիկությունն ամենուրեք ամրացնում է իր դիրքերը: Տեսեք նրա եկեղեցիների և տաճարների աճող թիվը բողոքական երկրներում: Տեսեք, թե ինչ ժողովրդականություն են վայելում նրա քոլեջներն ու ճեմարանները Ամերիկայում’ այդքան լայնորեն հովանավորված բողոքականների կողմից: Տեսեք, թե ինչպես է զարգանում ծիսապաշտությունն Անգլիայում և որքան է հաճախացել անցումը կաթոլիկների շարքերը: Այս ամենը պետք է մտահոգի բոլորին, ում համար թանկ են ավետարանի սուրբ սկզբունքները: ՎՊ 72.3
Բողոքականները մերձենում են պապությանը և խոնարհվում նրա առջև: Նրանք այնպիսի զիջումների ու համաձայնության են գնում, որ պապականներն իրենք էլ զարմանում են և չեն կարողանում հասկանալ: Մարդիկ չեն ուզում տեսնել կաթոլիկության իսկական էությունն ու այն վտանգները, որ սպասվում են նրա գերիշխանությունից: ժողո- վուրդը պետք է արթնանա’ դիմակայելու քաղաքացիական և կրոնական ազատության այս ամենավտանգավոր թշնամու առաջխաղացմանը: ՎՊ 72.4
Շատ բողոքականներ ենթադրում են, թե կաթոլիկ կրոնն անհրապույր է, իսկ նրա պաշտամունքը’ ձանձրալի, ծեսերի մի անիմաստ շարան: Այստեղ նրանք սխալվում են: Թեև կաթոլիկությունը հիմնված է խաբեության վրա, այ ն կոպիտ և անճոռնի չի կարելի համարել: Հռոմի եկեղեցու ծառայությունը չափազանց տպավորիչ արարողություն է: Նրա շքեղ ու ցուցադրական արարողությունները գերում են մարդկանց զգացմունքները և լռեցնում բանականության ու խղճի ձայնը: Աչքը հմայվում է: Վեհաշուք եկեղեցիները, հանդիսավոր թափորները, ոսկե զոհասեղանները, մարգարտապատ դամբարանները, ընտիր նկարներն ու հանճարեղ քանդակները շոյում են սերը դեպի գեղեցիկը: Ականջը նույնպես գերվում է: Երաժշտությունն անգերազանցելի է: Երգեհոնի հոգեպարար, հարուստ հնչյունները, միախառնվելով երգողների ձայներին ու տարածվելով տաճարների վսեմ կամարների և սյուների տակ, չեն կարող երկյուղ ու ակնածանք չներշնչել ներկաներին: ՎՊ 73.1
Այս արտաքին փայլը, շքեղությունն ու ծեսերը, որ լոկ ծաղր են մեղքով հիվանդ հոգու տենչանքին, վկայում են ներքին քայքայվածության մասին: Քրիստոսի կրոնը կարիք չունի նման հրապուրանքի’ ուշադրություն գրավելու համար: Խաչից շողացող լույսի ներքո ճշմարիտ քրիստոնեությունն այնքան մաքուր և սքանչելի է թվում, որ 567] արտաքին ոչ մի զարդարանք չի կարող մեծացնել նրա իսկական արժեքը: Սրբության գեղեցկությունը, հեզ և հանդարտ հոգին է, որ արժեքավոր են Աստծո համար: ՎՊ 73.2
Փայլուն ոճը միշտ չէ, որ վկայում է սուրբ ու վեհ մտքի մասին: Երկրային ու զգացմունքային մարդիկ հաճախ ունենում են արվեստի վեհ ընկալումներ, նուրբ ու հղկված ճաշակ: Եվ դրանք սատանան հաճախ օգտագործում է, որպեսզի մարդկանց դրդի մոռանալ հոգու կարիքները, անտեսել ապագա անմահ կյանքը, երես թեքել իրենց անսահման Օգնականից և ապրել միայն այս աշխարհի համար: ՎՊ 73.3
Արտաքին կրոնը գրավիչ է միայն չնորոգված սրտի համար: Կաթոլիկների շքեղ ու ձևական պաշտամունքը խաբուսիկ, կախարդիչ ուժ ունի, որից շատերը մոլորվում են’ Հռոմի եկեղեցին դիտելով որպես երկնքի դուռ: Բացի նրանցից, ովքեր հաստատ կանգնած են ճշմարտության հիմքի վրա, և ում սրտերը նորոգված են Աստծո Հոգով, ոչ ոք չի կարող դիմակայել այդ ազդեցությանը: Հազարավոր մարդիկ, ովքեր փորձով չեն ճանաչում Քրիստոսին, կդրդվեն ընդունելու աստ- վածապաշտության ձևերը’ առանց դրա զորության: Այդպիսի կրոնը հեց այն է, ինչ փափագում են բազմությունները: ՎՊ 73.4
Մեղքեր թողնելու իրավունքի’ կաթոլիկ եկեղեցու հավակնությունը նրանց դրդում է ազատորեն մեղք գործելու, և խոստովանության ծեսը, առանց որի ներում չի շնորհվում, նույնպես խրախուսում է մեղքը: Նա, ով ծնկի է իջնում անկյալ մարդու առջև’ խոստովանելով նրան իր գաղտնի մտքերն ու սրտի խորհուրդները, ստորացնում է իրեն որպես մարդ’ քայքայելով իր հոգու վեհ ուժերը: Հայտնելով իր մեղքերը քահանային’ սխալական, մեղավոր մահկանացուին, ով շատ հաճախ ապականված է գինով ու անառակությամբ, բնավորության նրա չափանիշը ցածրանում է, և նա պղծվում է արդյունքում: Աստված նրա աչքին նսեմանում է ընկած մարդու աստիճանի, քանզի քահանան հանդես է գալիս որպես Աստծո ներկայացուցիչ: Սեկ մարդու նման ստորացուցիչ խոստովանությունը մյուսի առջև այն գաղտնի աղբյուրն է, որից բխել է աշխարհն ապականող չարիքի զգալի մասը’ մղելով նրան իր վերջնական կործանմանը: Սակայն նրա համար, ով սիրում է հագուրդ տալ իր ցանկություններին, [568] ավելի հաճելի է խոստովանել իր նման մահկանացուին, քան սիրտը բացել Աստծո առջև: Մարդկային բնությանն ավելի ցանկալի է ինքնաճնշումը, քան հրաժարումը մեղքից, ավելի հեշտ է մեռց նել մարմինը քուրձով, փշերով ու մաշկը հարող շղթաներով, քան խաչել մարմնավոր կրքերը: Ծանր է այն լուծը, որ մարմնավոր մարդը ավելի պատրաստ է կրել, քան խոնարհվել Քրիստոսի լծի տակ: ՎՊ 74.1
Ապշեցուցիչ նմանություն կա Հռոմի եկեղեցու և Քրիստոսի առաջին գալստյան ժամանակվա հրեական եկեղեցու միջև: Մինչ հրեաները գաղտնի ոտնահարում էին Աստծո օրենքի յուրաքանչյուր սկզբունք, արտաքուստ նրանք խստորեն պահում էին դրա պատվիրանները’ ծանրաբեռնելով այն խիստ սահմանափակումներով ու ավանդույթներով, որոնք հնազանդությունը դարձրել էին տանջալից ու ծանր: Ինչպես հրեաներն էին ասում, թե հարգում են օրենքը, այնպես էլ կաթոլիկներն են պնդում, թե պաշտում են խաչը: Նրանք մեծարում են Քրիստոսի չարչարանքների խորհրդանիշը, մինչդեռ իրենց կյանքում ուրանում են Նրան, ում այդ խորհրդանիշը ներկայացնում է: ՎՊ 74.2
Պապականները խաչեր են դնում իրենց եկեղեցիների, զոհասեղանների և հանդերձների վրա: Ամենուրեք կարելի է տեսնել խաչի նշանը: Ամենուրեք այն առերևույթ բարձրացվում ու մեծարվում է: Բայց Քրիստոսի ուսմունքը թաղված է մնում անիմաստ ավանդույթների, կեղծ մեկնաբանությունների և խիստ սահմանափակումների կույտի տակ: Մոլեռանդ հրեաներին ասված Քրիստոսի խոսքերն էլ ավելի ուժգնորեն վերաբերում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին. «Նրանք ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք” (Մատթեոս 23.4): Անկեղծ հոգիները մշտական սարսափի մեջ են’ վախեցած վիրավորված Աստծո բարկությամբ, մինչդեռ եկեղեցու պաշտոնյաներից շատերն ապրում են ճոխության ու զգացմունքային հաճույքների մեջ: ՎՊ 74.3
Երկրպագությունը պատկերներին ու մասունքներին, սուրբերին ուղղված աղոթքներն ու պապի մեծարումը սատանայի հնարքներն են’ շեղելու ժողովրդի միտքն Աստծուց և Նրա Որդուց: Նրանց ուշադրությունը շեղելով Նրանից, ում միջոցով միայն նրանք կարող են փրկություն գտնել, նա տանում է նրանց կորստյան: Նա կուղղի նրանց ուշադրությունը ցանկացած առարկայի, որը կարող է փոխարինել Նրան, ով ասել է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և [569] բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ” (Մատթեոս 11.28): ՎՊ 75.1
Սատանան մշտապես ջանում է կեղծել Աստծո բնավորությունը, մեղքի էությունը և մեծ պայքարի իրական պատճառները: Նրա ստաբանությունը մեղմացնում է աստվածային օրենքի պահանջները և մարդկանց իրավունք տալիս մեղանչելու: Միևնույն ժամանակ նա դըր- դում է սխալ պատկերացումներ փայփայել Աստծո մասին, այնպես որ Նրան ավելի շուտ նայում են վախով ու ատելությամբ, քան սիրով: Իր բնավորությանը բնորոշ դաժանությունը վերագրվում է Արարչին, այն մարմնավորվում է կրոնական համակարգերում և արտահայտվում երկրպագության ձևերում: Այսպես մարդկանց միտքը կուրանում է, և սատանան նրանց իր գործակալներն է դարձնում’ պատերազմելու Աստծո դեմ: Աստվածային բնավորության մասին աղավաղված պատկերացումները հեթանոս ազգերին դրդեցին հավատալ, որ Աստծո բարեհաճությունը շահելու համար անհրաժեշտ են մարդկային զոհաբերություններ, և կռապաշտության տարատեսակ ձևերի միջոցով սոսկալի դաժանություններ էին արվում: ՎՊ 75.2
Հռոմի կաթոլիկ եկեղեցին, միավորելով հեթանոսությունն ու քրիստոնեությունը, և հեթանոսության նման խեղաթյուրելով Աստծո բնավորությունը’ դիմել է ոչ պակաս դաժան ու գարշելի արարքների: Հռոմի գերիշխանության օրոք իրենց ուսմունքը պարտագրելու համար օգտագործում էին տանջանքի գործիքներ: Խարույկ էր սպասվում բոլորին, ովքեր չէին հնազանդվի նրա պահանջներին: Միայն դատաստանի օրը հայտնի կդառնա, թե ինչ կոտորածներ է նա արել: Եկեղեցու պաշտոնյաներն իրենց տիրոջ’ սատանայի թելադրանքով այնպիսի միջոցներ էին հնարում, որպեսզի հնարավոր ամենադաժան տանջանքների ենթարկեին իրենց զոհին, բայց նրան կյանքից չզըր- կեին: Շատ դեպքերում դժոխային տանջանքները կրկնվում էին այնքան, մինչև որ մարդն այլևս անկարող էր լինում դիմանալ, նրա բնությունը հրաժարվում էր պայքարից, և տառապյալը ողջունում էր մահը որպես քաղցր ազատություն: ՎՊ 75.3
Այսպիսին էր Հռոմի հակառակորդների ճակատագիրը: Իսկ իր համախոհներին նա կարգի էր հրավիրում խարազանով, սովի մատնելով կամ մարմնի ամեն տեսակ սրտաճմլիկ խոշտանգումներով: Երկնքի բարեհաճությունը շահելու համար ապաշխարող մեղավորները, ոտնահարելով բնության օրենքները, խախտում էին Աստծո օրենքը: Նրանց սովորեցնում էին խզել այն բոլոր կապերը, որ Նա ստեղծել է մարդու երկրային պանդխտությունն օրհնելու և ուրախ դարձնելու համար: Եկեղեցական բակերում թաղված են միլիոնավոր [570] զոհեր, ովքեր իրենց ողջ կյանքն անց են կացրել զուր ջանքերի մեջ’ ճնշելու իրենց բնական զգացմունքները’ որպես վիրավորական Աստծուն, խեղդելու մերձավորների հանդեպ համակրանքի յուրաքանչյուր միտք և զգացում: ՎՊ 76.1
Հասկանալու համար սատանայի անողորմ դաժանությունը, որ հարյուրամյակներ շարունակ դրսևորվել է ոչ թե նրանց հանդեպ, ովքեր երբեք չեն լսել Աստծո մասին, այլ քրիստոնեական աշխարհի հենց սրտում և նրա ամբողջ տարածքով մեկ, բավական է միայն մի հայացք գցել կաթոլիկության պատմության վրա: Մոլորեցուցիչ այս ահռելի համակարգի միջոցով չարի իշխանը հասնում է իր նպատակին’ անպատվելով Աստծուն և դժբախտացնելով մարդկանց: Ու տեսնելով, թե նրան ինչպես է հաջողվում ծպտվել և իր գործը կատարել եկեղեցու առաջնորդների միջոցով, ավելի լավ կհասկանանք, թե ինչու է նա այդքան ատում Աստվածաշունչը: Եթե այդ Գիրքը կարդացվի, կբա- ցահայտվի Աստծո ողորմությունն ու սերը, պարզ կդառնա, որ Նա այդ ծանր բեռներից և ոչ մեկը չի դնում մարդկանց վրա: Նրա ամբողջ ուզածը կոտրված ու փշրված սիրտն է, խոնարհ ու հնազանդ հոգին: ՎՊ 76.2
Քրիստոսն Իր կյանքով ոչ մի օրինակ չի թողել տղամարդկանց ու կանանց’ փակվելու վանքերում, որպեսզի հաճո լինեն երկնքին: Նա երբեք չի սովորեցրել, որ սերն ու կարեկցանքը պետք է ճնշվեն: Փրկչի սիրտը միշտ լի էր սիրով: Որքան մարդը ավելի է մոտենում բարոյական կատարելությանը, այնքան ավելի նրբազգաց է դառնում, մեղքի ընկալումն ավելի է սրվում և ավելի խորանում նրա կա րեկցանքը տառապյալների հանդեպ: Պապը պնդում է, թե ինքը Քրիստոսի փոխանորդն է, րայց կարո՞ղ է արդյոք նրա րնավորությու- նը համեմատվել մեր Փրկչի րնավորության հետ: Երրևէ պատահե՞լ է, որ Քրիստոսը մարդկանց րանտ նետեր կամ տանջանքի ենթարկեր նրա համար, որ Իրեն չեն պաշտել որպես երկնքի Թագավորի: Ո՞վ է լսել Նրա ձայնը, որ մահվան դատապարտեր նրանց, ովքեր չէին ընդունում Իրեն: Երր Նա արհամարհվեց Սամարիայի գյուղերից մեկի րնակիչների կողմից, Հովհաննես առաքյալը զայրացած հարցրեց. «Տեր, կամենո՞ւմ ես ասենք’ կրակ իջնի երկնքից և նրանց սատկեցնի, ինչպես Եղիան էլ արեց”: Հիսուսը խղճահարությամր նայեց Իր աշակերտին և հանդիմանեց նրա կոպտությունն’ ասելով. «Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու» (Ղուկաս 9.54-56): Որքա՜ն է տարրերվում [571] Քրիստոսն Իր այսպես կոչված « փոխա նորդից “: ՎՊ 76.3
Ներկայումս Հռոմի եկեղեցին ազնիվ է ձևանում աշխարհի առաջ’ փորձելով ներողություններով ծածկել անցյալի իր դաժան ու զարհուրելի պատմությունը: Թեև նա քրիստոնեական հանդերձ է հագել, իրականում նրա էությունը չի փոխվել: Պապության յուրաքանչյուր սկզրունք, որ գոյություն է ունեցել անցյալ դարերում, գոյություն ունի նաև այսօր: Այսօր էլ դավանում են նույն ուսմունքը, որ հորինվել է ամենամութ դարերում: Թող ոչ ոք չխարվի: Պապությունը, որին րո- ղոքականներն այժմ այդքան պատրաստ են պատիվ տալ, նույնն է, որն իշխում էր աշխարհին Բարենորոգման օրերում, երր Աստծո մարդիկ, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, կանգնեցին’ մերկացնելու նրա ամրարշտությունը: Նա պահպանել է նույն հպարտությունն ու ամրարտավան հավակնությունը, որով ենթարկեցնում էին թագավորներին ու իշխաններին և իրենց վերագրում Աստծո իրավունքները: Նրա ոգին հիմա պակաս դաժան ու րռնի չէ, քան այն ժամանակ, երր նա ոտնահարում էր մարդկային ազատությունն ու սպանում Բարձրյալի սուրրերին: ՎՊ 77.1
Պապությունը հենց այն է, ինչ մարգարեությունն անվանում է վերջին օրերի ապստամրություն (Բ Թեսաղոնիկեցիս 2.3,4): Նրա քաղաքականությունն է’ այնպիսի տեսք ընդունել, որը լավագույնս կնպաստի իր նպատակների իրականացմանը, րայց քամելեոնի փոփոխվող արտաքինի տակ նա թաքցնում է օձի անփոփոխ թույնը: Նա հայտարարում է. «Հերետիկոսներին կամ հերձվածողության մեջ կասկածվողներին տրված խոստումը չպետք է պահվի” (Լենֆանտ, հատոր 1, էջ 516): Մի՞թե այս իշխանությունը, որի պատմությունը մի ամբողջ հազարամյակ գրվել է սուրբերի արյունով, պետք է այսօր ճանաչվի որպես Քրիստոսի եկեղեցու մի մասը: ՎՊ 77.2
Բողոքական երկրներում տարածված այն պնդումը, թե կաթոլիկությունն այժմ ավելի քիչ է տարբերվում բողոքականությունից, քան անցյալում, անհիմն չէ: Փոփոխություն իրոք կատարվել է, բայց’ ոչ պապության մեջ: Կաթոլիկությունն իրոք շատ բաներով նման է ժամանակակից բողոքականությանը, քանի որ բողոքականությունը մեծ անկում է ապրել Բարենորոգման ժամանակից ի վեր: ՎՊ 78.1
Երբ բողոքական եկեղեցիները ձգտում էին արժանանալ աշխարհի բարեհաճությանը, կեղծ սերը կուրացրեց նրանց աչքերը: Նրանք ուրիշ ոչինչ չեն տեսնում, բացի նրանից, որ ճիշտ է տեսնել բարին ամեն չարի մեջ և, որպես անխուսափելի արդյունք, նրանք, ի վերջո, ամեն բարու մեջ կտեսնեն չարը: [572] Փոխարեն պաշտպանելու այն հավատը, որ մեկ անգամ ավանդվել է սուրբերին, նրանք այսօր թողություն են աղերսում Հռոմից’ նրա մասին ունեցած իրենց անգութ կարծիքի և իրենց մոլեռանդության համար: ՎՊ 78.2
Շատերն էլ, նույնիսկ ովքեր բարեհաճ չեն կաթոլիկության հանդեպ, գրեթե վտանգ չեն սպասում նրա իշխանությունից ու ազդեցությունից: Նրանք պնդում են, թե Միջնադարում տիրող մտավոր ու բարոյական խավարը նպաստել է նրա դոգմաների ու նախապաշարումների տարածմանը և հալածանքներին, իսկ ներկայիս ավելի վեհ միտքը, գիտության վերելքն ու աճող ազատամտությունը կրոնական հարցերում թույլ չեն տա, որ վերածնվեն անհանդուրժողականությունն ու բռնությունը: Սիտքն անգամ, թե այս լուսավորված դարում կարող է նման իրավիճակ ստեղծվել, ծիծաղելի է թվում: ճիշտ է, որ մեր սերնդի վրա մտավոր, բարոյական և կրոնական մեծ լույս է շողում: Աստծո Սուրբ Խոսքի բաց էջերից երկնային լույս է ընկնում աշխարհի վրա: Պետք է հիշել, սակայն, որ որքան ավելի պայծառ է շնորհված լույսը, այնքան ավելի թանձր է նրանց խավարը, ովքեր աղավաղում ու մերժում են լույսը: ՎՊ 78.3
Աստվածաշնչի աղոթքային ուսումնասիրությունը բողոքականներին ցույց կտար պապության իսկական էությունը և կդրդեր նրանց գարշել ու հեռու մնալ նրանից: Բայց շատերն այնքան իմաստուն են իրենց աչքերում, որ կարիք չեն զգում խոնարհությամբ Աստծուն որոնելու, որպեսզի տեսնեին ճշմարտությունը: Թեև հպարտ իրենց լուսավորվածությամբ’ նրանք ոչ Գրքերը գիտեն, ոչ էլ Աստծո զորությունը: Նրանք պետք է ինչ-որ ձևով հանգստացնեն իրենց խիղճը, ուստի որոնում են այն, ինչն ամենաքիչ հոգևորություն ու խոնարհու- թյուն է պահանջում: Ձևացնելով, թե հիշում են Աստծուն, նրանք իրականում մոռացել են Նրան: Պապությունը հենց նախատեսված է լրացնելու այդ ամենի պակասը: Այն բավարարում է գրեթե ողջ մարդկությունը ներառող երկու խմբերի պահանջները. նրանք, ովքեր կամենում են փրկվել իրենց արժանիքներով, և նրանք, ովքեր կուզենային փրկվել իրենց մեղքերի մեջ: Այստեղ է պապության զորության զաղտ- նիքը: ՎՊ 78.4
Ինչպես ցույց տրվեց, մտավոր մեծ խավարի դարաշրջանը բարենպաստ էր պապության զարգացման համար: Բայց մենք դեռ կտեսնենք, [573] որ մեծ լուսավորության դարաշրջանը նմանապես բարենպաստ է նրա հաջողության համար: Անցյալ դարերում, երբ մարդիկ չունեին Աստծո Խոսքը և չգիտեին ճշմարտությունը, նրանց աչքերն ասես կապված էին, և հազարավորները ծուղակն էին ընկնում’ չտեսնելով իրենց համար գցած ցանցը: Իսկ մեր օրերում շատերին շլացնում է մարդկային ուսմունքների, այսպես կոչված «սուտանուն գիտության” փայլը. նրանք չեն տեսնում որոգայթը և կույրերի պես ընկնում են նրա մեջ: Աստված նախատեսել է, որ մարդու մտավոր ուժերը դիտվեն որպես պարգև Արարչից և ծառայեն ճշմարտությանն ու արդարությանը, բայց երբ մարդիկ, փայփայելով հպարտությունն ու սնափառությունը, իրենց տեսությունները վեր են դասում Աստծո Խոսքից, այդ ժամանակ կրթությունը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան տգիտությունը: Այսպիսով’ ինչպես մարդկանց տգիտության մեջ պահելը Խավար Միջնադարում նպաստեց պապության վերելքին, այնպես էլ արդի կեղծ գիտությունը, որ խորտակում է հավատն Աստվածաշնչի հանդեպ, նույն հաջողությամբ ճամփա կհարթի ընդունելու այն’ իր բոլոր մարդահաճո ծեսերոփ ՎՊ 79.1
Միացյալ Նահանգներում այսօր զարգացող բողոքական շարժումները, որոնք իրենց եկեղեցական հաստատությունների և կառույցների համար պահանջում են պետության աջակցությունը, ընդամենը հետևում են պապության օրինակին: Դեռ ավելին’ նրանք դուռ են բացում պապության համար բողոքական Ամերիկայում վերագըտ- նելու այն գերիշխանությունը, որ կորցրել էր Հին Աշխարհում: Եվ այս շարժմանն էլ ավելի մեծ նշանակություն է հաղորդում այն փաստը, որ նրա սկզբունքային նպատակը կիրակին պահելու պարտադրանքն է, մի սովորություն, որը ծնունդ է առել Հռոմում և որը վերջինս իր հեղինակության նշանն է համարում: Աշխարհիկ սովորություններին հարմարվելու, մարդկային ավանդույթներն Աստծո պատվիրաններից վեր դասելու պապական ոգին է հենց, որ թափանցում է բողոքա- կան եկեղեցիները’ դրդելով նրանց մեծարել Կիրակին, ինչպես պապությունն է արել իրենցից առաջ: ՎՊ 79.2
Եթե ընթերցողն ուզում է իմանալ, թե ինչ ուժեր են ներքաշվելու վերահաս պայքարի մեջ, թող միայն թերթի պատմության այն էջերը, որոնք ցույց են տալիս, թե ինչ միջոցներով է Հռոմն անցյալ դարերում [574]հասել նույն նպատակին: Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես են պապական ու բողոքական միացյալ ուժերը վարվելու նրանց հետ, ովքեր կմերժեն իրենց դոգմաները, տեսեք, թե ինչ ոգի է Հռոմը դրսևորել շաբաթի և նրա ջատագովների հանդեպ: ՎՊ 80.1
Արքայական հրովարտակները, տիեզերական ժողովներն ու աշխարհիկ իշխանության կողմից աջակցվող եկեղեցական կանոններն էին այն քայլերը, որոնցով հեթանոսական տոնն իր պատվավոր տեղը գտավ քրիստոնեական աշխարհում: Հանրային առաջին միջոցը, որով պարտադրվեց պահել կիրակին, Կոնստանտին կայսեր օրենքն էր’ հռչակված 0.Հ. 321 թ.: Այն պահանջում էր, որ քաղաքի բնակիչները հանգստանային «արեգակի մեծապատիվ օրը”, բայց գեղջուկներին թույլ էր տրվում շարունակել իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Ծագումով հեթանոսական այդ տոնը պարտադրվեց կայսեր կողմից, երբ նա ձևականորեն ընդունեց քրիստոնեությունը: Բայց քանի որ արքայական հրովարտակը չէր կարող փոխարինել աստվածային հեղինակությանը, Եվսեբիոս եպիսկոպոսը’ Կոնս- տանտինի մտերիմ ընկերն ու շողոքորթողը, ձգտելով շահել իշխանների բարեհաճությանը’ առաջ քաշեց այն պնդումը, թե Քրիստոսն է շաբաթ օրը փոխարինել կիրակիով: Բայց նոր ուսմունքի հիմնավորման համար չկար սուրբգրային գոնե մեկ վկայություն: Եվսեբիոսն ինքը ակամայից խոստովանում է դրա կեղծությունը’ մատնանշելով այդ փոփոխության իսկական հեղինակներին: «Այն ամենն,- ասում է նա,- ինչ պահանջվում է անել շաբաթ օրը, մենք տեղափոխել ենք Տիրոջ օրը” (Ռոբերտ Քոկս, Շաբաթի օր»նքն»րն ու պարտականությունները, էջ 538): Բայց կիրակին պահելու գաղափարը, որքան էլ որ անհիմն էր, հանդուգն դարձրեց մարդկանց’ ոտնահարելու Տիրոջ շաբաթը: Եվ բոլոր նրանք, ովքեր որոնում էին աշխարհի փառքը, ընդունեցին հանրաճանաչ այդ տոնը: ՎՊ 80.2
Երբ պապությունն ամուր հաստատվեց, շարունակվեց կիրակի օրվա մեծարման գործը: Որոշ ժամանակ, երբ ժողովուրդը եկեղեցի չէր հաճախում և զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքով, յոթերորդ օրը դեռ շաբաթն էր համարվում: Բայց աստիճանաբար փոփոխություն տեղի ունեցավ: Հոգևորականներին արգելված էր որևէ քաղաքացիական հարցով կիրակի օրը դատավիճիռ կայացնել: Բայց շուտով բոլորին, անկախ դիրքից, հրամայվեց զերծ մնալ առօրյա աշխատանքից: Չհնազանդվելու դեպքում’ ազատ քաղաքացիներին տուգանք էր սպասվում, իսկ [575]ստրուկներին’ խարազան: Ավելի ուշ հրաման արձակվեց, որ հարուստները պիտի պատժվեին’ զրկվելով իրենց ունեցվածքի կեսից, իսկ եթե շարունակեին համառել, պետք է ստրուկներ դառնային: Ցածր խավերին ցմահ աքսոր էր սպասվում: ՎՊ 80.3
Դիմեցին նաև հրաշքների օգնությանը: Այլ հրաշքների հետ միասին’ պատմում էին, թե մի հողագործ կիրակի օրն իր դաշտը հերկելու համար երկաթի կտորով գութանը մաքրելիս’ երկաթը խրվել է նըրա ձեռքի մեջ, և նա երկու տարի այդ երկաթի կտորն իր ձեռքի մեջ խվրված’ «մեծ ցավ ու խայտառակություն է կրել» (Ֆրենսիս Ուեսթ, Պատմական ու գործԱակաԱ զրույց Տիրոջ օրվա վերաբերյալ, էջ 174): ՎՊ 81.1
Ավելի ուշ պապը կարգադրեց, որ ծխական քահանաները կիրակի օրը խախտողներին հորդորեն եկեղեցի գնալ և աղոթք անել, որպեսզի որևէ մեծ աղետ չբերեն իրենց և իրենց մերձավորների վրա: Եկեղեցական մի ժողով առաջ քաշեց այն փաստարկը, որն առայսօր լայնորեն պիտի օգտագործվեր նույնիսկ բողոքականների կողմից, թե հանգստի օրը կիրակին է, քանի որ այդ օրն աշխատելիս’ մարդիկ կայծակնահար են եղել: «Ակնհայտ է,- ասացին պրելատները,- թե որքան մեծ է Աստծո դժգոհությունն այս օրը մերժողների հանդեպ»: Հետո կոչ արվեց, որ քահանաներն ու ծառայողները, թագավորներն ու իշխանները և ողջ հավատացյալ ժողովուրդը «ամեն ճիգ ու ջանք թափեն, որպեսզի կիրակի օրվա պատիվը վերականգնվի և, հանուն քրիստոնեության, հետագայում էլ ավելի ակնածանքով պահվի” (Թո- մաս Մորիե, Վեց երկխոսություն Տիրոջ Օրվա աԱվաԱ, իմաստի ե պահմաԱ վերաբերյալ, էջ271): ՎՊ 81.2
Եկեղեցական հրամանագրերն անբավարար գտնվեցին, ուստի հոգևորականություն աշխարհիկ իշխանություններին խնդրեց մի հրովարտակ արձակել, որը կսարսափեցներ ժողովրդին և կստիպեր զերծ մնալ կիրակի օրը աշխատելուց: Հռոմում գումարված եկեղեցական ժողովում նախկին բոլոր որոշումները վերահաստատվեցին ավելի մեծ ուժով ու հանդիսավորությամբ: Դրանք նաև ներմուծվեցին եկեղեցական օրենքի մեջ և քաղաքացիական իշխանությունների կողմից պարտադրվեցին գրեթե ողջ քրիստոնեական աշխարհում (Տես’ Հեյլին, Շաբաթի պատմությունը, մաս 2, գլ. 5, կետ 7): [576] ՎՊ 81.3
Բայցևայնպես’ կիրակին պահելու աստվածաշնչյան հեղինակու թյան բացակայությունը քիչ անախորժություններ չառաջացրեց: ժողովուրդը հարցնում էր, թե ի՞նչ իրավունքով են իրենց ուսուցիչներն անտեսում Եհովայի հստակ հայտարարությունը’ «Յոթերորդ օրը քո Եհովա Աստծո հանգստության օրն է», որպեսզի մեծարեն արեգակի օրը: Աստվածաշնչի վկայության բացակայությունը լրացնելու համար այլ միջոցներ էին անհրաժեշտ: Կիրակի օրվա մի մոլի պաշտպան, այցելելով Անգլիայի եկեղեցիները տասներկուերորդ դարի վերջում, հանդիպեց ճշմարտության հավատարիմ վկաների դիմադրությանը: Նրա ջանքերն այնքան ապարդյուն էին, որ նա որոշ ժամանակով հեռացավ այդ երկրից ու սկսեց մտածել, թե ինչ միջոցներով պարտագրի իր ուսմունքը: Երբ նա վերադարձավ, խնդիրը լուծված էր, և նրա հետագա աշխատանքն ավելի մեծ հաջողություն ունեցավ: Նա իր հետ բերել էր մի մագաղաթ’ իբր թե ուղարկված անձամբ Աստծո կողմից, որում գրված էր կիրակին պահելու անհրաժեշտ հրամանը’ անհնազանդներին ահաբեկելու սոսկալի սպառնալիքներով: Ասում էին, թե այդ «թանկարժեք» փաստաթուղթը, որը նույնքան ստոր կեղծիք էր, որքան հաստատությունը, որին այն աջակցում էր, ընկել էր երկնքից և այն գտել են Երուսաղեմում’ սուրբ Սիմեոնի զոհասեղանի վրա’ Գողգոթայում: Բայց դա փաստորեն ծնվել էր Հռոմի պապական պալատում: Պապական հիերարխիան բոլոր դարերում օրինական է համարել եկեղեցու իշխանությանն ու բարգավաճմանը նպաստող ամեն մի կեղծիք ու խարդախություն: ՎՊ 81.4
Մագաղաթը պահանջում էր դադարեցնել աշխատանքը իններորդ ժամից, այսինքն’ շաբաթ օրը ժամը երեքից մինչև երկուշաբթի օրվա արևածագը: Եվ հռչակվեց, թե դրա հեղինակությունը հաստատվել է բազմաթիվ հրաշքներով: Ասում էին, թե նշված ժամերին աշխատող անձինք կաթվածահար են եղել: Սի ջրաղացպան, ով փորձել էր աղալ իր ցորենը, իբր տեսել է, թե ալրի փոխարեն արյուն է հայտնվել, իսկ ջրաղացի անիվները կանգ են առել’ չնայած ջրի մեծ ճնշմանը: Սի կին հացը վառարանից հում վիճակում է հանել, թեև վառարանը շատ տաք է եղել: Սի ուրիշը, ով խմոր է պատրաստել մինչև իններորդ ժամը, բայց հետո որոշել է այն մի կողմ դնել մինչև երկուշաբթի, հաջորդ օրը տեսել է, որ հացը թխվել է աստվածային ուժով: Սի մարդ, ով շաբաթ օրը ժամը իննից հետո [577] հաց է թխել, մյուս օրն առավոտյան այն կտրելիս’ տեսել է, որ նրանից արյուն է հոսում: Ահա թե ինչպիսի անհեթեթ ու սնահավատ կեղծիքներով են կիրակի օրվա պաշտպանները ձգտել հաստատել նրա սրբությունը (Տես’ Ռոջեր դե Հովեդեն, Տարեգրություններ հ. 2, էջ 528-530): ՎՊ 82.1
Շոտլանդիայում, ինչպես և Անգլիայում, կիրակին էլ ավելի մեծ հարգանքի արժանացավ, երբ դրա հետ միավորեցին հին շաբաթի մի մասը: Բայց ժամանակը, որը պետք էր սուրբ պահել, փոփոխական էր: Շոտլանդիայի թագավորը հրաման արձակեց, որ «շաբաթ օրը’ կեսօրվա տասներկուսից հետո պետք է սուրբ համարվի”, և որ այդ պահից մինչև երկուշաբթի առավոտ ոչ ոք չպետք է զբաղվի աշխարհային գործերով (Մորիե, էջ 290, 291): ՎՊ 83.1
Չնայած կիրակի օրվա սրբությունը հաստատելու բոլոր ջանքե- րին’ պապականներն իրենք էլ հրապարակավ խոստովանեցին շաբաթի աստվածային հեղինակությունը և դրան փոխարինած օրենքի մարդկային ծագումը: Տասնվեցերորդ դարում պապական մի ժողով պարզ հայտարարել է. «Թող բոլոր քրիստոնյաները հիշեն, որ յոթերորդ օրը սրբվել է Աստծո կողմից և ընդունվել ու պահվել է ոչ միայն հրեաների, այլև բոլոր նրանց կողմից, ովքեր երկրպագել են Աստծուն, բայց մենք’ քրիստոնյաներս, շաբաթը փոխարինել ենք Տիրոջ օրով» (Նույն տեղում, էջ 281, 282): Նրանք, ովքեր աղավաղում էին աստվածային օրենքը, անտեղյակ չէին իրենց գործի բնույթին: Նրանք դիտավորյալ էին իրենց Աստծուց վեր դասում: ՎՊ 83.2
Այլախոհների հանդեպ Հռոմի քաղաքականության ցայտուն օրինակ է վալդենսների երկարատև ու արյունալի հալածանքը, որոնցից շատերը շաբաթապահ էին: Ուրիշներն էլ են նույն կերպ չարչարվել չորրորդ պատվիրանին հավատարիմ մնալու համար: Այդ առումով հատկանշական է Եթովպիայի և Աբիսինիայի եկեղեցիների պատմությունը: Միջնադարյան խավարում Կենտրոնական Աֆրի- կայի քրիստոնյաները տեսադաշտից դուրս էին թողնվել ու մոռացվել աշխարհի կողմից, և երկար դարեր նրանք ազատորեն պահում էին իրենց հավատը: Բայց ի վերջո Հռոմն իմացավ նրանց գոյության մասին, և շուտով Աբիսինիայի կայսրը, ասես կախարդված, ճանաչեց պապին’ որպես Քրիստոսի փոխանորդի: Նրան հետևեցին նաև ուրիշները: [578] Հրաման արձակվեց, որն արգելում էր շա- բաթապահությունը խստագույն պատիժների սպառնալիքով (Տես Մայքլ Գեդդես, Եթովպիայի եկեղեցու պատմությունը, էջ 311, 312): Բայց պապական բռնատիրությունը շուտով մի այնպիսի անտանելի լուծ դարձավ, որ աբիսինիացիները վճռեցին թոթափել այն իրենցից: Սարսափելի պայքարից հետո նրանք կաթոլիկներին վտարեցին իրենց տիրույթներից, և հին հավատը վերականգնվեց: Ցնծալով իրենց ազատության մեջ’ եկեղեցիները երբեք չմոռացան իրենց սովորած դասը Հռոմի խաբեության, մոլեռանդության ու բռնի իշխանու- թյան վերաբերյալ: Նրանք համաձայն էին մնալ իրենց մեկուսի արքայության մեջ’ անհայտ մնացած քրիստոնեական աշխարհին: ՎՊ 83.3
Աֆրիկայի եկեղեցիները պահում էին շաբաթը, ինչպես պահում էր պապական եկեղեցին’ մինչև իր կատարյալ ուրացությունը: Տոնելով շաբաթն Աստծո պատվիրանի համաձայն’ նրանք չէին աշխատում նաև կիրակի օրը’ ըստ եկեղեցու սովորության: Հասնելով գերագույն իշխանության’ Հռոմը ոտնահարեց Աստծո շաբաթը, որպեսզի բարձրացնի իր սեփականը, բայց Աֆրիկայի եկեղեցիները, աննկատ մնալով գրեթե հազար տարի, չմիացան այդ ուրացությանը: Ընկնելով Հռոմի իշխանության տակ’ նրանք ստիպված թողեցին ճշմարիտ շաբաթը և սկսեցին պատվել կեղծը, բայց հենց որ նորից անկախություն ձեռք բերեցին, դարձյալ հնազանդվեցին չորրորդ պատվիրանին: ՎՊ 84.1
Անցյալի այս պատմությունը հստակորեն բացահայտում է Հռոմի թշնամությունը ճշմարիտ շաբաթի ու նրա պաշտպանների հանդեպ և այ ն միջոց ները, որ նա օգտագործում է պատվելու իր հորինած դրվածքը: Աստծո Խոսքը սովորեցնում է, որ երբ կաթոլիկներն ու բողոքականները միավորվեն կիրակին մեծարելու համար, այս իրադարձությունները կրկնվելու են: ՎՊ 84.2
Հայտնության 13-րդ գլխի մարգարեության համաձայն’ իշխանությունը, որ ներկայացված է գառան եղջյուրներով գազանի պատկերով, պետք է ստիպի «երկրին և նրանում բնակվողներին» երկրպագել պապությանը, որը խորհրդանշված է «ընձառյուծի նման» գազանով: Երկեղջյուր գազանը նաև ասելու է «երկրի բնակիչներին, որ պատկեր շինեն այն գազանի”, և [579] ապա հրամայելու է բոլորին’ «փոքրերին և մեծամեծերին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին», ընդունելու գազանի դրոշմը (Հայտնություն 13.11-16): Արդեն նշել ենք, որ իշխանությունը’ ներկայացված գառան եղջյուրներով գազանի պատկերով, Միացյալ Նահանգներն են, և որ այս մարգարեությունը կատարվելու է, երբ Միացյալ Նահանգները պարտադրի պահել կիրակին, ինչը Հռոմի կողմից դիտվում է որպես իր գերիշխանության հատուկ ճանաչում: Սակայն պապությանը մեծարելու մեջ Միացյալ Նահանգները միայնակ չի լինի: Հռոմի ազդեցությունն այն երկրներում, որոնք մի ժամանակ գտնվել են նրա տիրապետության տակ, ամենևին էլ դեռ չի վերացել: Մարգարեությունն ասում է, որ նրա իշխանությունը վերականգնվելու է: «Եվ տեսա նրա գլուխներից մեկը մահու չափ խոցված, և նրա մահվան վերքը ողջացավ. և ամբողջ երկիրը զարմացավ այն գազանի վրա” (Հայտնություն 13.3): Մահացու վերք ստանալը խորհրդանշում է պա պության տապալումը 1798 թ-ին: Դրանից հետո, ասում է մարգարեն, «նրա մահվան վերքը ողջացավ. և ամբողջ երկիրը զարմացավ այն գազանի վրա»: Պողոսը պարզ ասում է, որ «անօրենության մարդը” գործելու է մինչև Երկրորդ գալուստը (Բ Թեսաղոնիկեցիս 2.3-8): Ընդհուպ մինչև ժամանակի վերջը նա առաջ է տանելու իր խաբեությունը: Դառնալով պապությանը’ Հայտնության հեղինակն ասում է. «Եվ կերկրպազեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն Գառան կյանքի գրքի մեջ” (Հայտնություն 13.8): Թե° Հին, թե° Նոր Աշխարհում պապությունը մեծարվելու է կիրակի օրը պատվելու միջոցով, դրվածք, որը հաստատվել է միմիայն Հռոմի եկեղեցու հեղինակությամբ: ՎՊ 84.3
Մարգարեության ուսումնասիրողները Միացյալ Նահանգներում, տասնիններորդ դարի կեսից ի վեր, այս լուրը ներկայացնում են աշխարհին: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ մարգարեության իրականացումը մոտ է: Բողոքական ուսուցիչները ևս պնդում են, որ կիրակին հաստատված է աստվածային հեղինակությամբ, սակայն նույնպես առանց սուրբզրային վկայության, ինչպես և պապական առաջնորդները, ովքեր հրաշքներ էին հորինում’ Աստծո պատվիրանի տեղը լրացնելու համար: Նորից կկրկնվեն այն պնդումները, որ Աստծո դատաստանները մարդկանց գլխին են թափվում հենց կիրակի օրը [580] խախտելու համար, և նման հայտարարություններ արդեն արվում են: Եվ կիրակիի սրբությունը պարտագրելու շարժումն արագորեն ընթացք է առնում: ՎՊ 85.1
Հռոմի եկեղեցու նենգությունն ու խորամանկությունը հիրավի զարմանալի են: Նա պատկերացնում է, թե ինչ է լինելու, և հարմար պահի է սպասում’ տեսնելով, որ բողոքական եկեղեցիները պատիվ են տալիս իրեն’ ընդունելով կեղծ շաբաթը, և պատրաստվում են այն պարտադրել նույն միջոցներով, որ հենց ինքն է կիրառել անցյալում: ճշմարտության լույսը մերժողները դեռ դիմելու են ինքն իրեն անսխալական հռչակող այս իշխանության օգնությանը’ մեծարելու այն դրվածքը, որ նա է հաստատել: Դժվար չէ կռահել, թե ինչպիսի պատ- րաստակամությամբ է նա օգնության հասնելու բողոքականներին այս գործում: Ո՞վ է ավելի լավ իմանում, քան պապական առաջնորդները, թե ինչպես պետք է վարվել եկեղեցուն չհնազանդվողների հետ: ՎՊ 85.2
Կաթոլիկ եկեղեցին’ իր բոլոր ճյուղավորումներով, աշխարհով մեկ սփռված մի կազմակերպություն է, որը գտնվում է պապական գահի վերահսկողության տակ և նախատեսված է ծառայելու նրա շահերին: Երկրագնդի յուրաքանչյուր երկրում նրա միլիոնավոր անդամներին սովորեցնում են պապին հավատարմության երդում տալ: Անկախ ազգությունից ու քաղաքացիությունից’ նրանք պետք է եկեղեցու հեղինակությունը բոլոր մյուսներից վեր դասեն: Թեև նրանք կարող են հավատարմության խոստում տալ պետությանը, սակայն Հռոմին հնազանդվելու երդումը դրանից վեր է և ազատում է նրանց ցանկացած խոստումից, որը հակառակ է նրա շահերին: ՎՊ 85.3
Պատմությունը վկայում է, թե ինչ հնարամիտ ու համառ ջանքերով է Հռոմի եկեղեցին սողոսկել ազգերի գործերի մեջ, և հենակետ ձեռք բերելով’ առաջ տարել իր ծրագրերը’ անգամ իշխանների ու ժողովրդի կորստյան գնով: 1204 թ. Ինոկենտի III պապը Պետրոս II-ից’ Արագոնիայի թագավորից կորզել է հետևյալ արտասովոր երդումը. «Ես’ Արագոնիայի թագավոր Պետրոսս, դավանում և խոստանում եմ միշտ հավատարիմ ու հնազանդ լինել իմ տիրոջը’ Ինո- կենտի պապին, նրա կաթոլիկ հետնորդներին ու Հռոմի եկեղեցուն, և իմ թագավորությունը հնազանդ պահել նրան’ պաշտպանելով կաթոլիկ հավատը և հալածելով հերետիկոսներին» (Ջոն Դոուլինգ, Ռոմամիզմի պատմությունը, հ. 5, գլ. 6, կետ 55): [581] Սա ներդաշնակ է այն հավակնությանը, թե Հռոմի պապը «իրավունք ունի պաշտոնանկ անելու կայսրերին” և «ազատելու հպատակներին անարդար ղեկավարներին հնազանդվելուց” (Մոշեիմ, հ. 3, խոսք 11, բաժիմ 2, գլ. 2, կետ 9, մշում 17): ՎՊ 86.1
Հարկ է հիշել նաև, որ Հռոմը պարծենում է նրանով, որ ինքը երբեք չի փոխվում: Գրիգորի VII-ի և Ինոկենտի III-ի սկզբունքները մինչև այսօր պահպանվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցում: Ու եթե միայն իշխանություն ունենար, ապա նա գործի կդներ դրանք նույն եռանդով, ինչպես անցյալ դարերում: Բողոքականները գրեթե չեն հասկանում, թե ինչ են անում, պատրաստվելով ընդունել Հռոմի օգնությունը կիրակին մեծարելու գործում: Մինչ նրանք զբաղված են իրենց մտադրության իրականացմամբ, Հռոմը ձգտում է վերականգնել իր հզորությունը և վերադարձնել իր կորցրած գերիշխանությունը: Թող միայն Միացյալ Նահանգներում հաստատվի այն սկզբունքը, որ եկեղեցին կարող է օգտագործել կամ վերահսկել պետության իշխանությունը, որ կրոնական ծեսերը կարող են պարտադրվել աշխարհիկ օրենքներով, որ, կարճ ասած, եկեղեցին ու պետական իշխանությունը պետք է իշխեն մարդու խղճին, և Հռոմի հաղթանակն այդ երկրում ապահովված է: ՎՊ 86.2
Աստծո Խոսքը նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին: Եթե սա անտեսվի, բողոքական աշխարհը կիմանա, թե որոնք են Հռոմի իրական նպատակները, բայց արդեն չափազանց ուշ կլինի թակարդից խուսափելու համար: Հռոմն աննկատելիորեն զորանում է իշխանությամբ: Նրա ուսմունքն իր ազդեցությունն է գործում օրենսդրական մարմիններում, եկեղեցիներում և մարդկանց սրտերում: Նա վեհաշուք, վիթխարի շինություններ է կանգնեցնում, որոնց գաղտնի սենյակներում կրկնվելու են անցյալի հալածանքները: Ծպտված և առանց կասկած հարուցելու’ նա ամրապնդում է իր ուժերը’ իր ծրագրերն առաջ տանելու համար, մինչև որ գա վճռական հարվածի պահը: Նպաստավոր դիրքն է այն ամենը, ինչ նրան հարկավոր է, և դա արդեն տրվում է նրան: Մենք շուտով կտեսնենք ու կհասկանանք, թե որն է Հռոմի նպատակը: Բոլորին, ովքեր կհավատան ու կհնազանդվեն Աստծո Խոսքին, նախատինք և հալածանքներ են սպասվում: [582] ՎՊ 86.3