ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կասկածամիտ Թովմասը
Երբ Քրիստոսն հայտնվեց Իր աշակերտներին, Թովմասն այնտեղ չէր: Նա հավատ չընծայեց աշակերտների ասածին և ինքնավստահ ասաց, որ չի հավատա, մինչև սեփական ձեռքով չշոշափի մեխերի տեղը Հիսուսի ձեռքերին ու ձեռքը չմտցնի Նրա կողը, որտեղ դաժանորեն խրել էին գեղարդը: Սրանով նա անվստահություն ցուցաբերեց իր եղբայրների նկատմամբ: Եթե բոլորը այդպիսի ապացույց պահանջեին, ապա այժմ ոչ ոք չէր ընդունի Հիսուսին և չէր հավատա Նրա հարությանը: Սակայն Աստծո կամքն էր, որ այնպիսի մարդիկ հավատան աշակերտների ասածներին, ովքեր իրենք չէին կարողացել տեսնել և լսել հարություն առած Փրկչին: ՀՊ 85.2
Աստծուն հաճելի չէր Թովմասի թերահավատությունը: Երբ Հիսուսը կրկին հանդիպեց Իր աշակերտների հետ, Թովմասն այնտեղ էր, և տեսնելով Հիսուսին’ նա հավատաց: Սակայն նա հայտարարել էր, որ աչքով տեսնելը իր համար բավարար ապացույց չի կարող լինել և ավելին էր պահանջել: Հիսուսը տվեց Թովմասին իր ցանկացած ապացույցը: Թովմասը բացականչեց. «Ով իմ Տեր, և ով իմ Աստված”: Սակայն Հիսուսը կշտամբեց նրան իր թերահավատության համար’ ասելով. «Որովհետև տեսար ինձ’ հավատա- ցիր. երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհաննես 20.28,29): ՀՊ 85.3