ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

61/100

«Մի դիպչիր Ինձ»

Շրջվելով գերեզմանից’ Մարիամը տեսավ իր կողքին կանգնած Հիսուսին, սակայն չճանաչեց Նրան: Հիսուսը քնքշանքով խոսեց Մարիամի հետ’ հարցնելով, թե ի՞նչն է տանջում նրան, և ո՞ւմ է նա փնտրում: Կարծելով, թե իր հետ խոսողը պարտիզպանն է, Մա- րիամն աղաչեց’ ասելով, որ եթե նա է տարել իր Տիրոջը, թող ասի, թե որտեղ է դրել, որպեսզի ինքը վերցնի Նրան: Հիսուսն Իր երկնային ձայնով խոսեց Մարիամի հետ’ ասելով’ Մարիամ: Մարիամին ծանոթ էր այդ հաճելի ձայնը, և նա անմիջապես պատասխանեց’ Վարդապետ, և հրճվանքի մեջ ցանկանում էր վարվել Նրան, սա- կայն Հիսուսն ասաց. «Մի’ դիպչիր ինձ, որովհետև դեռ չեմ վեր ելել իմ Հոր մոտ, բայց դու գնա իմ եղբայրների մոտ, և նրանց ասա, ես վեր եմ ելնում իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, Իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ” (Հովհաննես 20.17): Մարիամն ուրախացած շտապեց աշակերտների մոտ’ այս բարի լուրով: Հիսուսն արագ Հոր մոտ բարձրացավ, որպեսզի լսի Նրա շուրթերից, որ Նա ընդունել է զոհաբերությունը, և Իր ձեռքն առնի երկնքի և երկրի ողջ իշխանությունը: ՀՊ 84.3

Երկնային պայծառ բազմությամբ շրջապատված, Աստծո առջև կանգնած և Նրա փառքով պարուրված Հիսուսը չէր մոռացել երկրի վրա գտնվող Իր աշակերտներին: Նա զորություն և ուժ ստացավ Իր Հորից, որպեսզի վերադառնա երկիր և ուժ պարգևի նրանց: Նույն օրը Հիսուսը վերադարձավ և երևաց Իր աշակերտներին: Եվ այս անգամ Նա թույլ տվեց աշակերտներին դիպչել Իրեն, քանի որ արդեն համբարձվել էր Իր Հոր մոտ և Նրանից զորություն ստացել: ՀՊ 85.1