ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Քրիստոսին սպա՛նողի անհանգստությունը
Նորությունն արագորեն տարածվում էր քաղաքից քաղաք, գյուղից գյուղ: Հրեաները, երկյուղ կրելով իրենց կյանքի համար, թաքցնում էին Քրիստոսի աշակերտների հանդեպ իրենց տածած ատելությունն ու թշնամանքը: Նրանց միակ հույսը կեղծ լուրը տարածելն էր: Եվ նրանք, ովքեր ցանկանում էին, որ այդ սուտը ճշմարտություն լինի, ընդունում էին այն: Պիղատոսը ահուդողի մեջ ընկավ՝ լսելով, որ Քրիստոսը հարություն է առել: Նա չէր կասկածում, որ այս վկայությունը ճշմարիտ է և այդ պահից ընդմիշտ կորցրեց հանգիստը: Հանուն աշխարհիկ փառք ու պատվի, իր իշխանությունն ու կյանքը կորցնելու վախից դրդված’ նա մահվան էր մատնել Հիսուսին: Նա այժմ հաստատ համոզված էր, որ իր ձեռքերը ոչ թե պարզապես ինչ-որ անմեղ արյան մեջ են թաթախված, այլ’ Աստծո Որդու: Ողորմելի օրեր էին նրա կյանքի վերջին օրերը: Վհատությունն ու տառապանքը մթագնում էին հույսի և ուրախության ամեն մի զգացում: Նա հրաժարվեց մխիթարվելուց ու մեռավ թշվառ մահով: ՀՊ 86.1