ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Փրկության առաջին պտուղները
Երբ Հիսուսը խաչի վրա կախված աղաղակեց’ «Կատարված է», ժայռերը ճեղքվեցին, երկիրը ցնցվեց, և որոշ գերեզմաններ բացվեցին: Երբ Նա հարություն առավ որպես հաղթող’ մահվան ու գերեզմանի, մինչ երկիրը երերում էր, և երկնքի փառքը լուսավորում էր այդ սրբազան վայրը, շատ արդար մեռյալներ, Նրա կոչին հնազանդվելով, դուրս եկան գերեզմաններից, որպեսզի ականատես լինեն Նրա հարությանը: Աստծո բարեհաճությանն արժանացած այս սրբերը հարություն առան փառավորված: Դրանք ամեն մի դարում ապրած ընտրյալ սրբերն էին’ արարումից մինչև Քրիստոսի օրերը: Եվ այսպես, մինչ հրեա առաջնորդները փորձում էին գաղտնի պահել Հիսուսի հարությունը, Աստված մարդկանց մի խումբ դուրս բերեց իրենց գերեզմաններից, որպեսզի նրանք վկայեն Հիսուսի հարությունը ու ազդարերեն Նրա փառքը: ՀՊ 83.1
Հիսուսի հարությունից հետո գերեզմաններից դուրս եկած սրբերը հայտնվեցին շատերին և ասացին նրանց, որ զոհաբերությունը հանուն մարդու ի կատար է ածվել, որ Հիսուսը, Ում հրեաները խաչել էին, հարություն է առել մեռելներից, և ի հաստատումն իրենց բառերի’ ասացին. «Մենք էլ Նրա հետ հարություն ենք առել”: Նրանք բոլորը վկայում էին, որ Տիրոջ զորությամբ են իրենք դուրս եկել գերեզմանից: Չնայած շրջող կեղծ լուրերին, ո’չ սատանան, ո’չ նրա հրեշտակները, և ո’չ էլ քահանայապետերը չկարողացան թաքուն պահել Քրիստոսի հարությունը, քանի որ գերեզմաններից դուրս եկած սրբերը տարածեցին այդ զարմանահրաշ ու ցնծագին լուրը: Նաև Հիսուսը հայտնվեց Իր սգացող, սրտաբեկ աշակերտներին’ ցրելով նրանց երկյուղը և հրճվանք ու ուրախություն պատ- ճառելով նրանց: ՀՊ 83.2