ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պետրոսի ուրացումը
Իր Տիրոջ մատնությունից հետո Պետրոսը հետևեց Նրան: Նա, մտահոգված դաժան իրականությամբ, ուզում էր տեսնել, թե ինչ պիտի անեն Հիսուսի հետ: Բայց երբ նրան մեղադրեցին այն բանում, որ ինքը Հիսուսի աշակերտներից մեկն է եղել, Պետրոսը, վախենալով իր կյանքի համար, հայտարարեց, որ չի ճանաչում այդ Մարդուն: Աշակերտները մաքուր լեզվով էին խոսում, և համբավ էին ձեռք բերել այդ առիթով, և Պետրոսը, որպեսզի համոզի իրեն մեղադրողներին, որ ինքը Հիսուսի աշակերտներից չի եղել, երրորդ անգամ անեծքով ու երդումով հերքեց մեղադրանքը: Հիսու- սը, Ով Պետրոսից որոշ հեռավորության վրա էր կանգնած, վշտով ու հանդիմանությամբ լի հայացք գցեց նրա վրա: Հետո Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը, որ Նա ասել էր իրեն վերնահարկում, և հիշեց նաև իր եռանդուն խոստումները. «Թեև ամենքը գայթակղվեն քեզանից, ես երբեք չեմ գայթակղվի” (Մատթեոս 26.33): Նա ուրացել էր իր Տիրոջը, անգամ երդվել, որ չի ճանաչում Նրան: Սակայն Քրիստոսի հայացքից հալվեց նրա սիրտը, ու այն փրկեց նրան: Նա դառն արտասուք թափեց ու ապաշխարեց իր ծանր մեղքի համար, ապա դարձի եկավ ու պատրաստվեց իր եղբայրներին զորացնել: ՀՊ 67.1