ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

45/100

ՔՐԻՍՏՈՍԻ ԴԱՏԸ

Դատավարության դահլիճում սատանան ու իր հրեշտակները եռանդով գործի էին անցնել’ ոչնչացնելով մարդկային բոլոր զգացմունքներն ու կարեկցանքը: Մթնոլորտը ծանր էր ու նրանց ազդեցությամբ հագեցած: Սատանան հրահրում էր քահանայա- պետերին ու ծերերին այնպիսի անարգանք ու վիրավորանքներ տեղալ Հիսուսի գլխին, որ անտանելի են մարդկային բնության համար: Նա հույս ուներ, որ այդպիսի ծաղրուծանակը և բռնությունը գոնե մի չնչին գանգատ կամ տրտունջ կպոկի Հիսուսի շուրթերից, կամ կստիպի Նրան, որ ցույց տա Իր աստվածային զորությունն ու ազատվի ամբոխի ձեռքից, որով և կձախողվի փրկության ծրագիրը: ՀՊ 66.2