ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 12—ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Շպեյերի բողոքին և Աուգսբուրգյան դավանությանը, որ նշանավորեցին Բարենորոգման հաղթանակը Գերմանիայում, հետևեցին բախումների ու խավարի երկար տարիներ։ Իր աջակիցների երկպառակությունից թուլացած և զորեղ թշնամիների հարձակումներից տուժած բողոքականությունն ասես դատապարտված էր լիակատար կործանման։ Հազարավորներն արյունով կնքեցին իրենց վկայությունը։ Քաղաքա-ցիական պատերազմ բռնկվեց, բողոքական շարժման առաջատար ջա-տագովներից մեկը դավաճանեց այն, բարենորոգված հավատն ընդունած իշխաններից ազնվագույններն ընկան կայսեր ձեռքը, և նրանց գերիների պես քարշ էին տալիս քաղաքից քաղաք։ Սակայն իր թվացյալ հաղթանակի պահին կայսրը ջախջախիչ հարված ստացավ։ Տեսնելով, որ զոհը դուրս է պրծնում իր ձեռքից, նա ի վերջո ստիպված եղավ հանդուրժել այն ուսմունքը, որի ոչնչացումը նրա կյանքի փափագն էր։ Հերձվածքը կործանելու համար նա վտանգի էր ենթարկել իր թագավորությունը, գանձերը և նույնիսկ կյանքը։ Հիմա նա տեսավ, որ իր զորքերն ուժասպառ են եղել կռվից, իր գանձերը՝ սպառվել, իր բազմաթիվ տիրությունները ապստամբության վտանգի աոջև են, մինչդեռ այն հավատը, որը նա զուր ջանում էր ճնշել, տարածվում էր ամենուրեք։ Կարլ V—ը կռվում էր ամենազոր ուժի դեմ։ Աստված ասել էր՝ «Թող լույս լինի», իսկ կայսրը չէր ուզում, որ խավարը ցրվի։ Նրա ծրագրերը ձախողվեցին։ Վաղաժամ ծերացած ու երկարատև պայքարից հյուծված՝ նա հրաժարվեց գահից և փակվեց վանքում։ GCA 191.1
Գերմանիայի նման՝ Շվեյցարիայում նույնպես տխրամած օրեր եկան Բարենորոգման համար։ Մինչ շատ գավառներ ընդունեցին բարե-նորոգված [212] հավատը, մյուսները կույր համառությամբ կառչեցին Հռոմի դավանանքին։ Նրանք հալածում էին ճշմարտությունն ընդունող-ներին, ինչի հետևանքով քաղաքացիական պատերազմ բռնկվեց։ Ցվինգլին և բարեփոխմանը միացած նրա համախոհներից շատերն ընկան Կապելի արյունալի ճակատամարտում։ Էկոլամպադիուսը, չդիմանալով այս սոսկալի աղետներին, շուտով մեռավ։ Հռոմը ցնծում էր, և թվում էր, թե շատ տեղերում նա ուր որ է կվերականգնի կորցրածը։ Բայց Նա, ում խորհուրդները հաստատված են հավիտենից առաջ, չէր թողել Իր գործը կամ Իր ժողովրդին։ Նրա բազուկը ազատություն էր բերելու նրանց։ Նա գործավորներ կանգնեցրեց այլ երկրներում՝ շարունակելու Բարենորոգման գործը։ GCA 191.2
Ֆրանսիայում, երբ դեռ Լյութերի մասին չէին լսել որպես բարենորոգչի, արշալույսն արդեն սկսել էր բացվել։ Առաջիններից մեկը, ով ընդունել էր լույսը, տարեց Լեֆևրն էր՝ Փարիզի համալսարանի խորապես կրթված մի դասախոս և անկեղծ ու ջերմեռանդ մի պապական։ Անտիկ գրականության իր հետազոտությունների ժամանակ նրա ուշադրությունը գրավեց Աստվածաշունչը և դրա ոաումնասիրությունը նա ներմուծեց իր ուսանողների շրջանում։ GCA 192.1
Լեֆևրը սրբերի ջերմեռանդ երկրպագու էր, և նա որոշել էր եկեղեցու առասպելների հիման վրա գրել սրբերի և նահատակների պատմությունը։ Սա խիստ ծավալուն մի աշխատանք էր, բայց նա արդեն զգալիորեն առաջ էր գնացել, երբ կարծելով, թե Աստվածաշունչը կարող է իրեն մեծապես օգնել, սկսեց այն այդ նպատակով ուսումնասիրել։ Այստեղ իսկապես նա ի հայտ բերեց սրբերին, բայց ոչ նրանց, ում մասին նշված էր հռոմեական օրացույցում։ Աստվածային լույսի մի հեղեղ պայծառացրեց նրա միտքը։ Զարմանքով ու նողկանքով նա դադարեցրեց իր աշխատանքը և նվիրվեց Աստծո խոսքի ուսումնասիրությանը։ Նա շուտով սկսեց դասավանդել այն թանկարժեք ճշմարտությունները, որոնք հայտնաբերեց այնտեղ։ GCA 192.2
1512 թվականին, երբ դեռ ո՛չ Լյութերը, ո՛չ էլ Ցվինգլին չէին սկսել բարենորոգման իրենց գործը, Լեֆևրը գրել է. «Աստված Ինքն է հավատի միջոցով պարգևում այն արդարությունը որը միայն շնորհով է արդարացնում հավիտենական կյանքի համար» (Ուայլի, հ.13, գլ. 1): Խորհելով փրկության գաղտնիքների շուրջ՝ նա բացականչել է. «0՜, ան-պատմելի փոխարինման ինչպիսի՜ մեծություն. Անմեղը դատապարտ-վում է, իսկ հանցավորն՝ ազատ արձակվում, Օրհնյալը կրում է անեծքդ իսկ անիծյալն՝ օրհնվում, Կյանքը մեռնում է, մեռյալը՝ ապրում, Փառքը պարուրվում է խավարով, իսկ նա, ով բացի ամոթից՝ ոչինչ չունի, պսակ-վում է փառքով» (Դ՝0բինյե, Լոնդոնի հրտ., h. 12, գլ. 2)։ GCA 192.3
Սովորեցնելով, որ փրկության փառքը պատկանում է բացառապես Աստծուն, նա նաև հռչակեց, որ հնազանդությունն էլ մարդու պարտականությունն է։ «Եթե դու Քրիստոսի եկեղեցու անդամ ես,— ասել է նա,- ուրեմն Նրա մարմնի անդամ ես, իսկ եթե Նրա մարմնից ես, ապա կրում ես աստվածային բնության լիությունը ... 0՜, եթե մարդիկ միայն պատկերացնեին այս մեծ արտոնությունը, որքա՜ն սուրբ, անբիծ ու ան-աղարտ կյանք կվարեին, և որքա՜ն արհամարհելի կթվար նրանց այս աշխարհի ողջ փառքը իրենցում եղած փառքի համեմատ, որը մարմնա-վոր ոչ մի աչք չի կարող տեսնել» (Նույն տեղում, հ. 12, գլ. 2)։ GCA 192.4
Լեֆևրի ուսանողների մեջ կային այնպիսիք, ովքեր խանդավառված լսում էին նրա խոսքերը և, իրենց ուսուցչի ձայնը լռելուց տարիներ անց, նրանք պիտի շարունակեին հռչակել ճշմարտությունը։ Նրանցից մեկը Ուիլյամ Ֆարելն էր։ Լինելով բարեպաշտ ծնողների զավակ և դաստիարակված անվերապահորեն հավատալու եկեղեցու ուսմունքին՝ նա իր մասին, Պողոս առաքյալի պես, կարող էր ասել. «Ես մեր կրոնի ճշմարտագույն կուսակցության համեմատ Փարիսեցի եմ ապրել» (Գործք 26.5)։ Այս նվիրյալ կաթոլիկը վառվում էր բոլոր նրանց ոչնչացնելու ցանկությամբ, ովքեր կհամարձակվեին ընդդիմանալ եկեղեցուն։ «Ես գայլի պես կրճտացնում էի ատամներս,— ավելի ուշ ասել է նա՝ անդրադառնալով իր կյանքի այդ հատվածին,— երբ լսում էի՝ ինչ-որ մեկը խոսում էր պապի դեմ» (Ուայլի, հ.13, գլ. 2)։ Նա սրբերի անխոնջ երկրպագու էր և Լեֆևրի հետ այցելում էր Փարիզի բոլոր եկեղեցիները՝ աղոթելով զոհասեղանների առաջ և ընծաներով զարդարելով սրբավայրերը։ Բայց այս ամենը չէր կարող խաղաղություն բերել նրա հոգուն։ Իր մեղավորության գիտակցումն այնպես էր ճնշում նրան, որ ապաշխարանքի բոլոր գործողություններն անկարող էին ազատել դրանից։ Ասես երկնքից եկող ձայն՝ նրա ականջին հնչեցին բարենորոգչի խոսքերը. «Փրկությունը ձրի պարգև է»։ «Անմեղը դատապարտվում է, հանցագործը՝ արդարացվում»։ «Միայն Քրիստոսի խաչն է [214] բացում երկնքի դարպասները և փակում դժոխքի դռները» (Նույն տեղում, հ.13, գլ. 2)։ GCA 193.1
Ֆարելն ուրախությամբ ընդունեց ճշմարտությունը։ Պողոսի նման դարձի գալով՝ նա շրջվեց ավանդության գերությունից դեպի Աստծո որդիների ազատությունը։ «Գիշատիչ գայլի արյունարբու սրտի փոխարեն, իր իսկ խոսքերով, նրան արվեց հեզ ու անվնաս գառան սիրտ, որն ամբող-ջովին բաժանվեց պապից և նվիրվեց Հիսուս Քրիստոսին» (Դ՛0բինյե, հ.12, գլ. 3)։ GCA 193.2
Մինչ Լեֆևրը շարունակում էր տարածել լայսր իր ուսանողների շրջանում, Ֆարելը, ով նույնքան ջերմեռանդ էր Քրիստոսի գործում, որքան պապին ծառայելու մեջ, հրապարակավ սկսեց հռչակել ճշմարտությունը։ Շատ չանցած՝ նրան միացավ Մո քաղաքի եպիսկոպոսը՝ եկեղեցու բարձրաստիճան մի պաշտոնյա։ Իրենց տաղանդներով ու գիտելիքներով հայտնի այլ ուսուցիչներ ևս միացան նրանց՝ հռչակելու բարի լուրը, որը հետևորդներ շահեց բոլոր խավերի մեջ՝ արհեստավորների ու գյու-ղացիների տներից մինչև թագավորի պալատը։ Այդ ժամանակ իշխող Ֆրանցիսկ I միապետի քույրն ընդունեց բարենորոգված հավատը։ Միառժամանակ թվում էր, թե թագավորն ինքը և թագուհի-մայրը բարե-հաճ են նոր հավատի նկատմամբ, և բարենորոգիչները մեծ հույսով էին նայում դեպի ապագան, երբ Ավետարանը կնվաճեր Ֆրանսիան։ GCA 193.3
Բայց նրանց հույսերը չէին իրականացվելու։ Փորձություն և հա-լածանք էր սպասվում Քրիստոսի աշակերտներին։ Դա, սակայն, ողոր-մածաբար թաքցվել էր նրանցից։ Նրանց խաղաղության ժամանակ շնորհվեց, որպեսզի ուժ հավաքեին՝ դիմակայելու փոթորկին։ Եվ Բարե-նորոգումն արագորեն առաջ ընթացավ։ Մո քաղաքի եպիսկոպոսն ամեն ինչ անում էր՝ իր թեմում ուսուցանելու թե՛ հոգևորականությանը, թե՛ ժողովրդին։ Տգետ ու անբարոյական քահանաները հեռացվեցին և, որքան հնարավոր է, փոխարինվեցին ուսյալ ու բարեպաշտ մարդկանցով։ Եպիսկոպոսը շատ էր ցանկանում, որ իր ժողովրդին մատչելի լինի Աստծո խոսքը, և շուտով այդպես էլ եղավ։ Լեֆևրը ձեռնարկեց Նոր Կտակարանի թարգմանությունը, և հենց այն ժամանակ, երբ Վիտենբերգում լույս տեսավ Լյութերի գերմաներեն Սուրբ Գիրքը, Մո քաղաքում հրատարակվեց ֆրանսերեն Նոր Կտակարանը։ Եպիսկոպոսը ջանք և միջոց չէր խնայում այն իր համայնքներում տարածելու համար, և շուտով [215] Մոյի գեղջուկները Սուրբ Գիրք ունեցան։ GCA 194.1
Ինչպես ծարավից մեռնող ճամփորդներն են ցնծում հոսող ջրի աղ-բյուր գտնելիս, այնպես էլ այս մարդիկ ընդունեցին երկնքի լուրը։ Գոր-ծավորները, դաշտերում թե արհեստանոցներում, իրենց առօրյա գործը հաճելի էին դարձնում՝ զրուցելով Աստվածաշնչի թանկագին ճշմար-տությունների մասին։ Երեկոները գինետներում անցկացնելու փոխարեն՝ նրանք հավաքվում էին որևէ մեկի տանը՝ միասին կարդալու Աստծո խոսքը, աղոթելու և փառաբանելու Տիրոջը։ Այս համայնքներում շուտով մեծ փոփոխություն նկատվեց։ Այդ հասարակ, անկիրթ և չարքաշ աշխատող գյուղացիների կյանքում դրսևորվեց աստվածային շնորհի բարեփոխիչ, վեհացնող ուժը։ Այս խոնարհ, սիրող և սուրբ մարդիկ կեն-դանի վկաներ էին այն բանի, թե ինչ կարող է անել ավետարանը նրանց համար, ովքեր անկեղծ սրտով ընդունում են այն։ GCA 194.2
Մոյում վառված լույսի շողերը հասան հեռավոր վայրեր։ Ամեն օր նորադարձների թիվն աճում էր։ Նվիրապետության կատաղությունը միառժամանակ զսպում էր թագավորը՝ արհամարհելով վանականների նեղմիտ մոլեռանդությունը, բայց, ի վերջո, պապական առաջնորդները հաղթեցին։ Խարույկը վառվեց։ Մոյի եպիսկոպոսը՝ ստիպված ընտրելու խարույկը կամ ուրացումը, գերադասեց հեշտ ուղին, բայց չնայած առաջնորդի անկմանը՝ նրա հոտը մնաց անսասան։ Շատերն իրենց վկայությունը կնքեցին բոցերի մեջ։ Իրենց խիզախությամբ ու հավա-տարմությամբ այս խոնարհ քրիստոնյաները խարույկի միջից վկայեցին հազարավոր մարդկանց, ովքեր խաղաղ օրերին երբեք չէին լսել նրանց խոսքը։ GCA 194.3
Միայն հասարակ ու աղքատ մարդիկ չէ, որ ենթարկվելով տանջանքի ու ծաղրի, համարձակվում էին վկայել Քրիստոսի մասին։ Իշխանական ամրոցներում ու պալատներում գտնվեցին ազնվականներ, ում համար ճշմարտությունն ավելի թանկ էր, քան հարստությունը, դիրքը և նույնիսկ կյանքը։ Արքայական սաղավարտը քողարկում էր ավելի վեհ ու աներեր ոգի, քան եպիսկոպոսի հանդերձն ու խույրը։ Լուի դե Բերքինը ազնվական ծագում ուներ։ Այդ խիզախ ու ազնվաբարո ասպետը, ով իրեն նվիրել էր գիտությանը, հղկված շարժուձև ու անբիծ վարք ուներ։ «Նա պապական համակարգի մոլի կողմնակից էր,— ասում է մի հեղինակ,— պա-տարագների ու քարոզների մշտական ունկնդիր ...և նա իր առաքինու-թյունները պսակեց լյութերականության հանդեպ [216] հատուկ նողկանքով»։ Բայց ինչպես շատ ուրիշները, նախախնամությամբ ծանոթանալով Աստվածաշնչին՝ նա ապշեց, երբ այնտեղ գտավ «ոչ թե Հռոմի, այլ Լյութերի ուսմունքը» (Ուայլի, հ.13, գլ. 9)։ Այդ պահից ի վեր նա անմնացորդ նվիրվեց Ավետարանի գործին։ GCA 195.1
«Ֆրանսիայի ազնվականներից ամենաուսյալը», ում հանճարն ու պերճախոսությունը, անզուսպ արիությունն ու հերոսական եռանդը, նրա ազդեցությունն արքունիքում, քանզի թագավորի սիրելին էր, շատերին դրդել էին հավատալ, որ նրան վիճակված էր իր երկրի բարենորոգիչը լինելու։ «Բերքինը կդառնար երկրորդ Լյութերը, եթե հանձին Ֆրանցիսկ 1-ի գտներ կայսերական երկրորդ իշխանին»,— ասել է Բեզան։ «Նա Լյութերից ավելի վատն է»,— ճչում էին պապականները (Նույն տեղում, հ.13, գլ. 9)։ Ֆրանսիայի պապականները հիրավի ամենից շատ էին վախենում նրանից։ Ու թեև նրան բանտ նետեցին որպես հերետիկոսի, թագավորն ազատեց նրան։ Պայքարը տևեց տարիներ։ Ֆրանցիսկը, տատանվելով Հռոմի և Բարենորոգման միջև, մեկ հանդուրժում էր, մեկ՝ սանձում վանականների մոլուցքը։ Բերքինը երեք անգամ բանտարկվեց պապական իշխանությունների կողմից, և ամեն անգամ նրան ազատեց միապետը, ով հիանալով նրա հանճարով ու բնավորության վեհությամբ՝ հրաժարվեց զոհաբերել նրան նվիրապետության չարամտությանը։ GCA 195.2
Բերքինին մի քանի անգամ զգուշացրին այն վտանգի մասին, որ սպառնում էր նրան Ֆրանսիայում, և համոզեցին հետևել նրանց օրինա-կին, ովքեր վտանգից խուսափել էին՝ հոժարակամ հեռանալով երկրից։ Երկչոտ ու զիջողամիտ Էրազմուսը, ով, չնայած իր փայլուն գիտելիքներին, զուրկ էր բարոյական այն վեհությունից, որ ճշմարտությանն է են-թարկեցնում կյանքն ու պատիվը, գրել է Բերքինին. «Խնդրիր, որ քեզ ուղարկեն որևէ օտար երկիր որպես դեսպան։ Գնա և շրջագայիր Գերմանիայում։ Դու գիտես Բեդային ու նրա նմաններին։ Նա հազար գլխանի հրեշ է, որը թույն է արձակում ամեն կողմի վրա։ Քո թշնամիների անունը լեգեոն է։ Եթե նույնիսկ քո գործն ավելի արդար լիներ, քան Հիսուս Քրիստոսինը, նրանք, միևնույնն է, բաց չէին թողնի քեզ, մինչև ստորաբար չկործանեին։ Չափից ավելի մի՛ ապավինիր թագավորի պաշտպանու-թյանը։ Ինչ էլ որ լինի, ինձ մի՛ հեղինակազրկիր աստվածաբանության ֆակուլտետում» (Նույն տեղում, հ.13, գլ. 9)։ GCA 196.1
Բայց որքան վտանգն ավելի մեծացավ, Բերքինի եռանդը միայն ավելի աճեց։ Ամենևին էլ չընդունելով Էրազմուսի քաղաքականությունն ու շահադիտական խորհուրդը՝ [217] նա վճռեց դիմել էլ ավելի համարձակ քայլի։ Նա ոչ միայն պաշտպան կկանգնի ճշմարտությանը, այլ նաև կգրոհի մոլորության վրա։ Հերետիկոսության մեղադրանքը, որ պապականները ջանում էին բարդել իր վրա, նա կուղղի նրանց դեմ։ Նրա ամենադառն ա կատաղի հակառակորդները Փարիզի մեծ համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի ուսյալ դասախոսներն ու վա-նականներն էին՝ քաղաքի և ազգի բարձրագույն եկեղեցական հեղի-նակությունները: Այս դասախոսների գրվածքներից Բերքինը դուրս գրեց տասներկու դրույթ, որոնք ի լուր բոլորի հռչակեց «Ասավածաշնչին հա-կասող ու հերձվածողական», և դիմեց թագավորին՝ գործելու որպես վիճաբանության դատավոր։ GCA 196.2
Միապետը, հակված հակադրելու ընդդիմադիր կողմերի ուժն ու խորաթափանցությունը և ուրախանալով, որ առիթ է ներկայացել խոնարհեցնելու այդ ամբարտավան վանականների հպարտությունը կարգադրեց պապականներին իրենց գործը պաշտպանել Աստվածաշնչով։ Նրանք քաջ գիտակցում էին, որ այդ զենքը իրենց հաջողություն չի բերի։ Բանտարկությունը, տանջանքներն ու խարույկն էին այն զենքը, որոնց նրանք շատ ավելի լավ էին տիրապետում։ Այժմ դերերը փոխվեցին, և նրանք հասկացան, որ ընկնելու են այն փոսը, որի մեջ հույս ունեին գցել Բերքինին։ Նրանք ապշահար չորս կողմը նայեցին՝ որևէ ելք գտնելու։ GCA 196.3
«Հենց այդ ժամանակ քաղաքի փողոցներից մեկի անկյունում ապականել էին կույս Մարիամի սրբապատկերը», ինչը մեծ իրարանցում էր առաջացրել քաղաքում։ Դեպքի վայրում սգացող ու վրդովված մարդ-կանց ամբոխներ էին հավաքվել։ Թագավորն ինքն էլ խորապես հուզված էր։ Սա մի շատ հարմար առիթ էր, որից նրանք շտապեցին օգտվել։ «Ահա Բերքինի ուսմունքի հետևանքը»,— ճչացին նրանք։ Լյութերական այս դավադրությունը շուտով կտապալի ամեն ինչ՝ կրոնը, օրենքները և նույնիսկ՝ գահը։ GCA 197.1
Բերքինը նորից ձերբակալվեց։ Թագավորը հեռացավ Փարիզից, և վանականներն ազատ մնացին՝ կատարելու իրենց կամքը։ Բարենորոգչին դատեցին և դատապարտեցին մահվան, և որպեսզի Ֆրանցիսկը այս անգամ էլ չմիջամտի փրկելու նրան, դատավճիռն ի կատար ածվեց հենց կայացման օրը։ Կեսօրին [218] Բերքինին տարան մահապատժի վայրը։ Հսկայական ամբոխ էր հավաքվել՝ ականատես լինելու իրադարձությանը, և շատերը զարմանքով ու տագնապով տեսան, որ զոհն ընտրվել էր Ֆրանսիայի ազնվականության ամենախիզախ ու լավագույն ընտանիքից։ Այդ ալեկոծ ամբոխի մեջ բոլորի դեմքերը մռայլված էին զարմանքից, վրդովմունքից, արհամարհանքից ու դառն ատելությունից։ Մեկ դեմքի վրա, սակայն, ստվեր անգամ չկար։ Նահատակի մտքերը հեռու էին այդ իրարանցումից, նա զգում էր միայն իր Տիրոջ ներկայությունը։ GCA 197.2
Նա ուշադրություն չէր դարձնում այն խղճուկ երկանիվ սայլին, որով իրեն բերում էին, կամ իր դահիճների խոժոռ դեմքերին, ոչ էլ մտածում էր այն զարհուրելի մահվան մասին, որին պիտի ենթարկվեր։ Նրա կողքին էր Ապրողը, ով մեռած էր, և ահա կենդանի է հավիտյանս հավիտենից և ունի մահվան ու դժոխքի բանալիները։ Բերքինի դեմքը փայլում էր երկնային լույսով ու խաղաղությամբ։ Նրա հագին գեղեցիկ հագուստ էր՝ «թավշյա թիկնոց, ատլասե և մետաքսե բաճկոնակ ու ոսկեգույն տաբատ» (Դ՝Օբինյե, Բարենորոգման պատմությունը Եվրոպայում Կալվինի ժամանակ, հ. 2, գլ.16)։ Ահա նա պատրաստ է վկայելու իր հավատը թագավորների Թագավորի ու ողջ ականատես տիեզերքի առաջ, և սգո ոչ մի նշան չպետք է մթագնի նրա ուրախությունը։ GCA 197.3
Երբ թափորը դանդաղ առաջ շարժվեց լեփ-լեցուն փողոցներով, մարդիկ զարմանքով նկատեցին նրա խաղաղ և հաղթական ցնծությամբ լի դեմքն ու պահվածքը։ «Նա նման է մեկին,— ասում էին նրանք,— ով կարծես նստած է տաճարում և խորհում է սուրբ բաների մասին» (Ուայլի, հ.13, գլ. 9)։ GCA 197.4
Խարույկի վրա Բերքինը փորձեց մի քանի խոսք ասել ժողովրդին, բայց վանականները, վախենալով դրա ազդեցությունից, սկսեցին բղավել, զինվորներն էլ շաչեցրին իրենց զենքերը, և նրանց աղմուկը խլացրեց նահատակի ձայնը։ Այսպիսով, 1529-ին քաղաքակիրթ Փարիզի բարձրագույն գրական ու եկեղեցական հեղինակությունները, «խլացնելով խարույկի վրա մեռնող նահատակի մահառաջի սրբազան խոսքերը, խայտառակ օրինակ թողեցին 1793-ի ժողովրդին» (Նույն տեղում, հ.13, գլ. 9)։ GCA 198.1
Բերքինը խեղդվեց ծխից, և նրա մարմինն այրվեց բոցերի մեջ։ Նրա մահվան լուրը խորապես վշտացրեց Բարենորոգման կողմնակիցներին ամբողջ Ֆրանսիայում։ Բայց նրա օրինակը [219] իզուր չեղավ։ «Մենք ևս սիրով կդիմավորենք մահը,— ասացին ճշմարտության վկաները,— մեր հայացքները սևեռելով ապագա կյանքի վրա» (Դ՛Օբինյե, Բարենորոգման պատմությունը Եվրոպայում Կալվինի ժամանակ, հ. 2, գլ. 16)։ GCA 198.2
Մոյի հալածանքների ժամանակ բարենորոգված հավատի ուսուցիչ-ները զրկվեցին քարոզելու իրավունքից և հեռացան այլ վայրեր։ Լեֆևրը որոշ ժամանակ անց մեկնեց Գերմանիա։ Ֆարելը վերադարձավ իր հարազատ քաղաքը Ֆրանսիայի արևելքում՝ լույսը տարածելու այնտեղ, ուր անցել էր իր մանկությունը։ Մոյում տեղի ունեցող դեպքերի լուրերն արդեն հասել էին այդտեղ, և ճշմարտությունը, որը նա անվեհերաբար քարոզում էր, ունկնդիրներ գտավ։ Շուտով իշխանությունները ոտքի ելան՝ լռեցնելու նրան, և նա վտարվեց քաղաքից։ Չկարողանալով այլևս ազատ գործել՝ նա ճամփորդում էր հարթավայրերով ու գյուղերով՝ քարոզելով մասնավոր տներում և մեկուսի մարգագետիններում՝ ապաստարան գտնելով անտառներում ու քարայրներում, ուր հաճախ եղել էր պատանի ժամանակ։ Աստված նրան պատրաստում էր ավելի մեծ փորձությունների։ «Խաչը, հալածանքն ու սատանայի դավերը, ինչի մասին ինձ նախազգուշացրել էին, անպակաս են ինձանից,— ասել է նա,— դրանք նույնիսկ շատ ավելի զարհուրելի են, քան ես կարող եմ դիմանալ։ Բայց Աստված իմ Հայրն է, և Նա ինձ միշտ տվել է ու կտա այն ուժը, որ ես խնդրում եմ» (Դ՛Օբինյե, Տասնվեցերորդ դարի Բարենորոգման պատմությունը, հ.12, գլ.9)։ GCA 198.3
Ինչպես առաքյալների օրերում, հալածանքն «ավելի շուտ Ավե-տարանի առաջադիմության համար հաջողվեց» (Փիլպպեցիս 1.12)։ Վտարված Փարիզից և Մոյից՝ «ցրվածները ման էին գալիս՝ խոսքն ավետարանելով» (Գործք 8.4)։ Եվ այսպես լույսը ներթափանցեց Ֆրան-սիայի հեռավոր գավառները։ GCA 198.4
Աստված շարունակում էր գործիչներ պատրաստել Իր գործի առաջընթացի համար։ Փարիզի դպրոցներից մեկում սովորում էր մի խոհուն, հանդարտ պատանի, ով արդեն աչքի էր ընկել իր հզոր ու խորաթափանց մտքով, ում անարատ կյանքը նկատելի էր ոչ պակաս, քան նրա մտավոր եռանդն ու կրոնական նվիրվածությունը։ Նրա հանճարն ու ջանասիրությունը շուտով նրան դարձրին քոլեջի հպարտությունը, և շատերր վստահորեն սպասում էին, որ ժան Կալվինը կդառնա [220] եկեղեցու ամենաունակ ու ամենահարգված պաշտպաններից մեկը։ Սակայն աստվածային լույսի շողը ներթափանցեց նույնիսկ գիտափիլիսոփայության ու սնահավատության միջով, որոնցով շրջապատված էր Կալվինը։ Նա ցնցվեց՝ լսելով նոր ուսմունքի մասին՝ չկասկածելով անգամ, որ հերետիկոսներն արժանի են խարույկի։ Սակայն, բոլորովին անսպասելիորեն, նա դեմառդեմ հանդիպեց հերձվածողությանը և ստիպված եղավ փորձել կաթոլիկ աստվածաբանության ուժը՝ պայքարելու բողոքական ուսմունքի դեմ։ GCA 199.1
Կալվինի ազգականներից մեկը, ով հարել էր Բարենորոգմանը, գտնվում էր Փարիզում։ Երկու բարեկամները հաճախ հանդիպում էին և միասին քննարկում հարցեր, որ հուզել էին քրիստոնեական ողջ աշ-խարեր։ «Աշխարհում կա միայն երկու կրոն»,— ասում էր բողոքական Օլիվետանը։ «Մեկը մարդկանց հորինած կրոնների համակարգն է, որով մարդը փորձում է իրեն փրկել ծեսերով ու բարի գործերով, մյուսն այն միակ կրոնն է, որը բացահայտված է Սուրբ Գրքում, և որը մարդուն սովորեցնում է, որ փրկությունը բացառապես Աստծո ձրի պարգևն է»։ GCA 199.2
«Ես չեմ ընդունի քո նոր ուսմունքի և ոչ մի կետ,— բացականչեց Կալվինը,— կարծում ես, թե ես սխա՞լ եմ ապրել ամբողջ կյանքում» (Ուայլի, հ.13, գլ.7)։ GCA 199.3
Բայց մտքերր հանգիստ չէին տալիս նրան, և նա անզոր էր իր կամքով ազատվելու դրանցից։ Փակվելով Իր առանձնասենյակում՝ նա վերլուծում էր իր ազգականի խոսքերը։ Նա սկսեց գիտակցել իր մեղավորությունը, և հանկարծ տեսավ իրեն սուրբ և արդար Դատավորի առջև՝ առանց բարեխոսի։ Սրբերի միջնորդությունը, բարի գործերը, եկեղեցու ծեսերը՝ բոլորն անզոր էին քավելու մեղքը։ Առջևում, հավերժական հու-սահատության խավարից բացի, նա ոչինչ չէր տեսնում։ Զուր էին ջանում եկեղեցու ասավածաբանները թեթևացնել նրա վիշտը։ Խոստովանու-թյունն ու ապաշխարանքը անօգուտ եղան, դրանք չէին կարող հաշտեց- նել հոգին Աստծո հետ։ GCA 199.4
Շարունակելով այս անպտուղ պայքարը՝ Կալվինը մի օր անսպասելիորեն հայտնվեց քաղաքի հրապարակներից մեկում, որտեղ ականատես եղավ հերետիկոսի այրմանը։ Նա ցնցվեց՝ տեսնելով նահատակի դեմքի խաղաղ արտահայտությունը։ Այդ զարհուրելի մահվան տանջանքների մեջ և եկեղեցու էլ ավելի սոսկալի դատապարտության ներքո նա [221] դրսևորեց հավատ և արիություն, որոնց հակադրությունն իր վհատությանն ու խավարին խիստ ցավալի էր երիտասարդ ուսանողի համար, թեև նա խստորեն հնազանդվում էր եկեղեցուն։ Կալվինը գիտեր, որ հերետիկոսներն իրենց հավատը հիմնում են Աստվածաշնչի վրա, և որոշեց ուսումնասիրել այն ու հայտնաբերել, եթե կարողանա, նրանց ուրախության գաղտնիքը։ GCA 200.1
Աստվածաշնչում նա գտավ Քրիստոսին։ «Ո՜վ Հայր,— գոչեց նա,— Նրա զոհը մեղմացրեց Քո զայրույթը, Նրա արյունը լվաց իմ ան-մաքրությունները, Նրա խաչը կրեց իմ անեծքը, Նրա մահը քավեց իմ մեղքը։ Մենք մեզ համար բազմաթիվ անօգուտ հիմարություններ ենք հո-րինել, բայց դու Քո խոսքը ջահի պես դրիր իմ առջև և դիպար իմ սրտին, որպեսզի ես, բացի Հիսուսի արժանիքներից, բոլոր մյուսները նողկանք համարեմ» (Մարտին, հ. 3, գլ. 13)։ GCA 200.2
Կալվինը կրթություն էր ստացել քահանայության համար։ Դեռ տասներկու տարեկանում նա կապելան նշանակվեց մի փոքրիկ եկե-ղեցում, և եպիսկոպոսը խուզեց նրա մազերը՝ եկեղեցու կարգի համա-ձայն։ Նա չէր նվիրաբերվել, ոչ էլ քահանայի պարտականություն էր կատարում, բայց արդեն դարձել էր կղերականության անդամ՝ կրելով իր պաշտոնի տիտղոսը և դրա դիմաց աշխատավարձ ստանալով։ GCA 200.3
Բայց հիմա, զգալով, որ երբեք չի վճռի քահանա դառնալ, նա միառժամանակ սկսեց իրավագիտություն ուսումնասիրել, բայց ի վերջո հրաժարվեց դրանից և որոշեց իր կյանքը նվիրել Ավետարանին։ Սակայն նա դեռ չէր համարձակվում հանրային ուսուցիչ դառնալ, քանզի բնա-վորությամբ երկչոտ էր ու վախենում էր այդ պաշտոնի պատասխա-նատվության ծանրությունից։ Եվ նա որոշեց կրկին նվիրվել գիտական հետազոտություններին։ Բայց ընկերների համառ խնդրանքներն ի վերջո շահեցին նրա համաձայնությունը։ «Զարմանալի է,— ասել է նա,— որ այսքան ցածր ծագումով մեկը նման մեծ պատվի արժանանա» (Ուայլի. հ.13, գլ. 9)։ GCA 200.4
Կալվինը հանգիստ իր աշխատանքին անցավ, և նրա խոսքերն ասես ցող լինեին, որ թարմացնում են հողը։ Նա լքել էր Փարիզը, և հիմա գտնվում էր գավառական մի քաղաքում՝ Մարգարետ արքայադստեր պաշտպանության ներքո, ով, ինքն էլ սիրելով Ավետարանը, պաշտպա-նում էր դրա աշակերտներին։ Կալվինը դեռ երիտասարդ էր՝ [222] ազնիվ ու համեստ պահվածքով։ Նա իր գործը մարդկանց հետ սկսեց նրանց տներում։ Ընտանիքի անդամներով շրջապատված՝ նա կարդում էր Սուրբ Գիրքը և բացատրում փրկության ճշմարտությունները։ Լսողները բարի լուրը փոխանցում էին ուրիշներին, և շուտով ուսուցիչը քաղաքից անցավ շրջակա գյուղերն ու ավանները։ Նրան ողջունում էին թե՛ ամրոցում, թե՛ խրճիթում, և նա հաստատորեն առաջ գնաց՝ հիմնադրելով եկեղեցիներ, որոնք պիտի ճշմարտության անվեհեր վկաները լինեին։ GCA 200.5
Մի քանի ամիս անց Կալվինը նորից Փարիզում էր։ Գիտնականների շրջանում անսովոր հուզում էր տիրում։ Հին լեզուների ուսումնասիրու-թյան միջոցով մարդիկ ծանոթացել էին Աստվածաշնչին, և շատերը, ում սրտերին նրա ճշմարտությունները չէին դիպել, եռանդագին քննարկում էին դրանք և անգամ վիճաբանում պապական առաջնորդների հետ։ Կալվինը, թեև վարպետ էր աստվածաբանական բանավեճերի ոլորտում, ավելի բարձր առաքելություն ուներ իրականացնելու, քան այդ աղմկոտ դասախոսները։ Մարդկանց միտքը արթնացել էր, և հիմա ժամանակն էր՝ նրանց հայտնելու ճշմարտությունը։ Մինչ համալսարանների դահլիճներում աղմկալից աստվածաբանական բանավեճեր էին ընթանում, Կալվինը տնից տուն էր գնում՝ մարդկանց բացատրելով Աստվածաշունչը և պատմելով նրանց խաչյալ Քրիստոսի մասին։ GCA 201.1
Աստծո նախախնամությամբ Փարիզը պետք է մեկ այլ հրավեր ստա-նար՝ ընդունելու Ավետարանը։ Լեֆևրի և Ֆարելի կոչերը մերժվել էին, բայց լուրը պետք է նորից հռչակվեր այդ մեծ մայրաքաղաքի բոլոր խավերին։ Քաղաքական նկատառումներից դրդված՝ թագավորը դեռ լիովին չէր անցել Հռոմի կողմը Բարենորոգման դեմ պայքարում։ Մարգարետը դեռ հույս ուներ, որ բողոքականությունը կհաղթի Ֆրանսիայում։ Նա վճռեց, որ բարենորոգված հավատը պիտի քարոզվի Փարիզում։ Թագավորի բացակայությամբ նա կարգադրեց բողոքական մի ծառայողի քարոզել քաղաքի եկեղեցիներում։ Երբ պապական պաշտոնյաներն արգելեցին այդ անել, արքայադուստրը տրամադրեց պալատը։ Սրահներից մեկը առանձնացրին որպես եկեղեցի՝ հայտարարելով, որ ամեն օր, որոշակի ժամի այդտեղ քարոզ է լինելու, և բոլորը, անկախ բնակավայրից ու խավից, հրավիրվում են մասնակցելու։ [223] GCA 201.2
Ծառայությանը հավաքվում էին ամբոխներով։ Լեփ-լեցուն էին լինում ոչ միայն եկեղեցին, այլև դրան կից սրահներն ու դահլիճները։ Ամեն օր հավաքվում էին հազարավոր մարդիկ՝ ազնվականներ, պետական այրեր, իրավաբաններ, վաճառականներ ու արհեստավորներ։ Այդ ժողովներն արգելելու փոխարեն՝ թագավորը կարգադրեց, որ Փարիզում բացվի ևս երկու եկեղեցի։ Քաղաքը երբեք այսպես չէր ալոկոծվել Աստծո խոսքից։ Թվում էր, թե երկնքից մարդկանց վրա կյանքի շունչ է իջնում։ Հարբեցողությունը, սանձարձակությունը, կռիվներն ու ծուլությունը իրենց տեղը զիջում էին զսպվածությանը, սրբությանը, կարգուկանոնին ու աշխատասիրությանը։ GCA 201.3
Սակայն հոգևորականությունը քնած չէր։ Թագավորը դեռ հրա-ժարվում էր միջամտել՝ դադարեցնելու քարոզները, և պապականները դիմեցին ժողովրդին։ Ոչ մի միջոց չէր խնայվում տգետ և սնահավատ ամբոխի վախը, նախապաշարումներն ու մոլեռանդությունը գրգռելու համար։ Կուրորեն զիջելով իր կեղծ ուսուցիչներին՝ Փարիզը, հին Երուսաղեմի նման, չիմացավ իր այցելության ժամանակը և այն, ինչ կնպաստեր իր խաղաղությանը։ Երկու տարի Աստծո խոսքը քարոզվեց մայրաքաղաքում, բայց մինչ շատերն ընդունեցին Ավետարանը, ժողովրդի մեծամասնությունը մերժեց այն։ Ֆրանցիսկը միայն արտաքուստ էր հանդուրժողական, այն էլ որոշակի նպատակով, և պապականներին հաջողվեց վերագտնել իրենց հեղինակությունը։ Եկեղեցիները դարձյալ փակվեցին, նորից բորբոքվեց խարույկը։ GCA 202.1
Կալվինը դեռ Փարիզում էր. Ծանրաբեռնված ուսումնասիրությամբ, մտորումներով ու աղոթքով՝ նա պատրաստվում էր իր ապագա գործունեությանը՝ շարունակելով տարածել լույսը։ Սակայն, ի վերջո, նա կասկածի տակ ընկավ։ Իշխանությունները վճռեցին կրակի մատնել նրան։ Համարելով, որ ապահով է իր մենության մեջ, նա չէր մտածում վտանգի մասին, երբ մի օր ընկերները շտապ ներս մտան նրա սենյակ և հայտնեցին, որ ոստիկանները գալիս են նրան ձերբակալելու։ Նույն պահին դրսի դուռը ուժգնորեն թակեցին։ Ոչ մի ակնթարթ չէր կարելի կորցնել։ Մինչ ընկերներից մի քանիսը ոստիկաններին ուշացրին դռան մոտ, մյուսներն օգնեցին բարենորոգչին պատուհանից ցած իջնել, և նա արագորեն անհետացավ քաղաքի արվարձաններում։ Պատսպարվելով մի արհեստավորի տնակում, ով Բարենորոգման կողմնակից էր, նա հագավ տանտիրոջ հագուստը և [224] թոխրը դնելով ուսին՝ ճանապարհ ընկավ։ Ուղևորվելով դեպի հարավ՝ նա դարձյալ ապաստարան գտավ Մարգարետի կալվածքներում (Տես Դ՛Օբինյե, Բարենորոգման պատմությունը Եվրոպայամ Կալվինի ժամանակ, հ. 2, գլ. 30)։ GCA 202.2
Այստեղ նա մնաց մի քանի ամիս՝ ապահով ու պաշտպանված զո- րեղ ընկերների կողմից, և առաջվա պես նվիրվեց ուսումնասիրությանը։ Բայց նա տենչում էր բարի լուրը հասցնել ողջ Ֆրանսիային և չէր կարող երկար անգործ մնալ։ Հենց որ փոթորիկը փոքր-ինչ մեղմացավ, նա գործունեության նոր դաշտ գտավ Պուատյեում, որտեղ կար համալսարան, և որտեղ նոր գաղափարներն արդեն ընդունվել էին բարեհաճությամբ։ Բոլոր խավերի ներկայացուցիչներն ուրախությամբ լսում էին բարի լուրը։ Հրապարակային քարոզչություն չկար, բայց գլխավոր դատավորի տանը, իր իսկ բնակարանում և երբեմն էլ որևէ զբոսայգում Կալվինը հայտնում էր հավիտենական կյանքի խոսքերը բոլորին, ովքեր կամենում էին լսել։ Որոշ ժամանակ անց, երբ ունկնդիրների թիվն ավելացավ, մտածեցին, որ ավելի անվտանգ է հավաքվել քաղաքից դուրս։ Մի քարայր՝ խոր ու նեղ կիրճի լանջին, որը կատարելապես քողարկված էր ծառերի և կախվող ժայռերի մեջ, ընտրվեց որպես հավաքատեղի։ Այստեղ գալիս էին փոքր խմբերով՝ լքելով քաղաքը տարբեր ուղիներով։ Այս մեկուսի վայրում Աստվածաշունչը բարձրաձայն ընթերցվում և բացատրվում էր։ Ֆրանսիայի բողոքականներն առաջին անգամ այստեղ են նշել Տիրոջ Ընթրիքը։ Այս փոքրիկ եկեղեցին մի քանի հավատարիմ ավետարանիչներ է տվել։ GCA 202.3
Կալվինը դարձյալ վերադարձավ Փարիզ։ Նրան ոչ մի կերպ չէր լքում այն հույսը, որ Ֆրանսիան ազգովին կընդունի Բարենորոգումը։ Բայց նա փակ գտավ գրեթե բոլոր դռները։ Քարոզել Ավետարանը՝ կնշանակեր գնալ ուղիղ դեպի խարույկ, և նա ի վերջո որոշեց մեկնել Գերմանիա։ Հազիվ էր նա լքել Ֆրանսիան, երբ բողոքականների գլխին ճայթեց մի փոթորիկ, որն անխուսափելիորեն բոլորի հետ նրան էլ կկործաներ, եթե նա մնար։ GCA 203.1
Ֆրանսիացի բարենորոգիչները, ջանալով տեսնել, որ իրենց երկիրը հետ չի մնում Գերմանիայից ու Շվեյցարիայից, վճռեցին Հռոմի նախապաշարումներին մի այնպիսի հանդուգն հարված հասցնել, որը կարթնացներ ողջ ազգը։ Մի գիշերվա մեջ կաթոփկնեբի պատարագը քննադատող պաստառներ [225] փակցվեցին ողջ Ֆրանսիայով մեկ։ Սա-կայն Բարենորոգմանը նպաստելու փոխարեն՝ այս նախանձախնդիր, բայց անխոհեմ շարժումը կորուստ բերեց ոչ միայն իր ջատագովներին, այլև Բարենորոգման բոլոր բարեկամներին ամբողջ Ֆրանսիայում։ Դա հենց այն էր, ինչ պապականները երկար փափագել էին. պատրվակ, որը կպահանջեր հերետիկոսների լիակատար ոչնչացումը՝ որպես գահի կայունության և ազգի խաղաղության վտանգավոր թշնամիների։ GCA 203.2
Անհայտ մի ձեռք՝ Բարենորոգման անխոհեմ բարեկամի, թե նենգա- վոր թշնամու, այդպես էլ անհայտ մնաց, պաստառներից մեկը փակցրել էր թագավորի առանձնասենյակի դռանը։ Միապետը սարսափով լցվեց։ Այդ պաստառի վրա անխնա հարված էր հասցված դարերով մեծարված նախապաշարումներին։ Եվ այդ հստակ ու ցնցող խոսքերը թագավորի աչքերի առաջ ներկայացնելու անօրինակ հանդգնությունը բորբոքեց նրա զայրույթը։ Զարմանքից ցնցված՝ նա լուռ կանգնած դողում էր։ Բայց քիչ հետո նրա ցասումն արտահայտվեց զարհուրելի խոսքերով. «Թող անխտիր բռնեն ամենքին, ում կասկածում են Լյութերի հերձվածողության մեջ։ Ես նրանց բոլորին վերջ կտամ» (Նույն տեղում, հ. 4, գլ.10)։ Վճիռը կայացված էր։ Թագավորը որոշեց վերջնական կերպով անցնել Հռոմի կողմը։ GCA 203.3
Անհապաղ միջոցներ ձեռնարկվեցին՝ ձերբակալելու Փարիզի բոլոր լյութերականներին։ Բարենորոգված հավատի կողմնակից մի խեղճ արհեստավորի, ով նշանակված էր կանչելու հավատացյալներին իրենց գաղտնի ժողովներին, բռնեցին, և սպառնալով անմիջապես ցցի վրա նրան կրակին տալ հրամայեցին պապական գործակալին ցույց տալ բոլոր բողոքականների տները։ Նա զարհուրանքով մերժեց այդ ստոր առաջարկը, բայց ի վերջո բոցերի մեջ մեռնելու վախը հաղթեց, և նա համաձայնեց դառնալ իր եղբայրների մատնիչը։ Ամբոխի ուղեկցությամբ և քահանաների, խունկ կրողների, վանականների և զինվորների թափորով շրջապատված՝ Մորինը՝ թագավորական խուզարկուն, մատնիչի հետ միասին դանդաղ ու անխոս անցավ քաղաքի փողոցներով։ Այս երթը կազմակերպվել էր իբր թե «սրբազան խորհրդի» սրտովին՝ որպես քավություն բողոքականների կողմից պատարագին հասցված վիրավորանքների դիմաց։ Սակայն այս շքեղ արարողության հետևում մահացու ծրագիր էր [226] թաքնված։ Հասնելով որևէ լյութերականի տա-նը՝ մատնիչը նշան էր անում՝ առանց խոսք ասելու։ Թավուրը կանգ էր առնում, ներխուժում էին տուն, ամբողջ ընտանիքին դուրս էին քաշում ու շղթաներով կապում, և սոսկալի երթը առաջ էր շարժվում՝ նոր զոհեր որոնելու։ «Ոչ մի տուն բաց չէին թողում՝ մեծ, թե փոքր, նույնիսկ Փարիզի համալսարանի քոլեջները... Ողջ քաղաքը դողում էր Մորինի առաջ... Եկել էր սարսափի իշխանությունը» (Նույն տեղում, հ. 4, գլ. 10 ): GCA 204.1
Զոհերին դաժանաբար տանջամահ էին անում՝ հատուկ հրամանով կրակը թուլացնելով, որպեսզի երկարացնեն նրանց հոգեվարքը։ Բայց նրանք մեռնում էին որպես հաղթողներ։ Նրանց հավատն անկոտրում էր, նրանց խաղաղությունն՝ անխռով։ Անզոր լինելով սասանել նրանց աներեր վճռականությունը՝ հալածիչներն իրենց պարտված էին զգում։ «Փա- րիզի բոլոր թաղամասերում կառափնարաններ էին կանգնեցվել, և ամեն օր խարույկներ էին վառվում՝ սարսափ ներշնչելու հերետիկոսության նկատմամբ։ Բայց առավելությունը, վերջին հաշվով, Ավետարանի կողմն էր։ Ողջ Փարիզը հնարավորություն ունեցավ տեսնելու, թե ինչ մարդիկ են ծնում նոր գաղափարները։ Լավագույն ամբիոնը նահատակի ցիցն էր։ Անխռով ուրախությունը, որ փայլում էր այդ մարդկանց դեմքին, երբ գալիս էին ...մահապատժի վայրը, նրանց հերոստթյունը, երբ այրվում էին կատաղի բոցերի մեջ, անարգանքի մեջ նրանց հեզ ներողամտությունը հաճախ բարկությունը վերածում էին խղճահարության, ատելությունը՝ սիրո, և անդիմադրելի պերճախոսությամբ խոսում էին ավետարանի օգտին» (Ուայլի, հ.13, գլ. 20)։ GCA 204.2
Քահանաները, ջանալով գագաթնակետին հասցնել հասարակության զայրույթը, սարսափելի մեղադրանքներ էին տարածում բողոքականների դեմ։ Նրանց մեղադրում էին կաթոլիկներին կոտորելու, կառավարությունը տապալելու և թագավորին սպանելու դավադրության մեջ։ Բայց այդ պնդումները հիմնավորող ապացույցի ստվեր անգամ չկար։ Այս չար գուշակությունները, սակայն, պետք է իրականացվեին, բայց միանգամայն այլ պարագաներում և էությամբ հակադիր պատճառներով։ Անմեղ բողոքականների հանդեպ կաթոլիկների դաժանությունները կուտակվեցին, որպեսզի հատուցում ստանան՝ գալիք դարերում իրականացնելու հենց այն դատաստանը, որն ըստ նրանց կանխատեսումների՝ վրա էր հասնելու թագավորին, նրա կառավարու-թյանն ու նրա [227] հպատակներին։ Բայց դա իրականացրին հենց իրենք՝ պապականներն ու անհավատները։ Բողոքականության ճնշումն էր, ոչ թե դրա հիմնադրումը, որ երեք հարյուր տարի անց Ֆրանսիայի վրա պիտի բերեր այդ սարսափելի աղետները։ GCA 205.1
Հասարակության բոլոր խավերում հիմա կասկածանք, անվստա-հություն ու սարսափ էր տիրում։ Համընդհանուր տագնապի մեջ երևաց, թե Լյութերի ուսմունքը որքան խորն արմատներ է գցել ամենաուսյալ, ամենաազդեցիկ և բնավորությամբ ամենագերազանց մարդկանց մտքե-րում։ Պատասխանատու և պատվավոր պաշտոնները հանկարծ թափուր գտնվեցին։ Չքացել էին արհեստավորներ, տպագրողներ, գիտնականներ, համալսարանների դասախոսներ, գրողներ և նույնիսկ պալատականներ։ Հարյուրավոր մարդիկ փախել էին Փարիզից՝ իրենց աքսորելով հայրենի երկրից՝ շատ դեպքերում դրանով իրենց համակրանքի առաջին նշանը ցույց տալով բարեփոխված հավատի հանդեպ։ Պապականներն իրենց շուրջն էին նայում՝ զարմացած այն մտքից, որ առանց կասկածելու՝ այդքան հերետիկոսների են հանդուրժել իրենց մեջ։ Նրանց ցասումը բորբոքվեց այն բազմաթիվ խեղճ զոհերի վրա, ովքեր իրենց իշխանության տակ էին։ Բանտերում տեղ չկար, օդն անգամ կարծես խավարած էր ավետարանի հետևորդների համար վառված խարույկների ծխից։ GCA 205.2
Ֆրանցիսկ I-ը պարծեցել էր, որ ինքն է առաջնորդել գիտության վերածննդի այն մեծ շարժումը, որով նշանավորվել էր տասնվեցերորդ դարի սկիզբը։ Նա հաճույքով իր պալատում հավաքում էր գիտնա-կաններին աշխարհի տարբեր երկրներից։ Գիտության հադեպ նրա սիրով ու քահանաների տգիտության ու սնահավատության հանդեպ նրա նողկանքով էր մասամբ պայմանավորված Բարենորոգմանը ցույց տրված որոշ հանդուրժողականությունը։ Սակայն, հերձվածողությանը վերջ դնելու տենդով համակված՝ լուսավորության այս հովանավորը հրաման արձակեց, ըստ որի տպագրությունն արգելվում էր ամբողջ Ֆրանսիայում։ Ֆրանցիսկ I-ի օրինակը, որ մեկն է բազմաթիվ գրառված օրինակներից, ցույց է տալիս, որ մտավոր զարգացումը երաշխիք չէ կրոնական անհանդուրժողականության և հալածանքի դեմ։ GCA 206.1
Հանդիսավոր ու հրապարակային մի արարողությամբ Ֆրանսիան պիտի իրեն լիովին նվիրաբերեր Բողոքականության կործանմանր։ Քա-հանաները պահանջեցին, որ պատարագն անարգելու պատճառով երկնքին հասցված վիրավորանքը քավվի արյունով, և որ թագավորը ժողովրդի անունից հրապարակավ իր հավանությունը տա այդ զարհու-րելի գործին։ [228] GCA 206.2
Այդ հրեշավոր արարողությունը որոշվեց անցկացնել 1535 թվականի հունվարի 21-ին։ Ողջ ազգի սնահավատ վախն ու մոլեռանդ ատելությունը հասել էր գագաթնակետին։ Փարիզի փողոցները լեփ-լեցուն էին երկրի բոլոր կողմերից հավաքված ամբոխներով։ Օրը պիտի սկսվեր վիթխարի և տպավորիչ երթով։ «Սգո կտավներ էին կախված տների վրա, որոնց կողքով պիտի անցներ թափորը, իսկ դրանց միջև զոհասեղաններ էին կանգնեցված»։ Ամեն դռան առջև ջահ էր վառվում՝ ի պատիվ «սուրբ խորհրդի»։ Երթը սկսվեց նախքան արշալույսը, թագավորի պալատից։ «Առաջինը շարժվեցին որոշ եկեղեցիների ներկայացուցիչներ՝ իրենց դրոշներով ու խաչերով, հետո երևացին զույգերով քայլող քաղաքացիներ՝ վառվող ջահերը ձեռքներին»։ Նրանց հետևում էին վանականներ չորս միաբանություններից՝ յուրաքանչյուրն իր հատուկ հագուստով։ Նրանց հետևից տանում էին մասունքների հսկայական հավաքածու։ Հաջորդը կառքերով գնացող հպարտ հոգևորականներն էին՝ ոսկեգույն ու ալ հանդերձներով և թանկարժեք զարդերով՝ շքեղ ու շողշողուն մի շարք։ GCA 206.3
«Թափորը գլխավորում էր Փարիզի եպիսկոպոսը, որի գլխավերևում չորս ազնվականներ մի սքանչելի ամպհովանի էին պահում... Բազմու-թյան ետևից քայլում էր թագավորը... Այդ օրը Ֆրանցիսկ I-ը ռ՛չ թագ էր կրում, ո՛չ էլ արքայական հանդերձ»։ «Գլխաբաց, աչքերը գետնին հառած և վառվող մոմը ձեռքին»՝ Ֆրանսիայի թագավորն «ապաշխարողի տեսք ուներ» (Նույն տեղում հ.13, գլ. 21)։ Ամեն մի զոհասեղանի առաջ նա նսեմաբար խոնարհվում էր, բայց ոչ թե իր հոգին պղծող արատների կամ իր թափած անմեղների արյան համար, այլ իր հպատակների մահացու մեղքի, ռր հանդգնել էին անարգել պատարագը։ Նրա հետևից քայլում էին թագուհին և պետական գործիչները՝ նույնպես զույգ-զույգ և ամեն մեկի ձեռքին՝ վառվող ջահ։ GCA 207.1
Որպես օրվա ծառայության մաս՝ միապետն ինքը դիմեց իր տիրու-թյան բարձրաստիճան պաշտոնյաներին եպիսկոպոսի պալատի մեծ սրահում։ Նա հայտնվեց նրանց առջև թախծոտ դեմքով և հուզիչ պեր-ճախոսությամբ ողբաց «այն հանցանքը, հայհոյությունը և վշտի ու անարգանքի օրը», որ վրա էր հասել ազգին։ Եվ նա կոչ արեց իր բոլոր հավատարիմ հպատակներին օգնել՝ իսպառ արմատախիլ անելու մա-հաբեր հերձվածողաթյունը, որ սպառնում էր կործանել Ֆրանսիան։ «Պարոնայք, որքան ստույգ է այն, որ ես ձեր թագավորն եմ,— ասաց նա,— նույնքան էլ հաստատ է, որ եթե ես իմանայի, թե այս նողկալի վարակը դիպչելու է իմ վերջույթներից մեկին, ես այն ձեզ կտայի կտրելու... Ավելին, եթե տեսնեի, որ իմ զավակներից մեկը պղծվել է դրանով, ես նրան չէի խնայի... Ես ինքս կմատնեի նրան և կզոհաբերեի Աստծուն»։ Արցունքները խեղդեցին նրա խոսքը, և բոլոր ներկաներն արտասվեցին՝ միաձայն բացականչելով. «Մենք պիտի ապրենք և մեռնենք կաթոլիկ կրոնի համար» (Դ՝Օբինյե, Բարենորոգման պատմությունը Եվրոպայում Կալվինի ժամանակ, հ. 4, գլ.12)։ GCA 207.2
Ակնակույր խավարը պատեց ժողովրդին, որը մերժել էր ճշմարտու-թյան լույսը։ Հայտնվել էր «փրկարար շնորհը», բայց Ֆրանսիան, դրա ուժն ու սրբությունը տեսնելուց հետո, երբ հազարավորները գերվել էին դրա աստվածային գեղեցկությամբ, երբ քաղաքներն ու գյուղերը լուսավորվել էին դրա շողերով, երես էր թեքել՝ խավարը նախընտրելով լույսից։ Նրանք մերժեցին իրենց առաջարկված երկնային պարգևը։ Նրանք չարն անվանեցին բարի, իսկ բարին՝ չար, մինչև որ զոհ գնացին իրենց իսկ կամավոր ինքնախաբեությանը։ Հիմա, թեև նրանք իրոք կարող էին հավատալ, որ Աստծուն ծառայություն են մատուցում՝ հալածելով Նրա ժողովրդին, այդ անկեղծությունը նրանց անմեղ չէր դարձնում։ Նրանք հոժարակամ մերժել էին լույսը, որն իրենց կփրկեր խաբեությունից և իրենց հոգին արյունով պղծելուց։ GCA 207.3
Հերձվածողությունն արմատախիլ անելու հանդիսավոր երդում տրվեց մեծ տաճարում, որտեղ, գրեթե երեք հարյուր տարի անց, «բա-նականության աստվածուհին» պիտի գահ բարձրացվեր մի ազգի կողմից, որը մոռացել էր կենդանի Աստծուն։ Կրկին երթ կազմակերպվեց, և Ֆրանսիայի ներկայացուցիչները պատրաստվեցին սկսել այն գործը, որը երդվել էին կատարել։ «Իրարից քիչ հեռու ցցեր կանգնեցրին, որոնց վրա պիտի կենդանի այրեին մի քանի բողոքական քրիստոնյաների, և կարգադրվեց, որ խարույկները վառվեն հենց այն պահին, երբ թագավորը մոտենա, և որ թափորը կանգ առնի՝ տեսնելու մահապատիժը» (Ուայլի, հ.13, գլ. 21)։ Քրիստոսի այս վկաների տանջանքների մանրամասները չափազանց սրտաճմլիկ են նկարագրելու համար, կարելի է միայն ասել, որ զոհերն աներեր մնացին։ Երբ համոզում էին ուրանալ, նրանցից մեկն ասաց. «Ես միայն նրան եմ հավատում, ինչ անցյալում քարոզել են մարգարեներն ու առաքյալները, և ինչին [230] հավատացել են բոլոր սրբերը։ Իմ հավատը, որով ապավինում եմ Աստծուն, կդիմակայի դժոխքի բոլոր ուժերին» (Դ՛Օբինյե, Բարենորոգման պատմությունը Եվրոպայում Կալվինի ժամանակ, հ. 4, գլ.12)։ GCA 208.1
Կրկին ու կրկին թափորը կանգ էր առնում՝ դիտելու նահատակների կտտանքները։ Վերադառնալով արքայական պալատ, որտեղից շարժվել էին, ամբոխը ցրվեց, թագավորն ու պրելատները հեռացան՝ գոհ ու բավարարված օրվա իրադարձություններով և շնորհավորելով իրար, որ սկսված գործը շարունակվելու էր մինչև հերձվածողության լիակատար ոչնչացումը։ GCA 208.2
Խաղաղության Ավետարանը, որը Ֆրանսիան մերժել էր, հաստա-տապես արմատախիլ էր արվելու, բայց հետևանքներն ահավոր էին լի-նելու։ 1793-ի հունվարի 21-ին՝ երկու հարյուր հիսունութ տարի անց հենց այն օրից, որ Ֆրանսիան որոշեց հալածել բարենորոգիչներին, մեկ այլ թափոր, բայց բոլորովին այլ նպատակով, անցավ Փարիզի փողոցներով։ «Գլխավոր դեմքը կրկին թագավորն էր, նորից իրարանցում և աղմուկ էր տիրում, կրկին նոր զոհեր պահանջող աղաղակներ էին լսվում, նորից երևացին սև կառափնարանները, և օրվա դեպքերը նորից ավարտվեցին սոսկալի մահապատիժներով։ Լուի XVI—ին, ով հուսահատությամբ պայքարում էր իր բանտապահների և դահիճների դեմ, քարշ տալով հասցրին մինչև կառափնատեղի և բռնի ուժով կռացրին, մինչև որ կա- ցինը վայր ընկավ, և նրա գլուխը գլորվեց կառափնարանի վրա» (Ուայլի, հ.13, գլ. 21)։ Եվ թագավորը միակ գոհը չէր։ Գրեթե նույն տեղում երկու հազար ութ հարյուր մարդիկ գլխատվեցին Սարսափի Իշխանության արյունալի օրերին։ GCA 208.3
Բարենորոգումն աշխարհին ներկայացրեց բաց Աստվածաշունչը՝ հայտնելով Աստծո օրենքի պատվիրանները և դրա պահանջները դրոշ-մելով ժողովրդի խղճի վրա։ Անսահման Սերը մարդկանց հայտնեց երկնքի օրենքներն ու սկզբունքները։ Աստված ասել էր. «Հիմա պահե ք և արեք, որովհետև սա է ձեր իմաստությունը և հանճարը ազգերի առաջ, որոնք այս բոլոր կանոնները լսելով՝ պիտի ասեն. «Իրավ այս մեծ ազգը մի իմաստուն և հանճարեղ ժողովուրդ է» (Երկրորդ Օրինաց 4.6)։ Մերժելով երկնքի շնորհը՝ Ֆրանսիան անիշխանության ու կորստյան սերմեր ցանեց, և պատճառ ու հետևանք կապի արդյունքն անխուսափելիորեն հանգեցրեց Հեղափոխությանը և Սարսափի Իշխանությանը։ [231] GCA 209.1
Պաստառների պատճառով բռնկված հալածանքից շատ առաջ քաջ ու կրակոտ Ֆարելը ստիպված էր եղել փախչել իր ծննդավայրից։ Նա մեկնել էր Շվեյցարիա և իր ծառայությամբ օգնել Ցվինգլիին՝ հա-սարակության կարծիքը շեղելով Բարենորոգման օգտին։ Թեև նրա կյանքի վերջին տարիներն այստեղ պիտի անցնեին, նա շարունակում էր մեծ ազդեցություն ունենալ Ֆրանսիայի Բարենորոգման վրա։ Իր պանդխտության առաջին տարիներին նրա ջանքերը հատկապես ուղղված էին Ավետարանի տարածմանը իր հայրենիքում։ Նա զգայի ժամանակ էր տրամադրում քարոզչությանը սահմանի մոտ ապրող իր հայրենակիցների շրջանում, որտեղ անխոնջ աչալրջությամբ հետևում էր պայքարին և օգնում իր քաջալերանքի խոսքերով ու խորհրդով։ Ուրիշ աքսորյալների օգնությամբ գերմանացի բարենորոգիչների գրվածքները թարգմանվում էին ֆրանսերեն և ֆրանսերեն Աստվածաշնչի հետ միասին հրատարակվում մեծ տպաքանակով։ Գրավաճառների միջոցով դրանք գլխավորապես վաճառվում էին Ֆրանսիայում։ Գրավաճառներին այդ գիրքը տրվում էին ցածր գներով, որպեսզի ստացված շահույթով նրանք կարողանային շարունակել գործը։ GCA 209.2
Ֆարելն իր գործը Շվեյցարիայում սկսեց որպես դպրոցական համեստ ուսուցիչ։ Փակվելով մի առանձին վանքում՝ նա իրեն նվիրեց երեխաների դասավանդմանը։ Բացի սովորական դպրոցական առարկաներից՝ նա զգուշորեն ներկայացրեց նաև Սուրբ Գրքի ճշմարտությունները՝ հուսալով երեխաների միջոցով հասնել ծնողներին։ Նրանցից ոմանք հավատացին, բայց քահանաները վեր կացան՝ կասեցնելու այդ գործը, և գյուղի սնահավատ ժողովրդը դուրս եկավ նրա դեմ։ «Դա չի կարող Քրիստոսի ավետարանը լինել,— պնդում էին քահանաները,— քանզի դրա քարոզչությունը ոչ թե խաղաղության է բերում, այլ պատերազմ» ((Ուայլի, հ.14, գլ. 3։ Հետևելով առաջին աշակերտների օրինակին՝ նա մի քաղաքից մյուսն էր փախչում, երբ իրեն հետապնդում էին։ Գյուղից գյուղ, քաղաքից քաղաք նա ճամփորդում էր ոտքով՝ դիմանալով սովին, ցրտին, հոգնածությանը և ամենուրեք վտանգելով իր կյանքը։ Նա քարոզում էր շուկաներում, եկեղեցիներում, երբեմն էլ՝ տաճարների ամբիոններից։ երբեմն եկեղեցին նա դատարկ էր գտնում, երբեմն էլ նրա քարոզն ընդհատում էին գոչյուններով ու ծաղրանքով։ Նորից ու նորից նրան բռնի կերպով իջեցնում էին ամբիոնից։ Մի քանի անգամ ամբոխը նրան բռնել և ծեծել էր մերձիմահ։ Սակայն նա [232] շարժվում էր առաջ։ Թեև հաճախ նահանջելով՝ նա անկոտրում համառությամբ նորից անցնում էր գրոհի, և տեսնում էր, թե ինչպես մեկը մյուսի հետևից քաղաքներն ու ավանները, որոնք մինչ այդ պապության ամրոցներն էին եղել, բացում էին իրենց դարպասները ավետարանի առջև։ Ոչ մեծ համայնքը, ուր Ֆարելը սկզբում աշխատել էր, շուտով ընդունեց բարենորոգված հավատը։ Մորատ և Նյուշաթել քաղաքները նույնպես հրաժարվեցին պապական ծեսերից և իրենց եկեղեցիներից հեռացրին կռապաշտական պատկերները։ GCA 209.3
Ֆարելը վաղուց փափագում էր Ժնևում կանգնեցնել բողոքակա-նության դրոշը։ Եթե այդ քաղաքը նվաճվեր, այն Բարենորոգման կենտրոն կդառնար Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Իտալիայի համար։ Այս նպատակով էր հենց, որ նա շարունակեց իր աշխատանքը, մինչև որ շրջապատող քաղաքներից ու ավաններից շատերն ընդունեցին բարի լուրը։ Հետո միակ ուղեկցի հետ նա մտավ Ժնև։ Բայց նրան թույլ տվին միայն երկու քարոզ ասել։ Քահանաները, իզուր ջանալով քաղաքացիական իշխանություններին դրդել՝ դատապարտելու նրան, կանչեցին Ֆարելին եկեղեցական խորհուրդ, որին իրենք եկան զենքերով՝ թաքցված թիկնոցների տակ, հատկապես որոշելով վերջ տալ նրա կյանքին։ Դահլիճից դուրս կատաղի ամբոխը, մահակներով ու սրերով զինված, եկել էր նրան սպանելու, եթե նրան հաջողվեր խույս տալ խորհրդից։ Բայց Ֆարելին փրկեց դատավորների և զինվորականների ներկայությունը։ Հաջորդ օրը վաղ առավոտյան նրան իր ուղեկցի հետ տեղափոխեցին ապահով մի տեղ՝ լճի այն կողմում։ Այսպես ավարտվեց Ժնևն ավետարանելու նրա առաջին փորձը։ GCA 210.1
Հաջորդ փորձի համար ավելի համեստ «գործիք» ընտրվեց՝ մի երիտասարդ՝ այնքան անշուք արտաքինով, որ սառնորեն ընդունվեց անգամ Բարենորոգման՝ կոչեցյալ հետևորդների կողմից։ Բայց ի՞նչ կարող էր այսպիսի մեկն անել այնտեղ, ուր մերժվել էր Ֆարելը։ Ինչպե՞ս կարող էր երկչոտ ու անփորձ մեկը դիմանալ այն փոթորկին, որից ստիպված փախել էր ամենաուժեղն ու ամենաքաջը։ «Ոչ թե զորությունով և ոչ թե ուժով, այլ իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6)։ «Աշխարհիս տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին»։ «Քանզի Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ» (Ա Կորնթացիս 1.27,25)։ GCA 210.2
Ֆրոմենտն իր աշխատանքը սկսեց որպես դպրոցական ուսուցիչ։ Ճշմարտությունները, որ նա երեխաներին սովորեցնում էր դպրոցում, նրանք կրկնում էին [233] իրենց տներում։ Շուտով ծնողները սկսեցին գալ՝ լսելու Աստվածաշնչի բացատրությունը, աստիճանաբար դասարա-նը լցվեց ուշիմ ունկնդիրներով։ Ազատ բաժանվում էին Նոր Կտակարան-ներ ու գրքույկներ, և դրանք հասնում էին շատերին, ովքեր չէին համար-ձակվում հայտնապես գալ և լսել նոր ուսմունքը։ Որոշ ժամանակ անց այս գործիչը ևս ստիպված եղավ փախչել, բայց նրա սովորեցրած ճշմարտություննեըը դրոշմվել էին ժողովրդի մտքում։ Բարենորոգումը սերմանված էր, և այն շարունակեց զորանալ ու տարածվել։ Քարոզիչները վերադարձան, և նրանց աշխատանքի շնորհիվ Ժնևում վերջնականապես հաստատվեց բողոքական պաշտամունքը։ GCA 211.1
Քաղաքն արդեն ընդունել էր Բարենորոգումը, երբ որոշ թափառումներից ու պատահարներից հետո Կալվինը մտավ այնտեղ։ Վերջին անգամ իր ծննդավայրն այցելելուց հետո նա վերադառնում էր Բագել, բայց պարզվեց, որ Կարլ V—ի զորքը փակել է ուղիղ ճանապարհը, և նա ստիպված եղավ շրջանցող ճանապարհ ընտրել Ժնևով։ GCA 211.2
Այս այցի մեջ Ֆարելը տեսավ Աստծո ձեռքը։ Թեև Ժնևն ընդունել էր բարեփոխված հավատը, բայցևայնպես, այնտեղ շատ գործ կար անելու։ Մարդիկ Աստծուն են գալիս ոչ թե համայնքներով, այլ անհատապես։ Սրտի և խղճի վերածնունդը կատարվում է Սուրբ Հոգու զորությամբ, ոչ թե տիեզերաժողովների որոշումներով։ Ու թեև Ժնևի բնակիչները մերժել էին Հռոմի հեղինակությունը, նրանք այնքան էլ պատրաստ չէին հրաժարվելու այն արատերից, որ ծաղկել էին նրա տիրապետության ներքո։ Այնքան էլ հեշտ չէր այստեղ ավետարանի սուրբ սկզբունքները հաստատելն ու այս ժողովրդին պատրաստելը՝ նախախնամությամբ իր համար որոշված դիրքը արժանիորեն զբաղեցնելու համար։ GCA 211.3
Ֆարելը վստահ էր, որ Կալվինը հենց նա է, ում հետ կարող էր միանալ իր գործում։ Աստծո անունով նա երիտասարդ ավետարանչին հանդիսավորապես խնդրեց մնալ և աշխատեք այդտեղ։ Կալվինը վախից ընկրկեց։ Խառնվածքով երկչոտ ու խաղաղասեր՝ նա խուսափում էր շփվել հանդուգն, անկախ ու երբեմն վայրագ ժնևցիների հետ։ Թույլ առողջությունը և ուսումնատենչ ոգին դրդել էին նրան հանգստություն փնտրելու։ Մտածելով, որ իր գրչով կարող էր լավագույնս ծառայել Բարենորոգման գործին, նա ուզում էր ուսումնասիրության համար [234] մի հանգիստ տեղ գտնել և այնտեղ մամուլի միջոցով հորդորել ու զորաց-նել եկեղեցիները։ Բայց Ֆարելի հանդիսավոր խորհուրդը նրան հասավ ասես իբրև կոչ Երկնքից, և նա չհամարձակվեց մերժել այն։ Իրեն թվաց, ասել է նա, թե «Աստված երկնքից իջեցրեց Իր ձեռքը, բռնեց իրեն և անդառնալիորեն հաստատեց այնտեղ, որտեղից նա այդպես փափագում էր հեռանալ» (Դ՛Օբինյե, Բարենորոգման, պատմությանը Եվրոպայում Կալվինի ժամանակ, հ. 9, գլ.17)։ GCA 211.4
Այդ ժամանակ բողոքականությունը լուրջ վտանգի տակ հայտնվեց։ Պապի նզովքները տեղացին Ժնևի վրա, և հզոր պետությունները սպառ-նացին կործանել այն։ Ինչպե՞ս էր այս փոքրիկ քաղաքը դիմակայելու հզոր նվիրապետությանը, որն այնքան հաճախ ծնկի էր բերել թագավորներին ու կայսրերին։ Ինչպե՞ս նա կարող էր ետ մղել աշխարհի մեծ նվաճողների զորքերը։ GCA 212.1
Բողոքականությանը կատաղի թշնամիներ էին սպառնում ողջ քրիստոնեական աշխարհով մեկ։ Բարենորոգման առաջին հաղթանակ-ներն անցել էին, և Հռոմը նոր ուժեր հավաքեց՝ հուսալով կործանել այն։ Այդ ժամանակ ստեղծվել էր ճիզվիտների միաբանությունը՝ պապության ամենադաժան, ոչնչի առաջ կանգ չառնող և ամենահզոր պաշապանները։ Արհամարհելով երկրային կապերն ու մարդկային հետաքրքրությունները, մեռցնելով սիրո բնական պահանջները, լռեցնելով բանականության և խղճի ձայնը՝ նրանք չգիտեին ուրիշ օրենք կամ կապվածություն՝ իրենց միաբանությունից բացի, և ուրիշ պարտականություն՝ բացի իրենց իշխանության տարածումից։ Քրիստոսի ավետարանն իր ջատագովներին ունակ էր դարձրել դիմանալու վտանգների և նեղությունների, չընկճվելու ցրտից, սովից, չարչարանքից ու աղքատությունից, բարձր պահելու ճշմարտության դրոշը, անկախ կախաղանից, զնդանից և խարույկից։ Այդ ուժերի դեմ կռվերու համար ճիզվիտների ուսմունքն իր հետևորդներին ներշնչում էր մոլեռանդություն, որը նրանց ունակ էր դարձնում դիմանալու նույն վտանգներին և ճշմարտության ուժի դեմ հանելու խաբեության բոլոր զենքերը։ Չկար ոճիր՝ չափազանց մեծ նրանց համար, որ անկարող լինեին գործել, կեղծիք՝ չափազանց ստոր, որին նրանք չդիմեին, կամ կերպարանք՝ չափազանց ամոթալի, որ չըն-դունեին։ Մշտական աղքատության ու նվաստության երդում տալով՝ նրանք կանխամտածված նպատակ ունեին հասնելու հարստության և իշխանության, որոնց միջոցով մտադիր էին կործանել բողոքականությունը և վերականգնել պապության գերիշխանությունը։ [235] GCA 212.2
Հանդես գալով որպես իրենց միաբանության անդամներ՝ նրանք սրբության հանդերձ էին հագնում՝ այցելելով բանտեր ու հիվանդանոցներ, ծառայելով հիվանդներին ու աղքատներին, հայտարարելով, թե ուրացել են աշխարհը և կրելով Հիսուսի սրբազան անունը, ով շրջում էր՝ բարիք անելով։ Բայց այս անբիծ արտաքինի տակ հաճախ ամենահանցավոր ու մահացու նպատակներ էին թաքնված։ Միաբանության գլխավոր սկզբունքն էր՝ նպատակն արդարացնում է միջոցները։ Ըստ այդ սկզբունքի՝ սուտը, գողությունը, երդմնազանցությունը, սպանությունը ոչ միայն ներվում էին, այլև՝ խրախուսվում, եթե դրանք ծառայում էին եկեղեցու շահերին։ Տարբեր քողերի տակ՝ ճիզվիտներն իրենց ճամփան էին հարթում դեպի պետական պաշտոններ՝ վեր մագլցելով, մինչև դառ-նում էին թագավորների խորհրդականներ, և ձևավորում ազգերի քա-ղաքականությունը։ Իրենց տերերին լրտեսելու համար նրանք դառնում էին ծառաներ, իշխանների և ազնվականների երեխաների համար բացում էին քոլեջներ, իսկ հասարակ ժողովրդի համար՝ դպրոցներ, և բողոքական ծնողների երեխաներին դրդում էին մասնակցելու պապական ծեսերին։ Կաթոլիկ պաշտամունքի արտաքին ողջ ճոխությունն ու փայլը նպատակ ունեն շփոթեցնելու միտքը, ապշեցնելու և գերելու երևակայությունը։ Այդպիսով՝ որդիներն ուրանում են այն ազատությունը, որ հայրերը ձեռք են բերել տանջանքի ու արյան գնով։ Ճիզվիտներն արագորեն տարածվեցին Եվրոպայում և ամենուրեք նպաստեցին պապության վերածննդին։ GCA 213.1
Որպեսզի նրանց ավելի մեծ իշխանություն տրվի, հավատաքննու-թյունը վերահաստատող կոնդակ հրատարակվեց։ Չնայած համընդհա-նուր նողկանքին, որ տածում էին դրա հանդեպ նույնիսկ կաթոլիկ երկրներում, պապականները դարձյալ վերականգնեցին այն, և գաղտնի զնդաններում նորից կրկնվեցին այն գազանությունները, որ չափազանց զարհուրելի էին օրը ցերեկով արվելու համար։ Շատ երկրներում հա-զարավոր մարդիկ, որ ազգերի փայլն էին, ամենահանճարեղ ու ազնիվ, ամենաուսյալ ու բարեկիրթ, բարեպաշտ ու նվիրյալ հովիվներ, աշխա-տավոր ու հայրենասեր քաղաքացիներ, փայլուն գիտնականներ, տա- ղանդավոր նկարիչներ և հմուտ վարպետներ, սպանվեցին կամ էլ ստիպված եղան փախչել ուրիշ երկրներ։ GCA 213.2
Ահա այն միջոցները, որոնց դիմել է Հռոմը Բարենորոգման լույսը հանգցնելու, մարդկանց Աստվածաշնչից զրկելու և Խավար Միջնադարի տգիտությունն ու [236] սնահավատությունը վերականգնելու համար։ Բայց շնորհիվ Աստծո օրհնության և ազնիվ մարդկանց ջանքերի, ում Նա կանգնեցնում էր՝ Լյութերին հաջորդելու համար, բողոքականությանը չտապալվեց: Իշխանների բարեհաճությանը կամ զենքին չէ, որ այն պարտական էր իր ուժով։ Ամանափոքր երկրները, ամենահամեստ և թույլ ագգերը դարձան նրա ամրոցները։ Փոքրիկ Ժնևն էր՝ իր հզոր թշնամիների մեջ, որոնք դավեր էին նյութում՝ կործանելու այն, Հոլանդիան՝ Հյուսիսային ծովի իր ավազոտ ափերին, մարտնչելով Իսպանիայի՝ այդ ժամանակվա մեծագույն ու ամենաբարգավաճ թագավորության բռնատիրության դեմ, ինչպես նաև քամոտ ու անբերրի Շվեդիան, որ հաղթանակներ տարան Բարենորոգման համար։ GCA 214.1
Շուրջ երեսուն տարի Կալվինն աշխատեց Ժնևում՝ նախ այնտեղ եկեղեցի հիմնելու համար, որը կհետևեր աստվածաշնչյան բարոյականությանը, և ապա ամբողջ Եվրոպայում Բարենորոգումն առաջ տանելու համար։ Որպես հասարակական գործիչ՝ նա անբիծ չէր, ոչ էլ նրա ուսմունքն էր զերծ սխալներից։ Բայց նա գործիք էր՝ ճշմարտություններ հռչակելու համար, որոնք հատուկ կարևորություն ունեին նրա օրերում՝ բողոքականության սկզրունքները պապության՝ արագորեն վերադարձող ալիքին հակադրելու և պապական ուսմունքի ազդեցության ներքո ծաղկող հպարտության ու ապականության փոխարեն բարեփոխված եկեղեցիներում պարզ ու խոնարհ կյանք սերմանելու համար։ GCA 214.2
Ժնևից գրքեր և ուսուցիչներ էին ուղարկվում բարեփոխված ուսմուն-քը տարածելու համար։ Մինչ այդ բոլոր երկրների հալածվողները խրատ, խորհուրդ և քաջալերանք էին սպասում։ Կալվինի քաղաքը ապաստարան դարձավ հետապնդվող բարենորոգիչների համար ամբողջ Արևմտյան Եվրոպայում։ Փրկվելով ահավոր փոթորիկներից, որ շարունակվում էին ամբողջ դարեր, փախստականները գալիս էին Ժնևի դարպասների մոտ։ Սովահար, վիրավոր, տնից ու հարազատներից զրկված՝ նրանք այստեղ ջերմ ընդունելություն ու քնքուշ հոգատարություն էին գտնում։ Եվ այստեղ ձեռք բերելով իրենց երկրորդ տունը՝ նրանք իրենց տաղանդներով, գիտելիքներով ու բարեպաշտությամբ օրհնություն էին բերում իրենց որդեգրած քաղաքին։ Շատերը, ովքեր այստեղ ապաստարան էին փնտ- րում, վերադառնալով իրենց երկրները՝ սկսում էին պայքարել Հռոմի բռնատիրության դեմ։ Ջոն Նոքսը՝ շոտլանդացի խիզախ բարենորոգիչը բազմաթիվ անգլիացի պուրիտաններ, Հոլանդիայի և Իսպանիայի բողոքականներն ու Ֆրանսիայի հուգենոտները Ժնևից են տարել ճշմարտության ջահը՝ իրենց հայրենիքներում խավարը ցրելու համար։ GCA 214.3