ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

14/43

ԳԼՈՒԽ 13—ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱ

Պապական բռնատիրությունը շատ վաղ վճռական բողոք առաջացրեց Նիդերլանդներում։ Դեռևս յոթ հարյուր տարի առաջ՝ նախքան Լյութերի ժամանակը, երկու եպիսկոպոսներ, ովքեր ուղարկված էին Հռոմ որպես դեսպաններ, այսպես անվախորեն դատապարտեցին Հռոմի պապին՝ հասկանալով «սրբազան գահի» իսկական բնույթր. «Աստված Իր թագուհին և կինն է դարձրել եկեղեցին՝ ազնիվ ու հավիտենական պահուստ տալով նրան՝ մի օժիտ, որը ո՛չ թառամում է, ո՛չ էլ փչանում, և հավիտենական պսակ ու գավազան... այս ամենը դու զավթել ես գողի պես։ Դու նստել ես Աստծո տաճարում և հովվի փոխարեն դարձել ես գայլ ոչխարների համար... Մեզ հավատացնելով, թե գերագույն եպիսկոպոսն ես, դու քեզ բռնակալի պես ես պահում... Ծառաների ծառա լինելու փոխարեն, ինչպես ինքդ ես քեզ անվանում, դու ջանում ես դառնալ տերերի տեր... Դու արհամարհում ես Աստծո պատվերները... Սուրբ Հոգին է շինում բոլոր եկեղեցիները ամբողջ երկրով մեկ... Աստծո քաղաքր, որի քաղաքացիներն ենք մենք, տարածվում է երկնքի բոլոր մասերը, և այն ավելի մեծ է, քան քաղաքը, որը սուրբ մարգարեները Բաբելոն են կոչել, որն իրեն աստվածային է ձևացնում՝ բարձրացնելով իրեն մինչև երկինք՝ պարծենալով, թե իր իմաստությունն անմահ է, և վերջապես, թեև անհիմն, որ ինքը երբեք չի սխալվել, ոչ էլ երբևէ կսխալվի» (Ջերարդ Բրանդթ, Բարենորոգման պատմությունը թույլ երկրներում և նրանց շուրջը, հ.1, էջ. 6)։ [238] GCA 216.1

Դարեդար ուրիշներն են կանգնել՝ արձագանքելու այս բողոքին։ Եվ այն վաղ օրերի ուսուցիչները, որ անցել են տարբեր երկրներով ու հայտնի են եղել կեղծ անուններով, վալդենս ավետարանիչների պես ամենուրեք սվտել են ավետարանի գիտությունը, որը ներթափանցել էր նաև Նիդերւանդներ։ Նրանց ուսմունքն արագորեն տարածվեց։ Վալդենսների Սուրբ 4-իրքր նրանք թարգմանեցին հոլանդերեն՝ հայտարարելով, «որ մեծ առավերություն կա դրանում, որ ճշմարտության խոսքերից բացի՝ այնտեղ ո՛չ կատակներ կան, ո՛չ առասպելներ, ո՛չ անհեթեթություններ, ոչ էլ խաբեություն, որ այնտեղ, իրոք, որոշ դժվարիմաց տեղեր կան, բայց այն ամենի էությունն ու քաղցրությունը, ինչը բարի է և սուրբ, կարող է դրանում հեշտությամբ բացահայտվել» (Նույն տեղում, հ. 1, էջ 14)։ Ահա թե ինչ են գրել հին հավատի բարեկամները տասներկուերորդ դարում։ GCA 216.2

Այժմ սկսվեցին Հռոմի հալածանքները, և, չնայած խարույկին ու տանջանքներին՝ հավատացյաները գնալով շատանում էին՝ շարունա-կելով հռչակել, որ կրոնի հարցերում Աստվածաշունչը միակ անսխալա-կան հեղինակությունն է, և որ «ոչ մեկին չպետք է ստիպել հավատալ, այլ պետք է շահել՝ քարոզելով» (Մարտին, հ. 2, էջ 87)։ GCA 217.1

Լյութերի ուսմունքը պարարտ հող գտավ Նիդերլանդներում, և լուրջ ու նվիրյալ մարդիկ վեր ելան՝ քարոզելու ավետարանը։ Մենո Սիմոնսը Հոլանդիայի գավառներից էր։ Նա, դաստիարակված որպես կաթոլիկ և ձեռնադրված քահանա, բոլորովին անտեղյակ էր Սուրբ Գրքից և չէր ուզում այն կարդալ՝ վախենալով ընկնել հերձվածողության մեջ։ Երբ նրա մոտ կասկածները խորացան գոյափոխության մասին ուսմունքի վե-րաբերյալ, նա կարծեց, թե դա փորձություն է սատանայից և աղոթքով ու խոստովանությամբ փորձեց ազատվել դրանից, բայց ապարդյուն։ Տրվելով թեթևամիտ զվարճությունների՝ նա ջանաց լռեցնել խղճի մեղադրող ձայնը, սակայն էփ անօգուտ։ Շատ չանցած՝ նա սկսեց ուսումնասիրել Նոր Կտակարանը, որը, Լյութերի գրվածքների հետ միասին, դրդեց նրան ընդունել բարենորոգված հավատը։ Շուտով նա հարևան գյուղում ականատես եղավ մի մարդու գլխատմանը, ով մահվան էր դա-տապարտվել վերամկրտվելու համար։ Այս դեպքը նրան դրդեց Աստվածաշնչում քննելու մանուկների մկրտության հարցը։ Նա Սուրբ Գրքում ոչ մի վկայություն չգտավ այդ մասին, և նկատեց, որ ամեն տեղ ապաշխարությունն ու հավատը [239] մկրտվելու համար անհրաժեշտ պայմաններ են։ GCA 217.2

Մենոն հեռացավ Հռոմի եկեղեցուց և իր կյանքը նվիրեց իր ընդունած ճշմարտությունների ուսուցմանը։ Այդ ժամանակ Գերմանիայում և Նիդերլանդներում հայտնվեցին մոլեռանդներ, ովքեր անհեթեթ ու ապստամբ ուսմունքներ էին քարոզում, խախտում էին հասարակական կարգն ու պատշաճության կանոնները և բռնություն ու խռովություն հրահրում։ Կանխատեսելով այն սոսկայի հետևանքները, որոնց անխու-սափելիորեն հանգեցնելու էին այդ շարժումները, Մենոն իր ողջ եռանդով ընդդիմացավ մոլեռանդների ուսմունքին ու խելահեղ ծրագրերին։ Կային շատերը, սակայն, ովքեր շեղվել էին, բայց հետո մերժել մոլեռանդնե- րի կորստաբեր ուսմունքը։ Եվ դես մնում էին հին քրիստոնյաների շատ հետնորդներ, ովքեր Վալդենսների ուսմունքի պտուղն էին։ Այս մարդկանց մեջ էլ հենց Մենոն աշխատեց մեծ եռանդով ու հաջողությամբ։ GCA 217.3

Քսանհինգ տարի նա շրջագայեց իր կնոջ ու երեխաների հետ՝ կրելով մեծ նեղություններ ու գրկանքներ, հաճախ վտանգի ենթարկելով իր կյանքը։ Նա անցավ ողջ Նիդերլանդներն ու հյուսիսային Գերմանիան՝ աշխատելով գլխավորապես ցածր խավերի մեջ, բայց հեռահար ազդեցություն թողնելով։ Լինելով բնականից պերճախոս՝ թեև թերի կրթու-թյամբ՝ նա անսասան անկեղծության, խոնարհ հոգու և ազնվաբարո վարքի, անբիծ և ջերմեռանդ բարեպաշտության տեր մարդ էր, ով իր կյանքում մարմնավորում էր իր սովորեցրած սկզբունքները, և այդպիսով վայելում էր ժողովրդի վստահությունը։ Նրա հետևորդները ցրվել էին ամեն տեղ և մեծ դժվարություններ էին կրում։ Նրանց մեծ վնաս էին հասցրել՝ շփոթելով մոլեռանդ մյունցերականների հետ։ Բայցևայնպես, շատերը դարձի եկան նրա ջանքերի շնորհիվ։ GCA 218.1

Ոչ մի տեղ Բարենորոգումն այնպես միաբանորեն չէր ընդունվել, ինչպես Նիդերլանդներում։ Եվ միայն քիչ երկրներում են դրա ջատագով-ներն ավելի սարսափելի հալածանքներ կրել։ Կարլ V—ը Գերմանիայում արգեյել էր Բարենորոգումը և ուրախությամբ կրակին կտար նրա բոլոր համախոհներին, եթե իշխանները պատնեշի պես չկանգնեին նրա բռնա-կալության դեմ։ Նիդերլանդներում նրա իշխանությունն ավելի մեծ էր, և շուտով արագորեն իրար հաջորդեցին հալածանքի հրամանագրերը։ Կարդալ Սուրբ Գիրքը, լսել կամ քարոզել [240] այն և նույնիսկ խոսել նրա մասին՝ նշանակում էր գնալ մահապատժի խարույկի վրա։ Գաղտնի աղոթելն Աստծուն, սրբապատկերների առաջ չխոնարհվելը կամ սաղմոս երգելը նույնպես պատժվում էին մահով։ Դատապարտվում էին անգամ նրանք, ովքեր ուրանում էին իրենց մոլորությունը։ Տղամարդկանց սպանում էին սրով, իսկ կանանց՝ կենդանի թաղում։ Հազարավորները մեռան Կարլ V—ի և Ֆիփպ II-ի թագավորության օրոք։ GCA 218.2

Մի անգամ հավատաքննիչների առաջ բերեցին մի ամբողջ ընտանիք, որը մեղադրվում էր պատարագին չմասնակցելու և տանը երկրպագելու մեջ։ Այն հարցին, թե ինչպես են գաղտնի երկրպագում, կրտսեր տղան ասաց. «Մենք ծնկի ենք իջնում և աղոթում Աստծուն, որ Նա լուսավորի մեր միտքն ու ների մեր մեղքերը, աղոթում ենք մեր միապետի համար, որպեսզի նրա կառավարումը հաջող լինի, և նրա կյանքը՝ երջանիկ, աղոթում ենք մեր դատավորների համար, որ Աստված պահպանի նրանց» (Ուայլի, հ. 18, գլ. 6)։ Դատավորներից մի քանիսը խորապես հուզվել էին, և չնայած դրան՝ հայրն ու որդիներից մեկը մատնվեցին խարույկի։ GCA 218.3

Նահատակների հավատը համեմատական էր հալածողների կատաղությանը։ Ոչ միայն տղամարդիկ, այլև քնքուշ կանայք ու երիտա-սարդ օրիորդներն աներեր քաջություն էին ցուցաբերում։ «Կանայք կանգնում էին իրենց ամուսինների խարույկների մոտ և սփոփանքի խոս-քեր շշնջում կամ սաղմոսներ երգում՝ նրանց քաջալերելու համար, մինչ նրանք այրվում էին բոցերի մեջ»։ «Երիտասարդ օրիորդներն այնպես էին ողջ-ողջ գերեզման իջնում, ասես մտնում էին իրենց ննջասենյակը, և այնպես էին գնում գլխատվելու կամ խարույկի՝ իրենց լավագույն զգեստները հագած, ասես պսակադրության էին գնում» (Նույն տեղում, հ.18,գլ. 6)։ GCA 219.1

Ինչպես հնում, երբ հեթանոսները ձգտում էին ոչնչացնել ավետարանը, այնպես էլ հիմա քրիստոնյաների թափված արյունը սրբազան սերմ էր դառնում (Տես Տերտուլիան, Ապոլոգիա, պրբ. 50)։ Հալածանքներից ճշմարտության վկաների թիվը միայն աճում էր։ ժողովրդի անհաղթելի վճռականությունից խելքր կորցրած՝ միապետը տարեցտարի շարունակում էր իր դաժան գործը, բայց իզուր։ Ազնվական Վիլհելմ Օրանժեցու օրոք, վերջապես, հեղափոխությունը Աստծուն երկրպագելու ազատություն բերեց Հոլանդիային։ GCA 219.2

Պիեմոնտի լեռներում, Ֆրանսիայի հարթավայրերում և Հոլանդիայի ափերին [241] ավետարանի սերմերր ջրվեցին նրա հետևորդների արյունով։ Սակայն հյուսիսային երկրներ այն խաղաղ մուտք ունեցավ։ Տուն վերադառնալով Վիտենբերգից՝ ուսանողները բարենորոգված հա-վատը բերեցին Սկանդինավիա։ Լյութերի գրվածքների հրատարակումը նույնպես նպաստեց լույսի տարածմանը։ Հյուսիսի պարզ, տոկուն ժողովուրդը Հռոմի ապականությունից, ցուցադրական շքեղությունից ու սնահավատությունից շրջվեց՝ ողջունելու Աստվածաշնչի մաքրությունը, պարզությունն ու կենսատու ճշմարտությունները: GCA 219.3

Թաուզենը՝ «Դանիայի բարենորոգիչը», գյուղացու որդի էր։ Դեռ վաղ հասակից տղան մտավոր մեծ ունակություններ դրսևորեց։ Նա ուսման ծարավ էր, բայց կրթություն ստանալ նրան չհաջողվեց իր ծնողների չքավորության պատճառով, և նա գնաց վանք։ Այստեղ նա իր անբասիր կյանքով, ջանասիրությամբ ու հավատարմությամբ արժանացավ վերադասի բարեհաճությանը։ Քննությունը պարզեց, որ նա այնպիսի տաղանդներ ուներ, որոնք խոստանում էին մոտ ապագայում եկեղեցուն մեծ ծառայություն մատուցել։ Որոշվեց, որ նա պիտի կրթություն ստանար Գերմանիայի կամ Նիդերլանդների համալսարաններից մեկում։ Երի-տասարդ ուսանողին թույլ տրվեց իր համար ընտրել որևէ համալսարան, բայց մեկ վերապահումով՝ նա չպետք է մեկներ Վիտենբերգ։ Եկեղեցու աստվածաբանը պետք է խուսափեր հերձվածողության թույնից։ Այսպես ասացին վանականները։ GCA 219.4

Թաուզենը մեկնեց Քյոլն, որն այն ժամանակ, ինչպես այսօր, պա-պության ամրոցներից մեկն էր։ Այստեղ աստվածաբանների խորհրդա-պաշտությունը շուտով նրա մոտ նողկանք առաջացրեց։ Գրեթե միևնույն ժամանակ նա ձեռք բերեց Լյութերի գրվածքները։ Նա դրանք կարդում էր զարմանքով ու հիացմունքով և մեծ փափագ ուներ իր ուսումը ստանալ անձամբ բարենորոգչից։ Բայց այդ դեպքում նա վիրավորանք կհասցներ վանահորը և կզրկվեր նրա աջակցությունից։ Ընտրությունն, այնուամենայնիվ, կատարվեց, և նա շուտով Վիտենբերգի համալսարանի ուսանող դարձավ։ GCA 220.1

Վերադառնալով Դանիա՝ նա նորից գնաց իր վանքը։ Ոչ ոք դեռ չէր կասկածում, որ նա լյութերական է։ Չհայտնելով իր գաղտնիքը՝ նա իր ընկերներին ջանում էր առաջնորդել ավելի մաքուր հավատի և սուրբ կյանքի՝ առանց գրգռելու նրանց նախապաշարումները։ Նա բացում էր Աստվածաշունչը և բացատրում դրա իսկական նշանակությունը, հետո, վերջապես, նրանց ներկայացնում էր Քրիստոսին՝ որպես մեղավորի արդարության և նրա փրկության միակ հույսը։ Սաստիկ էր [242] վանահոր զայրույթը, ով մեծ հույսեր էր կապել նրա հետ՝ որպես Հռոմի անվեհեր պաշտպանի։ Իր վանքից նրան անմիջապես տեղափոխեցին մեկ ուրիշը և այնտեղ փակեցին իր խցում՝ խիստ հսկողության տակ։ GCA 220.2

Ի սարսափ նրա նոր պահապանների՝ վանականներից մի քանիսն իրենց հայտարարեցին բողոքականներ։ Իր բանտախցի ձողերի միջով Թաուզենն ընկերներին հաղորդել էր ճշմարտության գիտությունը։ Եթե այդ դանիացի հայրերը տեղյակ լինեին հերձվածողության հետ վարվելու եկեղեցու ծրագրերին, Թաուզենի ձայնն այլևս երբեք չէր լսվի, բայց նրան ստորգետնյա զնդաններից մեկում ցմահ բանտարկելու փոխարեն վանքից վտարեցին։ Հիմա նրանք անզոր էին։ Թագավորական հրամանագիրը, որ հենց նոր էր արձակվել, պաշտպանություն էր խոստանում նոր ուսմունքի ուսուցիչներին։ Թաուզենը սկսեց քարոզել։ Եկեղեցիները բացվեցին նրա առջև, և բազմություններ հավաքվեցին՝ լսելու նրան։ Ուրիշները ևս քարոզում էին Աստծո խոսքը։ Ամենուրեք տարածվում էր Նոր Կտակարանը, որ թարգմանվել էր դանիերեն։ Այս գործը տապալելու պա-պականների ջանքերը հանգեցրին նրա առաջընթացին, և Դանիան շու- տով հռչակեց բարենորոգված հավատն ընդունելու մասին։ GCA 220.3

Շվեդիայում նույնպես երիտասարդները, ովքեր խմել էին վիտեն— բերգի աղբյուրից, կյանքի ջուրը տանում էին իրենց հայրենակիցներին։ Շվեդական Բարենորոգման առաջնորդներից երկուսը՝ Օլաֆ և Լավ— րենտիուս Պետրի եդրայրները՝ դարբնի որդիները Օրեբրոյից, ուսանել էին Լյութերի և Սելանքթոնի մոտ և ջանասիրաբար դասավանդում էին իրենց յուրացրած ճշմարտությունները։ Մեծ բարենորոգչի նման Օլաֆն արթնացնում էր ժողովրդին իր եռանդով ու պերճախոսությամբ, մինչ Լավրենտիուսը Սելանքթոնի պես կիրթ էր, խոհուն ու հանդարտ։ Երկուսն էլ կրակոտ ու բարեպաշտ մարդիկ էին՝ աստվածաբանության մեջ բարձրագույն գիտելիքների տեր, և վճռական՝ անսասան արիությամբ առաջ տանելու ճշմարտությունը։ Պապականների ընդդիմությունն անպակաս էր։ Կաթոլիկ քահանաները գրգռում էին տգետ ու սնահավատ ժողովրդին։ Օլաֆ Պետրին հաճախ էր ենթարկվում ամբոխի հարձակումներին և մի քանի անգամ հազիվ է փրկել իր կյանքը։ Այս բարենորոգիչները, սակայն, պաշտպանվել են թագավորի կողմից՝ արժանանալով նրա բարեհաճությանը։ [243] GCA 221.1

Հռոմի եկեղեցու կառավարման ներքո ժողովուրդը թաղվել Էր աղքա-տության մեջ և կքվել նրա լծի տակ։ Մարդիկ գրկված Էին Աստվածաշնչից, և ունենալով միայն նշանների ու ծեսերի կրոն, որը չէր լուսավորում միտքը, նրանք վերադառնում էին իրենց հեթանոս նախահայրերի սնահավատությանն ու բարքերին։ Ազգը բաժանված էր ընդդիմադիր խմբավորումների, որոնց մշտական կռիվներն ավելի էին խորացնում բոլորի թշվառությունը։ Թագավորը վճռել էր բարեփոխումներ մտցնել պետական ու եկեղեցական համակարգերի մեջ, և նա ողջունեց այս հմուտ օգնականներին՝ Հռոմի դեմ պայքարում։ GCA 221.2

Շվեդիայի միապետի և իշխանների ներկայությամբ Օլաֆ Պետրին մեծ իմաստությամբ պաշտպանեց բարենորոգված հավատի ուսմունքն ընդդեմ Հռոմի առաջնորդների։ Նա հայտարարեց, որ հայրերի ուսմունքը պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է Սուրբ Գրքին, որ հավատի գլխավոր սկզբունքներն այնքան պարզորոշ ու հստակորեն են ներկայացված Աստվածաշնչում, որ բոլորը կկարողանան հասկանալ։ Քրիստոսն ասել է. «Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինը» (Հովհաննես 7.16)։ Եվ Պողոսն էլ հռչակել է, որ եթե ինքը այլ ավետարան քարոզեր նրա փոխարեն, որն ընդունել էր, ապա անիծյալ կլիներ (Գաղատացիս 1.8)։ «Ուրեմն ինչպե՞ս են մարդիկ հանդգնում,- ասել է բարենորոգիչը,— քմահաճորեն դոգմաներ սահմանել և հրամցնել որպես փրկության համար անհրաժեշտ բաներ» (Ուայլի, հ.10, գլ. 4)։ Նա ցույց տվեց, որ եկեղեցու հրամանագրերը ոչ մի ուժ չունեն, երբ հակառակ են Աստծո հրամաններին, և պաշտպանեց բողոքական մեծ սկզբունքը, որ «Աստվածաշունչը և միայն Աստվածաշունչն է» հավատի և կյանքի չափանիշը։ GCA 221.3

Այս պայքարը, որը թեև մղվել է համեմատաբար անհայտ մարտե-րում, մեզ ցույց է տալիս, թե «ովքեր են կազմել բարենորոգիչների բանակի շարքերը։ Նրանք անկիրթ, աղանդավոր ու աղմկոտ խռովարարներ չեն եղել, բոլորովին հակառակը՝ նրանք Աստծո խոսքի ջերմեռանդ ու-սումնասիրողներ էին և լավ գիտեին՝ ինչպես գործածել Աստվածաշնչի զինանոցի սպառազինությունը։ Կրթվածության առումով նրանք զգսլիորեն առաջ են եղել իրենց ժամանակակիցներից։ Մեր հայացքը սևեռելով այնպիսի փայլուն կենտրոնների, ինչպիսիք են Վիտենբերգն ու Ցյուրիխը, և այնպիսի հռչակավոր [244] դեմքերի, ինչպես Լյութերն ու Մելանքթոնն են, Ցվինգլին ու Էկոլամպադիուսը, կարող ենք ասել, որ նրանք շարժման առաջնորդներն են եղել, և մենք, բնականաբար, նրանցից կակնկալեինք ահռելի ուժ և մեծ նվաճումներ։ Բայց շարքայինները նրանց նման չեն եղել։ Եկեք մի պահ մեր հայացքը դարձնենք դեպի ոչ այնքան հայտնի պայքարը Շվեդիայում և Օլաֆ ու Լավրենտիուս Պետրի եղբայրներին, ուսուցիչներից դառնանք աշակերտներին։ Ի՞նչ կտեսնենք... Գիտնականների և աստվածաբանների, ովքեր լիովին տիրապետում էին ավետարանական ճշմարտության ողջ համակարգին և հեշտությամբ հաղթում էին համալսարանների դասախոսներին ու Հռոմի պաշտոնյաներին» (Նույն տեղում, հ. 10 , գլ. 4)։ GCA 222.1

Այս բանավեճի արդյունքում Շվեդիայի թագավորն ընդունեց բողո-քական հավատը, և շատ չանցած՝ ազգային ժողովը քվեարկեց դրա օգտին։ Օլաֆ Պետրին Նոր Կտակարանը թարգմանել էր շվեդերեն, և հիմա թագավորի ցանկությամբ եղբայրները ձեռնարկեցին ողջ Աստվա-ծաշնչի թարգմանությունը։ Այսպես Շվեդիայի ժողովուրդն առաջին ան-գամ Աստծո խոսքը ստացավ իր մայրենի լեզվով։ Խորհրդարանի որոշմամբ եկեղեցու ծառայողներն ամբողջ թագավորության մեջ պետք է պարզաբանեին Սուրբ Գիրքը, և երեխաները դպրոցում պիտի սովորեին կարդալ այն։ GCA 222.2

Ավետարանի օրհնյալ լույսն անշեղորեն ու հաստատապես ցրում էր տգիտության ու սնահավատության խավարը։ Ազատվելով Հռոմի լծից՝ ազգը հասավ աննախընթաց զարթոնքի ու մեծության։ Շվեդիան դարձավ Բողոքականության ամրոցներից մեկը։ Մեկ դար անց՝ ծայրագույն վտանգի պահին, այս փոքր և մինչ այդ թույլ ազգը միակն էր Եվրոպայում, որ համարձակվեց օգնության ձեռք մեկնել Գերմանիային Երեսնամյա սոսկալի պատերազմի ժամանակ։ Թվում էր, թե ողջ Հյուսիսային Եվրոպան, ուր որ է, նորից կհայտնվի Հռոմի բռնապետության տակ։ Եվ շվեդական բանակն էր հենց, որ օգնեց Գերմանիային՝ կասեցնելու պապության հաղթարշավը, հանդուրժողականություն շահելու բողոքա-կանների համար՝ ինչպես կալվինիստների, այնպես էլ լյութերականների, և վերականգնելու խղճի ազատությունն այն երկրներում, որոնք ընդունել էին Բարենորոգումը։ GCA 222.3