ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

12/43

ԳԼՈՒԽ 11—ԻՇԽԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Բարենորոգման օգտին երբևէ տրված ամենավեհ վկայություններից մեկր դարձավ 1529 թ. Գերմանիայի քրիստոնյա իշխանների բողոքը՝ ներկայացված Շպեյերի խորհրդարանում։ Աստծո այս մարդկանց քաջության, հավատի ու հաստատակամության շնորհիվ մտքի և խղճի ազատություն ձեռք բերվեց հետագա բոլոր դարերի համար։ Նրանց բողոքը բարենորոգված եկեղեցուն տվեց Բողոքական անունը, դրա սկզբունքները «բողոքականության բուն էությունը» դարձան (Դ՚Օբինյե, և.13, գլ. 6)։ GCA 177.1

Մութ և սպառնալի օրեր էին սկսվել Բարենորոգման համար։ Չնայած Վորմսի հրամանագրին, որը Լյութերին օրենքից դուրս էր հայտարարել և արգելել էր քարոզել կամ ընդունել նրա ուսմունքը, կայսրության մեջ դեռ կրոնական հանդուրժողականություն էր տիրում։ Աստծո նախախնամությունը զսպել էր ճշմարտությանն ընղդիմացող ուժերը։ Կարլ V—ը վճռել էր տապալել Բարենորոգումը, բայց հաճախ, պատրաստվելով հարված հասցնել, նա ստիպված էր եղել շեղել հարվածը։ Նորից ու նորից թվում էր, թե անխուսափելի է բոլոր նրանց կործանումը, ովքեր համարձակվել էին ընդդիմանալ Հռոմին, բայց օրհասական պահին թուրքական զորքերը մոտեցան կայսրության արևելյան սահմանին, և Ֆրանսիայի թագավորը և նույնիսկ ինքը՝ պապը, ով նախանձում էր կայսեր աճող հզորությանը, պատերազմեցին նրա դեմ, և այսպես, ազգամիջյան կռիվների ու իրարանցման մեջ Բարենորոգումը մոռացվել էր՝ թողնվելով զորանալու և տարածվելու։ GCA 177.2

Ի վերջո, սակայն, պապական տիրակալները խեղդեցին նրանց թշնամությունը և միավորվեցին, որպեսզի միասնական ուժերով պայքա-րեն բարենորոգիչների դեմ։ 1526 թ. Շպեյերի խորհրդարանը կրոնի հարցերում յուրաքանչյուր նահանգի լիակատար ազատություն էր տվել մինչև վեհաժողովի [198] հանրագումարը, բայց հազիվ էր անցել վտանգը, որի պատճառով արվել էր այս զիջումը, երբ կայսրը Շպեյերում 1529 թ. խորհրդարանի երկրորդ նիստ հրավիրեց՝ հերձվածողությունը ջախջախելու նպատակով։ Որոշվեց իշխաններին համոզել, եթե հնա-րավոր լինի, խաղաղ միջոցներով հանդես գալ Բարենորոգման դեմ, բայց եթե դրանք չօգնեին, Կարլը պատրաստ էր դիմել սրի օգնությանը։ GCA 177.3

Պապականները ցնծում էին։ Շպեյեր ուղարկելով մեծ պատգամավորություն՝ նրանք բացահայտորեն ցույց տվեցին իրենց ատելությունը բարենորոգիչների և նրանց բոլոր համակիրների նկատմամբ։ Մելանքթոնն ասել է. «Մենք աշխարհի անեծքն ու աղբն ենք դարձել, բայց Քրիստոսը կգթա Իր խեղճ ժողովրդին և կպահպանի նրան» (Նույն տեղում, և. 13, գլ. 5)։ Խորհրդին մասնակցող բողոքական իշխաններին արգելված էր ավետարանը քարոզել անգամ իրենց բնակարաններում, սակայն Աստծո խոսքին ծարավ Շպեյերի ժողովուրդը, չնայած արգելքին, հազարներով գալիս էր մասնակցելու ծառայություններին, որ անց էին կացվում Սաքսոնիայի իշխանի աղոթատանը։ GCA 178.1

Սա արագացրեց ճգնաժամը։ Կայսրը խորհրդարանում պահանջեց, որ պետք է չեղյալ հայտարարել խղճի ազատություն ապահովող որոշումը, քանի որ այն մեծ անկարգություններ էր առաջացրել։ Այս կամայականությունը բորբոքեց ավետարանական քրիստոնյաների վրդովմունքն ու տագնապը։ Նրանցից մեկի ասելով՝ «Քրիստոսը դարձյալ մատնվեց Կւսյիափայի և Պիղատոսի ձեռքը»։ Պապականները դարձան ավելի հարձակողական։ Նրանցից մի մոլեռանդ հայտարարեց. «Թուրքերը լյութերականներից լավն են, քանի որ նրանք ծոմի օրեր են պահում, իսկ լյութերականները խախտում են դրանք։ Եթե մենք պետք է ընտրություն կատարենք Աստծո Սուրբ Գրքի և եկեղեցու նախկին սխալների միջև, ապա պետք է մերժել առաջինը»։ Մելանքթոնն ասել է. «Ամեն օր ողջ ժողովի ներկայությամբ Ֆաբերը մի նոր քար է նետում մեր՝ ավետարանականներիս վրա» (Նույն տեղում, և.13, գլ. 5)։ GCA 178.2

Կրոնական հանդուրժողականությունը հաստատվել էր օրենքով, և ավետարանական իշխանությունները վճռել էին պայքարել իրենց իրավունքների ոտնահարման դեմ։ Լյութերին, ով դեռ արգելքի տակ էր ըստ Վորմսի հրամանագրի, թույլ չտրվեց ներկայանալ Շպեյեր, բայց նրա փոխարեն եկել էին նրա համախոհները և այն իշխանները, ում Աստված ոտքի էր հանել՝ պաշտպանելու Իր գործը այդ ծայրահեղ պահին։ Վեհանձն Ֆրիդրիխ Սաքսոնացին՝ Լյութերի [199] նախկին պաշտպանը, սպանվել էր, սակայն դուքս Հովհաննեսը՝ նրա եղբայրն ու հետնորդը, ցնծությամբ ողջունել էր Բարենորոգումը, և լինելով խաղաղության կողմնակից՝ մեծ եռանդ ու խիզախություն էր դրսևորել բոլոր այն հար- ցերում,որ վերաբերում էին հավատի շահերին։ GCA 178.3

Քահանաները պահանջեցին, որ Բարենորոգումն ընդունած երկրներն անվերապահորեն ենթարկվեն Հռոմի իրավասությանը։ Մյուս կողմից՝ բարենորոգիչները պահանջում էին մինչ այդ իրենց շնորհված ազատությունը։ Նրանք չէին կարող համսւձայնել, որ Հռոմը նորից իր հսկողության տակ առնի այն երկրները, որոնք մեծ ուրախությամբ ընդունել էին Աստծո խոսքը։ GCA 179.1

Որպես փոխզիջում՝ վերջապես առաջարկվեց, որ այն տեղերում, ուր Բարենորոգումը չէր հաստատվել, խստորեն կիրառվի Վորմսի հրամանագիրդ իսկ «այնտեղ, ուր ժողովուրդը շեղվել էր դրանից և առանց ապստամբության վտանգի չէր կարող հարմարվել դրան, առնվազն չպետք է նոր բարեփոխումներ մտցնեին, շոշափեին վիճելի հարցեր կամ ընդդիմանային պատարագի անցկացմանդ իսկ կաթոլիկներին չպետք է թույլ տրվեր լյութերականություն ընդունել» (Նույն տեղում, և.13, գլ. 5)։ Խորհրդարանն ընդունեց այս առաջարկը՝ ի մեծ բավականություն պապական քահանաների և պաշտոնյաների։ GCA 179.2

Եթե այս որոշումը հարկադրվեր, «Բարենորոգումր ոչ կարող էր տարածվել... նոր տեղերում, ոչ էլ կարող էր ամուր հիմքի վրա դրվել... այնտեղ, ուր արդեն գոյություն ուներ» (Նույն տեղում, և.13, գլ. 5)։ Խոսքի ագատությունը կարգելվեր, հավատափոխություն թույլ չէր տրվի։ Եվ բարենորոգման կողմնակիցներից պահանջվում էր անմիջապես են-թարկվել այս սահմանափակումներին ու արգելքներին։ Թվում էր, թե աշխարհի հույսը շուտով մարելու է։ «Հռոմեական նվիրապետության վերականգնումը... անխուսափելիորեն վերադարձնելու էր նախկին չարաշահումները», և շուտով առիթ կգտնվեր «կործանելու այն գործը, որն արդեն ջախջախիչ հարված էր ստացել» մոլեռանդության ու պա-ռակտությունների հետևանքով (Նույն տեղում, և.13, գլ. 5)։ GCA 179.3

Երբ ավետարանականները հանդիպեցին խորհրդակցության համար, մեկը մյուսին էին նայում խորին հուզմունքով։ «Ի՞նչ անել»,— հարցնում էին նրանք միմյանց։ Վտանգի տակ էին աշխարհի համար բախտորոշ հարցերը։ «Զիջե՞ն Բարենորոգման ղեկավարներր և ընդունեն այդ որոշումը։ Որքա՜ն հեշտ կարող էին բարենորոգիչներն այդ ճգնաժամին, որն իրոք ճակատագրական էր, սխալ դիրքորոշում ընդունել։ Որքա՜ն շատ պատրվակներ ու լուրջ պատճառներ կարող էին գտնել դրան ենթարկվելու համար։ Լյութերական իշխաններին երաշխավորված էր իրենց կրոնի ազատ դավանումը: Այդ արտոնությունը տարածվում էր նաև նրանց այն հպատակների վրա, ովքեր մինչև համաձայնագիրն արդեն ընդունել էին բարեփոխման գաղափարները։ Մի՞թե սա բավական չէր։ Որըա՞ն վտանգներից կխուսափեին հնազանդվելու դեպքում։ Ի՞նչ աննախադեպ վտանգների ու ընդհարումների կհասցներ ընդդիմությունը։ Ո՞վ գիտի, թե ապագան իր հետ ինչ հնարավորություններ կբերի։ Եկեք ընտրենք խաղաղությունը, բռնենք Հռոմի մեկնած ձիթենու ճյուղը և բուժենք Գերմանիայի վերքերը։ Նմանատիպ փաստարկներով բարենորոգիչները կարող էին արդարացնել իրենց այն ընտրությունը, որն անխուսափելիորեն կարճ ժամանակում կտապալեր իրենց գործը։ GCA 179.4

«Բարեբախտաբար, նրանք նկատեցին այն սկզբունքը, որն ընկած էր հրամանագրի հիմքում, և գործեցին հավատով։ Ո՞րն էր այդ սկզբունքը։ Դա խղճին բռնանալու և մտքի ազատությունն արգելելու Հռոմի իրավունքն էր։ Բայց չպե՞տք է իրենք և իրենց բողոքական հպատակները վայելեին կրոնի ազատությունը։ Այո, բայց որպես զիջում հատուկ կերպով նախանշված հրամանագրում, այլ ոչ թե որպես իրավունք։ Իսկ այն ամենն, ինչ մնում էր համաձայնագրից դուրս, պիտի ենթարկվեր հեղինակության մեծ սկզբունքին, խիղճը հաշվից ղուրս էր։ Հռոմն էր այն անսխալ դատավորը, որին պետք էր հնազանդվել։ Ընդունել առաջարկված հրամանագիրն, ըստ էության, կնշանակեր համաձայնվել, որ կրոնական ազատությունը սահմանափակվի միայն բողոքական Սաքսոնիայի տարածքով, իսկ մնացած բոլոր քրիստոնեական երկրներում մտքի ազատությունն ու բարենորոգված հավատի դավանումը հանցանք են, և պետք է պատժվեն զնդանով ու խարույկով։ Կարո՞ղ էին արդյոք նրանք համաձայնել խղճի ազատության տեղայնացման հետ, թույլ տալ հայտարարել, որ Բարենորոգումն արդեն գտել է իր վերջին դավանափոխին, որ այն նվաճել է իր վերջին հողակտորը, և այնտեղ, ուր Հռոմն այդ պահին իշխում էր, նրա տիրապետությանը պիտի հավերժացվի։ Ի՞նչ իրավունքով կարող էին բարենորոգիչներն իրենց անմեղ համարել հարյուրավոր ու հազարավոր մարդկանց արյան մեջ, ովքեր այդ հրամանագրի հետևանքով պիտի զրկվեին իրենց [201] կյանքից պապական երկրներում։ Դա կնշանակեր այդ վճռորոշ պահին դավաճանել Ավետարանին և քրիստոնեական ազատության բարձրագույն նպատակներին» (Ուայլի, և. 9, գլ. 15)։ Նրանք ավելի շուտ «կզոհաբերեին ամեն ինչ՝ նույնիսկ իրենց ունեցվածքը, թագն ու կյանքը» (Դ՛Օբինյե, և.13, գլ.5)։ GCA 180.1

«Եկեք մերժենք այս հրամանագիրը,— ասացին իշխանները,— խղճին վերաբերող հարցերում մեծամասնությունը ուժ չունի»։ Պատգամավորնե-րը հռչակեցին. «Խաղաղության համար, որը վայելում է կայսրությունը, մենք պարտական ենք 1526 թվականի հրամանագրին, և դրա վերացումը խռովությամբ ու երկպառակությամբ կլցնի Գերմանիան։ Խորհրդարանն իրավասու չէ անել ավելին, քան պահպանել կրոնի ազատությունը մինչև խորհրդի նիստը» (Նույն տեղում, և.13, գլ. 5)։ Խղճի ազատության պաշտպանությունը պետության պարտքն է, և սրանով սահմանափակ-վում է նրա իշխանությունը կրոնի գործերում։ Ցանկացած աշխարհիկ կառավարություն, որը փորձում է քաղաքացիական իշխանությամբ կարգավորել կամ պարտադրել կրոնական արարողություններ, զոհաբերում է հենց այն սկզբունքը, որի համար այդքան վեհանձնորեն պայքարել են ավետարանական քրիստոնյաները։ GCA 180.2

Պապականները վճռեցին ճնշել այն, ինչ իրենք կոչել էին «հանդուգն համառություն»։ Նրանք սկսեցին պառակտություն մտցնել Բարենորոգման ջատագովների մեջ և վախեցնել բոլորին, ովքեր դեռ ակնհայտորեն չէին ընդունել այն։ Վերջապես ազատ քաղաքների ներ-կայացուցիչները կանչվեցին՝ ներկայանալու խորհրդարանի առջև և հայտարարելու, թե համաձա՞յն են արդյոք իրենք առաջարկի պայ-մաններին։ Նրանք մտածելու ժամանակ խնդրեցին, բայց՝ ապարդյուն։ Երբ քննության ենթարկվեցին, պարզվեց, որ նրանց գրեթե կեսը միացել է բարենորոգիչներին։ Նրանք, ովքեր հրաժարվեցին զոհաբերել խղճի ազատությունը և անձնական կարծիք ունենալու իրավունքը, քաջ գիտեին, որ այդ դիրքորոշման պատճառով ապագայում իրենց սպասվում է միայն քննադատություն, դատապարտություն և հալածանք։ Պատգամավորներից մեկն ասաց. «Մենք պիտի կամ ուրանանք Աստծո խոսքը, կամ այրվենք խարույկի վրա» (Նույն տեղում, և. 13, գլ. 5)։ GCA 181.1

Ֆերդինանդ թագավորը՝ կայսրի ներկայացուցիչը խորհրդարանում, տեսավ, որ եթե չհաջողվի իշխաններին համոզել՝ ընդունելու և պաշտպանելու հրամանագիրը, ապա դա լուրջ բաժանություններ կառաջացնի։ Դրա համար օգտագործեց համոզելու իր ողջ արվեստը՝ քաջ գիտակցելով, որ ուժի գործադրումը նման մարդկանց դեմ նրանց միայն ավելի վճռական կդարձներ։ Նա «աղաչեց իշխաններին ընդունել հրամանագիրը՝ հավաստիացնելով, որ դրանով նրանք չափազանց կուրախացնեն կայսրին»։ Բայց այդ հավատարիմ այրերը հպատակներն էին մի իշխանության, որը վեր էր երկրային տիրակալների իշխանությու-նից, և նրանք հանգիստ պատասխանեցին. «Մենք կհնազանդվենք կայսրին այն ամենում, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և Աստծո պատվին» (Նույն տեղում, և. 13, գլ. 5)։ GCA 181.2

Ի վերջո, թագավորը խորհրդարանի ներկայությամբ կայսերական պատգամավորին և նրա ընկերներին հայտարարեց, որ հրամանագիրը «շուտով դուրս է գալու կայսերական հրովարտակի տեսքով», և «իրենց մնում է միայն ենթարկվել մեծամասնությանը»։ Այս ասելով՝ նա հեռացավ ժողովից՝ հնարավորություն չտալով բարենորոգիչներին մտածելու կամ պատասխանելու։ «Իզուր նրանք պատգամավորներ ուղարկեցին՝ խնդրելու թագավորին վերադառնալ»։ Նրանց առարկումներին նա միայն պատասխանեց. «Որոշումն ընդունված է, ձեզ մնում է միայն ենթարկվել» (Նույն տեղում, և.13, գլ. 5)։ GCA 181.3

Կայսեր կողմնակիցները համոզված էին, որ քրիստոնյա իշխանները կառչելու են Սուրբ Գրքից՝ այն վեր դասելով մարդկային ուսմունքներից ու պահանջներից։ Նրանք նաև գիտեին, որ որտեղ էլ որ այս սկզբունքն ընդունվեր, պապությունն, ի վերջո, կտապալվեր։ Բայց ինչպես հազարավորներն իրենցից հետո եկող դարերում, նայելով միայն «տեսանելի բաներին», նրանք իրենց համոզեցին, որ պապի ու կայսրի գործն ավելի հզոր է, քան բարենորոգիչներինը։ Եթե բարենորոգիչներն ապավինեին լոկ մարդկային օգնությանը, նրանք այնքան անզոր կլինեին, որքան պապականները ենթադրում էին։ Բայց թեև սակավաթիվ էին ու անհաշտ Հռոմի հետ, նրանք ուժեղ էին։ Նրանք դիմեցին «խորհրդարանի որոշումից՝ Աստծո խոսքին և Կարլ կայսրից՝ Հիսուս Քրիստոսին՝ թագավորների Թագավորին և տերերի Տիրոջը» (Նույն տեղում, և.13, գլ. 6)։ GCA 182.1

Երբ Ֆերդինանդը հրաժարվեց հաշվի առնել նրանց խղճի համոզմունքները, իշխանները որոշեցին ուշադրություն չդարձնել նրա բացակայությանը և անհապաղ ազգային ժողովին ներկայացնել իրենց բողոքը։ Կազմվեց մի հանդիսավոր հայտարարագիր և ներկայացվեց խորհրդարանին. GCA 182.2

«Սույն հայտարարագրով Աստծո՝ մեր միակ Արարչի, Պահապանի և Փրկչի առաջ, ով մի օր լինելու է մեր Դատավորը, ինչպես նաև բոլոր մարդկանց և արարածների առաջ, մենք բողոքարկում ենք, որ հանուն մեզ և հանուն ժողովրդի՝ [203] համաձայն չենք առաջարկված հրամանագրի հետ և ոչ մի կերպ չենք ենթարկվի դրան այն ամենում, ինչը դեմ է Աստծուն, Նրա սուրբ Խոսքին, մեր բարի խղճմտանքին և մեր հոգիների փրկության»։ GCA 182.3

Ինչպե՞ս կարելի է վավերացնել այս հրամանագիրը, հաստատել, որ երբ Ամենակարող Աստված մարդուն կանչում է ճանաչելու Իրեն, այդ մարդն, այնուամենայնիվ, չկարողանա ընդունել Աստծո գիտությունը»։ «Չկա մի այլ ճշմարիտ ուսմունք՝ բացի այն, որ բխում Է Աստծո խոսքից ...Տերն արգելում է որևէ այլ ուսմունքի ուսուցումը ...Աստվածաշունչը պետք է բացատրվի իր մյուս և ավելի պարզ տեքստերով ...Սուրբ Գիրքն ամեն բանով անհրաժեշտ է քրիստոնյային, դյուրըմբռնելի է և նպատակ ունի ցրելու խավարը։ Աստծո շնորհիվ մենք վճռել ենք շարունակել քարո-զել Նրա միակ Խոսքը, որը պարունակվում է Հին և Նոր Կտակարանների աստվածաշնչյան գրքերում՝ չավելացնելով ոչինչ, ինչը կարող է հակասել դրան։ Այս Խոսքը միակ ճշմարտությունն է, այն ցանկացած ուսմունքի ու կյանքի վստահելի չափանիշն է և երբեք չի կարող հուսախաբ անել կամ մոլորեցնել մեզ։ Նա, ով կառուցում է այս հիմքի վրա, կկանգնի դժոխքի բոլոր ուժերի դեմ, իսկ դրա դեմ ըմբոստացող մարդկային ողջ սնափառությունը կխորտակվի Աստծո երեսի առաջ։ GCA 182.4

Այս պատճառով մենք թոթափում ենք մեր վրա դրված լուծը։ Միաժամանակ հուսով ենք, որ նորին կայսերական մեծությունը մեզ հետ կվարվի քրիստոնյա իշխանին վայել կերպով, ով ամենից ավելի սիրում է Աստծուն։ Եվ մենք պատրաստ ենք ցույց տալ նրան, ինչպես նաև ձեզ, գթասիրտ պարոնայք, ամենայն սեր և հնազանդություն, որ մեր արդա-րացի և օրինական պարտքն է» (Նույն տեղում, և.13, գլ. 6)։ GCA 183.1

Սա խորը տպավորություն գործեց խորհրդարանի վրա։ Մեծամասնությունն ապշած և տագնապած էր բողոքարկուների համարձակությունից։ Ապագան նրանց թվաց փոթորկոտ ու անորոշ։ Երկպառակությունը, պայքարն ու արյունահեղությունը կարծես անխուսափելի էին։ Բայց բարենորոգիչները, համոզված իրենց գործի արդարացիության մեջ և ապավինելով Ամենակարողի բազկին, «լի էին խիզախությամբ ու վճռականությամբ»: GCA 183.2

«Այս հայտնի բողոքի մեջ շարադրված սկզբունքները... կազմում են Բողոքականության բուն էությունը։ Բողոքն ուղղված էր կրոնի հարցում մարդու հանդեպ երկու չարաշահումների՝ [204] քաղաքացիական իշխանավորի միջամտության և եկեղեցու բռնի հեղինակության դեմ։ Այս չարաշահումներին հակառակ՝ Բողոքականությունը խղճի իշխանությունն ավելի բարձր է դասում աշխարհիկ դատավորի իշխանությունից, իսկ Աստծո խոսքի հեղինակությունը՝ տեսանելի եկեղեցու հեղինակությունից։ Նախ՝ այն մերժում է աշխարհիկ իշխանությունը հոգևոր հարցերում և մարգարեների ու առաքյալների հետ միասին հռչակում. «Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան մարդկանց»։ Կարլ V-ի թագից ավելի այն բարձրացնում է Հիսուս Քրիստոսի թագը։ Եվ դեռ ավելին՛ հաստատում է այն սկզբունքը, որ Աստծո պատգամները գերազանց են մարդկային բոլոր ուսմունքներից» (Նույն տեղում, և.13, գլ. 6)։ Բացի այդ՝ բողոքարկուները պնդեցին ճշմարտության ընկալումներն ազատ արտահայտելու իրենց իրավունքը։ Իրենք ոչ միայն հավատալու և հնազանդվելու են, այլև սովորեցնելու են այն, ինչ Աստծո խոսքն է ասում՝ մերժելով քահանայի կամ իշխանավորի միջամտության իրավունքը։ Շպեյերում ներկայացված Բողոքը ոչ միայն հանդիսավոր վկայություն էր կրոնական անհանդուրժողականության դեմ, այլ նաև պնդում, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն երկրպագելու Աստծուն համաձայն իրենց խղճի թելադրանքի։ GCA 183.3

Բողոքն ազդարարվեց։ Այն դրոշմվեց հազարավոր մարդկանց հիշողության մեջ և արձանագրվեց երկնային գրքերում, որոնցից մարդկային ոչ մի ուժ չի կարող ջնջել։ Ամբողջ ավետարանական Գերմանիան բողոքն ընդունեց որպես իր հավատի արտահայտում։ Այս հռչակագրի մեջ ամենուրեք մարդիկ նոր և ավելի լուսավոր դարաշրջանի նախանշան տեսան։ Իշխաններից մեկը Շպեյերի բողոքականներին ասաց. «Ամենազորը, ով ձեզ շնորհ տվեց եռանդագին, ազատ ու անվախորեն արտահայտելու ձեր հավատը, թող պահպանի ձեզ այդ քրիստոնեական աներերության մեջ մինչև հավերժության օրը» (Նույն տեղում, և.13, գլ. 6)։ GCA 184.1

Եթե որոշակի հաջողության հասնելուց հետո Բարենորոգումը դանդաղեր՝ աշխարհի բարեհաճությունը շահելու համար, դա անհավատարմություն կլիներ Աստծո և հենց իր հանդեպ, և այդպիսով իրեն կմատներ կործանման։ Այս վեհանձն բարենորոգիչների փորձառությունը խրատ է գալիք բոլոր սերունդների համար։ Սատանայի վերաբերմունքն ընդդեմ Աստծո և Նրա Խոսքի չի փոխվել։ Նա այժմ էլ նույնքան դեմ է, որ Աստվածաշունչը լինի կյանքի ուղեցույց, որքան տասնվեցերորդ դարում։ Մեր օրերում մարդիկ մեծապես շեղվել են Սուրբ Գրքի ուսմունքից ու սկզբունքներից, և կարիք կա վերադառնալու Բողոքականության [205] մեծ սկզբունքին՝ Աստվածաշունչը և միայն Աստվածաշունչն է հավատի և վարքի չափանիշը։ Սատանան շարունակում է գործել իր հսկողության տակ գտնվող բոլոր միջոցներով՝ կործանելու կրոնական ազատությունը։ Հակաքրիստոնեական իշխանությունը, որը Շպեյերի բողոքականները մերժեցին, այժմ նորոգված ուժով ձգտում է վերահաստատել կորցրած գերիշխանությունը։ Նույն անսասան հավատարմությունն Աստծո խոսքին, որ դրսևորվեց Բարենորոգման ճգնաժամային պահին, այս օրվա բարեփոխման միակ հույսն է։ GCA 184.2

Երբ բողոքականներին վտանգ էր սպառնում, նշաններ երևացին, որ Աստված մեկնել է Իր ձեռքը՝ պաշտպանելու հավատարիմներին։ Հենց այդ ժամանակ էր, որ «Մելանքթոնը Շպեյերի փողոցներով արագ դեպի Ռեյն ուղեկցեց իր ընկեր Սիմոն Գրենաուսին՝ շտապեցնելով նրան գետի մյուս ափն անցնել։ Վերջինս զարմացել էր այդ շտապողականության վրա։ «Ինձ հայտնվեց պատկառելի տեսքով, բայց անծանոթ մի ծերունի,- բացատրեց Մելանքթոնը,— և ասաց, որ մեկ րոպեից Ֆերդինանդն իր ոս-տիկաններին կարգադրելու է ձերբակալել Գրենաուսին»։ GCA 184.3

Այդ օրը պապական առաջատար աստվածաբան Ֆաբերն իր քա-րոզում խայտառակել էր Գրենաուսին, ով նրան վերջում մեղադրել էր «որոշ գարշելի մոլորություններ» պաշտպանելու մեջ։ «Ֆաբերը թաքցրել էր իր զայրույթը, բայց հետո անմիջապես գնացել էր թագավորի մոտ և նրանից հրաման կորզել՝ ձերբակալելու Հեյդելբերգի այդ համառ դասա-խոսին։ Մելանքթոնը կասկած չուներ, որ Աստված փրկեց իր ընկերոջը՝ ուղարկելով Իր սուրբ հրեշտակներից մեկին՝ նախազգուշացնելու իրեն։ GCA 185.1

Ռեյնի ափին նա անշարժ սպասեց, մինչև ջրի հոսանքը հեռացրեց Գրենաուսին՝ փրկելով իր հետապնդողներից։ «Վերջապես,— գոչեց Մելանքթոնը՝ տեսնելով նրան գետի հակառակ կողմում,— վերջապես նա դուրս պրծավ այդ դաժան մարդկանց երախից, ովքեր ծարավ են անմեղ արյան»։ Վերադառնալով տուն՝ Մելանքթոնը տեղեկացավ, որ Գրե-նաուսին փնտրող ոստիկաններն ամբողջ տունը տակնուվրա են արել» (Նույն տեղում, և.13, գլ. 6)։ GCA 185.2

Բարենորոգումը պիտի էլ ավելի բարձրացվեր այս աշխարհի մեծերի առաջ։ Ֆերդինանդ թագավորը հրաժարվել էր լսել ավետարանական իշխաններին, բայց նրանց հնարավորություն էր տրվելու ներկայացնել իրենց հարցը [206] կայսեր և պետության ու եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների ժողովի առաջ։ Կայսրությունը հուզող գժտություններին վերջ տալու համար Կարլ V—ը, Շպեյերի բողոքից մեկ տարի անց, խորհուրդ հրավիրեց Աուգսբուբգում՝ հայտնելով անձամբ նախագահելու իր մտադրությունը։ Այնտեղ հրավիրվեցին Բողոքական իշխանները։ GCA 185.3

Բարենորոգմանը մեծ վտանգ էր սպառնում, բայց նրա ջատագով-ներն առաջվա պես իրենց գործը վստահեցին Աստծուն և հանդիսավո-րապես խոստացան հավատարիմ մնալ ավետարանին։ Սաքսոնիայի իշ-խանին իր խորհրդականները համոզեցին չներկայանալ խորհրդարան։ Նրանք ասացին, որ կայսրը պահանջել է իշխանների ներկայությունը՝ նրանց ծուղակը գցելու համար։ Արժե՞ վտանգել ամեն բան՝ գնալով ու փակվելով քաղաքի պատերի մեջ հզոր թշնամու հետ միասին։ Բայց մյուսները վեհանձնորեն հայտարարեցին. «Թող իշխանները միայն քա-ջաբար պահեն իրենց, և Աստծո գործը փրկված կլինի»։ «Աստված հա- վատարիմ է, Նա մեզ չի թողնի»,— ասաց Լյութերը (Նույն տեղում, և.14. գլ. 2)։ Սաքսոնիայի իշխանն իր շքախմբով մեկնեց Աուգսբուրգ։ Բոլորին հայտնի էր նրան սպառնացող վտանգը, և շատերը ճանապարհ ընկան մռայլ դեմքով ու անհանգիստ սրտով։ Լյութերը, սակայն, նրանց ուղեկ-ցելով մինչև Կոբուրգ, բոցավառեց նրանց մարող հավատը՝ երգելով «Մեր Աստվածը ամուր աշտարակ է» օրհներգը՝ գրված այդ ճամփորդության ժամանակ։ Ոգեշունչ օրհներգի ձայնը ցրեց մռայլ կանխատեսումներն ու թեթևացրեց ծանրացած սրտերը։ GCA 185.4

Բարենորոգման առաջնորդները որոշել էին համակարգված ձևով շարադրել իրենց հայացքները՝ հիմնավորված աստվածաշնչյան տեքս-տերով, և ներկայացնել խորհրդարանին։ Հանձնարարությունը վստահվեց Լյութերին, Մելանքթոնին և նրանց ընկերներին։ Այս դավանանքը բողոքականների կողմից ընդունվեց որպես իրենց հավատի հանգանակ, և նրանք հավաքվեցին՝ իրենց ստորագրությունները դնելու այդ կարևոր փաստաթղթի տակ։ Դա մի հանդիսավոր և դժվարին պահ էր։ Բարենորոգիչները ձգտում էին սահմանազատվել քաղաքական հարցե-րից։ Նրանք հասկանում էին, որ Բարենորոգումը չպետք է որևէ այլ ազդեցություն գործի՝ բացի նրանից, որ բխում է Աստծո խոսքից։ [207] GCA 186.1

Երբ քրիստոնյա իշխանները մոտեցան՝ ստորագրելու փաստաթուղ-թը, Մելանքթոնը միջամտեց՝ ասելով. «Նման առաջարկներ անելը աստվածաբանների և ծառայողների գործն է։ Եկեք երկրի զորավորների հեղինակությունը թողնենք այլ հարցերի համար»:« Աստված մի արասցե,- պատասխանեց Հովհաննես Սաքսոնացին,— որ դուք ինձ բացառեք։ Ես վճռել եմ անել այն, ինչը ճիշտ է՝ առանց անհանգստանալու իմ գահի համար։ Ես ուզում եմ դավանել Տիրոջը։ Իմ իշխանական գլխարկն ու պատմուճանն ավելի թանկ չեն ինձ համար, քան Հիսուս Քրիստոսի խաչը»։ Այս ասելով՝ նա գրեց իր անունը։ Մեկ այլ իշխան, վերցնելով գրիչն՝ ասաց. «Եթե իմ Տեր Հիսուս Քրիստոսի պատիվը պահանջում է դա, ես պատրաստ եմ... զոհաբերել իմ ունեցվածքը և կյանքը»։ «Ես ավելի շուտ կհրաժարվեմ իմ հպատակներից ու կալվածքներից և կլքեմ իմ հայրերի երկիրը՝ գավազանը ձեռքիս,— շարունակեց նա,— քան կընդունեմ որևէ այլ ուսմունք, բացի նրանից, որ արձանագրված է այս Դավանության մեջ» (Նույն տեղում, և.14, գլ. 6)։ Ահա թե ինչպիսին էր Աստծո այս այրերի հավատն ու արիությունը։ GCA 186.2

Եկավ նշված ժամանակը՝ կանգնելու կայսեր առաջ։ Կարլ V-ը՝ նստած իր գահին և շրջապատված իշխաններով ու ազնվականներով, ընդունեց բողոքական բարենորոգիչներին։ Ընթերցվեց նրանց հավատի հանգանակը։ Այդ հանդիսավոր ժողովին հստակորեն ներկայացվեցին Ավետարանի ճշմարտությունները և պապական եկեղեցու մոլորություն-ները։ Այդ օրն իրավացիորեն կոչեցին «Բարենորոգման մեծագույն օրը և քրիստոնեության ու մարդկության պատմության ամենափառավոր օրերից մեկը» (Նույն տեղում, և. 14, գլ.7)։ GCA 186.3

Ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ Վիտենբերգի վանականը Վորմսում միայնակ կանգնել էր ազգային խորհրդի առաջ։ Հիմա նրա փոխարեն կանգնած էին կայսրության ամենավեհանձն ու հզոր իշ-խանները։ Լյութերին արգելել էին երևալ Աուգսբուրգում, սակայն նա ներկա էր իր խոսքերով ու աղոթքներով։ «Ես ցնծում եմ,— գրել է նա,— որ ապրել եմ մինչև այս ժամը, երբ Քրիստոսը հրապարակավ մեծարվեց այսպիսի ականավոր դավանողների կողմից և նման փայլուն ժողովում» (Նույն տեղում, և.14, գլ.7)։ Այսպես կատարվեց Սուրբ Գրքի խոսքը. «Քո վկայությունների մասին կխոսեմ թագավորների առաջ» (Սաղմոս 119.46)։ GCA 187.1

[208] Պողոսի օրերում էլ Ավետարանը, որի համար նա բանտարկվել էր, այդպես քարոզվեց կայսրության մայրաքաղաքի իշխաններին ու ազնվականներին։ Այս դեպքում էլ՝ այն, ինչ կայսրը արգելել էր քարոզել ամբիոնից, հռչակվեց պալատից, և այն, ինչը շատերի կարծիքով վայել չէր լսել նույնիսկ ծառաներին, զարմանքով լսեցին կայսրության իշխաններն ու տիրակալները։ Ունկնդիրներն արքաներ ու ականավոր անձինք էին, քարոզիչները՝ թագադրված իշխաններ, իսկ քարոզը՝ Աստծո արքայական ճշմարտությունը։ «Առաքելական դարաշրջանից ի վեր,— ասում է մի գրող,— երբեք չի եղել ավելի մեծ գործ կամ ավելի վսեմ դավանություն»։ (Դ՝Օբինյե, և. 14, գլ.7) GCA 187.2

«Այն, ինչ ասացին լյութերականները, ճշմարտություն է, և մենք չենք կարող ժխտել դա»,— հայտարարեց պապական մի եպիսկոպոս։ «Կարո՞ղ եք հիմնավոր փաստարկներով հերքել իշխանի և նրա դաշնակիցների Դավանությունը»,— հարցրեց մեկ ուրիշը դոկտոր Էկին։ «Առաքյալների և մարգարեների գրվածքներով՝ ոչ,— եղավ պատասխանը,— բայց հայրերի ավանդությամբ ու ժողովների որոշումներով՝ այո»։ «Հասկանում եմ,— նկատեց հարցատուն,— որ լյութերականներն, ըստ ձեզ, հիմնվում են Սուրբ Գրքի վրա, իսկ մենք՝ ոչ» (Նույն տեղում, և.14, գլ. 8)։ GCA 187.3

Գերմանիայի իշխաններից ոմանք ընդունեցին բարեփոխված հավատը։ Ինքը՝ կայսրն էլ հայտարարեց, որ բողոքականների փաս-տարկները ճշմարիտ են։ Դավանանքը թարգմանվեց բազմաթիվ լե-զուներով ու տարածվեց ողջ Եվրոպայում, և գալիք դարերում այն ընդունվեց միլիոնավոր մարդկանց կողմից որպես իրենց հավատի արտահայտություն։ GCA 187.4

Աստծո հավատարիմ ծառաները միայնակ չէին չարչարվում։ Մինչ «իշխանությունները, պետություններն ու երկնքի տակ գտնվող չար ոգիները» համախմբված էին նրանց դեմ, Աստված չլքեց իր ժողովրդին։ Եթե միայն նրանց աչքերը բացվեին, նրանք էլ կտեսնեին աստվածային ներկայության և օգնության նույն վկայությունը, որը շնորհվեց հին մարգարեին։ Երբ Եղիսեի ծառան իր տիրոջը ցույց տվեց թշնամու բանակը, որ շրջապատել էր իրենց՝ զրկելով փախուստի ամեն հնարավորությունից, մարգարեն աղոթեց. «Տեր, խնդրում եմ, բաց արա նրա աչքերը, որ տեսնի» (Դ Թագավորաց 6.17, անգլ. թարգմ.)։ Եվ ահա սարը ծածկված էր հրեղեն ձիերով ու կառքերով, երկնային զորքը դիրքավորվել էր՝ պաշտպանելու Աստծո ծառային։ Այսպես էլ հրեշտակները պահպանեցին Բարենորոգման գործիչներին։ [209] GCA 188.1

Սկզբունքներից մեկը, որն ամենից ավելի էր պնդում Լյութերը, այն էր, որ Բարենորոգումը պաշտպանելու համար չպետք է դիմել ոչ աշխարհիկ իշխանության, ոչ էլ զենքի օգնությանը։ Նա ցնծաց, որ կայսրության իշխանները հավատարիմ մնացին ավետարանին, բայց երբ նրանք առաջարկեցին ստեղծել պաշտպանական դաշինք, նա հայտարարեց, որ «միայն Աստված պիտի պաշտպանի ավետարանի ուսմունքը... Որքան ավելի քիչ մարդը միջամտի այդ գործին, այնքան ավելի ակնհայտ կլինի Աստծո միջամտությունդ Առաջարկված բոլոր քաղաքական նախազգուշական միջոցները, նրա կարծիքով, անիմաստ վախի և մեղավոր անվստահության հետևանք էին» (Դ՝Օբինյե, Լոնդոնի հր., և.10, գլ.14)։ GCA 188.2

Երբ զորեղ թշնամիները միավորվում էին՝ տապալելու բարենորոգ-ված հավատը, և թվում էր, թե նրա դեմ հազարավոր սրեր են մերկացվում, Լյութերը գրեց. «Սատանան իր ցասումն է գործադրում, անաստված պապերը դավեր են նյութում և մեզ սպառնում պատերազմով։ Հորդորեք ժողովրդին հավատով ու աղոթքով անկախորեն պայքարել Տիրոջ գահի առաջ, որպեսզի մեր թշնամիները, Աստծո Հոգուց հաղթված, ստիպված լինեն խաղաղության դաշինք կնքել։ Մեր գլխավոր կարիքը, մեր գլխավոր գործը աղոթքն է։ Թող ժողովուրդն իմանա, որ իրեն սպառնում է սրի և սատանայի կատաղության վտանգը, և թող աղոթք անեն» (Դ՛Օբինյե, և.10, գլ.14)։ GCA 188.3

Ավելի ուշ անդրադառնալով բողոքական իշխանների դաշինքին՝ Լյութերը նորից հայտարարեց, որ այս պայքարում միակ զենքը պետք է լինի «Հոգու սուրը»։ Նա գրեց Սաքսոնիայի իշխանին. «Մեր խիղճը թույլ չի տալիս հավանություն տալ առաջարկվող դաշինքին։ Մենք կգերադասեինք տասն անգամ մեռնել, քան տեսնել, որ մեր Ավետարանի պատճառով թափվել է գեթ մի կաթիլ արյուն։ Մեր բաժինն է՝ լինել ինչպես մորթվող գառներ։ Պետք է կրել Քրիստոսի խաչը։ Թող Ձերդ բարձրությունը չվախենա։ Մեր աղոթքներով մենք պիտի ավելին անենք, քան մեր բոլոր թշնամիներն՝ իրենց պարծենալով։ Միայն թե թող ձեր ձեռքերին չմնա ձեր եղբայրների արյան բիծը։ Եթե կայսրը պահանջում է, որ մենք կանգնենք իր դատարանի առաջ, մենք պատրաստ ենք ներկայանալ։ Դուք չեք կարող պաշտպանել մեր հավատը, ամեն ոք պիտի հավատա՝ անձամբ դիմելով ռիսկի ու ենթարկվելով վտանգի» (Նույն տեղում, և.14, գլ. 1)։ [210] GCA 188.4

Աղոթքի ծածուկ անկյունից դուրս եկավ այն զորությունը, որ ցնցեց աշխարհը մեծ Բարենորոգման ժամանակ։ Այնտեղ սրբազան հանդարտությամբ Տիրոջ ծառաները կանգնեցին Նրա խոստումների ժայռի վրա։ Աուգսբուրգում ընթացող պայքարում Լյութերը «ոչ մի օր չէր անցկացնում՝ առանց առնվազն երեք ժամ աղոթելու, և դրանք ամենանպաստավոր ժամերն էին ուսումնասիրության համար»։ Իր սենյակի միայնության մեջ նա բացում էր իր սիրտը Աստծո առաջ «փառաբանությամբ, երկյուղով ու հույսով, ինչպես մեկը կխոսեր իր ընկերոջ հետ»։ «Ես գիտեմ, որ Դու մեր Հայրն ես և մեր Աստվածը,- ասում էր նա,— և որ Դու կցրես Քո զավակների հալածողներին, քանզի Ինքդ էլ մեզ հետ ես վտանգի մեջ։ Այս ողջ գործը Քոնն է, և միայն Քո հանձնարարությամբ է, որ մենք ձեռնամուխ ենք եղել դրան։ Ուրեմն պաշտպանիր մեզ, ո՜վ Հայր» (Նույն տեղում, և.14, գլ. 6)։ GCA 189.1

Մելանքթոնին, ով ընկճված էր անհանգստությունից ու վախից, նա գրել է. «Շնորհ և խաղաղություն Քրիստոսում, ասում եմ «Քրիստոսում», ոչ թե աշխարհում։ Ամեն։ Ես ատելով ատում եմ քեզ ուստղ ծայրահեղ անհանգստությանը։ Եթե այս գործն անարդար է, թողնենք այն, իսկ եթե արդար է, ապա ինչո՞ւ պիտի աղավաղենք Նրա խոստումները, ով պատվիրում է մեզ քնել առանց վախի... Քրիստոսը չի լքի արդար և ճշմարիտ գործը։ Նա կենդանի է, Նա թագավորում է, ուրեմն ինչի՞ց պիտի վախենանք» (Նույն տեղում, և.14, գլ. 6)։ GCA 189.2

Եվ Աստված լսեց Իր ծառաների աղոթքը։ Նա իշխաններին և եկե-ղեցու ծառայողներին շնորհ և խիզախություն պարգևեց, որպեսզի նրանք պաշտպանեին ճշմարտությունն այս աշխարհի խավարի տիրակալներից։ Տերն ասում է. «Ահա Սիոնում անկյունի գլուխ՝ ընտիր պատ- վական քար եմ դնում, և նրան հավատացողը չի ամաչի» (Ա Պետրոս 2.6)։ Բողոքական բարենորոգիչները կառուցեցին Քրիստոսի վրա, և դժոխքի դռները չէին կարող հաղթել նրանց։ GCA 189.3