ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 10—ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Լյութերի խորհրդավոր անհետացումը սարսափի ալիք բարձրացրեց ողջ Գերմանիայում։ Ամենուրեք հարցուփորձ էին անում նրա մասին։ Ամենաանհավանական լուրեր էին պտտվում, և շատերը կարծում էին, թե նա սպանվել է։ Խորապես սգում էին ոչ միայն նրա նվիրյալ ընկերները, այլ նաև հազարավոր ուրիշներ, ովքեր դեռևս բացահայտ կերպով չէին անցել Բարենորոգման կողմը։ Շատերը երդվել էին վրեժ առնել նրա մահվան համար։ GCA 165.1
Հռոմի առաջնորդները սոսկում էին՝ տեսնելով, թե ինչ խորության էր հասել ատելությունն իրենց հանդեպ։ Թեև սկզբում նրանք ցնծում էին Լյութերի թվացյալ մահով, բայց շատ չանցած՝ որոշեցին թաքնվել ժողովրդի բարկությունից։ Նրա ամենահամարձակ գործերն անգամ այդպես չէին տագնապեցրել նրանց, որքան նրա անհետացումը։ Նրանք, ովքեր իրենց կատաղության մեջ փորձել էին կործանել խիզախ բարենորոգչին, հիմա ահով էին լցված, երբ նա ընդամենը մի անօգնական գերի էր։ «Մեկ բան է մնացել, որ փրկենք ինքներս մեզ,— ասել է նրանցից մեկը.— պետք է ջահեր վառել ու ամբողջ աշխարհով մեկ որոնել Լյութերին, որպեսզի նրան վերադարձնենք այն ազգին, որը պահանջում է նրան» (Դ՝Օբինյե, և. 9, գլ.1)։ Կայսեր հրամանագիրն ասես անուժ էր։ Պապական դեսպանները վրդովված էին՝ տեսնելով, որ այն շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում, քան Լյութերի ճակատագիրը։ GCA 165.2
Այն լուրը, որ նա անվտանգության մեջ է՝ անառիկ ամրոցում, ցրեց ժողովրդի երկյուղը՝ միաժամանակ խանդավառություն բորբոքելով հօ-գուտ Լյութերի։ Նրա գրվածքներն էլ ավելի եռանդուն սկսեցին կարդալ, [186] քան երբևէ։ Անընդհատ աճում էր նրանց թիվը, ովքեր միանում էին այդ հերոսական մարդու գործին, ով իրեն ենթարկելով ահավոր վտանգ- ների՝պաշտպանում էր Աստծո խոսքը։ Բարենորոգումը գնալով զորանում էր։ Լյութերի ցանած սերմը ծլում էր ամենուրեք։ Այն գործը, որ արվեց նրա բացակայությամբ, նրա ներկայությամբ չէր կարող իրականացվել։ Հիմա, երբ չկար իրենց մեծ առաջնորդը, մյուս աշխատողները առանձնահատուկ պատասխանատվություն զգացին։ Նորոգված հավատով ու եռանդով նրանք շարժվեցին առաջ՝ անելու այն ամենն, ինչ կարող էին, որպեսզի այդպես վեհանձնորեն սկսված գործը չկասեցվեր։ GCA 165.3
Բայց սատանան պարապ չէր։ Հիմա նա ձգտեց անել այն, ինչ արել էր բոլոր մյուս բարեփոխիչ շարժումների ժամանակ, խաբել ու կործանել ժողովրդին՝ նրա վզին փաթաթելով կեղծիք՝ ճշմարիտ գործի փոխարեն։ Ինչպես որ սուտ քրիստոսներ հայտնվեցին առաջին դարի քրիստոնեական եկեղեցում, այնպես էլ սուտ մարգարեներ վեր կացան այժմ՝ տասնվեցերորդ դարում։ GCA 166.1
Որոշ մարդիկ, խորապես հափշտակված կրոնական աշխարհի հուզումներով, երևակայեցին, թե երկնքից հատուկ հայտնություններ են ստացել, և որ Աստված հանձնարարել է իրենց մինչև վերջ հասցնել Լյութերի սկսած Բարենորոգումը։ Իրականում, սակայն, նրանք քանդում էին Լյութերի արածը։ Նրանք անտեսեցին հենց այն սկզբունքը, որ Բարենորոգման հիմքն էր հանդիսանում, այսինքն՝ որ Աստծո խոսքը հավատի և վարքի լիովին բավարար չափանիշ է. այդ անսխալական կանոնը նրանք փոխարինեցին իրենց զգացմունքների ու տպավորությունների փոփոխական ու անստույգ չափանիշով։ Երբ մի կողմ դրվեց մոլորությունն ու կեղծիքը բացահայտող Խոսքը, սատանայի համար ճանապարհ բացվեց վերահսկելու մարդկանց միտքը իր կամքի համաձայն։ GCA 166.2
Այս մարգարեներից մեկը պնդում էր, թե ցուցումներ է ստանում Գաբրիել հրեշտակից։ Նրան միացած մի ուսանող, թողնեյով իր ու— սումր, հայտարարեց, թե Աստված Ինքն է իրեն իմաստությամբ օժտել՝ մեկնաբանելու Իր խոսքը։ Նրանց հարեցին նաև բնությամբ մոլեռանդության հակում ունեցող այլ անձինք։ Այս մոլագարների գոր-ծունեությունը քիչ հուզումներ չառաջացրեց։ [187] Լյութերի քարոզներն ամենուրեք մարդկանց մեջ բարեփոխումների անհրաժեշտության զգա-ցում էին արթնացրել, և հիմա որոշ իրապես անկեղծ անձինք մոլորվեցին նոր մարգարեների հավակնություններով։ GCA 166.3
Շարժման ղեկավարներն ուղևորվեցին Վիտենբերգ ու սկսեցին պնդել իրենց կարծիքը Մելանքթոնի ու նրա գործակիցների առաջ՝ ասելով. «Մեզ ուղարկել է Աստված՝ խրատելու ժողովրդին։ Մենք սերտ հա- ղորդակցություն ենք ունեցել Տիրոջ հետ և գիտենք, թե ինչ է տեղի ունենալու։ Մի խոսքով՝ մենք առաքյալներ ու մարգարեներ ենք և վկայակոչում ենք դոկտոր Լյութերին» (Նույն տեղում, և. 9, գլ.7)։ GCA 166.4
Բարենորոգիչները զարմացան ու շփոթվեցին։ Մինչ այդ նրանք երբեք չէին բախվել նման երևույթի և չգիտեին ինչ անել։ Մելանքթոնն ասաց. «Այս մարդկանցում իրոք արտասովոր հոգի կա, բայց ի՞նչ հոգի է դա ...Մի կողմից՝ պետք է զգուշանալ, որ չհանգցնենք Աստծո Հոգին, իսկ մյուս կողմից՝ որպեսզի չմոլորվենք սատանայի հոգուց» (Նույն տեղում, և. 9, գլ.7)։ GCA 167.1
Նոր ուսմունքի պտուղները շուտով երևացին։ Մարդկանց դրդեցին անտեսել Աստվածաշունչը կամ բոլորովին մի կողմ դնել այն։ Դպրոցները խառնաշփոթության մեջ ընկան։ Արհամարհելով իրենց պարտքը՝ ուսանողները սկսեցին թողնել պարապմունքները և դուրս գալ համալսարանից։ Մարդիկ, ովքեր իրենց պատասխանատու էին համա-րում թարմացնելու և վերահսկելու Բարենորոգման գործը, այն հասցրին կործանման եզրին։ Պապականները վերագտան իրենց վստահությունը և ցնծագին բացականչեցին. «Եվս մի մարտ, և ամեն ինչ մեր ձեռքում կլինի» (Նույն տեղում, և. 9, գ.7)։ GCA 167.2
Երբ այս լուրերը հասան Վարտբուրգ, Լյութերը, խորապես մտա-հոգված, ասաց. «Ես միշտ սպասում էի, որ սատանան կուղարկի մեզ այս պատուհասը» (Նույն տեղում, և. 9, գլ.7)։ Նա հասկացավ այս ինքնակոչ մարգարեների իսկական էությունը և տեսավ ճշմարտության գործին սպառնացող վտանգր։ Պապի և կայսրի ընդդիմությունն անգամ այդքան խորապես չէր շփոթեցրել ու վշտացրել նրան։ Բարենորոգման թվացյալ բարեկամներից են դուրս եկել նրա ամենաոխերիմ թշնամիները։ Հենց այն ճշմարտությունները, որ այդքան մեծ ուրախություն [188] ու սփոփանք էին բերել նրան, այժմ օգտագործվում էին եկեղեցում գժտություն և շվաթություն ստեղծելու համար։ GCA 167.3
Բարեփոխման գործում Լյութերին առաջնորդում էր Աստծո Հոգին, և նա արեց ավելին։ Նա մտադիր չէր նման դիրք զբաղեցնել կամ այդպիսի արմատական փոփոխություններ կատարել։ Նա լոկ գործիք էր Անսահման Զորության ձեռքում։ Եվ սակայն, նա հաճախ սարսռում էր՝ մտածելով իր գործի արդյունքի մասին։ Մի անգամ նա ասել է. «Եթե ես իմանայի, որ իմ ուսմունքը վնասել է թեկուզ մեկ, գեթ մեկ մարդու, որքան էլ նա հասարակ ու խղճուկ լինի, ես ավելի շուտ տասն անգամ կմեռնեի։ Թեև գիտեմ, որ այն չի կարող վնասել, քանզի հենց իսկ Ավետարանն է» (Նույն տեղում, և. 9, գլ.7)։ GCA 167.4
Եվ հիմա Վիտենբերգը՝ Բարենորոգման կենտրոնը, արագորեն ընկնում էր մոլեռանդության ու անօրենության իշխանության տակ։ Այս սոսկալի իրավիճակը Լյութերի ուսմունքի հետևանքը չէր, բայց նրա թշնամիներն ամբողջ Գերմանիայով մեկ մեղադրում էին նրան։ Հոգու դառնությամբ նա երբեմն հարցնում էր. «Կարո՞ղ է արդյոք այսպիսին լինել Բարենորոգման մեծ գործի վախճանը» (Նույն տեղում, և. 9, գլ.7)։ Եվ դարձյալ, Աստծո հետ աղոթքում մարտնչելուց հետո, նրա սիրտը լցվում էր խաղաղությամբ։ «Սա ոչ թե իմ, այլ Քո գործն է,— ասում էր նա,— Դու չես թողնի, որ սնահավատությունն ու մոլեռանդությունը ապականեն այն»։ Սակայն այդ ճգնաժամի մեջ պայքարից հեռու մնալու միտքն արդեն անտանելի դարձավ, և նա վճռեց վերադառնալ Վիտենբերգ։ GCA 168.1
Վտանգելով իրեն՝ նա անհապաղ ճանապարհ ընկավ։ Կայսրության մեջ նա օրենքից դուրս էր հայտարարված։ Թշնամիներն ազատ կարող էին խլել նրա կյանքը, իսկ ընկերներին արգելված էր օգնել կամ ապաստարան տալ նրան։ Կայսերական կառավարությունն ամենախիստ միջոցներն էր կիրառում նրա համախոհների դեմ։ Բայց տեսնելով, որ Ավետարանի գործը վտանգված էր, նա Տիրոջ անունով աներկյուղ դուրս եկավ՝ պայքարելու հանուն ճշմարտության։ GCA 168.2
Դեսպանին ուղղված իր նամակում շարադրելով Վարտբուրգը լքելու իր դրդապատճառները՝ Լյութերը գրել է. «Թող հայտնի լինի Ձերդ մեծությանը, որ ես մեկնում եմ Վիտենբերգ՝ գտնվելով շատ ավելի հզոր պաշտպանության ներքո, քան իշխանինն է կամ դեսպանինը։ Ես մտադիր չեմ խնդրելու Ձերդ գերազանցության աջակցությունը, և չկամենալով ձեր պաշտպանությունը՝ [189] ես ավելի շուտ ինքս կպաշտպանեմ ձեզ։ Եթե ես իմանայի, որ Ձերդ գերազանցությունը կկարողանար կամ կկամենար պաշտպանել ինձ, ապա երբեք չէի գնա Վիտենբերգ։ Ոչ մի սուր չի կարող առաջ տանել այս գործը։ Միայն Աստված պետք է անի ամեն բան՝ առանց մարդու օժանդակության կամ միջամտության։ Ամենից առավել կարող է պաշտպանել նա, ով ունի ամենամեծ հավատը» (Նույն տեղում, և. 9, գլ. 8)։ GCA 168.3
Իր երկրորդ նամակում՝ գրված Վիտենբերգի ճանապարհին, Լյութերն ավելացրել է. «Ես պատրաստ եմ ինձ վրա հրավիրելու Ձերդ գերազանցության դժգոհությունն ու ողջ աշխարհի զայրույթը։ Մի՞թե Վիտենբերգի բնակիչներն իմ հոտի գառները չեն։ Մի՞թե Աստված չէ նրանց վստահել ինձ։ Եվ չպե՞տք է արդյոք հանուն նրանց մահվան վտանգեմ կյանքս, եթե անհրաժեշտ լինի։ Բացի այդ՝ ես վախենում եմ, որ Գերմանիայում սոսկալի խռովություն կբռնկվի, որով Աստված կպատժի մեր ազգը» (Նույն տեղում, և. 9, գլ.7)։ GCA 168.4
Մեծ զգուշությամբ և խոնարհությամբ, բայց նաև վճռականորեն ու հաստատակամ, Լյութերը սկսեց իր գործը։ «Խոսքով,— ասաց նա,— մենք պետք է տապալենք ու կործանենք այն, ինչ ստեղծվել է բռնությամբ։ Ես ուժ չեմ գործադրի սնահավատների և անաստվածների դեմ... Ոչ ոքի չպետք է հարկադրել։ Ազատությունը հենց հավատի էությունն է» (Նույն տեղում, և. 9, գլ. 8)։ GCA 169.1
Շուտով Վիտենբերգում թնդաց լուրը, որ Լյութերը վերադարձել է և պետք է քարոզի ժողովուրդը հավաքվեց բոլոր կողմերից, և շուտով եկեղեցին լեփ-լեցուն էր։ Բարձրանալով ամբիոն՝ նա մեծ իմաստությամբ ու ջերմությամբ սկսեց խրատել, հորդորել և հանդիմանել։ Անդրա-դառնալով ոմանց վարքին, ովքեր դիմել էին բռնի միջոցների, փորձելով վերացնել պատարագը՝ նա ասաց. «Պատարագը վատ բան է։ Աստված դեմ է դրան, և այն պետք է վերացվի, և ես կկամենայի, որ ամբողջ աշխարհում այն փոխարինվեր Տիրոջ Ընթրիքով՝ ըստ Ավետարանի։ Բայց ոչ ոք չպետք է դրանից բաժանվի ստիպողաբար։ Այդ հարցը պետք է հանձնել Աստծուն։ Նրա Խոսքը պետք է գործի, ոչ թե մենք։ «Իսկ ինչո՞ւ»,- կհարցնեք դուք։ Որովհետև ես մարդկանց սրտերն իմ ձեռքում չեմ պա-հում, ինչպես որ բրուտն է պահում կավը։ Մենք իրավունք ունենք խոսելու, բայց իրավունք չունենք գործելու։ Եկեք քարոզենք, իսկ մնացածը թողնենք Աստծուն։ Ի՞նչ կշահեի ես, եթե ուժ գործադրեի. մի դիմակ, ձևա-կանություն, նմանակում, մարդկային ծեսեր ու կեղծավորություն, բայց ոչ երբեք՝ [190] սրտի անկեղծության, հավատ կամ սեր։ Իսկ որտեղ չկան այս երեք առաքինությունները, ուրեմն չկա ոչինչ, և ես գրոշ անգամ չեմ տա նման արդյունքի համար ... Իր Խոսքով Աստված անում է ավելին, քան դուք, ես կամ ամբողջ աշխարհը՝ մեր միացյալ ուժերով։ Աստված տիրում է սրտին, ու երբ սիրտը նվաճված է, ամեն ինչ Նրանն է... GCA 169.2
Ես պիտի քարոզեմ, բանավիճեմ ու գրեմ, բայց չեմ պարտագրի ոչ մեկին, քանզի հավատը կամավոր ընտրություն է։ Տեսեք, թե ես ինչ եմ արել։ Ես դուրս եմ եկել պապի, ինդուլգենցիաների և պապականների դեմ, սակայն առանց բռնության կամ խռովության։ Ես առաջ եմ տարել Աստծո խոսքը, քարոզել և գրել եմ. ահա այն ամենը, ինչ ես արել եմ։ Եվ սակայն, երբ ես քնած էի ...իմ քարոզած խոսքն այնպես տապալեց պապությունը ինչպես չեն կարողացել վնասել նրան ոչ իշխանները, ոչ էլ կայսրը։ Բայցևայնպես, ես ոչինչ չարեցի, խոսքն արեց ամենը։ Եթե ես կամենայի ուժի դիմել, ողջ Գերմանիան, թերևս, արյունով կհեղեղվեր։ Բայց ի՞նչ կլիներ արդյունքը։ Կորուստ և ավերում թե՛ մարմնին, թե՛ հոգուն։ Դրա համար ես հանգիստ մնացի՝ թողնելով, որ միայն խոսքը տարածվի աշխարհում» (Նույն, տեղում, և. 9, գլ. 8)։ GCA 169.3
Օր օրի՝ մի ամբողջ շաբաթ, Լյութերը շարունակեց քարոզել ծարավ ամբոխներին։ Աստծո խոսքը ցրեց մոլեռանդ գրգռվածության կախարդանքը։ Ավետարանի զորությունը մոլորյալ ժողովրդին վերա-դարձրեց դեպի ճշմարտության ճանապարհը։ GCA 170.1
Լյութերը ցանկություն չուներ հանդիպելու այդ մոլեռանդների հետ, ովքեր այդքան չարիք էին ծնել։ Նա գիտեր, որ նրանք անառողջ դատողության ու անսանձ կրքերի տեր մարդիկ են, ովքեր կարծում են, թե երկնքից հատուկ լույս են ստացել, սակայն չէին հանդուրժի ամենաթեթև անհամաձայնությունը կամ էլ, նույնիսկ, ամենասիրալիր հանդիմանությունը և խորհուրդը։ Ամբարտավանորեն իրենց վերագրելով բարձրագույն իշխանություն՝ նրանք պահանջում էին, որպեսզի յուրաքանչյուր ոք, առանց առարկության, ընդունի իրենց հավակ-նությունները։ Սակայն երբ նրանք Լյութերի հետ տեսակցություն պահանջեցին, նա համաձայնեց հանդիպել և այնպիսի հաջողությամբ մերկացրեց նրանց կեղծիքը, որ այդ ինքնակոչներն անմիջապես հեռացան Վիտենբերգից։ GCA 170.2
Մոլեռանդությունը միառժամանակ կասեցվեց, բայց տարիներ անց ավելի ուժգնորեն բռնկվեց և ավելի ահավոր հետևանքներ ունեցավ։ Այդ շարժման առաջնորդների վերաբերյալ Լյութերն ասել է. [191] «Նրանց համար Սուրբ Գիրքը լոկ մեռած տառ էր, և նրանք բոլորը սկսեցին չճալ. «Հոգի՜ն, Հոգի՜ն»։ Բայց ես բնավ մտադիր չեմ գնալ այնտեղ, ուր նրանց տանում է իրենց հոգին։ Թող Աստված Իր ողորմությամբ պահպանի ինձ այն եկեղեցուց, որտեղ սուրբերից բացի ուրիշ ոչ ոք չկա։ Ես ցանկանում եմ լինել խոնարհ, տկար ու հիվանդ մարդկանց հետ, ովքեր գիտեն ու զգում են իրենց մեղքերը և հոգու խորքից անդադար հառաչում և աղաղակում Աստծուն՝ Նրանից խնդրելով մխիթարություն և օգնություն» (Նույն տեղում, և.10, գլ. 10)։ GCA 170.3
Թոմաս Մյունցերը՝ մոլեռանդներից ամենաակտիվը, օժտված էր զզալի տաղանդներով, որոնք, ճիշտ օգտագործվելու դեպքում, նրան ունակ կդարձնեին բարիք գործելու։ Բայց նա դեռ չէր սովորել ճշմարիտ կրոնի տարրական սկզբունքները։ «Նա տոգորված էր աշխարհը բա-րեփոխելու ցանկությամբ, սակայն, մյուս խանդավառվածների պես, մոոացել էր, որ բարեփոխումը պետք է սկսվի իրենից» (Նույն տեղում, և. 9, գլ. 8)։ Նա ձգտում էր բարձր դիրքի և իշխանության՝ չկամենալով լինել երկրորդը նույնիսկ՝ Լյութերից հետո։ Նա հայտարարեց, որ բա- րենորոգիչները, պապի հեղինակության փոխարեն ընդունելով Աստվածաշնչինը, ընդամենը հաստատել էին պապության մեկ այլ ձև։ Իսկ ինքը, իր իսկ հավակնությամբ, Աստծո կողմից իրական բարեփոխում մտցնելու հանձնարարություն էր ստացել։ «Նա, ով ունի այս ոգին,— ասել է Մյունցերը,— ունի իսկական հավատ, թեև ամբողջ կյանքում Աստվածաշունչը չտեսնի» (Նույն տեղում, և. 10, գլ. 10)։ GCA 170.4
Մոլեռանդ ուսուցիչները հանձնվել էին տպավորությունների իշխանությանը՝ ամեն մի միտք և մղում համարելով Աստծո ձայն և, որպես հետևանք, հասնելով մեծագույն ծայրահեղությունների։ Ոմանք նույնիսկ այրում էին իրենց Աստվածաշնչերը՝ բացականչելով. «Տառը սպանում է, իսկ Հոգին կյանք է տալիս»։ Մյունցերի ուսմունքը գրգռում էր զգայացունց փորձառությունների ցանկություն՝ միաժամանակ գոհացնելով նրանց հպարտությունը՝ մարդկային գաղափարներն ու կարծիքները վեր դասելով Աստծո խոսքից։ Նրա ուսմունքն ընդունվեց հազարավորների կողմից։ Նա շուտով դատապարտեց հանրային երկրպագության ամեն մի կարգ և հայտարարեց, որ հնազանդվել իշխաններին՝ նշանակում է փորձել ծառայել և՛ Աստծուն, և՛ Բելիարին։ GCA 171.1
Ժողովուրդը, որ արդեն սկսել էր թոթափել պապության լուծը, դժգոհությամբ էր տանում քաղաքացիական իշխանությունների սահմանափակումները։ Մյունցերի հեղափոխական [192] ուսմունքը, իբրև թե օրհնված Աստծուց, մղեց մարդկանց մերժելու ամեն մի վերահսկում և հանձնվելու իրենց նախապաշարումների ու կրքերի իշխանությանը։ Դրան հետևեցին ամենասարսափելի խռովություններ ու կռիվներ, և Գերմանիայի դաշտերը ողողվեցին արյունով։ GCA 171.2
Հոգու տառապանքը, որ Լյութերը վաղուց ունեցել էր Էրֆուրտում, հիմա ճնշում էր նրան կրկնակի ուժով, երբ նա տեսնում էր, թե ինչպես են մոլեռանդության հետևանքները վերագրում Բարենորոգմանը։ Պապա-կան իշխանները հայտարարեցին, և շատերը վստահում էին նրանց խոս-քին, որ ապստամբությունը Լյութերի ուսմունքի բնական հետևանքն էր։ Թեև այս մեղադրանքը միանգամայն անհիմն էր, այն մեծ վիշտ պատճառեց Բարենորոգչին։ Այն, որ ճշմարտության գործն այսպես պիտի խայտառակվեր՝ նույնացվելով ամենանսեմ մոլեռանդության հետ, նրան անտանելի էր թվում։ Մյուս կողմից՝ ապստամբության առաջնորդներն ատում էին Լյութերին նրա համար, որ նա ոչ միայն ընդդիմացել էր իրենց ուսմունքին ու մե8ժել Աստծուց ներշնչված լինելու իրենց հավակնությու-նը, այլ նաև նրանց կոչել էր խռովարարներ քաղաքացիական իշխանու-թյան դեմ։ Եվ ի պատասխան՝ նրանք մեղադրել էին Լյութերին որպես նենգ կեղծավորի։ Թվում էր, թե նա իր վրա է հրավիրել ինչպես իշխան-ների, այնպես էլ ժողովրդի ատելությանը։ GCA 171.3
Պապականները ցնծում էին՝ ակնկալելով տեսնել Բարենորոգման արագընթաց անկումը, և մեղադրում էին Լյութերին անգամ այն սխալների համար, որոնք նա ամենաեռանդուն կերպով ջանացել էր ուղղել։ Մոլեռանդների կուսակցության անդամները, կեղծորեն պնդելով, թե իրենց հետ խիստ անարդարացի են վարվել, կարողացան շահել ժողովրդի մի մեծ խմբի համակրանքը և, ինչպես հաճախ է պատահում, նրանց, ովքեր սխալ կողմն էին բռնել, սկսեցին համարել նահատակներ։ Այսպխտվ, նրանց, ովքեր ոչ մի ջանք չէին խնայել՝ ընդդիմանալու Բարենորոգմանը, խղճացին ու գովաբանեցին՝ որպես դաժանաթյան ու բռնության զոհերի։ Սա սատանայի գործն էր՝ ներշնչված խռովության այն նույն ոգով, որն առաջին անգամ դրսևորվեց երկնքում։ GCA 172.1
Սատանան մշտապես ձգտում է խաբել մարդկանց՝ դրդելով նրանց մեղքը կոչելու արդարություն, իսկ արդարությունը՝ մեղք։ Եվ ի՜նչ հաջողության է հասել նա այդ գործում։ Որքա՜ն հաճախ են Աստծո հավատարիմ ծառաներին մեղադրում ու նախատում այն բանի համար, որ [193] նրանք անվեհերաբար պաշտպանում են ճշմարտությունը։ Սատանայի գործակալներին գովաբանում, շողոքորթում և անգամ համարում են նահատակներ, մինչդեռ նրանց, ում պետք է հարգելու աջակցել իրենց հավատարմության համար, արհամարհում են՝ կասկածելով ու չվստահելով նրանց։. GCA 172.2
Կեղծ սրբությունը, շինծու սրբագործությունը դեռ շարունակում են իրենց մոլորեցուցիչ գործը։ Տարբեր ձևեր ընդունելով՝ դրանք ի հայտ են բերում նույն ոգին, ինչպես նյութերի օրերում՝ շեղելով մարդկանց միտքը Աստվածաշնչից և դրդելով ավելի շուտ հետևել իրենց զգացմունքներին ու տպավորություններին, քան հնազանդվել Աստծո օրենքին։ Սա մաք-րության ու ճշմարտության վրա նախատինք բերելու սատանայի ամենահաջող հնարքներից մեկն է։ GCA 172.3
Լյութերն աներկյուղ պաշտպանում էր Ավետարանը հարձակումնե-րից, որ վրա էին հասնում ամեն կողմից։ Աստծո խոսքը հզոր զենք էր ցանկացած պայքարում։ Այդ խոսքով էր նա պատերազմում պապի զավթիչ իշխանության, ինչպես նաև գիտունների ռացիոնալ փիլիսոփայության դեմ՝ միաժամանակ ժայռի նման կանգնելով մոլեռանդության դեմ, որը ձգտում էր միանալ Բարենորոգմանը։ GCA 172.4
Այս ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն իր ձևով հերքում էր Սուրբ Գիրքը և մեծարում մարդկային իմաստությունը որպես կրոնական ճշմարտության ու գիտության աղբյուր։ Ռացիոնալիզմը աստվածացնում է բանականությունը և դարձնում այն կրոնի չափանիշ։ Կաթոլիկ եկեղեցին, իր գերագույն պոնտիֆեքսին վերագրելով ներշնչվածություն, որն անընդմեջ փոխանցվել է նրան առաքյալներից և անփոփոխ է բոլոր դարերում, լիովին հնարավորություն է տալիս, որպեսզի առաքելական կոչման սրբության քողի տակ ծածկվի ամեն տեսակի պճնանք ու ապականություն։ Ներշնչվածությունը, որին հավակնում էին Մյունցերը և նրա համախոհները, չէր բխում ավելի վեհ աղբյուրից, քան երևակայության քմահաճույքն է, և դրա ազդեցությունը քայքայիչ էր ամեն մի իշխանության համար՝ թե՛ մարդկային, թե՛ աստվածային։ Իսկական քրիստոնեությունն ընդունում է Աստծո խոսքը որպես ներշնչյալ ճշմարտության մեծ գանձարան և ամեն մի ներշնչման չափանիշ։ GCA 172.5
Վարտբուրգից վերադառնալուց հետո Լյութերն ավարտեց Նոր Կտակարանի իր թարգմանությունը, և շուտով Ավետարանը տրվեց Գերմանիայի ժողովրդին իրենց մայրենի [194] լեզվով։ Այս թարգմանությունը մեծ ուրախությամբ ընդունեցին բոլոր նրանք, ովքեր սիրում էին ճշմարտությունը, սակայն արհամարհանքով մերժվեց նրանց կողմից, ովքեր ընտրել էին մարդկային ավանդությունն ու մարդկանց պատվիրանները։ GCA 173.1
Քահանաներն անհանգստացան այն մտքից, որ հասարակ ժողո-վուրդը հիմա կկարողանա իրենց հավասար քննարկել Աստծո խոսքի պատվերները, և այդպիսով իրենց տգիտությունը կբացահայտվի։ Նրանց մարմնավոր մտքի զենքերն անզոր էին Հոգու սրի դեմ։ Հռոմը գործադրեց իր ողջ հեղինակությունը՝ կանխելու Աստվածաշնչի տարածումը, բայց հրամանագրերը, նզովքներն ու կտտանքները ապարդյուն եղան։ Որքան նա դատապարտում և արգելում էր Աստվածաշունչը, այնքան ավելի էր աճում ժողովրդի ցանկությունն՝ իմանալու, թե ինչ է այն իրականում սովորեցնում։ Բոլոր գրաճանաչ մարդիկ ձգտում էին ինքնուրույն ուսումնասիրել Աստծո խոսքը։ Նրանք կրում էին այն իրենց հետ, կարդում ու վերընթերցում էին և չէին բավարարվում, մինչև անգիր չանեին երկար հատվածներ։ Տեսնելով, թե ինչ խանդավառությամբ ընդունվեց Նոր Կտակարանը, Լյութերն անմիջապես ձեռնարկեց Հնի թարգմանությունը և սկսեց մաս-մաս հրատարակել այն։ GCA 173.2
Լյութերի ստեղծագործությունները հավասարապես ողջունվում էին թե՛ քաղաքներում, և թե՛ գյուղերում։ «Այն, ինչ գրում էին Լյութերն ու նրա ընկերները, մյուսները տարածում էին։ Վանականները, համոզված վանական պարտավորությանների անօրինականության մեջ և ցանկանալով երկարատև ծույլ կյանքից անցնել եռանդուն գործու-նեության, սակայն չափազանց անկիրթ՝ Աստծո խոսքը քարոզելու հա-մար, շրջում էին գավառներով՝ գյուղերում ու ավաններում վաճառելով Լյութերի և նրա ընկերների գրքերը։ Շուտով Գերմանիան լցվեց այս համարձակ գրավաճառներով (Նույն տեղում, և. 9 գլ. 11)։ GCA 173.3
Հարուստ թե աղքատ, գրագետ թե անկիրթ՝ բոլորն էլ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին այդ աշխատություններդ Գիշերները գյուղական դպրոցների ուսուցիչները բարձրաձայն կարդում էին դրանք խարույկի մոտ հավաքված փոքր խմբերի համար։ Ամեն անգամ մի քանիսը համոզվում էին ճշմարտության մեջ, և ուրախությամբ ընդունելով խոսքը՝ իրենց հերթին բարի լուրը պատմում էին ուրիշներին։ [195] GCA 174.1
Հաստատվում էին Ներշնչյալ Գրքի խոսքերը. «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է դարձնում պարզամիտներին» (Սաղմոս 119.130)։ Սուրբ Գրքի սերտողությունը հզոր հեղաշրջում էր կատարում ժողովրդի մտքի և սրտի մեջ։ Պապական իշխանությունն իր հպատակների վրա երկաթե լուծ էր դրել, որը նրանց պահում էր տգիտության ու այլասերման մեջ։ Մարդիկ բծախնդրորեն հետևում էին սնահավատ ձևապաշտությանը, բայց նրանց միտքն ու սիրտը անմասն էին մնում այդ ողջ ծառայությանը: Լյութերի քարոզն իր մեջ ներառում էր Աստծո խոսքի պարզ ճշմարտությունները և հասարակ ժողովրդի ձեռքը տրված այդ Խոսքն արթնացրեց մարդկանց նիրհող ուժերը՝ ոչ միայն մաքրելով ու ազնվացնելով նրանց հոգևոր էությունը այլև զորացնելով ու թարմացնով միտքը։ GCA 174.2
Ամենուրեք կարելի էր տեսնել մարդկանց՝ բոլոր խավերից, որ Աստվածաշունչն իրենց ձեռքին՝ պաշտպանում էին Բարենորոգման ուսմունքը: Պապականները, որ Սուրբ Գրքի ուսումնասիրությունը վստահել էին քահանաներին ու վանականներին, այժմ նրանց կոչ էին անում հանդես գալ նոր ուսմունքի դեմ։ Սակայն, չիմանալով ոչ Սուրբ Գիրքը, ոչ էլ Աստծո զորությունը քահանաներն ու վանականները լիակատար պարտություն կրեցին նրանցից, ում անկիրթ ու հերետիկոս էին անվանում։ «Ցավոք,— ասել է մի կաթոլիկ գրող,— Լյութերը համոզել է իր հետնորդներին ոչնչի չհավատալ, բացի Ասավածաշնչից» (Դ՝Օբինյե, և. 9. գլ. 11)։ Հոծ բազմություններ էին հավաքվում՝ լսելու, թե ինչպես են կիսագրագետ մարդիկ պաշտպանում ճշմարտությունը և նույնիսկ բա-նավիճում նրա շուրջ ուսյալ ու պերճախոս աստվածաբանների հետ։ Այս ճանաչված մարդկանց ամոթալի տգիտությանն ակնհայտ էր դառնում, երբ նրանց փաստարկներին պատասխանում էին Աստծո խոսքի պարզ ճշմարտություններով։ Աշխատավորները, զինվորները, կանայք և նույնիսկ երեխաներն ավելի տեղյակ էին Աստվածաշնչի ուսմունքին, քան քահանաներն ու կրթված դոկտորները։ GCA 174.3
Տարբերությունն Ավետարանի աշակերտների և պապական սնահավատության ջատագովների միջև գիտնականների շարքերում ավե-լի պակաս ակնհայտ չէր, քան հասարակ ժողովրդի մեջ։ Նվիրապե-տության հին առաջատարների դեմ, ովքեր անտեսել էին լեզուների ուսումնասիրությունն ու գրականությունը, [196] հանդես էին գալիս ազնվամիտ երիտասարդներ, ովքեր նվիրվել էին սերտողությանը՝ քննելով Սուրբ Գիրքն ու ծանոթանալով հնության գլուխգործոցներին։ Գործուն մտքի, վեհ հոգու և աներկյուղ սրտի տեր այդ երիտասարդները շուտով այնպիսի գիտելիքներ ձեռք բերեցին, որ երկար ժամանակ ոչ մեկն ի վիճակի չէր բանավիճել նրանց հետ... Ու երբ Բարենորոգման այս երիտասարդ ջատագովները հանդիպում էին կաթոլիկ դոկտորների հետ որևէ ժողովում, նրանք այնպիսի հեշտությամբ և վստահությամբ էին գրոհում, որ այդ տգետ մարդիկ կմկմում և շփոթվում էին՝ արժանանալով բոլորի արհամարհանքին (Նույն տեղում, և. 9, գլ. 11՝)։ GCA 175.1
Տեսնելով, որ իրենց եկեղեցիները դատարկվում են, կաթոլիկ կղերականները դիմեցին իշխանավորների օգնությանը՝ գործադրելով բոլոր ջանքերն՝ իրենց ունկնդիրներին վերադարձնելու համար։ Բայց նոր ուսմունքի մեջ գտնելով այն, ինչը բավարարում էր հոգու կարիքը, ժողովուրդը երես թեքեց նրանցից, ովքեր այդքան երկար ժամանակ սնել էին իրեն սնահավատ ծեսերի ու մարդկային ավանդույթների անպիտան մնացուկներով։ GCA 175.2
Երբ ճշմարտության ուսուցիչների դեմ հալածանք բռնկվեց, նրանք հետևեցին Քրիստոսի խոսքերին. «Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախեք ուրիշը» (Մատթեոս 10.23)։ Լույսը թափանցում էր ամենուրեք։ Փախստականների առջև ինչ-որ տեղ բացվում էին հյուրընկալ դռները, և մնալով այնտեղ՝ նրանք քարոզում էին Քրիստոսին կամ տեղի եկեղեցում, կամ էլ, եթե այդպիսի հնարավորություն չէր ընձեռնվում, մասնավոր տներում և դրսում։ Ուր էլ որ նրանք լսողներ գտնեին, այդ տեղը դառնում էր սրբազան տաճար։ Ճշմարտությունը, որ հռչակվում էր այդպիսի եռանդով ու վստահությամբ, տարածվում էր անդիմադրելի ուժով։ GCA 175.3
Զուր էին եկեղեցական և քաղաքական իշխանությունները ջանում վերջ դնել այդ հերձվածողությանը։ Զուր էին նրանք դիմում բանտերի, տանջանքների, հրի և սրի։ Հազարավոր հավատացյալներ իրենց վկայությունը կնքում էին արյունով, սակայն գործն առաջ էր գնում։ Հալածան- քը միայն նպաստում էր ճշմարտության տարածմանը, և մոլեռանդությունը, որը սատանան փորձում էր համակցել ճշմարտությանը, ավելի հստակ դարձրեց հակադրությունը սատանայի գործի և Աստծո գործի միջև։ [197] GCA 175.4