ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

10/43

ԳԼՈՒԽ 9—ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉԸ

Եկեղեցու բարենորոգման համար մարդկանց ընտրության մեջ երևում Է աստվածային այն նույն ծրագիրը, ինչ որ եկեղեցին հիմնադրելիս։ Երկնային Ուսուցիչը շրջանցեց երկրի մեծավորներին՝ տիտղոսավոր ու հարուստ մարդկանց, ովքեր սովոր էին գովեստի ու մեծարանքի՝ որպես ժողովրդի առաջնորդներ։ Նրանք այնքան հպարտ ու ինքնավստահ Էին իրենց պարծենկոտ գերազանցությամբ, որ չէին կամենում վերափոխվել՝ կարեկցելու իրենց մերձավորներին և դառնալու խոնարհ Նազովրեցու համագործակիցները։ Կոչն ուղղվեց Գալիլեայի անկիրթ ու հասարակ ձկնորսներին. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ» (Մատթեոս 4.19)։ Այս աշակերտները համեստ էին և սովորելու պատրաստ։ Որքան ավելի քիչ նրանք կրած լինեին իրենց ժամանակի կեղծ ուսմունքների ազդեցությունը, այնքան ավելի հաջողությամբ Քրիստոսը կարող էր սովորեցնել և դաստիարակել նրանց Իր ծառայության համար։ Այդպես էր նաև Մեծ Բարենորոգման օրերին։ Առաջատար բարենորոգիչները հասարակ խավի մարդիկ էին՝ զերծ պաշտոնի հպարտությունից և հոգևորականների ու նախապաշա-րումների ազդեցությունից։ Աստծո ծրագիրն է՝ մեծ արդյունքների հաս-նելու համար օգտագործել հասարակ մարդկանց, որպեսզի փառքը տրվի ոչ թե նրանց, այլ Նրան, ով ներգործում է նրանցում «կամենալն էլ, անելն էլ՝ իր բարեհաճության պես»։ GCA 152.1

Մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Սաքսոնիայում հանքափորի խրճիթում ծնվեց Լյութերը, Ալպերում հովվի տնակում լույս աշխարհ եկավ Ուլրիխ Ցվինգլին։ Ցվինգլիի շրջապատն ու նրա [172] վաղ դաստիարակությունն այնպիսին էին, որ պատրաստեցին նրան իր ապագա առաքելությանը։ Մեծանալով բնության հիասքանչ, գեղեցիկ ու ակնածալից վեհության մեջ՝ նրա միտքը վաղ հասակից տպավորվել էր Աստծո մեծության, զորության ու վեհափառության զգացումով։ Իր հարազատ լեռները հասած այրերի հերոսական սխրանքների արարքների պատմությունը բորբոքել էր նրա պատանեկան երևակայությունը։ Եվ իր բարեպաշտ տատիկից նա լսել էր մի քանի թանկարժեք աստվածաշնչյան պատմություն՝ քաղված եկեղեցական առասպելներից ու ավանդություններից։ Նա խոր հետաքրքրությամբ էր լսում նահապետների և մարգարեների անձնվեր արարքների, ինչպես նաև այն հովիվների մասին, ովքեր իրենց հոտն էին արածեցնում Պաղեստինի բլուրներում, որտեղ հրեշտակները նրանց հռչակեցին Բեթլեհեմի Ման-կան և Գողգոթայի Մարդու մասին լուրը։ GCA 152.2

Ջոն Լյութերի նման՝ Ցվինգլիի հայրը նույնպես փափագում էր կրթություն տալ իր որդուն, և վաղ տարիքում պատանին թողեց իր հայ-րենի լեռներն ու հովիտները։ Նրա միտքն արագորեն զարգանում էր, և շուտով խնդիր առաջացավ, թե որտեղ մասնագետ ուսուցիչներ գտնել նրան կրթելու համար։ Տասներեք տարեկանում նա մեկնեց Բեռն, ուր սովորեց Շվեյցարիայի՝ այն ժամանակվա ամենանշանավոր դպրոցներից մեկում։ Սակայն այստեղ վտանգ առաջացավ, որը սպառնում էր խորտակել նրա խոստումնալից կյանքը։ Վանականները վճռական ջան-քեր գործադրեցին համոզելու նրան վանք գնալ։ Դոմինիկյան և ֆրանցիսկյան վանականները մրցակցում էին ժողովրդի սերը շահելու հա-մար, և այդ նպատակին նրանք ձգտում էին հասնել իրենց եկեղեցիների ցուցադրական զարդարանքով, ծեսերի շքեղությամբ և հանրաճանաչ մասունքների ու հրաշագործ սրբապատկերների գրավչությամբ։ GCA 153.1

Բեռնի դոմինիկյան վանականները հասկանում էին, որ եթե կարողանան իրենց կողմը գրավել այս շնորհալի երիտասարդ գիտնակա-նին, ապա կապահովեն թե՛ շահ, թե՛ պատիվ։ Նրա երիտասարդական ավյունը, հռետորի և գրողի նրա բնածին ունակությունը, նրա երաժշտա-կան ու բանաստեղծական հանճարը շատ ավելի արդյունավետ կլինեին իրենց պատարագներին մարդկանց հրապուրելու և միաբանության եկամուտը մեծացնելու համար, քան իրենց ողջ ցուցամոլությունն ու շքեղությունը Խաբեությամբ ու շողոքորթությամբ նրանք ջանում էին համոզել Ցվինգլիին՝ ընդունվելու իրենց վանքը։ Իր ուսանողական տա-րիներին Լյութերն իրեն թաղեց վանական խցում, ու եթե Աստծո նախախնամությունը չազատեր նրան, նա կորած կլիներ աշխարհի համար։ Ցվինգլիին թույլ չտրվեց ենթարկվելու [173] նույն վտանգին։ Աստվածային նախախնամությամբ նրա հայրը տեղեկացավ վանականների ծրագրերի մասին։ Նա մտադրություն չուներ թույլ տալու իր որդուն՝ վարելու վանականի պարապ ու անօգուտ կյանքը։ Տեսնելով, որ որդու ապագան վտանգի տակ է, նա պատվիրեց նրան անհապաղ վերադառնալ տուն։ GCA 153.2

Նա ենթարկվեց հոր կարգադրությանը, բայց չէր կարող երկար մնալ հարազատ հովտում, և որոշ ժամանակ անց մեկնեց Բազել՝ շարունակելու իր ուսումը։ Հենց այստեղ էր, որ Ցվինգլին առաջին անգամ լսեց Աստծո ձրի շնորհի ավետիսը։ Հին լեզուների ուսուցիչ Վիտենբախը, հունարեն ու եբրայերեն ուսումնասիրելիս, դիմել էր Սուրբ Գրքին, և այդպես նրա միջոցով աստվածային լույսի շողերը հասան նրա ուսանողներին։ Նա երիտասարդներին ներշնչում էր, որ գոյություն ունի ավելի հին ու անսահմանորեն ավելի արժեքավոր ճշմարտություն, քան այն տեսությունները, որ սովորեցնում էին գիտնականներն ու փի-լիսոփաները։ Այդ հին ճշմարտությունն այն էր, որ մեղավորի միակ փըր— կագինը Քրիստոսի մահն է։ Ցվինգլիի համար այս խոսքերը նման էին այգալույսի առաջին շողին։ GCA 154.1

Ցվինգլիին շատով կանչեցին Բագելից՝ սկսելու իր կյանքի գործը։ Նրա առաջին աշխատավայրը Ալպյան մի եկեղեցում էր՝ ոչ հեռու իր հայրենի հովտից։ Ստանալով քահանայի ձեռնադրություն՝ նա «իր ամբողջ հոգով նվիրվեց աստվածւսյին ճշմարտության ուսումնասիրմանը, քանզի լավ գիտեր,— ասում է նրա ընկեր Բարենորոգիչը,— թե որքան շատ պետք է իմանա նա, ում վստահված է Քրիստոսի հոտը» (Ուայլի, և. 8, գլ. 5)։ Որքան ավելի էր նա քննում Սուրբ Գիրքը, այնքան ավելի հստակորեն էր տեսնում տարբերությունը Խոսքի ճշմարտության և Հռոմի հերձվածքների միջև։ Նա հնազանդվեց Սուրբ Գրքին՝ ընդունելով այն որպես Աստծո խոսքը՝ միակ հիմնավոր, անսխալական ուղեցույցը։ Նա հասկացավ, որ հենց Գիրքը պետք է լինի իր իսկ մեկնաբանը։ Նա չէր համարձակվում բացատրել Գիրքը՝ հաստատելու որևէ կանխակալ տեսություն կամ ուսմունք, այլ իր պարտքն էր համարում քննել, թե որն է նրա ուղղակի և բացահայտ ուսմունքը։ Նա ջանում էր օգտվել այն ամենից, ինչը կարող էր օգնել լիարժեք ու ճիշտ հասկանալու դրա նշանակությունը, և դիմեց Սուրբ Հոգու օգնությանը՝ համոզված, որ Նա այն կլուսաբանի բոլոր անկեղծ սրտով և աղոթքով որոնողներին։ [174] GCA 154.2

«Սուրբ Գիրքը,— ասում էր Ցվինգլին,— տվել է Աստված, ոչ թե մարդը, և հենց նույն Աստվածն էլ, ով լուսավորում է, կհասկացնի քեզ, որ այդ խոսքն Իրենից է։ Աստծո խոսքը... չի կարող սխալվել։ Այն լուսարձակում է, մեկնաբանում և բացահայտում է իրեն մարդկանց, լուսավորում է հոգին փրկությամբ ու շնորհով, մխիթարում և խոնարհեցնում է նրան Աստծով, այնպես որ մարդը, մոռանալով և նույնիսկ ուրանալով իրեն, նետվում է Աստծո գիրկը»։ Այս խոսքերի ճշմարտացիության մեջ Ցվինգլին համոզվել էր անձամբ։ Այդ օրերի իր փորձառության մասին նա հետա- գայում գրել է. «Երբ ես սկսեցի ամբողջովին տրվել Սուրբ Գրքին, փիլիսոփայությունն ու գիտական աստվածաբանությունը անվերջ խնդիրներ էին հարուցում իմ մեջ։ Ի վերջո, ես եկա այս եզրակացությանը. «Դու պետք է թողնես այդ ամբողջ կեղծիքը և հասկանաս Աստծո կամքը միմիայն Իր իսկ պարզ խոսքից»։ Այնուհետև ես խնդրեցի Աստծուն լուսավորել ինձ, և Սուրբ Գիրքն ինձ համար շատ ավելի պարզ դարձավ» (Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ GCA 154.3

Ցվինգլին իր ուսմունքը չէր ընդունել Լյութերից։ Դա Քրիստոսի ուսմունքն էր։ «Եթե Լյութերը քարոզում է Քրիստոսին,— ասել է շվեյցա-րացի Բարենորոգիչը,— նա անում է այն, ինչ ես եմ անում։ Նա ավելի շատերին է առաջնորդել Քրիստոսի մոտ, քան ես, բայց դա կարևոր չէ։ Բացի Քրիստոսի անունից՝ ես ուրիշ ոչ մի անուն չեմ կրի։ Ես Նրա զինվորն եմ, Նա՝ իմ միակ Առաջնորդը։ Լյութերն ինձ երբեք ոչ մի բառ չի գրել, ոչ էլ ես՝ նրան։ Իսկ ինչո՞ւ... Որպեսզի երևա, թե որքան ներդաշնակ է Աստծո Հոգին ինքն իրեն, քանզի մենք երկուսս էլ, առանց որևէ պայմանավորվածության, միանման ենք սովորեցնում Քրիստոսի ուսմունքը» (Դ՛Օբինյե, և. 8, գլ. 9)։ GCA 155.1

1516 թվականին Ցվինգլիին հրավիրեցին քարոզիչ դառնալու Էյնսիդելնի վանքում։ Այստեղ նա ավելի մոտիկից պիտի տեսներ Հռոմի ապականությունը և, որպես բարենորոգիչ, այնպիսի ազդեցություն պիտի թողներ, որը կզգացվեր իր հայրենի Ալպերից շատ հեռու։ Էյնսիդելնում ամենաուշագրավ բաներից մեկը Կույսի սրբապատկերն էր, որը, մարդկանց կարծիքով, հրաշագործ զորություն ուներ։ Վանքի դարպասի վերևում գրություն կար. «Այստեղ կարելի է ձեռք բերել մեղքերի լիակատար [175] թողություն» (Նույն տեղում, և. 8, գլ. 5)։ Տարին բոլոր այստեղ էին գալիս ուխտագնացներ, բայց Կույսի սրբապատկերի նվի-րաբերման ամենամյա տոնակատարությանը հազարավոր մարդիկ էին գալիս ոչ միայն Շվեյցարիայի բոլոր կողմերից, այլ նույնիսկ Ֆրանսիայից ու Գերմանիայից։ Այդ տեսարանից խիստ վշտացած՝ Ցվինգլին առիթը չկորցրեց սնահավատության այս գերիներին հռչակելու այն ազատությունը, որ շնորհվում է Ավետարանի միջոցով։ GCA 155.2

«Մի կարծեք,— ասաց նա,— թե Աստված ներկա է այս տաճարում ավելի, քան արարչության որևէ այլ մասում։ Որ երկրում էլ որ ապրեք, Աստվա ծ ձեզ մոտ է և ասում է ձեզ... Կարո՞ղ են արդյոք անօգուտ գործերը, երկար ուխտագնացությունները, նվիրատվությունները, սրբապատկերները, Կույսի կամ սուրբերի բարեխոսությունը ձեզ համար ապահովել Աստծո շնորհը... Ի՞նչ օգուտ ունեն այն բազմաթիվ խոսքերը, որոնցով մենք կազմում ենք մեր աղոթքները։ Ի՞նչ օգուտ ունեն փայլուն քահանայական գլխաշորը, լավ հարդարված մազերը, երկար պատմուճանը կամ ոսկեզարդ ոտնամանները... Աստված սրտին է նայում, իսկ մեր սրտերը հեռու են Նրանից»։ «Քրիստոսը, որ մեկ անգամ զոհաբերվեց խաչին, այն զոհն ու պատարագն է, ով ընդմիշտ քավեց հավատացյալների մեղքերը» (Նույն տեղում, և. 8, գլ. 5)։ GCA 155.3

Շատ ունկնդիրների այս խոսքերը դուր չեկան։ Նրանք դառնագին հիասթափվեցին՝ լսելով, որ իրենց հոգնեցուցիչ ճամփորդությունը զուր է եղել։ Նրանք չկարողացան ըմբռնել Քրիստոսի միջոցով առաջարկվող ձրի ներումը։ Դեպի երկինք տանող հին ուղին, որ Հռոմը նշել էր նրանց համար, բավարարում էր նրանց։ Նրանք չկամեցան իրենց նեղություն տալ՝ ինչ-որ ավելի լավ բան փնտրելու։ Ավելի հեշտ էր իրենց փրկությունը վստահել քահանաներին ու պապին, քան ձգտել սրտի մաքրության։ GCA 156.1

Բայց մյուսներն ուրախությամբ ընդունեցին Քրիստոսի միջոցով փրկության լուրը։ Հռոմի եկեղեցու պարտադրած ծեսերը չէին կարող խաղաղություն բերել հոգուն, և նրանք հավատով ընդունեցին Փրկչի արյունը՝ որպես իրենց մեղքերի քավություն։ Նրանք տուն վերադարձան՝ ուրիշներին հայտնելու այն թանկարժեք լույսը, որ ընդունել էին։ Այսպես ճշմարտարյունը տարածվեց գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, և Կույսի տաճար այցելող ուխտագնացների թիվը զգալիորեն նվազեց։ Պակասեցին [176] նաև նվիրատվությունները, հետևաբար և Ցվինգլիի աշխատավարձը, որ տրվում էր դրանցից։ Բայց դրանից նա միայն ուրախացավ՝ տեսնելով, թե ինչպես են մոլեռանդությունն ու սնահավատությունը կորցնում իրենց ուժը։ GCA 156.2

Եկեղեցու ղեկավարներն անտեղյակ չէին այն գործից, որ Ցվինգլին կատարում էր, բայց չէին շտապում միջամտել։ Մինչ նրանք դեռ հույս էին փայփայում շողոքորթաթյամբ իրենց կողմը գրավել նրան, ճշմարտությունը շահում էր մարդկանց սրտերը։ GCA 156.3

Ցվինգլիի գործունեությունն Էյնսիդելնում նրան պատրաստեց ավելի լայն ասպարեզի համար, որը նա շուտով մտնելու էր։ Երեք տարի անց նրան առաջարկեցին քարոզչի պաշտոն Ցյուրիխի մայր տաճարում։ Այն ժամանակ դա շվեյցարական դաշնության կարևորագույն քաղաքն էր, և այստեղից նրա ազդեցությունը լայնորեն տարածվելու էր։ Սակայն եկեղեցականները, ում հրավերով նա ժամանել էր Ցյուրիխ, ցանկանալով կանխել ցանկացած նորամուծություն, որոշեցին ցուցումներ տալ նրան իր պարտականությունների վերաբերյալ։ GCA 156.4

«Դու պետք է ամեն ջանք անես,— ասացին նրանք,— որպեսզի ապահովես եկեղեցու եկամուտն առանց նվազագույն կորստի։ Դու պետք է հորդորես հավատացյալներին, ամբիոնից թե խոստովանություն ընդունելիս, վճարել բոլոր տասանորդներն ու հարկերը և ընծաներով ցույց տալ իրենց հավատարմությունը եկեղեցուն։ Դու պիտի ջանաս բազմապատկել հիվանդներից, պատարագներից և, ընդհանրապես, եկեղեցական ամեն մի արարողությունից ստացվող եկամուտը»։ «Ինչ վերաբերում է սրբազան ծեսերին, քարոզչությանը և հոտի մասին հոգ տանելուն,— ավելացրին նրա վերակացուները,— սրանք ես մտնում են կապելանի պարտականությունների մեջ։ Բայց դրանք, հատկապես քարոզչությունը, դու կարող ես հանձնարարել ուրիշին։ Սրբազան ծե— սերը պիտի անես միայն նշանավոր անձանց համար և միայն այն ժա-մանակ, երբ քեզ կանչեն, քեզ արգելված է դրանք անել բոլորի համար՝ առանց ընտրության» (Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ GCA 156.5

Ցվինգլին լուռ լսեց նրանց ցուցումները և, իրեն այդ կարևոր պաշտո-նը զբաղեցնելու պատվին արժանացնելու համար իր շնորհակալությունը հայտնելուց հետո, ի պատասխան՝ բացատրեց, թե ինչ մոտեցումներ է [177] առաջարկում որդեգրել։ «Քրիստոսի կյանքը,— ասաց նա,— շատ եր-կար ժամանակ թաքցվել է ժողովրդից: Ես քարոզելու եմ սուրբ Մատթեոսի ամբողջ Ավետարանը... օգտվելով միայն Սուրբ Գրքից, հայտնելով նրա խորությունները, համեմատելով տեքստը տեքստի հետ և որոնելով դրանց իմաստը անընդհատ ու ջերմեռանդ աղոթքներով։ Ես ինձ նվիրաբերելու եմ ծառայելու Աստծո փառքի, Նրա միածին Որդու պատվի, հոգիների փրկության և ճշմարիտ հավատի մեջ նրանց հաստատման համար» (Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ Թեև հոգևորականներից ոմանք հավանություն չտվին Ցվինգլիի ծրագրին ու փորձեցին տարհամոզել նրան, նա մնաց անսասան՝ հայտարարելով, որ պատրաստվում է ոչ թե նորամուծություն անել, այլ կիրառել այն հին մեթոդը, որով առաջնորդվել է եկեղեցին իր ավելի վաղ ու մաքուր ժամանակներում։ GCA 157.1

Արդեն հետաքրքրություն էր առաջացել այն ճշմարտությունների հանդեպ, որ նա սովորեցնում էր, և բազմաթիվ մարդիկ հավաքվում էին՝ լսելու նրա քարոզները։ Նրան ունկնդրելու էին գալիս նույնիսկ այնպիսիք, ովքեր վաղուց դադարել էին հաճախել եկեղեցի։ Նա սկսեց իր ծառայությունը՝ բացելով Ավետարանը և կարդալով ու բացատրելով իր ունկնդիրներին ներշնչյալ պատմությունը Քրիստոսի կյանքի, ուսմունքի և մահվան մասին։ Այստեղ, ինչպես և Էյնսիդելնում, նա Աստծո խոսքը ներկայացրեց որպես միակ անսխալական հեղինակությունը, և Քրիստոսի մահը՝ որպես միակ կատարյալ զոհաբերությունը։ «Ես ցանկանում եմ,— ասում էր նա,— ձեզ առաջնորդել Քրիստոսի՝ փրկության ճշմարիտ աղբյուրի մոտ» (Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ Քարոզչի շուրջ էին հավաքվում մարդիկ բոլոր խավերից՝ պետական այրերից ու գիտնականներից մինչև ռամիկն ու գյուղացին։ Նրանք խոր հետաքրքրությամբ էին լսում նրան։ Նա ոչ միայն հռչակում էր ձրի փրկության առաջարկը, այլև անվախորեն հանդիմանում էր իր ժամանակի չարիքներն ու ապականությունը։ Շատերը տաճարից տուն էին վերադառնում՝ փառաբանելով Աստծուն։ Այս մարդը,— ասում էին նրանք,— ճշմարտության քարոզիչ է։ Նա մեր Մովսեսը կլինի, ով մեզ դուրս կբերի այս եգիպտական խավարից »(Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ GCA 157.2

Թեև Ցվինգլիի գործը սկզբում ընդունվեց մեծ խանդավառությամբ, որոշ ժամանակ անց այն հանդիպեց ընդդիմության։ Վանականները վճռեցին խանգարել նրա գործունեությունը և դատապարտել նրա ուս-մունքը։ [178] Շատերը ծաղրուծանակի էին ենթարկում նրան, մյուսները դիմում էին վիրավորանքների ու սպառնալիքի։ Բայց Ցվինգլին համբերությամբ էր տանում այդ բոլորն՝ ասելով. «Եթե ուզում ենք ամ-բարիշտներին շահել Հիսուս Քրիստոսի համար, ապա պետք է շատ բաների վրա աչք փակենք» (Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ GCA 158.1

Մոտավորապես այդ ժամանակ անսպասելի աջակցություն գտավ Բարենորոգման գործն։ Բարենորոգման հետևորդներից մեկն իր հավատակից ընկերոջ՝ ոմն Լուկիանի միջոցով Բազելից Ցյուրիխ ուղարկեց Լյութերի որոշ գրվածքներ՝ համոզված, որ այդ գրքերի վաճառքը կարող էր լույսը տարածելու հզոր միջոց հանդիսանալ։ «Պարզեք,— գրել է նա Ցվինգլիին,— թե արդյոք այս մարդը բավականաչափ խոհեմ և հմուտ է։ Եթե այո, ապա թող նա Շվեյցարիայում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և նույնիսկ տնից տուն տանի Լյութերի գործերը և հատկապես Տիրոջ աղոթքի վերաբերյալ նրա մեկնաբանությունը։ Որքան դրանք ավելի հանրաճանաչ դառնան, այնքան ավելի շատ գնորդներ կգտնվեն»։ (Նույն տեղում, և. 8, գլ. 6)։ Այսպես լույսը ներթափանցեց երկիր։ GCA 158.2

Երբ Աստված պատրաստվում է փշրել տգիտության ու սնահավատության շղթաները, այդ ժամանակ է հենց, որ սատանան գործում է մեծագույն ուժով՝ մարդկանց խավարով պատելու և նրանց շղթաներն էլ ավելի ամրացնելու համար։ Երբ տարբեր երկրներում ելնում էին մարդիկ՝ ժողովրդին ներկայացնելու ներումն ու արդարացումը Քրիստոսի արյունով, Հռոմը նոր ուժերով էր գործի անցնում՝ բացելու իր շուկան քրիստոնեական ողջ աշխարհում՝ առաջարկելով մեղքերի թողություն դրամով։ GCA 158.3

Յուրաքանչյուր մեղք ուներ իր գինը, և մարդկանց հանցանք գործելու ազատ իրավունք Էր շնորհվում, եթե այդպիսով լցվում Էր եկեղեցու գանձարանը։ Եվ այսպես՝ առաջացավ երկու շարժում, մեկն առաջարկում Էր թողություն դրամով, մյուսը՝ ներում Քրիստոսի միջոցով։ Հռոմը հովանավորում Էր մեղքը՝ դարձնելով այն իր եկամտի աղբյուրը, իսկ բա-րենորոգիչները դատապարտում Էին մեղքը՝ ցույց տալով Քրիստոսին՝ որպես երաշխավորի և ազատարարի։ GCA 159.1

Գերմանիայում ինդուլգենցիաների վաճառքը հանձնարարված Էր դոմինիկյան վանականներին և իրականացվում Էր տխրահռչակ Տեցելի միջոցով։ Շվեյցարիայում այդ առևտուրը արված Էր ֆրանցիսկյան միաբանության ձեռքը՝ իտալացի մի վանականի՝ Սամսոնի [179] ղեկավարությամբ։ Սամսոնն արդեն լավ ծառայություն Էր մատուցել եկեղեցուն՝ պապական գանձարանը լցնելով Գերմանիայում ու Շվեյցարիայում հավաքած ահռելի գումարներով։ Հիմա Էլ նա շրջում Էր Շվեյցարիայում՝ գրավելով մեծ ամբոխներ, շորթելով աղքատ գյուղացի-ների խղճուկ միջոցները և ճոխ ընծաներ պահանջելով հարուստ խավերից։ Ու թեև բարեվախճան ազդեցությունն արդեն զգալիորեն կրճատել Էր այդ առևտուրը, բայց լիովին չէր կարողացել դադարացնել։ Ցվինգլին դեռ Էյնսիդելնում էր, երբ Սամսոնը, Շվեյցարիա մտնելուց շատ չանցած, իր «ապրանքով» ժամանեց հարևան քաղաքը։ Լսելով նրա առաքելության մասին՝ Բարենորոգիչն անմիջապես ճամփա է ընկնում՝ դիմակայելու նրան։ Նրանք այդպես էլ չհանդիպեցին իրար, բայց այդ վանականի հավակնությունները մերկացնելու՝ Ցվիգլիի ջանքերն այնպիսի հաջողություն ունեցան, որ նա ստիպված էր հեռանալ այդտեղից: GCA 159.2

Ցյուրիխում Ցվինգլին շարունակեց կրակոտ քարոզները ներում վաճառողների դեմ, ու երբ Սամսոնը մոտեցավ քաղաքին, նրան դիմավո-րեց մի լրաբեր՝ ուղարկված խորհրդի կողմից՝ հաղորդելու նրան շրջանցել քաղաքը։ Ու թեև նա վերջապես խորամանկությամբ քաղաք մտավ, սակայն վտարվեց՝ առանց նույնիսկ մեկ ինդուլգենցիա վաճառելու, և շուտով հեռացավ Շվեյցարիայից։ GCA 159.3

Բարենորոգմանը նոր թափ հաղորդեց ժանտախտը կամ Մեծ Մահը, որը տարածվեց Շվեյցարիայում 1519-ին։ Դեմ առ դեմ հանդիպելով ժանտամահին՝ շատերը հասկացան, թե որքան իզուր ու անիմաստ էր ներումը, որն իրենք վերջերս գնել էին։ Եվ նրանք փափագեցին ավելի հաստատուն հիմք գտնել իրենց հավատի համար։ Ցվինգլին Ցյուրիխում հիվանդացավ, և նրա վիճակն այնքան ծանր ու անհույս էր, որ ամենուրեք սկսեցին լուրեր տարածել, թե նա մահացել է։ Փորձության այդ ժամին, սակայն, նա չկորցրեց իր հույսն ու արիությունը։ Նա հավատով նայեց Գողգոթայի խաչին՝ ապավինելով մեղքի համար արված լիակատար քավությանը։ Հետ դառնալով մահվան դռնից՝ նա էլ ավելի եռանդագին քարոզեց Ավետարանը, և նրա խոսքերը հնչեցին արտասովոր զորությամբ: Ժողովուրդը ցնծությամբ ողջունեց իր սիրելի հովվին, ով ար-դեն եղել էր գերեզմանի շեմին։ Նրանք իրենք էլ եկել էին հիվանդներին ու [180] մեռնողներին խնամելուց և, ինչպես երբեք, զգացին Ավետարանի արժեքը։ GCA 159.4

Ցվինգլին հասել էր աստվածաշնչական ճշմարտությունների ավելի պարզ ընկալմանը, և ավելի խորն էր վերապրել դրա նորոգող ուժը։ Մարդու մեղանչումը և փրկության ծրագիրը նրա մշտական մտորումների առարկան էին։ «Ադամով բոլորս մեռած ենք,— ասում էր նա,— ապականության մեջ թաղված և դատապարտված» (Ուայլի, և. 8, գլ. 9)։ «Քրիստոսը մեզ համար հավիտենական փրկություն է գնել... Նրա չարչարանքը մշտնջենական զոհաբերություն է և հավերժ ի զորու է բժշկել։ Այն առհավետ բավարարում է աստվածային արդարադատությունը նրանց համար, ովքեր հաստատ ու աներեր հավատով ապավինում են նրան»։ Բայց նա միաժամանակ պարզորոշ սովորեցնում էր, որ Քրիստոսի շնորհը մարդուն մեղանչելու ազատություն չի տալիս։ «Որտեղ որ կա հավատ առ Աստված, այնտեղ ներկա է Աստված, իսկ որտեղ Աստված է, այնտեղ կա եռանդ, որը մարդկանց դրդում է բարի գործերի» (Դ՚Օբինյե, և. 8, գլ. 9)։ GCA 160.1

Ցվինգլիի քարոզներն այնպիսի հետաքրքրություն էին առաջացրել, որ տաճարը լեփ-լեցուն էր լինում բազմություններով, որոնք գալիս էին լսելու նրան։ Աստիճանաբար, որքան որ կարող էին ընդունել, նա բացահայտում էր ճշմարտությունն իր ունկնդիրներին։ Նա զգուշանում էր, որպեսզի հենց սկզբում չներկայացնի այնպիսի հարցեր, որոնք կվախեցնեին ու նախապաշարումներ կարթնացնեին։ Նրա գործն էր՝ գերել մարդկանց սրտերը Քրիստոսի ուսմունքով, փափկեցնել դրանք Նրա սիրով և մշտապես նրանց առջև պահել Նրա օրինակը։ Ու երբ նրանք ընդունեին Ավետարանի սկզբունքները, նրանց սնահավատ հայացքներն ու սովորույթները անխուտսփելիորեն կանհետանային։ GCA 160.2

Քայլ առ քայլ Բարենորոգումն առաջ էր ընթանում Ցյուրիխում, և դրա թշնամիները տագնապահար վեր ելան գործուն ընդդիմության։ Մեկ տարի առաջ Վիտենբերգի վանականը Վորմսում իր «ոչ»—ն էր ասել պապին ու կայսրի ն, և հիմա ամեն ինչից երևում էր, որ պապի պա-հանջները նույն մերժումն էին ստանալու նաև Ցյուրիխում։ Ցվինգլիի դեմ շարունակ հարձակումներ էին գործում։ Շվեյցարիայի պապական գավառներում Ավետարանի հետևորդներին ժամանակ առ ժամանակ խարույկ էին բարձրացնում, բայց սա երևի բավական չէր. հարկավոր էր լռեցնել հերձվածողության ուսուցչին։ Կոնստանցիայի եպիսկոպոսը երեք պատվիրակ ուղարկեց Ցյուրիխի խորհուրդ՝ մեղադրելով Ցվինգլիին, որ ժողովրդին սովորեցնում է [181] խախտել եկեղեցու օրենքները՝ այդպես վտանգելով հասարակության անդորըն ու կարգուկանոնը։ «Եթե եկեղեցու հեղինակությունն արհամարհվի,— պնդեց նա,— ամենուրեք անիշխանություն կտիրի»։ Ցվինգլին պատասխանեց, որ երբ ինքը չորս տարի Ավետարանն էր քարոզում Ցյուրիխում, «այն ավելի հանդարտ ու խաղաղ էր, քան դաշնության մեջ որևէ այլ քաղաք»։ «Ուրեմն՝ քրիս-տոնեությունը չէ՞ արդյոք,— ասաց նա,— համընդհանուր ապահովության լավագույն գրավականը» (Ուայլի, և. 8, գլ.11)։ GCA 160.3

Պատվիրակները հորդորեցին խորհրդականներին մնալ եկեղեցում՝ հայտարարելով, որ նրանից դուրս փրկություն չկա։ Ցվինգլին պատասխանեց. «Թող այդ մեղադրանքը չմտափոխի ձեզ։ Եկեղեցու հիմքը նույն Վեմն է, նույն Քրիստոսը, ով Սիմոնին տվեց Պետրոսին անունը, որովհետև նա հավատարմորեն դավանեց Նրան։ Ամեն ազգի մեջ ցանկացած մարդ, ով ամբողջ սրտով հավատա Տեր Հիսուսին, ընդունելի է Աստծուն։ Հենց սա է եկեղեցին, որից դուրս, հիրավի, ոչ ոք չի կարող փրկվել» (Դ՚Օրինյե, Լոնդոնի հրտ., և. 8, գլ. 11)։ Այս խորհրդի արդյունքում եպիսկոպոսի պատվիրակներից մեկն ընդունեց բարենորոգված հավատը։ GCA 161.1

Խորհուրդը հրաժարվեց միջոցներ ձեռնարկել Ցվինգլիի դեմ, և Հռոմը պատրաստվեց նոր գրոհի։ Տեղեկանալով իր թշնամիների դավերի մասին՝ բարենորոգիչը բացականչեց. «Թող գան։ Ես նրանցից վախենում եմ այնքանով, որքանով որ ծովափնյա ժայռն է վախենում իրեն բախվող ոռնացող ալիքներից» (Ուայլի, և. 8, գլ.11)։ Հոգևորականների ջանքերը միայն նպաստեցին այն գործի առաջընթացին, որը նրանք ձգտում էին տապալել։ ճշմարտությունը շարունակեց տարածվել։ Գերմանիայում դրա կողմնակիցները, որ ընկճվել էին Լյութերի անհետանալով, նորից սիրտ առան՝ տեսնելով Ավետարանի առաջընթացը Շվեյցարիայում։ GCA 161.2

Երբ Բարենորոգումը հաստատվեց Ցյուրիխում, մարդկանց կյանքում դրա պտուղներն ավելի ակնհայտ դարձան, ճնշվեց պղծությունը, և տիրեց կարգուկանոն ու ներդաշնակություն։ «Խաղաղություն է տիրում մեր քաղաքում,— գրել է Ցվինգլին,— ոչ վեճեր կան, ոչ կեղծավորություն, ոչ նախանձ, ոչ էլ կռիվ։ Որտեղի՞ց կարող է գալ նման միաբանությունը, եթե ոչ Տիրոջից և մեր ուսմունքից, որ լցնում է մեր սրտերը խաղաղության ու բարեպաշտության պտուղներով» (Նույն տեղում, և. 8, գլ. 15)։ GCA 161.3

Բարենորոգման միջոցով ձեռք բերված հաղթանակները պապականներին դրդեցին ավելի վճռական քայլերի՝ այն տապալելու նպատակով։ [182] Տեսնելով, թե որքան քիչ արդյունք տվեց հալածանքը Գերմանիայում Լյութերի գործը ճնշելու հարցում, նրանք որոշեցին բարեփոխման դեմ պայքարել նրա իսկ զենքերով։ Նրանք բանավեճ կկազմակերպեն Ցվինգլիի հետ և, օգտվելով առավելությունից, կհաղթեն՝ ընտրելով ոչ միայն դրա անցկացման վայրը, այլ նաև դատավորներին, ովքեր պետք է վճիռ կայացնեին։ Ու եթե Ցվինգլին մի օր իրենց ձեռքն ընկնի, նրանք հոգ կտանեն, որ նա չխուսափի իրենցից։ Առաջնորդին լռեցնելով՝ կարելի է արագորեն ճնշել շարժումը։ Այս դիտավորությունը, սակայն, զգուշորեն քողարկվեց։ GCA 162.1

Բանավեճի անցկացման վայր ընտրվեց Բադենը, բայց Ցվինգլին չեկավ այնտեղ։ Ցյուրիխի իտրհուրդը, գլխի ընկնելով պապականների նենգ ծրագրի մասին և զգուշանալով պապական գավառներում Ավետա-րանի ջատագովների համար վառվող խարույկներից, արգելեց իրենց հովվին՝ այդ վտանգին ենթարկելու իր կյանքը։ Ցյուրիխում նա պատրաստ էր հանդիպելու Հռոմի ցանկացած ներկայացուցչի հետ, բայց մեկնել Բադեն, որտեղ հենց վերջերս թափվել էր ճշմարտության համար նահատակվածների արյունը, կնշանակեր՝ գնալ անխուսափելի մահվան։ Բարենորոգիչների ներկայացուցիչներ ընտրվեցին Օեկոլամպադիուսն ու Հալլերը, իսկ Հռոմի առաջատարն էր անվանի դոկտոր Էկը՝ մի խումբ աստվածաբանների ու հոգևորակաների ուղեկցությամբ։ GCA 162.2

Թեև Ցվինգլին ներկա չէր բանավեճին, նրա ազդեցությունը զգացվում էր։ Բոլոր քարտուղարներն ընտրվել էին պապականների կողմից, իսկ մյուսներին մահվան սպառնալիքի տակ արգելված էր գրառումներ անել։ Եվ չնայած դրան՝ Ցվինգլին ամեն օր ճշգրիտ զեկույց էր ստանում այն մասին, թե ինչ էր ասվում Բադենում։ Բանավեճին ներկա մի ուսանող ամեն երեկո գրառում էր տվյալ օրվա ներկայացված փաստարկները։ Երկու այլ ուսանողներ այդ թղթերը և Օեկոլամպադիուսի նամակները ամեն օր Ցյուրիխ էին հասցնում՝ Ցվինգլիին։ Բարենորոգիչը պատաս-խանում էր՝ խորհուրդներ և առաջարկություններ տալով։ Նա իր նա-մակները գրում էր գիշերը, իսկ արդեն առավոտյան ուսանողները դրանք իրենց հետ տանում էին Բադեն։ Քաղաքի դարպասների մոտ կանգնած պահակախմբի մոտ կասկած չհարուցելու համար այս լրաբերները տնա-յին թռչուններով զամբյուղներ էին կրում իրենց գլուխներին, և նրանց անարգել թողնում էին քաղաք։ [183] GCA 162.3

Այսպես Ցվինգլին պայքարում էր իր նենգ թշնամիների դեմ։ Նա ավելի շատ էր աշխատում,— ասել է Մայկոնիուսը,— իր մտորումներով անքուն գիշերներին, Բադեն ուղարկած իր խորհուրդներով, քան կարող էր անել, եթե անձամբ բանավիճեր իր թշնամիների հետ» (Դ՛Օբինյե, և-11, գլ-13)։ GCA 163.1

Կանխաճաշակելով իրենց սպասվող մոտալուտ հաղթանակը՝ պապականները եկել էին Բադեն իրենց ամենաշքեղ հանդերձներով ու փայտե զարդարանքներով։ Նրանց ճոխությամբ էին սպասարկում, նրանց սեղանները լեփ-լեցուն էին ամենաթանկ խորտիկներով ու ընտիր գինիներով։ Իրենց եկեղեցական գործերի բեռը նրանք թեթևացնում էին խնջույքներով ու խրախճանքներով։ Բարենորոգիչները կտրականապես տարբերվում էին նրանցից՝ ժողովրդի աչքում երևալով քիչ ավելի լավ, քան մի խումբ մուրացկաններ, և ում համեստ սնունդը շատ կարճ էր պահում նրանց սեղանի շուրջը։ Օեկոլամպադիուսի տանտերը, նրա սենյակ մտնելով, նրան միշտ գտնում էր գրքերով տարված կամ աղոթելիս և խիստ զարմացած ասում էր, որ այդ հերետիկոսն, առնվազն, «շատ բարեպաշտ է»։ GCA 163.2

Երբ սկսվեց հանդիպումը, Էկը գոռոզաբար բարձրացավ շքեղորեն զարդարված ամբիոն, մինչ համեստ Օեկոլամպադիուսը՝ հասարակ հագնված, ստիպված տեղ զբաղեցրեց իր ընդդիմախոսի դիմաց՝ կոպիտ աթոռի վրա (Նույն, տեղում, և. 11, գլ. 13)։ Էկի խրոխտ ձայնն ու անսանձ ինքնավստահությունը երբեք չէին դավաճանել նրան։ Նրա եռանդը պայմանավորված էր ինչպես ոսկի, այնպես էլ համբավ ձեռք բերելու հույսով, քանզի հավատի պաշտպանին խոստացված էր առատ վարձրատրություն։ Երբ սպառվեցին նրա պերճախոս փաստարկները, նա դիմեց վիրավորանքների և նույնիսկ անեծքի։ GCA 163.3

Համեստ ու անինքնավստահ Օեկոլամպադիուսը խուսափեց բա-խումից և իր ելույթն սկսեց հանդիսավոր երդումով. «Ես դատաստանի ոչ մի ուրիշ չափանիշ չեմ ճանաչում՝ բացի Աստծո խոսքից» (Նույն տեղում, և.. 11, գլ.13)։ Թեև մեղմ ու քաղաքավարի՝ նա իրեն դրսևորեց որպես ունակ ու վճռական բանախոս։ Մինչ պապականներն, իրենց սովորության համաձայն, վկայակոչում էին եկեղեցու հեղինակությունն ու ավանդույթները, Բարենորոգիչն ամուր կառչում էր Սուրբ Գրքին։ «Ավանդույթը,— ասաց նա,— ուժ չունի մեր Շվեյցարիայում, եթե ամրա-գրված չէ սահմանադրությամբ։ Իսկ հավատի հարցերում մեր սահ-մանադրությունն Աստվածաշունչն է» (Նույն տեղում, և. 11, գլ. 13)։ [184] GCA 163.4

Տարբերությունը երկու բանավիճողների միջև աննկատ ու ապար- Դյուն չեղավ։ Բարենորոգչի հանդարտ, հստակ դատողությունը, որ ներ-կայացվեց այդքան մեղմ ու համեստորեն, խոր ազդեցություն թողեց մարդկանց վրա, ովքեր զզվանքով շրջվեցին Էկի պարծենկոտ ու վայրագ ելույթից։ GCA 163.5

Բանավեճը շարունակվեց տասնութ օր, ու նրա ավարտին պապականներն ինքնավստահորեն հավակնում էին հաղթանակի։ Պատվիրակների մեծամասնությունը Հռոմի կողմից էր, և խորհուրդը հայտարարեց, որ բարենորոգիչները պարտված են ու իրենց առաջնորդ Ցվինգլիի հետ միասին եկեղեցուց վտարվում են։ Բայց բանավեճի պտուղներն ի հայտ բերեցին, թե ում կողմն էր առավելությունը։ Հակամարտությունն ուժեղ թափ հաղորդեց բողոքականության գործին, և շատ չանցած՝ Բեռն և Բադել կարևոր քաղաքներն անցան Բարենորոգման կողմը։ GCA 164.1