ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

9/43

ԳԼՈՒԽ 8—ԼՅՈՒԹԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Գերմանիայի գահին բարձրացավ մի նոր կայսր՝ Չսւրյզ V—ը, և Հռոմի գործակալները շտապեցին շնորհավորել միապետին և համոզել, որ նա իր իշխանությամբ կասեցնի Բարենորոգումը։ Մյուս կողմից՝ Սաքսոնիայի ընտրողը, ում Չարլզը մեծապես պարտական էր իր գահով, խնդրեց նրան քայլեր չձեռնարկել Լյութերի դեմ, մինչև որ անձամբ չլսեն նրան։ Կայսրը այսպիսով հայտնվեց շփոթության ու տարակուսանքի մեջ։ Լյութերին մահվան դատապարտող կայսերական հրամանագրից բացի՝ ոչինչ չէր կարող բավարարել պապականներին։ Իշխանը վճռականորեն հայտարարել էր, որ «ո՛չ ինքը՝ կայսրը, ո՛չ էլ որըիշ մեկը չեն հերքել Լյութերի գրվածքները», ուստի նա պահանջում էր, «որ դոկտոր Լյութերը, պահպանագիր ստանալով, կարողանար ներկայանալ կրթված, բարեպաշտ և անաչառ դատավորների քննությանը» (Դ՚Օբինյե, և. 6, գլ. 11)։ GCA 128.1

Բոլորի ուշադրության կենտրոնում այժմ գերմանական իշխանությունների համաժողովն էր, որը գումարվեց Վորմսում Չարլզի գահակալումից անմիջապես հետո։ Ազզային այս խորհուրդը պետք է քննարկեր կարևոր քաղաքական հարցեր։ Գերմանիայի իշխաններն առաջին անգամ պիտի հանդիպեին իրենց երիտասարդ կայսրի հետ խորհրդակցության համար, և այդ երկրի բոլոր կողմերից այստեղ էին ժամանել եկեղեցու և պետության բարձրաստիճան պաշտոնյաները։ Վորմս էին եկել ազնվականներ՝ նախանձախնդիր իրենց ժառանգական իրավունքների համար, հզոր աշխարհիկ տիրակալներ, բարձրաստիճան հոգևորականներ՝ փքված իրենց իշխանության ու գերազանցության գիտակցումից, պալատական ասպետներ՝ իրենց զինակիրների ուղեկցությամբ, և դեսպաններ՝ օտար ու հեռավոր երկրներից։ Սակայն այդ վիթխարի համաժողովում ամենախոր հետաքրքրություն առաջացրեց այն հարցը, որ վերաբերում էր սաքսոնացի Բարենորոգչին։ GCA 128.2

Չարլզը ընտրողին նախապես պատվիրել էր Լյութերին իր հետ բերել խորհրդարանի նիստին՝ երաշխավորելով նրա պաշտպանությունը և խոստանալով ազատ քննարկել խնդիրը իրազեկ անձանց հետ։ Լյութերը հուզմունքով էր սպասում կայսրի հետ հանդիպմանը։ Նրա առողջական վիճակն այդ ժամանակ խիստ վատթարացել էր, բայց նա գրեց ընտրողին. «Եթե անգամ ինձ չհաջողվի առողջ վիճակում ժամանել Վորմս, ինձ այնտեղ կտանեն հիվանդ։ Քանզի եթե կայսրը կանչում է ինձ, ես չեմ կարող կասկածել, որ դա հենց Աստծո կանչն է։ Եթե նրանք ուզում են բռնի ուժ գործադրել իմ նկատմամբ, ինչը շատ հավանական է (որովհետև ինձնից խորհուրդ հարցնելու համար չէ, որ կարգադրում են ներկայանալ), ես այդ հարցը հանձնում եմ Տիրոջ ձեռքը։ Նա, ով երեք երիտասարդ հրեաներին պահպանեց կրակով բորբոքված հնոցի մեջ, առաջվա պես ապրում և թագավորում է։ Եթե նա ինձ չփրկի, նշանակում է՝ իմ ապրելն արդեն իմաստ չունի։ Միայն թե եկեք ավետարանը պաշտպանենք ամբարիշտների ծաղրանքից և հանուն նրա թափենք մեր արյունը, որպեսզի նրանք չհաղթեն։ Ես չեմ որոշողը, թե ինչն ավելի կնպաստի մարդկանց փրկությանը՝ իմ կյա՞նքը, թե՞ մահը... Ինձնից ամեն ինչ կարող եք սպասել... բացի փախուստից և ուրացումից։ Փախչել ես չեմ կարող, ուրանալ՝ առավել ևս» (Նույն տեղում, և. 7, գլ. 1)։ GCA 128.3

Երբ Վորմսում լուրեր տարածվեցին, որ Լյութերը պետք է ներկայանա խորհրդարանի առջև, համընդհանուր իրարանցում սկսվեց։ Ալեանդրը՝ պապական դեսպանը, ում հատուկ հանձնարարված էր Լյութերի գործը, տագնապած ու զայրացած էր։ Նա հասկանում էր, որ հետևանքներն աղետալի են լինելու պապական գահի համար։ Վերանայել այն գործը, որը պապն արդեն դատապարտել էր, կնշանակեր արհամարհել նրա գերագույն հեղինակությունը։ Բացի այդ՝ նա հասկանում էր, որ Լյութերի պերճախոս և հզոր փաստարկները կարող են դրդել իշխաններից շատերին երես թեքել պապից։ Ուստի դեսպանը վճռականապես [147] բողոքարկեց Չարլզին Լյութերի՝ Վորմս ժամանելու դեմ։ Մոտավորապես այդ ժամանակ հրատարակվեց Լյութերի բանադրության կոնդակը, և դա, լեգատի պնդումների հետ միասին, ստիպեց կայսրին զիջել։ Նա գրեց ընտրողին, որ եթե Լյութերը չի ուրանալու, ապա պետք է մնա Վիտենբերգում։ GCA 129.1

Չբավարարված այդ հաղթանակով՝ Ալեանդրը գործի դրեց իր ողջ իշխանությունն ու խորամանկությունը՝ Լյութերին դատապարտելու հա-մար։ Չտեսնված համառությամբ, որն արժանի էր ավելի լավ նպատակ-ների, նա այդ հարցը ներկայացրեց իշխանների, հոգևորականների և ժողովի մյուս անդամների ուշադրությանը՝ մեղադրելով Բարենորոգչին «սադրանքի, ապստամբության, անբարեպաշտության ու հայհոյության մեջ»։ Բայց դեսպանի գրգռվածությունն ու զայրույթը պարզորոշ ցույց տվին, թե ինչ ոգի էր իշխում նրան։ Բոլորն Էլ նկատեցին, որ «նա առաջ-նորդվում Էր ոչ թե նախանձախնդրությամբ ու բարեպաշտությամբ, այլ ատելությամբ ու վրեժխնդրությամբ» (Նույն տեղում, և.7, գլ. 1)։ Լյութերի գործն, ավելի քան երբեք, արժանացավ խորհրդարանի անդամների մեծամասնության բարեհաճությանը։ GCA 129.2

Կրկնակի եռանդով Ալեանդրը պահանջեց, որ կայսրը իրականացնի պապի դատավճիռը։ Սակայն Գերմանիայի օրենքներով դա չէր կարելի անել՝ առանց իշխանների համաձայնության, և Չարլզը, տեղի տալով դեսպանի համառությանը, պատվիրեց նրան գործը ներկայացնել խորհրդարանին։ «Դա ցնծության օր էր պապի դիվանագետի համար։ Ժողովը շատ մեծ էր, գործը՝ էլ ավելի մեծ։ Ալեանդրը պետք է պաշտպաներ Հռոմի՝ բոլոր եկեղեցիների մոր և տիրուհու հեղինակությունը»։ Քրիստոնեական աշխարհի մեծավորների առաջ նա պիտի արդարացներ Պետրոսի իշխանությունը։ «Նա ճարտարախոս մարդ էր, և առիթը բաց չթողեց դրսևորելու իր ողջ տաղանդը։ Աստծո նախախնամությամբ էր, որ Հռոմի եկեղեցին, նախքան կդատապարտվեր, ներկայանար ամենաբարձր ատյանի առաջ իր ամենաունակ հռետորի միջոցով» (Ուայլի, և. 6, գլ. 4)։ Բարենորոգչին համակրողները մտավախությամբ էին սպասում Ալեանդրի խոսքի ազդեցությանը։ Սաքսոնիայի իշխանը ներկա չէր, բայց նրա կարգադրությամբ նրա խորհրդատուներից ոմանք եկել էին՝ գրի առնելու պապի դիվանագետի ճառը: [148] GCA 130.1

Գիտելիքների և պերճախոսության իր ողջ ուժով Ալեանդրը վճռեց տապալել ճշմարտությունը։ Նա մեղադրանքների տարափ տեղաց Լյութերի հասցեին՝ որպես եկեղեցու և պետության, ողջերի և մեռածների, հոգևորականության ու ծխականների, տիեզերաժողովների և անհատ քրիստոնյաների թշնամու։ «Լյութերի մոլորություններում բավականաչափ բաներ կան,— հայտարարեց նա,— որոնցով կարելի է արդարացնել հարյուր հազար հերետիկոսների այրումը»։ GCA 130.2

Եզրափակիչ խոսքում նա փորձեց արհամարհանքի ստվեր գցել բարենորոգված հավատի համախոհների վրա։ «Ովքե՞ր են այդ բոլոր լյութերականները։ Գոռոզամիտ ուսուցիչների, այլասերված քահանա-ների, ցոփ վանականների, տգետ փաստաբանների և քայքայված ազնվականների մի խումբ՝ հասարակ ժողովրդի հետ միասին, ում նրանք մոլորեցրել և ապականել են։ Որքա՜ն շատ են կաթոլիկները գերազանցում նրանց թվով, ունակություններով և իշխանությամբ։ Այս փայլուն ժողովի միաձայն որոշումը կլուսավորի պարզամիտներին, կնախազգուշացնի անխոհեմներին, կհաստատի երկմիտներին և ուժ կտա ակարներին» (Դ՝Օբինյե, և. 7, գլ. 3)։ GCA 130.3

Բոլոր դարերում այսպիսի զենքով են հարձակվել ճշմարտության ջատագովների վրա։ Մինչ օրս նույն փաստարկներն են բերվում նրանց դեմ, ովքեր համարձակվում են քարացած մոլորություններին հակադրել Աստծո խոսքի պարզ ու հստակ ուսմունքը։ «Ովքե՞ր են այդ նոր ուսմունքների քարոզիչները»,— բացականչում են հանրաճանաչ կրոնի հետևորդները։ «Անկիրթ, սակավաթիվ և աղքատ մարդիկ։ Եվ դեռ հա-մարձակվում են հավակնել տիրապետելու ճշմարտությանն ու լինելու Աստծո ընտրալ ժողովուրդը։ Նրանք տգետ ու խաբված են։ Որքա՜ն ավելի բազմանդամ է և ազդեցիկ մեր եկեղեցին։ Որքա՜ն շատ ճանաչված ու կրթված մարդիկ կան մեր շարքերում։ Որքա՜ ն ավելի մեծ իշխանություն ունենք մենք»։ Նման փաստարկները մեծ ազդեցություն ունեն աշխարհի վրա, սակայն դրանք այսօր ավելի համոզիչ չեն, քան Լյութերի օրերում։ GCA 131.1

Բարենորոգումը չավարտվեց Լյութերի մահով, ինչպես ենթադրում են շատերը։ Այն շարունակվելու է մինչ այս աշխարհի պատմության ավարտը։ Լյութերը մեծ գործ կատարվեց՝ մարդկանց տալով այն լույսը, որ Աստված շողացրել էր իր վրա, սակայն նրան չէր շնորհվել ամբողջ լույսը, որ տրվելու էր աշխարհին։ Այն ժամանակից մինչև այսօր Սուրբ Գիրքը շարունակ ողողվում է նոր լույսով, և մշտապես նորանոր ճշմար-տություններ են բացահայտվում։ GCA 131.2

Պապական դեսպանի ճառը խոր տպավորություն էր թողել խորհրդարանի վրա։ Լյութերը ներկա չէր եղել այնտեղ, որպեսզի Աստծո խոսքի հստակ ու համոզիչ ճշմարտություններով տապալեր պապի ներկայացուցչին։ Ոչ մի փորձ չարվեց պաշտպանելու Բարենորոգչին։ Համընդհանուր հակվածություն կար ոչ միայն դատապարտելու, նրան և նրա ուսմունքը, այլև հնարավորության դեպքում նաև արմատախիլ անելու այն՝ որպես հերձվածողություն։ Հռոմին իր գործը պաշտպանելու հիանալի առիթ էր ընձեռվել։ Այն ամենն, ինչ կարելի էր ասել իրեն ար-դարացնելու համար, ասվել էր։ Բայց այդ թվացյալ հաղթանակը պար-տության ազդանշան էր։ Այսուհետև հակադրությունը ճշմարտության ու մոլորության միջև էլ ավելի հստակ կերևար, երբ դրանք բացահայտորեն ընդհարվեին։ Այդ օրից սկսած՝ Հռոմն այլևս երբեք այնքան ապահով չէր լինելու, որքան նախկինում։ GCA 131.3

Ու թեև խորհրդարանի անդամների մեծամասնությունը չէր հապա- Ղի Լյութերին մատնել Հռոմի վրեժխնդրությանը, նրանցից շատերը տեսնում և դատապարտում էին եկեղեցում տիրող բարոյական անկումը՝ կամենալով վերջ դնել ապականված ու ագահ հոգևորականության չա-րաշահումներին, ինչի հետևանքով տառապում էր Գերմանիայի ժո-ղովուրդը։ Դեսպանը պապական կառավարությունը ներկայացրել էր ամենագրավիչ լույսի ներքո։ Իսկ այժմ Տերը դրդեց խորհրդարանի անդամներից մեկին պարզորոշ նկարագրելու պապական բռնատի-րության հետևանքները։ Դուքս Գեորգ Սաքսոնացին վեհանձն արժա-նապատվությամբ կանգնեց իշխանների այդ ժողովում և ապշեցուցիչ ճշտությամբ պատկերեց պապության խաբեություններն ու պղծու-թյունները և դրանց զարհուրելի հետևանքները։ Ավարտելով իր խոսքը՝ նա ասաց. «Սա Հռոմի դեմ աղաղակող չարաշահումների մի մասն է։ Ամոթը մի կողմ դրած՝ նրանք միայն մեկ նպատակ են հետապնդում ...դրամ, դրամ, դրամ... Եվ քարոզիչները, որ պետք է ճշմարտությունը սովորեցնեին, ստից բացի ոչինչ չեն արտասանում, և նրանց ոչ միայն հանդուրժում են, այլև վարձատրում, որովհետև որքան մեծ է նրանց սուտը, այնքան ավելի մեծ է շահույթը։ Այս գարշելի աղբյուրից է, որ բխում են վարակված ջրերը։ Անառակությանը ձեոք է մեկնում ագահությանը. .. Ավա՜ղ, հոգևորականության այս խայտառակ վարքն է հենց, որ շատ թշվառ հոգիների տանում է հավերժական կորստյան։ Անհրաժեշտ են համընդհանուր բարեփոխումներ» (Նույն տեղում, և. 7, գլ. 4)։ GCA 131.4

[150] Ավելի համոզիչ կերպով դատապարտել պապական չարաշահումները ինքը կութերը, թերևս, չէր կարող, իսկ այն փասաը, որ խոսողը Բարենորոգչի բացահայտ թշնամին Էր, Էլ ավելի ազդեցիկ դարձրեց նրա խոսքերը։ GCA 132.1

Եթե հավաքվածների աչքերը բաց լինեին, նրանք իրենց մեջ կտես-նեին Աստծո հրեշտակներին, որ լույսի շողերով ցրում Էին մոլորության խավարը՝ բացելով մարդկանց մտքերն ու սրտերը ճշմարտությունն ըն-դունելու համար։ Ճշմարտության և իմաստության Աստծո զորությունն Էր, որ վերահսկում Էր անգամ Բարենորոգման հակառակորդներին՝ ճա-նապարհ պատրաստելով այն մեծ գործի համար, որը շուտով պիտի կա-տարվեր։ Մարտին Լյութերը ներկա չէր ժողովին, բայց այնտեղ լսվեց Նրա ձայնը, ով Լյութերից ավելի մեծ էր։ GCA 132.2

Խորհրդարանի կողմից մի հանձնաժողով նշանակվեց՝ կազմելու պապության չարաշահումների հաշիվը, որոնք ծանր բեռի պես ճնշում էին Գերմանիայի ժողովրդին։ Հարյուր մեկ կետերից բաղկացած այդ ցուցակը ներկայացվեց կայսրին՝ այդ չարաշահումները վերացնելու նպատակով շտապ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ «Քրիստոնյա հոգիների ինչպիսի՜ կորուստ,— գրում էին դիմորդները,— ի՜նչ թալան, ի՜նչ շորթում այն բոլոր խայտառակությունների պատճստով, որոնցով շրջապատված է քրիստոնեության հոգևոր գլուխը։ Մեր պարտքն է՝ կանխել մեր ժողովրդի անպատվությունն ու կործանումը։ Այդ պատ-ճառով մենք խոնարհությամբ, բայց թախանձագին խնդրում ենք ձեզ կարգադրել սկսելու համընդհանուր բարենորոգում և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը» (Նույն տեղում, և.7, գլ. 4)։ GCA 132.3

Խորհուրդն այժմ պահանջեց, որ Բարենորոգիչը ներկայանա իր առջև։ Չնայած Ալեանդրի աղերսներին, բողոքներին ու սպառնալիքներին՝ կայսրը վերջապես համաձայնեց, և Լյութերին կանչեցին խորհրդարան։ Հրավերի հետ միասին ուղարկեցին նաև պահպանագիր՝ հավաս-տիացնելով, որ նա ապահով հետ կվերադառնա։ Այս լուրը հասցվեց Վիտենբերգ սուրհանդակի միջոցով, ում հանձնարարվել էր Լյութերին ուղեկցել Վորմս։ GCA 133.1

Լյութերի ընկերները վախեցած ու վհատված էին։ Իմանալով նրա հանդեպ կանխակալ ու թշնամական վերաբերմունքի մասին՝ նրանք վախենում էին, որ նույնիսկ պահպանագիրը չի հարգվի, և խնդրում էին նրան վտանգի չենթարկել իր կյանքը։ Բայց նա պատասխանեց. «Պապականներին պետք է ոչ թե իմ ժամանումը Վորմս, այլ իմ [151] դատապարտությունն ու մահը։ Սակայն ի՞նչ տարբերություն։ Աղոթեք ոչ թե ինձ համար, այլ Աստծո խոսքի... Քրիստոսն ինձ կտա Իր Հոգին՝ հաղթելու մոլորության այս ծառայողներին։ Ես արհամարհում եմ նրանց, քանի ողջ եմ կյանքիս ընթացքում, իսկ մահովս պիտի հաղթեմ նրանց։ Նրանք Վորմսում մտածում են, թե ինչպես են ստիպելու ինձ ուրանալ, բայց ահա իմ ուրացումը, առաջ ես ասում էի, թե պապը Քրիստոսի փոխանորդն է, բայց հիմա պնդում եմ, որ նա մեր Տիրոջ թշնամին է և սատանայի առաքյալը» (Նույն տեղում, և.7, գլ. 6)։ GCA 133.2

Լյութերը միայնակ չէր կատարելու այդ վտանգավոր ճամփոր-դությունը։ Բացի կայսեր սուրհանդակից՝ նրան վճռեցին ուղեկցել իր ամենանվիրված ընկերներից երեքը։ Մելանքթոնը խիստ փափագում էր միանալ նրանց։ Նրա սիրտն այնքան էր կապված նյութերի հետ, որ պատրաստ էր նրա հետ նույնիսկ բանտ և մահվան գնալ։ Բայց նրա թախանձանքը մերժվեց։ Եթե նյութերը մեռներ, Բարենորոգման գործը պիտի շարունակեր նրա երիտասարդ գործակիցը։ Բաժանվելով Մելանքթոնից՝ Լյութերն ասաց. «Եթե ես չվերադառնամ, ու թշնամիներս ինձ մահվան մատնեն, շարունակիր սովորեցնել և հաստատ եղիր ճղշ- մարտության մեջ։ Աշխատիր իմ փոխարեն... Եթե դու ողջ մնաս, իմ մա-հը էական նշանակություն չի ունենա» (Նույն, տեղում, և.7, գլ.7)։ Լյութերին ճանապարհելու եկած ուսանողներն ու քաղաքացիները խորապես հուզվեցին։ Շատերն, ովքեր սրտանց ընդունել էին Ավետարանը, հրաժեշտ տալիս լաց էին լինում։ Այսպես Բարենորոգիչն իր ընկերների հետ մեկնեց Վիտենբերգից։ GCA 133.3

Ճանապարհին նրանք նկատեցին, որ մարդիկ ճնշված են մռայլ կանխազգացումներից։ Որոշ քաղաքներում նրանց անհրաժեշտ ուշադրության չէին արժանանում։ Մի բարյացակամ քահանա, ում տանը նրանք կանգ առան գիշերելու, իր երկյուղը հայտնեց՝ Լյութերին ցույց տալով իտալացի մի բարենորոգչի նկարը, ով նահատակվել էր։ Հաջորդ օրը նրանք իմացան, որ Լյութերի գրվածքները դատապարտվել են Վորմսում։ Կայսերական բանբերներն ազդարարում էին կայսրի հրա-մանագիրը և կոչ անում ժողովրդին արգելված ստեղծագործությունները հանձնել տեղական իշխանություններին։ Սուրհանդակը, վախենալով Լյութերի անվտանգության համար և կարծելով, թե նրա վճռականությունն արդեն սասանված կլինի, հարցրեց, թե նա կամենո՞ւմ է արդյոք շարունակել ճանապարհը։ Նա պատասխանեց. «Թեկուզ ամեն քաղաքում ինձ բանադրված հայտարարեն, ես առաջ պիտի գնամ» (Նույն տեղում, և.7, գլ.7)։ GCA 134.1

[152] Էրֆուրտում Լյութերին պատվով ընդունեցին։ Շրջապատված հիացած բազմություններով՝ նա անցավ այն փողոցներով, որոնցում հաճախ ողորմություն էր հավաքել։ Նա այցելեց իր վանական խուցը՝ մտաբերելով իր մաքառումները, որոնց արդյունքում նրա հոգու վրա շողացել էր այն լույսը, որ հիմա ողողում էր ողջ Գերմանիան։ Նրան խնդրեցին քարոզել։ Նրան արգելված էր այդ անել, սակայն սուրհանդակը թույլ տվեց, և նա, ով մի ժամանակ վանքի սևագործն էր, այժմ բարձրացավ ամբիոն։ GCA 134.2

Նա հավաքված բազմությանը ողջունեց Քրիստոսի խոսքերով. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ «Իմաստունները, գիտնականներն ու գրողները,— ասաց նա,— վարձել են մարդկանց սովորեցնել, թե ինչպես գտնեն հավիտենական կյանքի ուղին։ Հիմա ես այն ցույց կտամ ձեզ... Աստված մեռյալներից հարություն տվեց մի Մարդու՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա խորտակեր մահը, արմատախիլ աներ մեղքը և փակեր դժոխքի դռները։ Սա է փրկության գործը... Քրիստոսը հաղթել է։ Սա ուրախալի լուր է, և մենք փրկվում ենք ոչ թե մեր, այլՆրա գործով... Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Խադաղությո՜ւն ձեզ. նայեք իմ ձեռքերին», այսինքն՝ «Ո՜վ մարդ, այդ Ես, միայն Ես եմ վերցրել քո մեղքը և փրկագնել քեզ, և հիմա դու խաղաղություն ունես, ասում է Տերը»։ GCA 134.3

Շարունակելով՝ նա ցույց տվեց, որ իսկական հավատը կդրսևորվի սուրբ կյանքի միջոցով։ «Քանի որ Աստված փրկել է մեզ, ուստի եկեք այնպես կարգավորենք մեր գործերը, որ դրանք հաճելի լինեն Նրան։ Հարո՞ւստ ես՝ քո ունեցվածքով հոգա աղքատի կարիքները։ Աղքա՞տ ես՝ թող քո ծառայությունն ընդունելի լինի հարուստի համար։ Եթե աշխատում ես միայն քեզ համար՝ ասելով, թե ծառայում ես Աստծուն, դա խաբեություն է» (Նույն տեղում, և.7, գլ.7)։ GCA 135.1

Ժողովուրդը հմայված լսում էր։ Այս քաղցած հոգիներին մատուցվեց կյանքի հացը։ Նրանց առաջ Քրիստոսը բարձրացվեց պապերից, դեսպաններից, կայսրերից ու թագավորներից վեր։ Լյութերը ոչինչ չասաց իր վտանգավոր վիճակի մասին։ Նա չէր ուզում դառնալ մտածումների կամ կարեկցանքի առարկա։ Խորհելով Քրիստոսի մասին՝ նա մոռացել էր իր անձը։ Թաքնված Գողգոթայի Այրի ետևում՝ նա միայն ձգտում էր ցույց տալ, որ Հիսուսն է մեղավորի միակ Փրկիչր։ GCA 135.2

[153] Բարենորոգիչը շարունակեց իր ճանապարհը։ Նրա հայտնվելն ամենուրեք մեծ հետաքրքրություն էր առաջացնում։ Անհամբեր մի ամբոխ հավաքվեց նրա շուրջը, և բարյացակամ ձայները նախազգուշացրին նրան պապականների մտադրության մասին։ «Նրանք կայրեն քեզ,— ասացին ոմանք,— և մոխիր կդարձնեն մարմինդ, ինչպես վարվեցին Յան Հուսի հետ»։ Լյութերը պատասխանեց. «Եթե նույնիսկ նրանք Վորմսից դեպի Վիտենբերգ տանող ամբողջ ճանապարհին կրակ վառեին, որի բոցը հասներ մինչև երկինք, ես Տիրոջ անունով կանցնեի դրա միջով, կկանգնեի նրանց աոջև, և մտնելով այդ հրեշի երախը՝ կփշրեի նրա ատամները՝ դավանելով Տեր Հիսուս Քրիստոսին» (Նույն տեղում, և.7, գլ.7)։ GCA 135.3

Լյութերի մոտենալու լուրը մեծ իրարանցում առաջացրեց Վորմսում։ Ընկերները վախենում էին նրա անվտանգության համար, իսկ նրա թշնամիները՝ իրենց գործի ձախողման։ Եռանդուն ջանքեր էին գործադրվել՝ համոզելու նրան չմտնել քաղաք։ Պապականների հրահրմամբ նրան փորձեցին համոզել հանգիստ առնել մի բարյացակամ ասպետի ամրոցում, որտեղ, նրանց ասելով, կարելի էր հարթել բոլոր բարդությունները։ Ընկերները փորձեցին հետ պահել՝ հիշեցնելով նրան սպառնացող վտանգները, բայց բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Առաջվա պես անսասան՝ Լյութերը հայտարարեց. «Եթե նույնիսկ Վորմսում այնքան դև լինի, որքան կղմինդր կա տների կտուրներին, ես, միևնույնն է, պիտի մտնեմ այնտեղ» (Նույն, տեղում, և.7, գլ.7)։ GCA 135.4

Երբ նա հասավ Վորմս, քաղաքի դարպասների մոտ մի հսկայական ամբոխ էր հավաքվել՝ ողջունելու նրան։ Այդպիսի բազմություն չէր հավաքվում նույնիսկ կայսրին դիմավորելու համար։ Հուզմունքն աննկարագրելի էր։ Ամբոխի միջից լսվեց ինչ-որ մեկի սուր ու լալագին ձայնը, որ թաղման եղանակ էր երգում՝ նախազգուշացնելով Լյութերին սպասվող ճակատագրի մասին։ «Աստված է լինելու իմ պաշտպանը»,— ասաց նա՝ դուրս գալով կառքից։ GCA 136.1

Պապականները չէին հավատացել, որ Լյութերն իսկապես կհամարձակվեր հայտնվել Վորմսում, և նրա ժամանումը սարսափեցրեց նրանց։ Կայսրը անմիջապես կանչեց իր խորհրդականներին՝ ծրագրելու իրենց հետագա անելիքը։ Եպիսկոպոսներից մեկը՝ մի մոլի պապական, հայտարարեց. «Մենք երկար ենք խորհրդակցել այս հարցի շուրջ։ Թող ձերդ կայսերական գերազանցությունն անմիջապես ազատվի այս մար-դուց։ Սիգիզմունդը Յան Հուսին չմատնե՞ց այրվելու։ Մենք պարտավոր չենք հերետիկոսին պահպանագիր տալ կամ [154] հետեել տվածին»։ «Ոչ,— ասաց կայսրը,— մենք պիտի պահենք մեր խոստումը» (Նույն տեղում, և.7, գլ. 8)։ Ուստի որոշվեց, որ պետք է լսեն Բարենորոգչին։ GCA 136.2

Ողջ քաղաքը փափագում էր տեսնել այդ նշանավոր մարդուն, և շու-տով նրա բնակարանը լցվեց բազմաթիվ այցելուներով։ Լյութերը հազիվ էր ապաքինվել վերջերս տարած հիվանդությունից։ Նա հոգնած էր ճամփորդությունից, որը տևել էր երկու շաբաթ։ Նա պետք է պատրաստ-վեր հաջորդ օրվա մեծ իրադարձություններին, և հանգստի ու խաղաղու-թյան կարիք ուներ։ Բայց այնքան մեծ էր նրան տեսնելու ցանկությունը, որ նա դեռ հազիվ էր հասցրել մի քանի ժամ հանգստանալ, երբ մի խումբ ազնվականներ, ասպետներ, քահանաներ ու քաղաքի բնակիչներ հավաքվեցին նրա շուրջը։ Նրանց մեջ կային շատ ազնվականներ, ովքեր համարձակորեն կայսրից պահանջել էին բարեփոխումներ կատարել եկեղեցում, և ովքեր, Լյութերի խոսքերով, «ազատվել էին իր ավե-տարանով» (Մարտին, 393)։ Անվեհեր վանականին տեսնելու էին եկել ինչպես ընկերներ, այնպես էլ թշնամիներ, որոնց նա ընդունեց աներեր հանդարտությամբ՝ բոլորին պատասխանելով արժանապատվությամբ ու իմաստությամբ։ Նրա պահվածքը հաստատուն էր և աներկյուղ։ Նրա գունատ, նիհար դեմքը, որի վրա երեում էին չարչարանքի ու հիվան-դության հետքերը, բարություն և նույնիսկ ուրախություն էր արտահայ-տում։ Նրա խոսքերի հանդիսավորությունն ու լրջությունը նրան այնպիսի ուժ Էին տվել, որին անգամ նրա թշնամիներն Էին անզոր լիովին դիմակայել։ Ընկերներն ու թշնամիները զարմանքով էին լցված։ Ոմանք համոզվեցին, որ նա օժտված է աստվածային զորությամբ, մյուսներն էլ, ինչպես փարիսեցինելւը Քրիստոսի մասին, հայտարարեցին. «Նրա մեջ դև կա»։ GCA 136.3

Հաջորդ օրը Լյութերին հրավիրեցին խորհրդարան։ Կայսերական մի սպա էր նշանակված՝ ուղեկցելու նրան մինչև դահլիճ, բայցևայնպես, նա մեծ դժվարությամբ տեղ հասավ։ Բոլոր փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով, ովքեր ցանկանում էին տեսնել այն վանականին, ով հա-մարձակվել էր հակառակվել պապի իշխանությանը։ GCA 137.1

Նախքան նա կհայտնվեր իր դատավորների առջև, մի ծեր գեներալ՝ շատ մարտերի հերոս, բարյացակամորեն ասաց նրան. «Խե՜ղճ վանական, խե՜ղճ վանական, դու հիմա պատրաստվում ես ավելի հերոսական քայլ կատարել, քան ես կամ որևէ այլ հրամանատար երբևէ արել ենք մեր ամենաարյունահեղ մարտերում։ Բայց եթե քո գործն արդար է, և դու համոզված ես դրանում, գնա առաջ հանուն Աստծո և [155] ոչնչից մի՛ վախեցիր։ Աստված քեզ չի թողնելու» (Դ՝Օբինյե, և.7, գլ. 8)։ GCA 137.2

Վերջապես Լյութերը կանգնեց խորհրդի առջև։ Կայսրը նստեց իր գահին։ Նրան շրջապատում էին կայսրության ամենանշանավռր անձինք։ Երբեք ոչ մի մարդ չէր հայտնվել ավելի փայլուն ժողովում, քան սա էր, որի առջև Մարտին Լյութերը պիտի պատասխան տար իր հավատի համար։ «Նրա ներկայությունն իսկ արդեն մեծ հաղթանակ էր պապության նկատմամբ։ Պապը դատապարտել էր այդ մարդուն, և հիմա նա կանգնած էր մի դատարանի առաջ, որը հենց այս գործողությամբ իրեն պապից բարձր էր դասել։ Պապը բանադրանքի էր ենթարկել նրան՝ կտրելով մարդկային ողջ հասարակությունից, բայց նա հարգալից կերպով կանչվել և ընդունվել էր աշխարհի ամենափայլուն ժողովում։ Պապը նրան դատապարտել էր հավերժական լռության, բայց նա հիմա պատրաստվում էր խոսել քրիստոնեական աշխարհի ամենահեռավոր անկյուններից ժամանած հազարավոր ուշադիր ունկնդիրների առջև։ Այսպես Լյութերի միջոցով ահռելի հեղաշրջում էր տեղի ունեցել։ Հռոմն արդեն տապալվում էր իր գահից, և մի վանականի ձայնն էր, որ պատճառ դարձավ նրա անկմանը»։ GCA 137.3

Այդ հեղինակավոր ու բարձրաստիճան անձանց ներկայությամբ համեստ Բարենորոգիչը վախեցած ու շփոթված էր թվում։ Նկատելով նրա հուզմունքը՝ իշխաններից ոմանք մոտեցան նրան, և նրանցից մեկը շշնջաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին չեն կարող սպանել»։ Իսկ մյուսն ասաց. «Երբ որ կուսակալների ու թագավորների առաջ տարվեք իմ պատճառով, նույն ժամին ձեր Հոր Հոգու միջոցով կտրվի այն, ինչ որ պիտի խոսեք»։ Այսպես՝ փորձության պահին աշխարհի մեծ մարդիկ Քրիստոսի խոսքերով քաջալերեցին Նրա ծառային։ GCA 137.4

Լյութերին առաջարկեցին կանգնել ուղիղ կայսեր գահի առջև։ Խոր լռություն իջավ դահլիճում հավաքվածների վրա։ Հետո վեր կացավ կայսերական մի պաշտոնյա և ցույց տալով Լյութերի գրվածքների հավաքածուն՝ պահանջեց, որ Բարենորոգիչր պատասխանի երկու հարցի, ընդունո՞ւմ է նա, որ դրանք իրենն են, և պատրաստվո՞ւմ Է արդյոք հրաժարվել իր շարադրած գաղափարներից։ Երբ կարդացին գրքերի վերնագրերը, [156] Լյութերը, պատասխանելով առաջին հարցին, ասաց, որ դրանց հեղինակն ինքն Է։ «Ինչ վերաբերում Է երկրորդ հարցին,- շարունակեց նա,— որն, ինչպես տեսնում եք, վերաբերում Է հավատին ու հոգիների փրկությանը, և որը ներառում Է Աստծո խոսքը՝ մեծագույն և ամենաթանկ գանձը թե՛ երկրում, և թե՛ երկնքում, ես անխոհեմ կլինեի, եթե պատասխանեի առանց մտածելու։ Քանզի գուցե ավելի քիչ ասեմ, քան հանգամանքներն են պահանջում, կամ Էլ ասեմ ավելին, քան պահանջում Է ճշմարտությունը և այդպես մեղանչեմ Քրիստոսի այս խոսքի դեմ. «Ով որ ուրանա ինձ մարդկանց առջև, ես Էլ նրան կուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում Է» (Մատթեոս 10.33)։ Ուստի ամենայն խոնարհությամբ խնդրում եմ Ձերդ կայսերական գերազանցությանն ինձ ժամանակ տալ, որպեսզի ես կարողանամ պատասխանել առանց Աստծո խոսքի դեմ մեղանչելու» (Դ՝Օբինյե, և. 7, գլ. 8)։ GCA 138.1

Լյութերն իմաստությամբ վարվեց՝ դիմելով այղ խնդրանքով։ Նրա վարքը համոզեց ժողովին, որ նա չէր գործում զգացմունքների կամ հանկարծական մղումների ազդեցությամբ։ Նման հանդարտությունն ու ինքնատիրապետումը, որ չէին սպասում մեկի կողմից, ով իրեն դրսևորել էր որպես հանդուգն ու անզիջում, նրան ավելի զորացրին՝ օգնելով պատասխանել այնպիսի խելամտությամբ, վճռականությամբ, իմաստությամբ ու արժանապատվությամբ, որ զարմացրին ու հիասթափեցրին նրա հակառակորդներին՝ հանդիմանելով նրանց ամբարտավանությունն ու հպարտությունը։ GCA 138.2

Հաջորդ օրը Լյութերը պետք է ներկայանար՝ տալու իր վերջնական պատասխանը։ Խորհելով այն մասին, թե ինչ ուժեր են միավորվել ճշմարտության դեմ, նրա սիրտը նվաղեց։ Նրա հավատը երերաց, ահ ու ղող պատեց նրան, և նա սար սափով լցվեց։ վտանգները շատացան նրա մտքում և թվաց, թե խավարի աժերն ուր որ է հաղթանակ կտոնեն։ Թվաց, թե նրա շուրջը կուտակվող մռայլ ամպերը բաժանում են նրան Աստծուց։ Նա տենչում էր հավաստիանալ, որ Զորաց Տերն իր հետ է լինելու։ Հոգեկան անտանելի տառապանքի մեջ նա երեսնիվայր փռվեց գետնին, և նրա դողդոջուն շուրթերից սրտաճմլիկ աղաղակներ պոկվեցին, որոնք միայն Աստված կարող էր լիովին հասկանալ։ GCA 138.3

«Ո՜վ ամենակարող և հավիտենական Աստված,— աղաչեց նա,— ի՜նչ ահավոր է այս աշխարհը։ Ահա նա բացել է իր բերանը, որպեսզի կուլ տա ինձ, իսկ ես այնքա՜ն քիչ եմ վստահում Քեզ... Եթե ես պիտի հուսամ միայն [157] այս աշխարհի զորությանը, ապա ամեն ինչ կորած է։ ...Իմ վերջին ժամը եկավ, իմ դատավճիռը կայացված է... Ո՜վ Աստված, օգնիր ինձ դիմակայելու աշխարհի ողջ իմաստությանը։ Արա այս բանը... միայն Դու... քանզի սա ոչ թե իմ գործն է, այլ Քո։ Ես այստեղ անելիք չունեմ, ոչինչ չունեմ կիսելու աշխարհի այս մեծամեծերի հետ... Գործը Քոնն է ...և դա արդար ու հավիտենական գործ է։ Ո՜վ Տեր, օգնիր ինձ։ Հավատարիմ ու անփոփոխ Աստված, ոչ մի մարդու ես չեմ ապավինում։ ...Մարդկային ամեն բան անհաստատ է և անհուսալի... Դու ես ինձ ընտրել այս գործի համար... Ինձ հետ եղիր հանուն Քո սիրելի Հիսուս Քրիստոսի, ով իմ պաշտպանն է, վահանն ու ամրոցը» (Նույն տեղում, և.7, գլ. 8)։ GCA 139.1

Ամենաիմաստուն Նախախնամությունը թույլ տվեց, որ Լյութերը գիտակցի իրեն սպառնացող վտանգը, որպեսզի չապավինի իր ուժերին ու չընկնի փորձության մեջ։ Սակայն իրեն սպառնացող տառապանքները, կտտանքների կամ մահվան զարհուրանքը չէ, որ սարսափեցնում էին նրան։ Նա ճգնաժամի մեջ էր հայտնվել և զգում էր, որ անկարող է հաղթահարել այն։ Իր թուլության պատճառով ճշմարտության գործը կարող էր տուժել։ Ոչ թե իր անձնական անվտանգության, այլ Ավետա-րանի հաղթանակի համար էր նա «գոտեմարտում» Աստծո հետ։ Իսրայելի պես՝ գիշերային իր պայքարում այն ամայի գետակի մոտ, նա նույնպես տառապում ու պայքարում էր հոգով։ Եվ նա հաղթեց, ինչպես Իսրայելը։ Իր ծայրաստիճան անօգնականության մեջ նա հավատով կառչեց Քրիստոսին՝ հզոր Ազատարարին։ Նրան զորացրեց այն հա-վաստիացումը, որ միայնակ չի ներկայանալու խորհրդին։ Նրա հոգուն կրկին խաղաղություն իջավ, և նա ցնծաց, որ իրեն թույլ էր տրվել բարձրացնել Աստծո խոսքը ազգերի իշխանների առաջ։ GCA 139.2

Իր միտքն Աստծո վրա կենտրոնացնելով՝ Լյութերը պատրաստվեց առաջիկա պայքարին։ Նա կշռադատեց իր ասելիքը, քննեց իր ստեղծագործությունների որոշ հատվածներ և Սուրբ Գրքից իր դիրքորոշու- մը հաստատող ապացույցներ վերցրեց։ Այնուհետև, ձախ ձեռքը դնելով բացված Աստվածաշնչի վրա՝ նա իր աջ ձեռքը բարձրացրեց դեպի երկինք ու երդվեց «հավատարիմ մնալ Ավետարանին և [158] ազատ դավանել իր հավատը, եթե նույնիսկ ստիպված լինի արյունով կնքել իր վկայությունը» (Նույն տեղում, և.7, գլ. 8)։ GCA 139.3

Երբ նա նորից կանչվեց՝ ներկայանալու խորհրդի առաջ, նրա դեմքին վախի կամ շփոթության հետք անգամ չկար։ Հանդարտ ու խաղաղ, բայց շատ անվեհեր ու վեհանձն նա կանգնած էր երկրի մեծավորների առաջ՝ որպես Աստծո վկա։ Ահա կայսերական պաշտոնյան պահանջեց, որ նա վճռական պատասխան տա, թե չի՞ ուզում արդյոք հրաժարվել իր ուսմունքից։ Լյութերը պատասխանեց հնազանդ և խոնարհ տոնով, առանց կրքոտության կամ բորբոքվածության։ Թեև նրա պահվածքը համեստ էր ու հարգալից, նրա վստահությունն ու ուրախությունը ապ-շեցրին ներկաներին։ GCA 140.1

«Ամենապատվարժան կայսր, անվանի իշխաններ և բարեսիրտ պարոններ,— ասաց Լյութերը,— այսօր ես ներկայացա ձեզ ձեր երեկվա կարգադրության համաձայն, և Աստծո ողորմությամբ թախանձում եմ Ձերդ գերազանցությանն ու մեծապատիվ իշխաններին բարեհաճել լսել այն գործի պաշտպանությունը, որն իմ համոզմամբ արդար է և ճշմարիտ։ Եթե անգիտակցաբար խախտեմ պալատական սովորույթներն ու կարգը, խնդրում եմ ներեք ինձ, քանզի ես մեծացել եմ ոչ թե արքայական պալատներում, այլ վանքի մենության մեջ» (Նույն տեղում, և.7, գլ. 8)։ GCA 140.2

Այնո1հետև դառնալով իրեն տրված հարցին՝ նա ասաց, որ իր հրատարակած աշխատություններն իրենց բնույթով տարբեր են։ Մի քանիսը, որ վերաբերում են հավատին ու բարի գործերին, նտյնիսկ իր թշնամիներն անվանել են ոչ միայն անվնաս, այլ նաև օգտակար։ Ուրանալ դրանք՝ նշանակում է դատապարտել այն ճշմարտությունները, որ դավանում են բոլորը։ Դրանց երկրորդ մասը մերկացնում է պապության քայքայվածությունն ու չարաշահումները։ Հերքել դրանք՝ կնշանակեր զորացնել Հռոմի բռնատիրությունն ու ավելի լայն դուռ բացել բազմաթիվ ու մեծ անիրավությունների համար։ Իսկ իր գրվածքների երրորդ մասը քննադատում է այն անհատներին, ովքեր պաշտպանել են գոյություն ունեցող չարիքները։ Դրանց վերաբերյալ նա բացեիբաց խոստովանեց, որ հաճախ չափից ավելի անզուսպ է եղել։ Նա չպնդեց, թե ազատ է սխալներից, սակայն նույնիսկ այդ գրքերը չէր կարող ուրանալ, քանի որ դա հանդուգն կդարձներ ճշմարտության թշնամիներին, և նրանք, առիթից օգտվելով, ավելի դաժանորեն կճնշեին Աստծո ժողովրդին։ [159] GCA 140.3

«Բայց ես ընդամենը մարդ եմ, ոչ թե Աստված,— շարունակեց նա,— ուստի պետք է Քրիստոսի նման պաշտպանեմ ինձ. «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին»... Աստծո տրտմությամբ աղաչում եմ ձեզ, ամենապատվարժան կայսր, մեծանուն իշխաններ և բոլոր ներկաներ, մարգարեների և առաքյալների գրվածքների հիման վրա ապացուցել, որ ես սխալվում եմ։ Հենց որ ես համոզվեմ դրանում, կուրանամ ամեն մի սխալը, և իմ գրքերն առաջինր ինքս կրակի մեջ կգցեմ»։ GCA 141.1

«Հուսով եմ, որ իմ խոսքերը հստակորեն ցույց են տալիս, որ ես ամեն ինչ կշռադատել եմ և գիտակցում եմ, թե ինչ վտանգի եմ ենթարկում ինքս ինձ։ Բայց դա ինձ բոլորովին չի վախեցնում, ես ուրախ եմ տեսնելու, որ Ավետարանը մեր օրերում էլ, ինչպես անցյալում, անհանգստության ու տարաձայնության պատճառ է դարձել։ Սա է Աստծո խոսքի բնույթը և ճակատագիրը։ «Ես չեկա խաղաղություն բերելու երկրի վրա, այլ սուր»,— ասաց Հիսուս Քրիստոսը։ Աստված հրաշալի և ահարկու է Իր խորհուրդներում: Զգուշացեք, ուրեմն, որ հանկարծ, ջանալով կարգավորել տարաձայնությունները, չհալածեք Աստծո սուրբ խոսքը՝ դրանով ձեր վրա բերելով անդիմակայելի աղետների ու դժբախտությունների, ինչպես նաև հավիտենական կորստյան զարհուրելի հեղեղը... Ես կարող եմ շատ օրինակներ բերել Աստծո խոսքից։ Կարող եմ պատմել փարավոնների, Բաբելոնի և Իսրայելի թագավորների մասին, ովքեր ամենահաջող կերպով նպաստել են իրենց իսկ կործանմանը, երբ հետևելով չափազանց իմաստուն թվացող խորհուրդներին՝ ձգտել են ամրացնել իրենց տիրապետությունը: Աստված «տեղափոխում է լեռները, և նրանք չգիտեն» (Նույն, տեղում, և.7, գլ. 8)։ GCA 141.2

Լյութերը խոսում էր գերմաներեն, բայց նրան հիմա խնդրեցին կրկնել իր ասածը լատիներեն։ Չնայած նա խիստ հյուծված էր, սակայն համաձայնեց և խոսեց նախկին հստակությամբ ու եռանդով։ Սա տեղի ունեցավ Աստծո նախախնամությամբ։ Իշխաններից շատերի միտքն այնքան կուրացած էր մոլորությամբ ու սնահավատությամբ, որ Լյութերի առաջին ունկնդրության ժամանակ նրանք չէին զգացել նրա դատողության ուժը, բայց կրկնությունը նրանց հնարավորություն տվեց հստակ կերպով ըմբռնելու ներկայացվող հարցերը։ [160] GCA 141.3

Նրանք, ովքեր համառորեն մերժում էին լույսը՝ վճռելով չընդունել ճշմարտությունդ Լյութերի խոսքերի զորությունից կատաղեցին։ Երբ նա դադարեց խոսել, խորհրդարանի խոսնակը բարկացած ասաց. «Դուք չպատասխանեցիք ձեզ տրված հարցին։ ...Ձեզանից պահանջվում է ստույգ և ուղղակի պատասխան... Ուրանո՞ւմ եք, թե՞ ոչ»։ GCA 141.4

Բարենորոգիչը պատասխանեց. «Քանի որ Ձերդ գերազանցությունը և մեծապատիվ իշխաններն ինձնից պահանջում են հստակ, ստույգ և ուղղակի պատասխան, ես կտամ այն։ Ես չեմ կարող իմ հավատը վստահել ո՛չ պապին, ո՛չ էլ ժողովներին, քանզի ցերեկվա լույսի պես պարզ է, որ նրանք հաճախ սխալվել են և հակասել իրենք իրենց։ Ուստի մինչև ինձ չհամոզեն Սուրբ Գրքի վկայությամբ կամ պարզ դատողությամբ, քանի դեռ չեն հերքվել իմ մեջբերումները, և խիղճս դեռ կապված է Աստծո խոսքին, ես չեմ կարող և չեմ ուրանա, քանզի քրիստոնյայի համար անվտանգ չէ խոսել իր խղճի դեմ։ Ահա իմ որոշումը, այլ կերպ վարվել չեմ կարոդ։ Աստված ինձ օգնական։ Ամեն» (Նույն տեղում, և.7, գլ. 8)։ GCA 142.1

Այսպես այս արդար մարդը մարտնչեց՝ կանգնելով Աստծո խոսքի հաստատուն հիմքի վրա։ Երկնային լույսը լուսավորեց նրա դեմքը։ Նրա բնավորության վեհությունն ու մաքրությունը, նրա սրտի խաղաղությունն ու ուրախությունը բացահայտվեցին բոլորին, երբ նա վկայում էր մոլո-րության դեմ՝ ցույց տալով այն հավատի գերազանցությունը, որը հաղթում է աշխարհին։ GCA 142.2

Հավաքվածները միառժամանակ զարմանքից պապանձվել էին։ Առաջին պատասխանի ժամանակ Լյութերը խոսել էր ցածր տոնով, հարգալից և գրեթե հնազանդ կեցվածքով։ Պապականները դա մեկնա-բանել էին որպես ապացույց, որ նա սկսել էր կորցնել իր խիզախությունը։ Պատասխանը հետաձգելու նրա խնդրանքը նրանք գնահատել էին որպես ուրացման նախաբան։ Կարլն ինքը կիսաարհամարհաբար, նկատելով Լյութերի հյուծված տեսքը, պարզ հագուստը և անպաճույճ խոսելաձևը, հայտարարել էր. «Այս վանականը ինձ երբեք հերետիկոս չի դարձնի»։ Նրա արիությունն ու հաստատակամությունը, ինչպես նաև նրա դատողության ուժն ու պարզությունը ապշեցրել էին բոլորին։ [161] Կայսրը հիացմունքից բացականչեց. «Այս վանականը խոսում է աներկյուղ սրտով և անսասան քաջությամբ»։ Գերմանացի իշխաններից շատերը հպարտությամբ և ցնծությամբ էին նայում իրենց հայրենակցին։ GCA 142.3

Հռոմի նվիրյալները հայտնվեցին վատթարագույն վիճակում, նրանց գործը բոլորին երևաց ամենաանբարենպաստ լույսի ներքո։ Նրանք ջանում էին պահպանել իրենց իշխանությունը՝ դիմելով ոչ թե Սուրբ Գրքին, այլ սպառնալիքների՝ Հռոմի այդ անփոփոխ զենքի միջոցով։ Խորհրդարանի խոսնակն ասաց. «Եթե դու չես ուրանում, ապա կայսրը և կայսրության նահանգների իշխանները պիտի խորհրդակցեն, թե ինչպես վարվեն անուղղելի հերետիկոսի հետ»։ GCA 142.4

Լյութերի բարեկամը, ով մեծ ցնծությամբ էր լսել նրա բացատրությունը, ցնցվեց այդ խոսքերից, սակայն Բարենորոգիչը հանգիստ ասաց. «Աստված ինձ օգնական, քանզի ես ուրանալու ոչինչ չունեմ» (Նույն տեղում, և.7, գլ. 8)։ GCA 143.1

Մինչ իշխանները խորհրդակցում էին, նյութերին խորհրդարանից դուրս հրավիրեցին։ Երևում էր, որ մեծ ճգնաժամ է սկսվել։ Լյութերի համառ հրաժարականը կարող էր դարեր շարունակ ազդել եկեղեցու պատմության վրա։ Որոշվեց նրան ուրանալու ևս մի հնարավորություն տալ։ Նրան վերջին անգամ բերեցին ժողով և դարձյալ հարց հնչեց, թե հրաժարվո՞ւմ է արդյոք իր ուսմունքից։ «Ես ուրիշ պատասխան չունեմ,- ասաց նա,— բացի նրանից, որն արդեն տվել եմ»։ Ակնհայտ էր, որ ո՛չ խոստումները, ո՛չ էլ սպաոնալիքները չէին կարող ստիպել նրան զիջելու Հռոմի պահանջներին։ GCA 143.2

Պապական ղեկավարները վրդովված էին, որ մի հասարակ վա-նական այսպես արհամարհում է իրենց իշխանությունը, որից դողում էին թագավորներն ու ազնվականները։ Նրանք տենչում էին տանջամահ անել նրան՝ բավարարելու համար իրենց ցասումը։ Բայց Լյութերը, գիտակցելով իրեն սպառնացող վտանգը, խոսել էր քրիստոնեական արժանապատվությամբ և հանդարտությամբ։ Նրա պատասխանի մեջ հպարտության, կրքոտության ու կեղծիքի նշույլ անգամ չկար։ Մոռանալով իր անձն ու իրեն շրջապատող անվանի մարդկանց՝ նա զգացել էր միայն, որ գտնվում է Մեկի ներկայությամբ, ով անսահմանորեն ավելի բարձր էր պապերից, իշխաններից, թագավորներից ու կայսրերից։ Քրիստոսն Ինքն էր խոսել Լյութերի շուրթերով այնպիսի զորությամբ ու պատվով, որ [162] միառժամանակ թե՛ նրա բարեկամները, և թե՛ թշնամիները սարսափով ու զարմանքով էին լցվել։ Աստծո Հոգին, անտեսանելիորեն ներկա լինելով հավաքվածների մեջ, շարժել էր կայսրության առաջնորդների սրտերը։ Իշխաններից ոմանք համարձակորեն ճանաչեցին Լյութերի գործի արդարացիությունը։ Շատերը համոզվել էին ճշմարտության մեջ, սակայն ոմանց տպավորությունները տևական չեղան։ Կային նաև այնպիսիք, ովքեր այդ պահին չարտահայտեցին իրենց համոզմունքները, սակայն, ինքնուրույն ուսումնասիրելով Աստվածաշունչը, ապագայում դարձան Բարենորոգման անվեհեր ջատագովներ։ GCA 143.3

Իշխան Ֆրիդրիխը, ով մեծ տագնապով էր սպասել Լյութերի խորհրդարան ներկայանալուն, խորապես հուզվել էր նրա ելույթից։ Նա ուրախությամբ և հպարտությամբ վկայեց դոկտորի խիզախությունը, անսասանությունն ու ինքնատիրապետումը և որոշեց էլ ավելի վճռականորեն պաշտպանել նրան։ Համեմատելով հակամարտող կող-մերը՝ նա տեսել էր, թե ինչպես է ճշմարտության ուժն ի չիք դարձնում պապերի, թագավորների և պրելատների իմաստությունը։ Պապությունն այնպիսի պարտություն կրեց, որի արձագանքները հնչեցին բոլոր ազգերի մեջ և գալիք բոլոր դարերում։ GCA 143.4

Տեսնելով, թե ինչ տպավորություն էր թողել Լյութերի ճառը, դեսպանն, ինչպես երբեք, վախեցավ հռոմեական իշխանության անվտանգության համար և վճռեց իրեն հասու բոլոր միջոցներով տապալել Բարենորոգչին։ Գործի դնելով իր ողջ պերճախոսությունն ու դիվանագիտական վարպետությանը, որոնցով նա մեծապես աչքի էր ընկել, նա երիտասարդ կայսրին ներկայացրեց աննշան մի վանականի գործի պատճառով Հռոմի հզոր գահի բարեկամությունն ու աջակցությունը զոհաբերելու հիմարությունն ու վտանգը։ GCA 144.1

Նրա խոսքերն ապարդյուն չեղան։ Լյութերի ելույթի հաջորդ օրը Կարլոսը պատվիրեց հարցը քննարկել խորհրդարանում՝ հայտարարելով, որ վճռականորեն շարունակելու է իր նախորդների քաղաքականությունը՝ սատարելու և պաշտպանելու Կաթոլիկ կրոնը։ Քանի որ Լյութերը հրաժարվել էր ուրանալ իր ուսմունքը, նրա և նրա հերձվածողության դեմ պետք է կիրառվեին ամենախիստ միջոցները։ «Մի վանական՝ մոլորված իր իսկ անմտությամբ, դուրս է եկել քրիստոնեական աշխարհի հավատի դեմ։ Նման ամբարշտության դեմն առնելու համար ես կզոհաբերեմ իմ տիրույթները, գանձերրը, [163] իմ ընկերներին, իմ մարմինը, արյունը և կյանքը։ Ես պատրաստվում եմ հեռացնել այդ օգոստինեոսական նյութերին՝ արգելելով նրան փոքրագույն անկարգություն անգամ հրահրել ժողովրդի մեջ։ Իսկ հետո ես հետապնդելու եմ նրան և նրա հա-մախոհներին՝ որպես անհնազանդ հերետիկոսների՝ բանադրությամբ, հասարակությունից վտարելով և ցանկացած այլ միջոցներով, մինչև որ ոչնչացնեմ նրանց։ Ես կոչ եմ անում նահանգների ներկայացուցիչներին՝ վարվել որպես հավատարիմ քրիստոնյաներ» (Նույն տեղում, և.7, գլ. 9)։ Բայց չնայած դրան՝ կայսրը հայտարարեց, որ Լյութերի պահպանագիրը պետք է հարգվի, և նախքան նրա դեմ գործ հարուցելը՝ նա պետք է անվտանգ տուն վերադառնա։ GCA 144.2

Այժմ խորհրդարանը բաժանվեց երկու հակադիր ճամբարների։ Պապի գործակալներն ու ներկայացուցիչները կրկին պահանջեցին չեղյալ համարել Լյութերի պահպանագիրը։ «Նրա մոխիրը նույնպես պետք է Ռեյնը տանի,— ասացին նրանք,— ինչպես հարյուր տարի առաջ քշեց-տարավ Ցան Հուսի մոխիրը» (Նույն տեղամ, և.7, գլ. 9)։ Բայց Գերմանիայի իշխանները, պապության համախոհներն ու Լյութերի երդվյալ թշնամիները լինելով հանդերձ, բողոքեցին հանրային հավատի մեջ նման ճեղքվածք առաջացնելու դեմ, ինչը կպատվազրկեր իրենց ազգը։ Նրանք հիշեցրին այն աղետները, որ հետևել էին Հուսի մահվանը՝ հայտարարելով, որ չեն համարձակվի կրկին այդ չարիքները բերել Գերմանիայի և իրենց երիտասարդ կայսեր գլխին։ GCA 144.3

Կարլոսն ինքը, մերժելով այդ ստոր առաջարկը, ասաց. «Եթե պատիվն ու հավատը հալածվեին ամբողջ աշխարհից, պետք է ապաստարան գտնեին իշխանների սրտերում» (Նույն տեղում, և.7, գլ. 9)։ Լյութերի ամենաոխերիմ թշնամիները շարունակեցին համոզել կայսրին՝ Բարենորոգչի հետ վարվել այնպես, ինչպես Սիգիզմունդը՝ Հուսի հետ, այսինքն՝ մատնել նրան եկեղեցու տրտմությանը։ Բայց հիշելով թե ինչ-պես Հուսը բաց ժողովում ցույց տվեց իր շղթաները և միապետին հիշեցրել նրա տված խոսքը, Կարլոս V—ը պատասխանեց. «Ես չեմ ուզում Սիգիզմունդի պես կարմրել» (Լենֆանթ, և.1, էջ 422)։ GCA 145.1

Բայցևայնպես, Կարլոսը գիտակցաբար մերժեց Լյութերի ներկա-յացրած ճշմարտությունները։ «Ես հաստատ վճռել եմ հետևել իմ նա-խորդների օրինակին»,— գրել է նա (Դ՚Օբինյե, և.7, գլ. 9)։ Նա որոշել էր չշեղվել ընդունված [164] ավանդույթից՝ անգամ հանուն ճշմարտության և արդարության։ Նա կսատարի պապությանը՝ իր ողջ դաժանությամբ և ապականությամբ, քանի որ այդպես են վարվել իր հայրերը։ Այսպիսով՝ նա վճռեց կուրորեն հետևել իր հայրերի օրինակներին և որևէ լույս չընդունել, բացի նրանից, որ ունեցել են նրանք և չկատարել որևէ պարտականություն, որը նրանք չէին կատարել։ GCA 145.2

Այսօր էլ շատերը կառչում են իրենց հայրերի սովորույթներին ու ավանդույթներին։ Երբ Տերը նրանց լրացուցիչ լույս է ուղարկում, նրանք հրաժարվում են ընդունել այն, և մերժում են, քանի որ այն չի շնորհվել իրենց հայրերին։ Մենք գտնվում ենք այլ իրավիճակում, քան մեր հայրերը, հետևաբար, մեր պարտականություններն ու պատասխանատվությունն էլ այլ են։ Աստված մեզ հավանություն չի տա, եթե ճշմարտության խոսքը ինքնուրույն քննելու փոխարեն մեր պարտքը որոշենք մեր հայրերի օրինակով։ Մեր պարտականությունն ավելի մեծ է, քան մեր նախնիներինը։ Մենք պատասխանատու ենք ինչպես նրանց ստացած և ժառանգաբար մեզ փոխանցված լույսի, այնպես էլ այն լրացուցիչ լույսի համար, որն այժմ շողում է մեզ վրա Աստծո խոսքից։ GCA 145.3

Քրիստոսն անհավատ հրեաների մասին ասաց. «Եթե ես չէի եկել նրանց հետ խոսել, նրանք մեղք չէին ունենա, բայց հիմա պատճառանք չունեն իրենց մեղքի համար» (Հովհաննես 15.22)։ Աստվածային նույն զորությունը Լյութերի միջոցով դիմում էր Գերմանիայի կայսրին և իշխաններին։ Եվ քանի որ լույսը շողում էր Աստծո խոսքից, Նրա Հոգին վերջին անգամ էր դիմում շատերին այդ ժողովում։ Ինչպես Պիղատոսը դարեր առաջ թույլ տվեց, որ հպարտությունն ու մարդկային փառքը փակեն իր սիրտը աշխարհի Փրկչի առաջ, ինչպես դողացող Ֆելիքսը հրամայեց ճշմարտության լրաբերին՝ «Դու հիմա գնա, երբ որ ժամանակ ունենամ, կկանչեմ քեզ», և ինչպես հպարտ Ագրիպասը խոստովանեց՝ «Քիչ է մնում՝ ինձ համոզես, որ քրիստոնյա դառնամ» (Գործք 24.25, 26.28), սակայն արհամարհեց երկնային լուրը, այնպես էլ Կարլոս V—ը, ենթարկվելով աշխարհիկ հպարտության ու քաղաքականության թե-լադրանքին, վճռեց մերժել ճշմարտության լույսը։ GCA 145.4

Լյութերի դեմ նյութած դավերի լուրը շուտով լայնորեն տարածվեց՝ մեծ հուզմունք առաջացնելով քաղաքում։ [165] Բարենորոգիչը բազմաթիվ ընկերներ էր ձեռք բերել, գիտենալով Հռոմի ուխտադրուժ դաժանությունը նրանց հանդեպ, ովքեր կհամարձակվեն մերկացնել նրա փչացածությունը, նրանք վճռեցին, որ Լյութերը չպետք է զոհաբերվի։ Հարյուրավոր ազնվականներ երդվեցին պաշտպանել նրան։ Քիչ չէր և նրանց թիվը, ովքեր բացահայտորեն դատապարտեցին թագավորական որոշումը՝ որպես թուլակամ հնազանդություն Հռոմի վերահսկիչ իշխանությանը։ Տների դարպասներին և հասարակական վայրերում ցուցապաստառներ հայտնվեցին, որոնց մի մասը մեղադրում, մյուս մասը պաշտպանում էր Լյութերին։ Դրանցից մեկի վրա գրված էր Սողոմոնի խորիմաստ խոսքը. «Վա՜յ քեզ երկիր, որ թագավորդ տղա է»։ (Ժողովող 10.16)։ Ողջ Գերմանիայում Լյութերի օգտին հասարակական խանդավառությունը համոզեց կայսրին և խորհրդարանին, որ նրա հանդեպ ցանկացած անարդարություն կարող է վտանգի ենթարկել ոչ միայն կայսրության խաղաղությունը, այլև գահի կայունությունը։ GCA 146.1

Ֆրիդրիխ Սաքսոնացին իրեն շատ զգույշ էր պահում՝ թաքցնելով իր իսկական զգացմունքները Բարենորոգչի նկատմամբ, մինչդեռ միաժամանակ աչալրջորեն հսկում էր նրան՝ հետևելով նրա և նրա թշնամիների բոլոր շարժումներին։ Սակայն շատերը չէին էլ վարձում թաքցնել իրենց համակրանքը Լյութերի հանդեպ։ Նրան այցելում էին իշխաններ, կոմսեր, բարոններ և այլ նշանավոր անձինք՝ թե՛ աշխարհիկ, թե՛ եկեղեցական։ «Դոկտորի փոքր սենյակը,— գրել է Սպալատինը,— անկարող էր տեղավորել բոլոր այցելուներին» (Մարտին, և.1, էջ 404)։ Ժողովուրդն այնպես էր նայում նրան, ասես նա գերմարդ լիներ։ Նույնիսկ նրանք, ովքեր չէին հավատում նրա ուսմունքին, չէին կարող չհիանալ այն վսեմ ազնվությամբ, որը դրդել էր նրան ընտրել մահը, քան իր խղճի դեմ գնալ։ GCA 146.2

Լյութերին համառորեն ջանում էին համոզել փոխզիջման գնալ Հռոմի հետ։ Ազնվականներն ու իշխանները ներշնչում էին նրան, որ եթե նա շարունակի իր դատողությունը վեր դասել եկեղեցու և խորհրդարանի որոշումներից, ապա շուտով կարտաքսվի կայսրությունից և կմնա անպաշտպան։ Դրան Լյութերը պատասխանեց. «Քրիստոսի Ավետարանը չի կարող քարոզվել առանց զրկանքների ...Ուրեմն ինչո՞ւ պետք է վախը կամ վտանգի կանխազգացումն ինձ բաժանեն Տիրոջից և աստվածային այն խոսքից, որը միակ ճշմարտությունն է։ Ոչ, ես [166] ավելի շուտ կզոհեմ մարմինս, արյունս և կյանքս» (Դ՝Օբինյե, և.7, գլ. 10)։ GCA 147.1

Նրան դարձյալ համոզեցին հնազանդվել կայսրին՝ հավատացնելով, որ նա արդեն վախենալու ոչինչ չի ունենա։ «Ես ամբողջ սրտով համաձայն եմ,— պատասխանեց Լյութերը,— որ կայսրը, իշխանները և նույնիսկ ամենահամեստ քրիստոնյան կարդան և քննադատեն իմ գործերը, բայց միայն մեկ պայմանով՝ իրենց համար իբրև չափանիշ վերցնելով Աստծո խոսքը։ Մարդկանց ոչինչ չի մնում անել, քան հնազանդվել դրան։ Մի՛ բռնացեք խղճիս վրա, որը կապված և շղթայված է Սուրբ Գրքով» (Նույն տեղում, և.7, գլ.10)։ GCA 147.2

Մեկ այլ առաջարկության նա պատասխանել է. «Ես համաձայն եմ հրաժարվել իմ պաշտպանագրից։ Ես կայսեր ձեռքն եմ հանձնում իմ անձը և իմ կյանքը, բայց Աստծո խոսքը՝ բնավ երբեք» (Նույն տեղում, և.7, գլ.10)։ Նա ասաց, որ պատրաստ է ենթարկվել ընդհանուր ժողովի որոշմանը, բայց միայն այն պայմանով, որ այդ որոշումը կայացվի Աստվածաշնչի համաձայն։ «Ինչ վերաբերում է Աստծո խոսքին ու հավատին, յուրաքանչյուր քրիստոնյա կարող է նույնքան լավ դատավոր լինել իր համար, որքան պապը, թեկուզև նրան աջակցեն միլիոնավոր ժողովներ» (Մարտին, և.1, էջ 410)։ Ի վերջո, նրա ընկերներն ու թշնամիները համոզվեցին, որ հաշտեցման հետագա ջանքերն անօգուտ են։ GCA 147.3

Եթե բարոնորոգիչը զիջեր թեկուզ մի կետում, սատանան և նրա զորքը հաղթանակ կտոնեին։ Բայց նրա աներեր հաստատակամությունը նպաստեց եկեղեցու ազատագրմանը և սկիզբ դրեց նոր, ավելի լավ դարաշրջանի։ Այս մեկ մարդը, ով համարձակվեց կրոնական հարցերում ինքնուրույն մտածել և գործել, իր ազդեցությունը թողեց եկեղեցու և աշ-խարհի վրա ոչ միայն իր կյանքի օրոք, այլ նաև գալիք բոլոր դարերում։ Նրա անսասան հավատարմությունը մինչև ժամանակների վերջը զորացնելու էր նրանց, ովքեր պիտի անցնեին նման փորձություններով։ Աստծո զորությունն ու մեծությունը վեր դասվեցին մարդկանց որոշող-ներից, սատանայի հզոր ուժից։ GCA 147.4

Շուտով կայսեր հեղինակությամբ Լյութերին կարգադրեցին վերադառնալ տուն, բայց նա գիտեր, որ դրան արագորեն հետևելու է իր դատապարտումը։ Նրա ճանապարհին փոթորկաբեր ամպեր էին կախվել, բայց նա հեռացավ Վորմսից [167] ուրախությամբ ու փառաբանության խոսքերով։ «Սատանան ինքն էր հսկում պապի ամրոցը,— ասաց նա,— բայց Քրիստոսը ճեղքեց այն, և սատանան ստիպված էր խոստովանել, որ Տերն իրենից զորեղ է» (Դ՛0բինյե, և.7, գլ.11)։ GCA 148.1

Իր հեռանալուց հետո, դեռ մտահոգված, որ իր վճռականությունը սխալմամբ ըմբոստություն չհամարեն, Լյութերը կայսրին գրեց. «Սրտեր քննող Աստված է իմ վկան, որ ես սիրով պատրաստ եմ հնազանդվել Ձերդ մեծությանը թե՛ պատվի կամ անպատվության, թե՛ կյանքի կամ մահվան մեջ, ամեն ինչում, բայց միայն Աստծո խոսքով, որով և մարդ ապրում է։ Ներկա կյանքի բոլոր հարցերում իմ հավատարմությունը կլինի աներեր, քանզի այս երկրում կորցնելը կամ ձեռք բերելը ոչ մի նշանակություն չունի փրկության համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է հավերժական շահերին, Աստված չի կամենում, որ մարդը ենթարկվի մարդուն։ Քանզի նման հնազանդությունը հոգևոր հարցերում իսկական երկրպագություն է, և դրան արժանի է միմիայն Արարիչը» (Նույն տեղում, և.7, գլ.11)։ GCA 148.2

Վորմսից վերադառնալիս Լյութերն ավելի ջերմ ընդունելություն գտավ, քան այնտեղ մեկնելիս։ Բարձրաստիճան հոգևորականները ողջունեցին բանադրված վանականին, և իշխանները պատվեցին նրան, ում կայսրը դատապարտել էր։ Նրան խնդրեցին քարոզել, և չնայած կայսերական արգելքին՝ նա դարձյալ բարձրացավ ամբիոն։ «Ես երբեք չեմ խոստացել շղթայել Աստծո խոսքը,— ասաց նա,— ոչ էլ կխոստանամ» (Մարտին, և. 1, էջ 420)։ GCA 148.3

Վորմսից Լյութերի հեռանալուց կարճ ժամանակ անց պապական-ները կայսրին համոզեցին հրաման արձակել նրա դեմ։ Այդ հրամանա-գրում Լյութերը դատապարտված էր որպես «սատանան ինքը՝ մարդկային կերպարանքով ու վանականի հանդերձով» (Դ՚Օբինյե, և.7, գլ.11)։ Կարգադրված էր պաշտպանագրի ժամկետը լրանալուն պես միջոցներ ձեռնարկել՝ նրա գործունեությանը կասեցնելու համար։ Արգելված էր նրան հյուրընկալել, ուտելիք և ջուր տալ կամ էլ խոսքով ու գործով օգնել կամ մխիթարել։ Որտեղ էլ որ գտնվեր, նրան պետք է բռնեին ու հանձ- նեին իշխանություններին։ Նրա համախոհները ևս պիտի բանտարկվեին, իսկ նրանց ունեցվածքը՝ բռնագրավվեր։ Նրա գրվածքները պետք է ոչնչացվեին և, վերջապես, բոլորին, ովքեր կհամարձակվեին հակառակվել այդ հրամանագրին, սպասվում էր նույն ճակատագիրը։ [168] GCA 148.4

Սաքսոնիայի իշխանը Լյութերի մյուս համակիր իշխանների հետ նրա հեռանալուց կարճ ժամանակ անց լքել էին Վորմսը, և խորհրդարանը վավերացրել էր կայսեր հրամանը։ Պապականները ցնծում էին՝ մտածելով, թե Բարենորոգման բախտը որոշված էր։ GCA 149.1

Սակայն Աստված այս վտանգավոր պահին ելք էր պատրաստել Իր ծառայի համար։ Մի զգոն աչք հետևում էր Լյութերի յուրաքանչյուր շարժմանը, և մի հավատարիմ ու ազնիվ սիրտ վճռել էր փրկել նրան։ Ակնհայտ էր, որ Հռոմին նրա մահից բացի ոչինչ չէր բավարարի, և միայն քողարկությամբ կարելի էր փրկել նրան առյուծի երախից։ Աստված իմաստություն տվեց Ֆրիդրիխ Սաքսոնացուն՝ ծրագրելու Բարենորոգչի ազատագրումը։ Հավատարիմ ընկերների համագործակցությամբ իշխանի մտադրությունն իրականացվեց, և Լյութերը հաջողությամբ թաքցվեց թե՛ ընկերներից, թե՛ թշնամիներից։ Տուն վերադառնալու ճանա-պարհին նրան բռնեցին, բաժանեցին իր ուղեկիցներից և անտառի միջով շտապ տարան Վարթբուրգի մեկուսի լեռնային ամրոցը։ Այս ամենն ար-վեց այնքան գաղտնաբար, որ նույնիսկ Ֆրիդրիխն ինքը երկար ժամանակ չգիտեր Լյութերի գտնվելու վայրը։ Նրան այդ մասին դիտավորյալ չէին տեղեկացրել, քանի որ ոչինչ չիմանալով՝ նա ոչինչ էլ չէր կարող հայտնել։ Նա միանգամայն գոհ էր, որ Բարենորոգիչն անվտանգության մեջ է, և այդքանով բավարարված էր։ GCA 149.2

Անցան գարունը, ամառն ու աշունը, և եկավ ձմեռը, իսկ Լյութերը դեռ բանտարկության մեջ էր։ Ալեանդրն ու նրա կողմնակիցները ցնծում էին՝ կարծելով, թե Ավետարանի լույսը շուտով մարելու է։ Բայց հակառակ նրանց սպասումներին՝ Բարենորոգիչն իր լապտերր լցնում էր ճշմարտության գանձարանից, և նրա լույսը էլ ավելի պայծառ պիտի շողար։ GCA 149.3

Վարթբուրգի բարեկամական մթնոլորտում Լյութերը միառժամա-նակ ուրախ էր, որ ազատվել է թեժ ու աղմկալի պայքարից։ Բայց նա չէր կարող երկար վայեքել անդորըն ու հանգիստը։ Գործուն կյանքի և խստաշունչ պայքարի սովոր՝ նա չէր դիմանում անգործությանը։ Միայնության մեջ նրան պատկերվեց եկեղեցու վիճակը, և նա [169] հու-սահատ բացականչեց. «Ավա՜ղ, չկա մեկը, որ Նրա բարկության այս վերջին օրը պատի պես կանգնի Տիրոջ առաջ և փրկի Իսրայելը» ( Նույն տեղում, և. 9, գլ. 2)։ Խորհելով արդեն իր մասին՝ նա վախեցավ, որ իրեն կմեղադրեն պայքարից խուսափելու մեջ, և ինքն իրեն կշտամբում էր ծուլության և հանգստության համար, մինչդեռ ամեն օր անում էր ավելին, քան ի վիճակի էր անել մեկ մարդը։ Նրա գրիչը երբեք ցած չէր դրվում։ Իրենց շողոքորթելով, թե լռեցրել են նրան, Լյութերի թշնամիներն ապշեցին ու շփոթվեցին՝ տեսնելով նրա շարունակվող գործունեության ապացույցները։ Նրա գրած մի շարք գրքույկներ տարածվում էին ամբողջ Գերմանիայով մեկ։ Նա մի կարևորագույն ծառայություն ևս մատուցեց իր հայրենակիցներին՝ Նոր Կտակարանը թարգմանելով գերմաներեն։ Իր ժայռոտ Պատմոսից նա գրեթե մի ամբողջ տարի շարունակեց հռչակել Ավետարանը և հանդիմանել իր ժամանակի մեղքերն ու մոլո-րությունները: GCA 149.4

Բայց Աստված իր ծառային հասարակական կյանքից հեռացրեց ոչ միայն այն պատճառով, որ նրան հետ պահի իր թշնամիների զայրույթից կամ այդ կարևոր աշխատանքների համար հանգիստ ժամանակ տրամադրի նրան։ Աստված հետապնդում էր առավել հեռու գնացող և վեհ նպատակներ։ Իր լեռնային ապաստարանի միայնության ու անհայտության մեջ Լյութերը հեռու էր երկրային աջակցությունից և մարդկանց գովեստից, որպեսզի հանկարծ չընկնի հպարտության ու ինքնավստահության մեջ, որոնք այնքան հաճախ հետևում են հաջողությանը։ Տառապանքն ու նվաստացումը նրան դարձյալ պատրաս-տեցին ապահով քայլելու այն գլխապտույտ բարձունքներով, որոնց վրա նա այդքան անսպասելիորեն հայտնվել էր։ GCA 150.1

Ցնծալով ազատության մեջ, որ ճշմարտությունն է բերում՝ մարդիկ հակում ունեն մեծարելու նրանց, ում Աստված օգտագործել է մոլորու-թյան ու սնահավատության շղթաները փշրելու համար։ Սատանան ջանում է մարդկանց մտքերն ու զգացմունքները շեղել Աստծուց և ուղղել մարդկային էակների վրա։ Նա դրդում է նրանց փառաբանել գործիքը և անտեսել նախախնամության Ձեռքը, որ ղեկավարում է բոլոր իրադարձությունները։ Շատ հաճախ կրոնական աոաջնորդները, ում այդպես մեծարում և գովաբանում են, դադարում են զգալ իրենց կախ-վածությունն Աստծուց և սկսում են ապավինել իրենց ուժերին։ Եվ ար-դյունքում՝ [170] նրանք ձգտում են վերահսկել մարդկանց միտքն ու խիղճը, ովքեր առաջնորդվելու համար հակված են ավելի շուտ վստահելու նրանց, քան Աստծո խոսքին։ Բարենորոգման գործը հաճախ կասեցվում է, երբ նրա ջատագովներն այդ ոգին են փայփայում։ Աստված հենց այս վտանգից էր ուզում պաշտպանել Բարենորոգման գործը։ Նա կամե- էր, որ այդ գործը կրեր ոչ թե մարդու, այլ Աստծո կնիքը։ Մարդիկ սկսել էին Լյութերին նայել որպես ճշմարտության մեկնաբանի, բայց նա հեռացվեց ասպարեզից, որպեսզի բոլորի հայացքն ուղղվի դեպի ճշմարտության հավիտենական Հեղինակը։ GCA 150.2