ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 31—ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Կապը տեսանելի և անտեսանելի աշխարհների միջև, Աստծո հրեշ-տակների ծառայությունն ու չար ոգիների գործունեությունը պարզորոշ ներկայացված են Սուրբ Գրքում և անքակտելիորեն միահյուսված մարդ-կային պատմությանը։ Այսօր չար ոգիների գոյությանն արդեն գրեթե չեն հավատում, իսկ սուրբ հրեշտակներին՝ «ուղարկված սպասավորություն անելու նրանց, որ փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1.14), համարում են մեռած մարդկանց հոգիներ։ Սակայն Սուրբ Գիրքը ոչ միայն վկայում է բարի կամ չար հրեշտակների գոյության մասին, այլև անվիճելիորեն ապացուցում է, որ նրանք մեռած մարդկանց անմարմին հոգիները չեն։ GCA 465.1
Հրեշտակները գոյություն ունեին դեռևս մինչև մարդու արարումը, երբ դրվում էին երկրի հիմքերը, «առավոտյան աստղերը միասին ցնծում էին, և Աստծո բոլոր որդիները գովաբանում էին» (Հոբ 38.7)։ Մարդու մե-ղանչումից հետո հրեշտակներ ուղարկվեցին պահպանելու կենաց ծառը, թեև այդ ժամանակ դեռ ոչ մի մարդ չէր մեռել։ Հրեշտակները բնությամբ գերազանց են մարդկանցից, ինչպես նշել է սաղմոսերգուն. «Մի քիչ ցածրացրիր նրան հրեշտակներից» (Սաղմոս 8.5)։ GCA 465.2
Սուրբ Գիրքը մեզ տեղեկացնում է երկնային էակների թվակազմի, զորության ու փառքի, ինչպես նաև Աստծո կառավարության ու փրկագնման գործի հետ նրանց առնչության մասին։ «Տերը երկնքում հաստատեց իր աթոռը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին»։ Եվ մարգարեն ասում է. «Շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի... շուրջը»։ «Զորությամբ հզոր»՝ նրանք կանգնած են Արքաների Արքայի [512] ներկայությամբ, «նրա պաշտոնյաները, որ կատարում» են «նրա կամքը»՝ «նրա խոսքի ձայնը լսելով» (Սաղմոս 103.19-21, Հայտնություն 5.11)։ Դանիել մարգարեն տեսել էր «հազար հազարավոր և բյուր բյուրավոր» երկնային լրաբերների։ Պողոս առաքյալը նրանց «բյուրավոր հրեշտակների շքախումբ» է կոչում (Դանիել 7.10, Եբրայեցիս 12.22): Որպես Աստծո լրաբերներ՝ նրանք սլանում են «կայծակի կերպարանքով» (Եզեկիել 1.14), այնքան շլացուցիչ է նրանց փառքը, և սրընթաց՝ նրանց թռիչքը։ Հրեշտակը՝ «տեսքով փայլակի պես», իսկ «հագուստը՝ ձյան պես սպիտակ», հայտնվելով Փրկչի գերեզմանի մոտ՝ այնպես սարսափեցրեց պահապաններին, որ նրանք «մեռելի նման եղան» (Մատթեոս 28.3,4)։ Երբ Սենեքերիմը՝ ամբարտավան ասորին, նախատեց ու հայհոյեց Աստծուն և սպառնաց կործանել Իսրայելը, «այն գիշեր դուրս եկավ Տիրոջ հրեշտակը և զարկեց ասորեստանցիների բանակում հարյուր ութսունհինգ հազար»։ Հրեշտակը Սենեքերիմի բանակից «բնաջինջ արեց ամեն քաջ զորավորին, զորավարին և իշխանին... և նա ամոթով հետ դարձավ իր երկիրը» (Դ Թագավորաց 19.35, Բ Մնացորդաց 32.21)։ GCA 465.3
Հրեշտակներն ուղարկվում են Աստծո զավակների մոտ ողորմության առաքելությամբ։ Նրանք եկան Աբրահամի մոտ՝ օրհնության խոստում-ներով, գնացին Սոդոմ՝ կործանումից փրկելու արդար Ղովտին, եկան Եղիայի մոտ, երբ նա հոգնած ու քաղցած մեռնում էր անապատում, հայտնվեցին Եդիսեին՝ հրեղեն կառքերով ու ձիերով շրջապատելով փոքրիկ քաղաքը, որում նա շրջափակվել էր թշնամիների կողմից, օգնեցին Դանիելին, երբ նա աստվածային իմաստություն էր փնտրում հեթանոս արքայի պալատում, ու երբ գցվեց առյուծների գուբը, եկան Հերովդեսի զնդանում մահվան մատնված Պետրոսի մոտ, հայտնվեցին Փիլիպպեի բանտարկյալներին, գիշերով այցելեցին Պարտին ու նրա ուղեկիցներին՝ փոթորկափց ծովի վրա, լուսավորեցին Կոռնելիոսի միտքը, որպեսզի նա ընդուներ Ավետարանը, Պետրոսին փրկության պատգամով ուղարկեցին անծանոթ հեթանոսի մոտ. այսպես սուրբ հրեշտակները բոլոր դարերում ծառայել են Աստծո ժողովրդին։ GCA 466.1
Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի համար մի պահապան հրեշ-տակ է կարգված։ Այս երկնային էակները պաշտպանում են արդարներին [513] չարագործի ուժից։ Սատանան ինքն ընդունեց այս փաստը, երբ ասաց. «Մի՞թե Հոբը ձրի է աստվածավախ։ Չէ՞ որ դու նրան, նրա տունը և նրա ամբողջ ունեցվածքը ցանկով շրջապատել ես» (Հոբ 1.9,10)։ Թե ինչպես է Աստված պաշտպանում Իր ժողովրդին, ներկայացված է սաղ-մոսերգուի խոսքերում. «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վա-խեցողների չորս կողմով և փրկում նրանց» (Սաղմոս 34.7)։ Խոսելով Իրեն հավատացողների մասին՝ Փրկիչն ասաց. «Զգույշ եղեք, որ այս փոքրերից մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում միշտ տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է» (Մատթեոս 18.10): Հրեշտակները՝ կարգված ծառայելու Աստծո զավակներին, ամեն ժամանակ ազատ մուտք ունեն Նրա մոտ։ GCA 466.2
Այսպիսով Աստծո ժողովրդին չարի բոլոր ուժերի դեմ իր պայքարում խավարի իշխանի գայթակղիչ զորության ու մշտարթուն չարության դեմ երկնային հրեշտակների չընդհատվող պաշտպանության հավաս-տիացում է տրված։ Եվ դրա կարիքն իսկապես կա։ Աստված Իր զավակ-ներին շնորհի և պաշտպանության խոստում է տվել, քանի որ նրանք հանդիպելու են չարի հզոր ուժերին, որոնք բազմաթիվ են, վճռական ու անխոնջ, և չիմանալով կամ անտեսելով նրանց չարությունն ու զորու-թյունը՝ ոչ ոք չի կարող անվտանգ լինել։ GCA 467.1
Չար ոգիները, որ սկգբում ստեղծվել էին անմեղ, իրենց բնությամբ, զորությամբ ու փառքով հավասար էին այն սուրբ էակներին, որոնք հիմա Աստծո լրաբերներն են։ Բայց մեղանչելով՝ նրանք միավորվել են Աստծուն անպատվելու և մարդկանց կործանելու համար։ Միանալով սատանայի ապստամբությանը և նրա հետ միասին վտարվելով երկնքից՝ նրանք հաջորդ բոլոր դարերի ընթացքում զործակցել են նրան աստվածային իշխանության դեմ պատերազմում։ Սուրբ Գիրքը մեզ պատմում է նրանց դաշնակցության ու կառավարության, նրանց տարբեր աստիճանների, նրանց մտավոր կարողության ու խորամանկության, ինչպես նաև մարդկանց խաղաղության ու երջանկության դեմ նրանց չար նպատակների մասին։ GCA 467.2
Հին Կտակարանը հազվադեպ է հիշատակում չար ոգիների գոյության ու նրանց գործունեության մասին, բայց նրանք իրենց ուժն ամենացայտուն կերպով դրսևորեցին այն ժամանակ, երբ Քրիստոսն այս երկրում էր։ Քրիստոսը եկել էր իրագործելու [514] մարդու փրկության ծրագիրը, և սատանան վճռեց պաշտպանել աշխարհին իշխելու իր իրա-վունքը։ Նրան հաջողվել էր կռապաշտություն հաստատել երկրի բոլոր մասերում, բացի Պաղեստինից։ Քրիստոսը եկավ այն միակ երկիրը, որը դեռ ամբողջովին չէր հանձնվել գայթակղիչի իշխանությանը՝ երկնային լույսով ողողելու ժողովրդին։ Այստեղ երկու ախոյան ուժերն ընդհարվեցին գերիշխանության համար։ Հիսուսը մեկնեց իր սիրո ձեռքերը՝ հրավիրելով բոլոր կամեցողներին ներում և հանգիստ գտնելու Իր մեջ։ Խավարի զորքերը տեսան, որ իրենց իշխանությունն անսահման չէ, և հասկացան, որ եթե Քրիստոսի առաքելությունը հաջողությամբ պսակվի, իրենց կառավարմանը շուտով վերջ կդրվի։ Սատանան զայրացավ շղթայակապ առյուծի պես և արհամարհանքով իր իշխանությունը ցույց տվեց մարդկանց մարմինների և հոգիների վրա։ GCA 467.3
Այն փաստը, որ դևերն իշխում էին մարդկանց, հստակորեն նշված է Նոր Կտակարանում։ Այդ մարդիկ սովորական հիվանդությամբ չէ, որ տառապում էին։ Քրիստոսը հիանալի կերպով հասկանում էր, թե ում հետ գործ ուներ, և տեսնում էր չար ոգիների անմիջական ներկայությունն ու ազդեցությունը։ GCA 468.1
Գադարայի դիվահարների բժշկության աստվածաշնչյան պատմու-թյունը վառ օրինակ է ինչպես այդ ոգիների թվակազմի, ուժի և չարակա-մության, այնպես էլ Քրիստոսի զորության ու ողորմության մասին։ Այդ թշվառ մոլագարները, կատաղաբար փշրելով ամեն մի շղթա և փրփրած բերաններով ջղաձգվելով՝ օդը լցնում էին իրենց աղաղակներով՝ վերքեր հասցնելով իրենց և սպառնալով բոլորին, ովքեր կմոտենային իրենց։ Նրանց արյունոտ, այլանդակված մարմիններն ու մթագնած միտքը ներ-կայացնում էին մի տեսարան, որը մեծ հաճույք էր պատճառում խավարի իշխանին։ Այս տառապյալներին իշխող դևերից մեկը հայտարարեց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք» (Մարկոս 5.9)։ Հռոմեական բանակում լեգեոնը կազմված էր երեքից հինգ հազար հոգուց։ Սատանայի զորքը նույնպես գործում է խմբերով, և խումբը, որին պատկանում էին այդ դևերը, թվով լեգեոնից պակաս չէր։ GCA 468.2
Հիսուսի հրամանով չար ոգիները հեռացան իրենց զոհերից՝ թողնելով նրանց հանդարտ նստած Փրկչի ոտքերի մոտ՝ հնազանդ, բանական ու մեղմ։ Բայց դևերին [515] թույլ տրվեց ծովը գցել խոզերի մի ամբողջ երամակ։ Գադարացիներն այս կորուստն ավելի մեծ համարեցին, քան Քրիստոսի շնորհած օրհնությունը, և աստվածային Բժշկին խնդրեցին, որ հեռանա։ Հենց սա էր սատանայի նպատակը։ Նրանց կորստի մեղքը գցելով Հիսուսի վրա՝ նա եսասիրական վախ արթնացրեց ժողովրդի մեջ՝ թույլ չտալով, որ լսեն Նրա խոսքերը։ Կորստի, դժբախտության ու տա-ռապանքի մեջ սատանան մշտապես մեղադրում է քրիստոնյաներին, որպեսգի նախատինքը չընկնի իր և իր գործակալների վրա։ GCA 468.3
Սակայն Քրիստոսի ծրագրերը չխափանվեցին։ Նա չար ոգիներին թույլ տվեց ոչնչացնել խոզերի երամակը՝ որպես հանդիմանություն այն հրեաներին, ովքեր այս անմաքուր կենդանիներին պահում էին հանուն շահի։ Եթե Քրիստոսը չզսպեր դևերին, նրանք ծովը կգցեին ոչ միայն խոզերին, այլ նաև դրանց պահողներին ու տերերին, ովքեր կենդանի մնացին միմիայն հանուն նրանց փրկության գթարտորեն գործադրված Նրա զորության շնորհիվ։ Ավելին՝ այս միջադեպը թույլ տրվեց, որպեսգի աշակերտները տեսնեն սատանայի դաժան իշխանությունն ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների վրա։ Փրկիչը կամենում էր, որ Իր հետևորդները ճանաչեն իրենց թշնամուն, որպեսզի նրանք չխաբվեն ու չհաղթվեն նրա հնարքներից։ Նա կամենում էր նաև, որ այդ շրջանի ժողովուրդը տեսներ սատանայի շղթաները փշրելու և նրա գերիներին ազատելու Իր զորությունը։ Ու թեև Հիսուսն Ինքը հեռացավ, մարդիկ, որ այդպես հրաշքով փրկվել էին, մնացին՝ հռչակելու իրենց Բարերարի ողորմությունը։ GCA 468.4
Սուրբ Գրքում նման ուրիշ օրինակներ էլ կան։ Փյունիկացի կնոջ դուստրը խիստ տառապում էր դևից, որին Հիսուսը դուրս հանեց Իր խոսքով (Մարկոս 7.26-30)։ «Կույր ու համր դիվահարը» (Մատթես 12.22), մի երիտասարդ՝ բռնված համր ոգով, որը հաճախ նրան «կրակի և ջրի մեջ էր գցում, որ կործանի» (Մարկոս 9.17-27), այն դիվահարր, որ «պիղծ դևի ոգուց» (Ղուկաս 4.33-36) տանջվելով՝ խանգարեց ժողովարանի շաբաթօրյա հանգիստը Կափառնայումում. բոլորն էլ [516] բժշկվեցին կարեկից Փրկչի կողմից։ Գրեթե բոլոր դեպքերում Քրիստոսը դիմում էր դևերին՝ որպես գիտակից էակների՝ հրամայելով նրանց թողնել իրենց զոհերին և այլևս չտանջել նրանց։ Տեսնելով Նրա հզոր ուժը՝ Կափառնայումում երկրպագողները ապշած «իրար հետ խոսում էին և ասում. «Սա ինչ բան է, որ իշխանությունով ու զորությունով պիղծ ոգի-ներին սաստում է, և նրանք դուրս են գալիս» (Ղուկաս 4.36)։ GCA 469.1
Դիվահարները սովորաբար ներկայացված են որպես մեծագույն տառապյալներ, սակայն եդել են նաև բացառություններ։ Գերբնական ուժ ձեռք բերելու համար ոմանք ողջունելեն սատանայական ազդեցությունը։ Այդպիսիներն, իհարկե, չեն ընդհարվել դևերի հետ։ Դրանցից էին, օրինակ, հարցուկ ոգի ունեցողները՝ Սիմոն մոգը, կախարդ Եղիմասր և այն աղախինը, ով Փիլիպպեում հետևում էր Պողոսին ու Շիղային։ GCA 469.2
Ոչ ոք ավելի մեծ վտանգի մեջ չէ չար ոգիների ազդեցությունից, քան նրանք, ովքեր, չնայած Սուրբ Գրքի հստակ ու բազմաթիվ վկայու-թյուններին, հերքում են սատանայի և նրա հրեշտակների գոյությունն ու գործունեությունը։ Քանի դեռ անտեղյակ ենք նրանց նենգությանը, նրանք գրեթե անպատկերացնելի առավելություն ունեն։ Շատերը հետևում են նրանց առաջարկներին, մինչդեռ կարծում են, թե իրենց իմաստությամբ են շարժվում։ Ահա թե ինչու է սատանան ամենուրեք անհավատություն տիռում իր գոյության նկատմամբ, որքան ավելի է մոտենում ժամանակի վերջը, երբ նա պիտի գործի մեծագույն ուժով՝ խաբելու և կործանելու համար։ Նրա քաղաքականությունն է՝ թաքնվել և թաքցնել իր գործելաձևը։ GCA 469.3
Մեծ խաբեբան ոչնչից այնքան չի վախենում, որքան իր խորամանկ հնարքների մերկացումից։ Իր իսկական էությունն ու նպատակներն ավելի լավ քողարկելու համար նա այնպես է իրեն ներկայացրել մարդկանց, որ ծաղրից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչ մի զգացում չառաջացնի։ Նա շաա գոհ է, երբ իրեն պատկերում են որպես անճոռնի ու զզվելի մի էակ՝ կեսմարդ, կես՝ կենդանի, ու երբ լսում է, թե ինչպես են իր անունը ծաղրով ու ծիծաղով արտասանում նրանք, ովքեր իրենց խելամիտ ու լա-վատեղյակ են համարում։ [517] GCA 469.4
Նա կատարյալ հմտությամբ քողարկել է իրեն, և հենց դրա համար են ամենուրեք հարցնում. «Իրո՞ք այդպիսի արարած գոյություն ունի»։ Այն փաստը, որ կրոնական աշխարհն ընդունել է տեսություններ, որոնք հակասամ են Սուրբ Գրքի պարզագույն վկայությանը, խոսում է սատանայի հաջողության մասին։ Եվ քանի որ սատանան կարող է շատ հեշտությամբ վերահսկել այն մարդկանց միտքը, ովքեր անտեղյակ են նրա ազդեցությանը, Աստծո խոսքը նրա նենգ գործունեության այդքան օրինակներ է ներկայացնում՝ բացահայտելով մեզ նրա գաղտնի ուժերը և դրդելով զգուշանալ նրա հարձակումներից։ GCA 470.1
Սատանայի և նրա զորքի ուժն ու չարամտությունը կարող էին իրոք տագնապեցնել մեզ, եթե հնարավորություն չունենայինք ապաստարան ու փրկություն գտնել Փրկչի ավելի գերազանց զորության մեջ։ Մենք մեր տների դռները փակում ենք սողնակներով ու փականքներով՝ մեր ու-նեցվածքն ու կյանքը չարագործներից պաշտպանելու համար, սակայն հազվադեպ ենք մտածում չար հրեշտակների մասին, որոնք անդադար փորձում են մոտենալ մեզ, և ում հարձակումներին մենք սեփական ուժերով անկարող ենք դիմակայել։ Եթե թույլ տրվեր, նրանք կշեղեին մեր միտքը, կտանջեին մեր մարմինր, կկործանեին մեր ունեցվածքն ու կյանքը։ Նրանց միակ հաճույքը թշվառությունն ու ավերածությունն է։ Սարսափելի է նրանց վիճակը, ովքեր, հակառակ Աստվածային պա-հանջներին, հանձնվում են սատանայի փորձություններին, մինչև որ Աստված մատնում է նրանց չար ոգիների վերահսկողությանը։ Բայց նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, մշտապես ապահով են Նրա պահպանության ներքո։ Հրեշտակները, որ զորությամբ գերազանց են, երկնքից ոպարկվում են պաշտպանելու նրանց։ Չարագործը անկարող է ճեղքել այն պահակախումբը, որով Աստված շրջապատել է Իր ժողովրդին։ [518] GCA 470.2