ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 30—ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՍԱՏԱՆԱՅԻ ՄԻՋԵՎ
«Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև և քո սերնդի ու նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու նրա գարշապարը կխայթես» (Ծննդոց 3.15)։ Աստվածային դատավճիռը, որ կայացվեց սատանայի դեմ մարդու մեղանչումից հետո, նաև մարգարեություն էր այն մեծ պայքարի վերաբերյալ, որ մղվելու էր բոլոր դարերում մինչև ժամանակի վերջը՝ իր մեջ ներառելով բոլոր ազգերը, որ ապրելու էին երկրի վրա։ GCA 459.1
Աստված ասում է. «Ես թշնամություն եմ դնում»։ Այս թշնամությունը բնականից չի ծագել։ Խախտելով Աստծո օրենքը՝ մարդը էությամբ դար-ձավ չար, և նրա ու սատանայի միջե ստեղծվեց ներդաշնակություն։ Մեղավոր մարդու և մեղքի հեղինակի միջև ոչ մի բնական թշնամանք չկա։ Երկուսն էլ չար են դարձել ուխտադրժության պատճառով։ Ուխտադրուժը հանգիստ չունի, մինչև համակրանք ու աջակցություն չգտնի՝ դրդելով ուրիշներին հետևել իր օրինակին։ Այդ իսկ պատճառով ընկած հրեշտակներն ու ամբարիշտ մարդիկ միանում են՝ կազմելով մի հուսա-հատ ընկերակցություն։ Եթե Աստված հատուկ ձևով չմիջամտեր, սա-տանան և մարդը դաշինք կկազմեին երկնքի դեմ, և սատանայի հանդեպ թշնամություն տածելու փոխարեն՝ մարդկային ողջ ընտանիքը կմիավոր-վեր ընդդեմ Աստծո։ GCA 459.2
Սատանան մարդուն էլ դրդեց մեղանչելու, ինչպես հրեշտակներին էր ներքաշել ապստամբության մեջ, դաշնակիցներ գտնելու երկնքի դեմ իր պատերազմում։ Քրիստոսի հանդեպ ատելության մեջ սատանայի և անկյալ հրեշտակների միջև ոչ մի տարաձայնություն չկար։ Նրանք խիստ միաբան էին տիեզերքի Տիրակալի իշխանության դեմ պայքարում, մինչդեռ մնացած բոլոր [506] հարցերում համաձայնություն չունեին։ Բայց լսելով, որ թշնամություն պիտի լինի իր և կնոջ միջև, իր սերնդի և նրա սերնդի միջև, սատանան հասկացավ, որ մարդկային բնությունն այլասերելու իր ջանքերն ընդհատվելու են, որ ինչ-որ կերպ մարդուն հնարավորություն է տրվելու դիմակայելու իր ուժին։ GCA 459.3
Սատանան թշնամությամբ լցվեց մարդկանց հանդեպ այն պատճա-ռով, որ Քրիստոսի միջոցով նրանք դարձան Աստծո սիրո և ողորմության առարկան։ Նա ցանկանում է ձախողել մարդու փրկության աստվածային ծրագիրը, անպատիվ անել Աստծուն՝ դիմազրկելով ու պղծելով Նրա ձեռքի գործը, նա կամենում է վիշտ պատճսաել երկնքին ու երկիրը լցնել դժբախտությամբ ու ավերածությամբ։ Եվ այս ամբողջ չարիքը նա ներկայացնում է որպես Աստծո կալմից մարդու ստեղծման արդյունք։ GCA 460.1
Հոգում սերմված Քրիստոսի շնորհն է հենց, որ մարդու մեջ թշնա-մություն է ստեղծում սատանայի հանդեպ։ Առանց այս վերափոխիչ շնորհի ա նորոգող ուժի մարդը կշարունակեր գերի մնալ սատանային՝ միշտ պատրաստ ծառայի պես կատարելու նրա հրամանները։ Բայց նոր սկզբունքը բախում է ւսռաջացնում հոգում, ուր մինչ այդ խաղաղ էր։ Զորությունը, որով Քրիստոսն օժտում է մարդուն, ի վիճակի է դարձնում նրան դիմադրելու բռնակալին ու զավթչին։ Ով էլ որ գարշում է մեղքից այն սիրելու փոխարեն, և դիմակայում է իրեն իշխող կրքերին ու հաղթում դրանք, նա դրսևորում է այն սկզբունքի ներգործությունը, որն ամբողջովին վերից է։ GCA 460.2
Թշնամությունը Քրիստոսի ոգու և սատանայի ոգու միջև ամենավառ կերպով դրսևորվեց այն բանում, թե աշխարհն ինչպես ընդունեց Հիսուսին։ Հրեաները մերժեցին Նրան ոչ այնքան նրա համար, որ Նա հայտնվեց աոանց աշխարհիկ հարստության, շքեղության ու փառքի։ Նրանք տեսան, որ Նա զորություն ուներ, որն ավելի քան լրացնում էր այդ արտաքին առավելությունների պակասը։ Բայց Քրիստոսի մաքրությունն ու սրբությունն էր, որ ամբարիշտների ատելությունը բորբոքեց Իր հանդեպ։ Նրա անձնուրաց, անմեղ նվիրվածության կյանքը մշտական հանդիմանություն էր հպարտ, ցանկասեր ժողովրդին։ Հենց դա էր, որ ատելություն առաջացրեց Աստծո Որդու դեմ։ Սատանան ու իր չար հրեշ-տակները միավորվեցին չար մարդկանց հետ։ Ապստամբների բոլոր դաշ-նակից ուժերը վեր ելան ճշմարտության Առաջատարի դեմ։ GCA 460.3
[507] Քրիստոսի հետևորդների նկատմամբ ցուցաբերվում է նույն թշնամությունը, որը դրսևորվեց նրանց Ուսուցչի հանդեպ։ Ով էլ որ տես-նում է մեղքի գարշելի էությունը և փորձում դիմակայել փորձությանը վերից տրվող զորությամբ, անպայման կառաջացնի սատանայի և նրա հպատակների զայրույթը։ Քանի դեռ գոյություն ունեն մեղքն ու մեղավոր-ները, միշտ էլ ատելություն է լինելու ճշմարտության մաքուր սկզբունք- ների հանդեպ, և հալածանք ու նախատինք՝ դրա ջատագովների դեմ։ Քրիստոսի հետևորդները և սատանայի ծառաները չեն կարող միաբան-վել։ Խաչի գայթակղությունը դեռ չի դադարել։ «Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12)։ GCA 460.4
Սատանայի գործակալներն անդադար աշխատում են նրա ղեկավարությամբ՝ հաստատելու նրա իշխանությունը և կառուցելու նրա թագավորությունն ընդդեմ Աստծո կառավարության։ Դրա համար նրանք ջանում են մոլորեցնել Քրիստոսի հետևորդներին և դրդել նրանց անհավատարմության։ Իրենց առաջնորդի պես նրանք աղավաղում են Սուրբ Գիրքը իրենց նպատակին հասնելու համար։ Ինչպես որ սատանան էր վարձում նախատինք բերել Աստծո վրա, այնպես էլ նրա ծառաները ձգտում են զրպարտել Աստծո ժողովրդին։ Նույն ոգին, որը մահվան մատնեց Քրիստոսին, ամբարիշտներին մղում է կործանելու Նրա հե-տևորդներին։ Այս բոլորը կանխատեսված է եղել այն առաջին մարգա-րեության մեջ. «Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև և քո սերնդի ու նբա սերնդի միջև»։ Եվ սա շարունակվելու է մինչև ժամանակի վերջը։ GCA 461.1
Սատանան հավաքում է իր բոլոր զորքերը և իր ամբողջ ուժով նետ-վում մարտի։ Ինչո՞ւ նա չի հանդիպում մեծ դիմակայության։ Ինչո՞ւ են Քրիստոսի զինվորներն այդպես քնած ու անտարբեր։ Որովհետև նրանք իրականում շատ թույլ են կապված Քրիստոսի հետ և որովհետև այդքան զուրկ են Նրա Հոգուց։ Մեղքը նրանց համար վանող ու նողկալի չէ, ինչպես իրենց Տիրոջ համար էր։ Նրանք չեն դիմակայում դրան վճռականորեն ու համառությամբ, ինչպես անում էր Քրիստոսը։ Նրանք չեն գիտակցում մեղքի ծայրաստիճան չար ու կործանարար էությունը և կույր են խավարի իշխանի բնավորության ու զորության նկատմամբ։ Թշնամությունը սատանայի և նրա գործերի հանդեպ թույլ է, որովհետև մարդիկ առավելապես անտեղյակ են նրա ուժից ու նենգությունից, ինչպես նաև այն պատերազմից, որ նա մղում է Քրիստոսի և Նրա եկեղեցու դեմ։ Այս հարցում հազարավորները խաբված են։ Նրանք չգիտեն, որ իրենց թշնամին մի հզոր զորավար է, ով իշխում է չար հրեշտակների մտքին, [508] և որ լավ մշակված ծրագրերի ու ճարպիկ քայլերի օգնությամբ պատերազմում է Քրիստոսի դեմ՝ խանգարելու հոգիների փրկությանը։ Քրիստոնյա կոչեցյալները և նույնիսկ Ավետարանի ծառայողները հազ-վադեպ են հիշատակում նրան՝ բացառությամբ, թերևս, ամբիոնից արված պատահական ակնարկների։ Նրանք անտեսում են նրա մշտական գործունեությունն ու հաջողությունը՝ արհամարհելով նրա նենգության մասին բազմաթիվ նախազգուշացումները, և թվում է, թե անտեսում են անգամ նրա գոյությունը։ GCA 461.2
Մինչ մարդիկ անտեղյակ են նրա հնարքներին, աչալուրջ ոսոխն ամեն պահի նրանց ճանապարհին է։ Նա ներխուժում է բոլոր աները, ներկա է քաղաքի ցանկացած փողոցում, եկեղեցիներում, ազգային խորհուրդներում, արդարադատության ատյաններում՝ շփոթեցնելով, մո-լորեցնելով, գայթակղեցնելով, ամենուրեք ավերելով տղամարդկանց, կանանց և երեխաների հոգիներն ու մարմինները, քայքայելով ընտա-նիքները, սերմանելով ատելություն, կեղծիք, կռիվ, ապստամբություն և սպանություն։ Իսկ քրիստոնեական աշխարհն այնպես է նայում այդ երևույթներին, կարծես Աստված է այդպես սահմանել, և դրանք պետք է գոյություն ունենան։ GCA 462.1
Սատանան մշտապես ջանում է հադթել Աստծո ժողովրդին՝ քանդե-լով այն պատնեշները, որ բաժանում են նրան աշխարհից։ Հին Իսրայելը մեղքի մեջ ընկավ, երբ համարձակվեց արգելված հարաբերությունների մեջ մտնել հեթանոսների հետ։ Նույն կերպ էլ շեղվեց ժամանակակից Իսրայելը։ «Այս աշխարհի աստվածը այն անհավատ ների սրտերը կու-րացրեց, որպեսզի Քրիստոսի փառավոր Ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա» (Բ Կորնթացիս 4.4)։ Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի վճռական հետևորդները չեն, սատանայի ծառաներ են։ Չվերածնված սրտում սեր կա մեղքի հանդեպ և հակում՝ փայփայելու և արդարացնելու այն, իսկ վերածնված սրտում մեղքի նկատմամբ ատելություն է և դիմադ-րություն։ Երբ քրիստոնյաներն ընտրում են ամբարիշտների և անհավատների ընկերակցությունը, նրանք իրենց փորձության են ենթարկում։ Սատանան անտեսանելիորեն ու գաղտագողի խաբեության քող է գցում նրանց աչքերին։ Նրանք չեն պատկերացնում, որ նման ընկերակցությունը նպատակ ունի վնասելու իրենց, և բնավորությամբ, խոսքերով ու գործերով անդադար նմանվելով աշխարհին՝ նրանք ավելի ու ավելի են կուրանում։ GCA 462.2
[509] Աշխարհիկ սովորություններին հարմարվելը եկեղեցին աշ-խարհի է վերածում, այն երբեք աշխարհը Քրիստոսին չի բերում։ Շփումը մեղքի հետ այն անխուսափելիորեն ավելի պակաս նողկալի կդարձնի։ Նա, ով ընտրում է սատանայի ծառաների ընկերակցությունը, շուտով կդադարի վախենալ նրանց Տիրոջից։ Երբ մեր պարտքը կատարելիս մենք փորձության ենք ենթարկվում, ինչպես Դանիելը թագավորի պալատում, կարող ենք վստահ լինել, որ Աստված կպաշտպանի մեզ, բայց եթե ինքներս ենք մեզ փորձտթյան ենթարկում, ապա վաղ թե ուշ կընկնենք։ GCA 462.3
Փորձիչը հաճախ ամենամեծ հաջողության է հասնում հենց նրանց միջոցով, ում ամենաքիչն են կասկածում, որ կարող է նրա իշխանության տակ գտնվել։ Տաղանդավոր ու կիրթ անձանց մեծարում ու պատվում են, կարծես այդ հատկանիշները կարող են ըւացնել աստվածավախության պակասը կամ մարդուն արժանացնել Աստծո բարեհաճությանը։ Տաղանդը և բարեկրթությունն ինքնին Աստծո պարգևներ են, բայց երբ փորձում են դրանցով լրացնել բարեպաշտության բացակայությունը, երբ Աստծուն մոտեցնելու փոխարեն՝ դրանք հեռացնում են Նրանից, ապա դառնում են անեծք և որոգայթ։ Շատերն այն կարծիքին են, թե թվացյալ քաղաքավարությունը կամ նրբանկատությունը վկայում են քրիստոնյա լինելու մասին։ Ավելի մեծ սխալ երբեք չի եղել։ Այս հատկանիշները պիտի զարդարեն ամեն մի քրիստոնյայի բնավորությունը, քանզի հզոր ազդեցություն են գործում հօգուտ ճշմարիտ կրոնի, բայց դրանք պետք է սրբագործվեն Աստծո կողմից, այլապես կծառայեն ի չարը։ Հաճախ հղկված մտքի և գրավիչ շարժուձևի տեր մարդը, ով իրեն թույլ չի տա այն, ինչը սովորաբար անբարոյական արարք է համարվում, կարող է ընդամենը մի փայլուն գործիք լինել սատանայի ձեռքում։ Նրա ազդեցության և օրինակի խորամանկ, խաբուսիկ բնույթը նրան ավելի վտանգավոր է դարձնում Քրիստոսի գործի համար, քան տգետներն ու անբարեկիրթներն են։ GCA 463.1
Անկեղծ աղոթքով ու Աստծուն ապավինելով՝ Սողոմոնն այնպիսի իմաստություն ձեռք բերեց, որն առաջացրեց աշխարհի զարմանքն ու հիացմունքը։ Բայց երբ նա երես թեքեց իր զորության Աղբյուրից և սկսեց վստահել սեփական ուժերին, փորձության զոհ դարձավ։ Եվ այն հրաշալի կարողությունները, որ շնորհվել էին թագավորներից ամենաիմաստունին, միայն ավելի հզոր գործիք դարձրին նրան հոգիների թշնամու ձեռքում։ [510] GCA 463.2
Ու թեև սատանան միշտ ձգտում է թաքցնել այդ փաստը քրիստո-նյաներից, նրանք երբեք չպիտի մոռանան, որ իրենց «պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների և այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12)։ Դարերի խորքից մեզ է հասնում ներշնչյալ նախազգուշացումը. «Արթուն եղեք, հսկում արեք, որովհետե ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում, թե որին կուլ տա» (Ա Պետրոս 5.8)։ «Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6.11)։ GCA 463.3
Ադամի օրերից առայսօր մեր մեծ թշնամին իր ողջ կարողությունն օգտագործում է ճնշելու և կործանելու համար։ Նա հիմա պատրաստվում է իր վերջին արշավին եկեղեցու դեմ։ Բոլոր նրանք, ովքեր ջանում են հե-տևել Հիսոաին, ընդհարվելու են այս անողոք թշնամու հետ։ Որքան ավելի քրիստոնյան նմանվի աստվածային Օրինակին, այնքան ավելի հաստատ է, որ նա սատանայի հարձակումների թիրախ կդառնա։ Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են Աստծո գործի մեջ, ջանալով մերկացնել սատանայի խաբեություները և Քրիստոսին ներկայացնել ժողովրդին, կարող են Պողոսի նման վկայել, որ մտքի խոնարհությամբ, շատ արցունքներով ու փորձություններով են ծառայել Տիրոջը։ GCA 464.1
Սատանան իր ամենակատադի ու նենգ փորձություններով հարձակ-վում էր Քրիստոսի վրա, բայց ամեն անգամ հետ էր մղվում։ Այդ հաղթա-նակները մեզ համար են տարվել, և դրանք մեզ էլ հաղթելու հնարա-վորություն են տալիս։ Քրիստոսը ուժ կտա բոլորին, ովքեր փնտրում են այդ ուժը։ Սատանան չի կարող հաղթել մարդուն՝ առանց նրա հա-մաձայնության։ Փորձիչը չի կարող բռնանալ մարդու կամքի վրա և ստի-պել նրան մեղք գործել։ Նա կարող է հոգեպես ճնշել, բայց չի կարող ապականել, կարող է տառապանք պատճառել մեզ, բայց ոչ՝ պղծել։ Այն փաստը, որ Քրիստոսը հաղթել է, պետք է քաջություն ներշնչի Նրա հե-տևորդներին՝ արիաբար պայքարելու մեղքի ու սատանայի դեմ: [511] GCA 464.2