ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

33/43

ԳԼՈՒԽ 32—ՍԱՏԱՆԱՅԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ

Մեծ պայքարը Քրիստոսի և սատանայի միջև, որն ընթացել է շուրջ վեց հազար տարի, մոտենում է իր ավարտին, և չարագործը կրկնապատկում է իր ջանքերը՝ տապալելու Քրիստոսի գործը հանուն մարդու և որսալու հոգիներն իր որոգայթների մեջ։ Նրա նպատակն է՝ անապաշխար մարդկանց պահել խավարի մեջ, մինչև որ Փրկչի բարեխոսությունն ավարտվի, և այլևս մեղքի համար զոհ չլինի։ GCA 471.1

Երբ հատուկ ջանքեր չեն արվում՝ դիմադրելու նրա իշխանությանը, երբ եկեղեցում և աշխարհում անտարբերություն է տիրում, սատանան հանգիստ է, քանի որ վտանգ չկա կորցնելու նրանց, ում նա պահում է իր կամքի գերության մեջ։ Բայց երբ մարդկանց ուշադրությունը հրավիրվում է հավիտենական բաների վրա, և նրանք հարց են տալիս՝ «Ի՞նչ անեմ, որ փրկվեմ», նա աչալուրջ է՝ ջանալով դիմակայել Քրիստոսի զորությանը և չեզոքացնելել Սուրբ Հոգու ազդեցությունը։ GCA 471.2

Սուրբ Գիրքն ասում է, որ մի անգամ, երբ Աստծո հրեշտակները եկան ներկայանալու Տիրոջը, սատանան նույնպես եկավ նրանց հետ (Հոբ 1.6), բայց ոչ թե խոնարհվելու Հավիտենական Արքայի աոաջ, այլ աոաջ տանելու իր չար ծրագրերն արդարների դեմ։ Այդ նույն նպատակով էլ նա միշտ ներկա է այնտեղ, ուր մարդիկ հավաքվում են երկրպագելու Աստծուն։ Մնալով անտեսանեփ՝ նա ջանք չի խնայում երկրպագողների միտքը վերահսկելու համար։ Հմուտ զորավարի նման՝ նա իր ծրագրերը նախօրոք է կազմում։ Տեսնելով, որ Աստծո լրաբերն ուսումնասիրում է Սուրբ Գիրքը, նա ուշադիր հետևում է, թե ինչ նյութ է [519] ներկայացվե-լու ժողովրդին, և ապա գործի է դնում իր ողջ հմտությունն ու նենգությունը՝ ստեղծելու այնպիսի պարագաներ, որպեսզի լուրը չհասնի նրանց, ում ինքը մոլորեցնում է հենց այդ հարցում։ Եվ մարդը, ով ամենից շատ կարիք ունի նախազգուշացման, ստիպված է լինում գբաղվել որևէ գործով, կամ էլ որոշ այլ հանգամանքներ թույլ չեն տալիս նրան լսելու այն խոսքը, որ նրա համար կարող էր կյանքի բուրմունք լինել։ GCA 471.3

Սատանան տեսնում է Տիրոջ ծառաներին՝ մտահոգված այն հոգևոր խավարի պատճառով, որ պատել է ժողովրդին, լսում է, թե ինչպես են նրանք ջերմեռանդ աղոթում Աստծուն՝ շնորհ և զորություն ստանալու, որպեսզի ցրեն անտարբերության, անհոգության ու ծուլության կախար-դանքը, և նոր եռանդով է գործի դնում իր ճարպկությունը։ Նա մարդկանց դրդում է ախորժակի բավարարման կամ ինքնաբավարարման որևէ այլ ձևի՝ բթացնելով նրանց զգայարաններն այնպես, որ նրանք ի վիճակի չլինեն լսելու այն, ինչի կարիքն ամենից շատ ունեն։ GCA 472.1

Սատանան քաջ գիտի, որ նրանք, ում ինքը կարող է դրդել անտեսելու աղոթքն ու Սուրբ Գրքի ուսումնասիրությունը, հաղթվելու են իր հարձակումներից, ուստի ինչ ասես հնարում է նրանց միտքը զբաղեցնելու համար։ Միշտ էլ եղել են իրենց աստվածապաշտ համարող մարդիկ, ովքեր ճշմարտության մեջ խորանալու փոխարեն՝ իրենց կրոնն են դարձնում բնավորության թերություններ կամ հավատի սխալներ փնտրելը նրանց մոտ, ում հետ համամիտ չեն։ Այդպիսիք սատանայի աջ ձեռքն են։ Քիչ չեն եղբայրների չարախոսները, և նրանք միշտ ակտիվ են, երբ Աստված գործում է, և Նրա ծառաները ճշմարտապես պատվում են Նրան։ Նրանք կեղծ երանգներ են վերագրում ճշմարտությունը սիրողների և դրան հնազանդվողների խոսքերին ու գործերին։ Քրիստոսի ամենաանկեղծ, եռանդուն ու անձնուրաց ծառաներին նրանք ներկայացնում են որպես խաբվածներ կամ խաբեբաներ։ Նրանց գործն է՝ կեղծել ամեն մի ճշմարիտ և ազնիվ արարքի դրդապատճաոբ, տարածել զրպարտություններ, և կասկած հարուցել անփորձների մտքում։ Այն ամենն, ինչ մաքուր է և արդար, նրանք հնարավոր բոլոր ձևերով ներկայացնում են որպես անազնիվ ու մոլորեցուցիչ։ GCA 472.2

Սակայն թող ոչ ոք չխաբվի այդպիսի ների վերաբերյալ: Դժվար չէ հասկանալ, թե ում զավակներն են նրանք, ում օրինակին են հետևում և ում գործն են անում. «Իրենց պտուղներից [520] կճանաչեք նրանց» (Մատթեոս 7.16)։ Իրենց վարքով նրանք հիշեցնում են սատանային՝ թունոտ զրպարտչին, «եղբայրների չարախոսին» (Հայտնություն 12.10)։ GCA 472.3

Մեծ խաբեբան շատ ծառաներ ունի, ովքեր պատրաստ են ներկայացնելու ցանկացած կամ ամեն տեսակ մոլորություն՝ նախատեսված տարբեր ճաշակի և ունակությունների տեր անձանց համար, ում նա ուզում է կործանել։ Նրա ծրագիրն է՝ եկեղեցի բերել ոչ անկեղծ, չվերածնված մարդկանց, նրանց միջոցով կասկածանք ու անհավատություն սերմանել և խանգարել բոլորին, ովքեր փափագում են Աստծո գործի առաջընթացը, և իրենք էլ ձգտում են առաջանալ դրա հետ։ Շատերը, ովքեր իրական հավատ չունեն Աստծո կամ Նրա Խոսքի նկատմամբ, համաձայնվում են ճշմարտության որոշ սկզբունքների հետ և այդպիսով համարվում քրիստոնյա՝ հնարավորություն ստանալով իրենց սխալները ներկայացնելու որպես աստվածաշնչյան ուսմունք։ GCA 472.4

Այն կարծիքը, որ կարևոր չէ, թե մարդ ինչպես է հավատում, սա-տանայի ամենահաջող խաբեություններից մեկն է։ Նա գիտի, որ սիրով ընդունված ճշմարտությունը սրբագործում է հոգին, ուստի անդադար փորձում է այն փոխարինել կեղծ տեսություններով, առասպելներով և ուրիշ ավետարանով։ Սկզբից ևեթ Աստծո ծառաները պայքարել են կեղծ ուսուցիչների դեմ՝ ոչ միայն որպես անառակ մարդկանց, այլ նաև որպես կործանարար կեղծիքներ տարածողների։ Եղիան, Երեմիան, Պողոսը վճռական ու համարձակ պայքար են մղել նրանց դեմ, ովքեր հեռացնում էին մարդկանց Աստծո խոսքից։ Այն մտածելակերպը, որն անկարևոր է համարում ճիշտ կրոնական հավատը, ճշմարտության այս սուրբ պաշտ-պանների մոտ ոչ մի հավանության չի արժանացել։ GCA 473.1

Սուրբ Գրքի անստույգ ու երևակայական մեկնաբանաթյունները և հավատի վերաբերյալ բազմաթիվ իրարամերժ տեսությունները, որ գոյություն ունեն քրիստոնեական աշխարհում, մեր մեծ թշնամու գործն են։ Նա ուզում է մարդկանց այնպես շփոթեցնել, որ չնկատեն ճշմար-տությունը։ Եվ տարաձայնություններն ու պառակտումները քրիստո-նեական եկեղեցիների միջև գլխավորապես պայմանավորված են որևէ սիրված ուսմունքի օգտին Աստվածաշունչը խեղաթյուրելու համատա-րած սովորությամբ։ Աստծո խոսքը խոնարհ սրտով ու զգուշորեն ուսում-նասիրելու և Նրա կամքը հասկանալ ձգտելու փոխարեն՝ շատերը ձգտում են միայն արտասովոր կամ ինքնատիպ ինչ-որ բան հայտնաբերել։ [521] GCA 473.2

Սխալ ուսմունքները կամ ոչ քրիստոնեական սովորույթները հաստատելու համար ոմանք Աստվածաշնչից հատվածներ են մեջբերում՝ երբեմն կտրելով համատեքստից կամ նշելով որևէ տեքստի միայն կեսը, մինչդեռ մյուս մասը կարող է բոլորովին այլ նշանակություն ունենալ։ Օձի նենգությամբ նրանք թաքնվում են անկապ խոսքերի հետևում՝ հարմարեցնելով դրանք իրենց մարմնավոր ցանկություններին։ Այսպես շատերը գիտակցաբար աղավաղում են Աստծո խոսքը։ Ուրիշներն էլ, ունենալով վառ երևակայություն, կառչում են Սուրբ Գրքի խորհրդանշաններից ու պատկերներից՝ մեկնաբանելով դրանք իրենց պատկերացումների համաձայն՝ հաշվի չառնելով Աստվածաշնչի այն վկայությունը, որ Սուրբ Գիրքը իր իսկ մեկնաբանն է, և ապա իրենց անհեթեթ գաղափարները ներկայացնում են որպես աստվածաշնչյան ուսմունք։ GCA 473.3

Երբ էլ որ Սուրբ Գիրքն ուսումնասիրվի առանց աղոթքի, առանց խոնարհ ու սովորելու պատրաստ հոգու, ամենապարզ ու ամենահստակ, ինչպես նաև ամենաբարդ հատվածները սխալ կընկալվեն։ Պապական առաջնորդներն ընտրում են Սուրբ Գրքի այն հատվածները, որոնք լավագույնս կծառայեն իրենց մտադրություններին, մեկնաբանում են իրենց ուզած ձևով և ապա ներկայացնում ժողովրդին՝ միաժամանակ գրկելով նրան Գիրքն ինքնուրույն ուսումնասիրելու և նրա սրբազան ճշմարտությունները հասկանալու արտոնությունից։ Աստվածաշունչն ամբողջությամբ պետք է տրվի մարդկանց այնպես, ինչպես գրված է։ Ավելի լավ է նրանց ընդհանրապես չսովորեցնել Սուրբ Գրքից, քան այն մատուցել այդքան խեղաթյուրված ձևով։ GCA 474.1

Աստվածաշունչը նախատեսված է եղել որպես ուղեցույց բոլորի համար, ովքեր ուզում են ճանաչել իրենց Արարչի կամքը։ Աստված մարդկանց տվել է մարգարեական հաստատ խոսքը։ Հրեշտակները և հենց Ինքը՝ Քրիստոսը, եկան Դանիելին ու Հովհաննեսին հայտնելու այն, ինչը շուտով պիտի կատարվեր։ Մեր փրկությանը վերաբերող այդ կարևոր հարցերը չեն թողնվել խորհրդավոր մշուշի մեջ։ Դրանք այնպես չեն տրվել, որպեսզի շփոթեցնեն և մոլորեցնեն ճշմարտության անկեղծ որոնողին։ Տերն ասել է Ամբակում մարգարեի միջոցով. «Գրիր տեսիլքը և որոշակի նշանակիր... որպեսզի կարդացողը հեշտ կարդա» (Ամրակում 2.2, բնագրի թարգմ.)։ Աստծո խոսքը պարզ է բոլորի համար, ովքեր ուսումնասիրում են այն աղոթքի [522] հոգով։ Իսկապես ազնիվ յուրաքանչյուր անձ կգա դեպի ճշմարտության լույսը։ «Լույս է ծագում արդարին» (Սաղմոս 97.11)։ Եվ ոչ մի եկեղեցի չի կարող աճել սրբության մեջ, եթե նրա անդամները ճշմարտությունը չորոնեն այնպես, ինչպես որոնում են թաքնված գանձը։ GCA 474.2

«Ազատամտություն» գոչելով՝ մարդիկ կուրորեն չեն տեսնում իրենց թշնամու խոբամանակ հնարքները, մինչդեռ նա անդադար անխոնջ կերպով աշխատում է իր նպատակին հասնելու համար։ Երբ նրան հա-ջողվում է Աստվածաշունչը փոխարինել մարդկային տեսություններով, Աստծո օրենքը մի կողմ է դրվում, իսկ եկեղեցիներն ընկնում են մեղքի գերության մեջ՝ միաժամանակ կարծելով, թե ազատ են։ GCA 474.3

Շատերի համար գիտական հետազոտությունն անեծք է դարձել։ Աստված թույլ է տվել, որ լույսի շողերը գիտության ու արվեստի նվաճումների միջոցով սփռվեն աշխարհի վրա, սակայն նույնիսկ ամենահանճարեղ մարդիկ, եթե իրենց ուսումնասիրության մեջ չեն ստաջնորդ- վում Աստծո խոսքով, խճճվում են՝ փորձելով հետազոտել գիտության և հայտնության փոխհարաբերությունները։ GCA 474.4

Նյութական և հոգևոր աշխարհի մասին մարդկային գիտելիքները թերի են և անկատար, այդ պատճառով էլ շատերը չեն կարողանում իրենց գիտական հայացքները ներդաշնակեցնել Սուրբ Գրքի հետ։ Շատերը զանազան տեսություններն ու ենթադրությունները գիտական փաստեր են համարում՝ կարծելով, թե Աստծո խոսքը պետք է ստուգվի «սուտանուն գիտության» ուսմունքով (Ա Տիմոթեոս 6.20)։ Արարիչն ու Նրա գործերը նրանց հասկացողությունից վեր են, և քանի որ ի վիճակի չեն բացատրելու դրանք բնության օրենքներով, Սուրբ Գրքի պատմությունն անարժանահավատ են համարում։ Նրանք, ովքեր կասկածի են են-թարկում Հին և Նոր Կտակարանների ստույգությունը, շատ հաճախ, անելով ևս մի քայլ, կասկածում են Աստծո գոյությանը՝ անսահման ուժ վերագրելով բնությանը։ Կորցնելով խարիսխը՝ նրանք բախվում են անհավատության ժայռերին։ GCA 475.1

Այսպես խաբված սատանայից՝ շատերը հավատից շեղվում են։ Մարդիկ ձգտում են իրենց Արարչից ավելի իմաստուն լինել. մարդկային փիլիսոփայությունը փորձում է հետազոտել ու բացատրել գաղտնիքներ, որոնք երբեք չեն բացահայտվելու հավերժության ընթացքում անգամ։ Եթե մարդիկ քննեին ու հասկանային այն, ինչ Աստված արդեն հայտնել է Իր և Իր նպատակների մասին, ապա Եհովայի փառքի, վեհության [523] և զորության մասին այնպիսի պատկերացում կկազմեին, որ կգիտակցեին իրենց ոչնչությունն ու կբավարարվեին նրանով, ինչ որ բացահայտվել է իրենց և իրենց երեխաներին։ GCA 475.2

Սատանայի խաբեության գլուխգործոցն է՝ մարդկանց միտքը մշ տապես զբաղեցնել քննելով ու ենթադրություններ անելով այն բաների մասին, ինչ Աստված չի հայտնել և մտադիր էլ չէ հասկացնելու։ Հենց այդպես Արուսյակը կորցրեց իր տեղը երկնքում։ Նա դժգոհեց, որ իրեն չեն վստահում Աստծո մտահղացումների բոլոր գաղտնիք նեբը և ամ-բողջապես արհամարհեց այն, ինչ բացահայտված էր իր բարձր դիրքի հետ կապված գործի վերաբերյալ։ Նույն դժգոհությունը ներշնչելով իրեն ենթակա հրեշտակներին՝ նա դրդեց նրանց մեղանչելու։ Այժմ նա ձգտում է այդ նույն ոգով վարակել մարդկանց ու նրանց ևս դրդել արհամարհելու Աստծո ուղղակի պատվերները։ GCA 475.3

Նրանք, ովքեր չեն կամենում ընդունել Աստվածաշնչի պարզ, կտրուկ ճշմարտությունները, շարունակ հաճելի առասպելներ են որոնում՝ հանգստացնելու իրենց խիղճը։ Որքան ավելի քիչ հոգևորություն, անձ- նուրացություն և խոնարհություն է պահանջում ներկայացվող ուսմունքը, այնքան ավելի հաճույքով է այն ընդունվում։ Այդպիսի մարդիկ քայքայում են իրենց մտավոր ուժերը՝ ծառայեցնելով դրանք իրենց մարմնավոր ցանկություններին։ Լինելով չափազանց իմաստուն իրենց աչքերում, որպեսզի փշրված հոգով ու ջերմեռանդ աղոթքով ուսումնասիրեն Սուրբ Գիրքը Աստծո կամքն իմանալու համար, նրանք ոչ մի պաշտպանություն չունեն մոլորությունից։ Սատանան պատրաստ է բավարարել սրտի ցանկությունը, և ճշմարտության փոխարեն իր խաբեությունն է առա-ջարկում։ Հենց այսպես պապությունը կարողացավ իշխել մարդկանց մտքի վրա, և մերժելով ճշմարտությունը, քանի որ այն պահանջում է անձնուրացություն, բողոքականները գնում են նույն ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր, աշխարհից չտարբերվելու համար, արհամարհում են Աստծո խոսքը հանուն իրենց հարմարության, կթողնվեն ճշմարտության փոխարեն ընդունելու կորստաբեր հերձվածողություն։ Նրանք, ովքեր գիտակցաբար մերժում են ճշմարտությունը, ընդունելու են ամեն տեսակ մոլորություն։ Նա, ով սարսափում է մեկ խաբեությունից, սիրով ընդունելու է մեկ ուրիշը։ Պողոս առաքյալը, խոսելով նրանց մասին, ովքեր «չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն», ասում է. «Դրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ հավատան ստության, որ դատապարտվեն ամենքր. [524] ովքեր չհավատացին ճշմաբտությանբ, բայց հավանեցին անօրենությունը» (Բ Թեսադոնիկեցիս 2.10-12)։ Նման նախազգուշացում ունենալով՝ պետք է զգույշ լինենք, թե ինչ ուսմունք ենք ընդունում։ GCA 475.4

Մեծ խաբեբայի ամենահաջող հնարքներից են ոգեհարցության սուտ ուսմունքն ու կեղծ հրաշքները։ Լույսի հրեշտակի տեսք ստած՝ սատանան իր ցանցը գցում է այնտեղ, ուր ամենաքիչն են կասկածում։ Եթե մարդիկ անկեղծ աղոթքով ուսումնասիրեին Աստծո Գիրքը՝ այն հասկանալու համար, ապա չէին թողնվի խավարի մեջ՝ ընդունելու կեղծ ուսմունքներ։ Բայց մերժելով ճշմարտությունը՝ նրանք խաբեության զոհ են դառնում։ GCA 476.1

Մեկ այլ վտանգավոր մոլորություն է այն ուսմունքը, որ հերքում է Քրիստոսի աստվածությունը՝ պնդելով, որ Նա գոյություն չի ունեցել՝ նախքան այս երկիր գայր։ Այս տեսությունն ընդունված է մարդկանց մի մեծ խմբի կողմից, ովքեր ասում են, թե հավատում են Աստվածաշնչին, սակայն դա ուղղակիորեն հակասում է մեր Փրկչի խոսքերին՝ Հոր հետ ունեցած Իր կապի, Իր աստվածային էության և Իր նախագոյության վերաբերյալ։ Դա հնարավոր չէ ընդունել՝ առանց լրջորեն աղավաղելու Սուրբ Գիրքը։ Դա ոչ միայն նսեմացնում է փրկագնման վերաբերյալ մարդու պատկերացումը, այլ նաև քայքայում է հավատն Աստվածաշնչի հանդեպ՝ որպես Աստծուց տրված հայտնության։ Այն ոչ միայն դառնում է ավելի վտանգավոր, այլ նաև դժվար հերքեփ։ Եթե մարդիկ մերժում են ներշնչված Գրքի վկայությունը Քրիստոսի աստվածության վերաբերյալ, ապա նրանց հետ այդ հարցը քննարկելն իզուր է, քանզի ռչ մի փաստարկ, որքան էլ ծանրակշիռ լինի, չի կարող նրանց համոզել։ «Շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև դրանք հիմարություն են նրա համար, և չի էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս 2.14)։ Այս մոլորությունն ընդունողներից և ոչ մեկը չի կարող ճիշտ պատկերացում կազմել Քրիստոսի առաքելության կամ մարդու փրկության Աստծո մեծ ծրագրի մասին։ GCA 476.2

Մեկ այլ նենգ և կործանարար մոլորություն է արագ տարածվող այն կարծիքը, թե սատանան որպես անձնավորություն գոյություն չունի, իսկ այդ անունն Աստվածաշնչում օգտագործված է ընդամենը մարդկանց չար մտքերն ու ցանկությունները ներկայացնելու համար։ [525] GCA 477.1

Ամբիոններից հաճախ հնչող այն հանրաճանաչ ուսմունքը, ըստ որի՝ Քրիստոսի Երկրորդ գալուստը Նրա հայտնվելն է յուրաքանչյուր անհատի՝ իր մահվան պահին, մի հնարք է՝ նախատեսված մարդկանց ուշադբաթյունբ շեղելու երկնային ամպերով Նրա անձնական գալուս— տից։ Տարիներ շարունակ սատանան ասել է. «Ահա նա ներսի սենյակում է» (Մատթեոս 24.23-26), և շատ հոգիներ կորստյան են մատնվել՝ հա-վատալով այդ խաբեությանը։ GCA 477.2

Եվս մի բան. աշխարհիկ իմաստությունը սովորեցնում է, թե աղոթելն անիմաստ է։ Գիտնականները պնդում են, թե աղոթքին ոչ մի իրական պատասխան չի կարող լինել, քանի որ դա բնության օրենքի խախտում՝ հրաշք կփներ, իսկ հրաշքներ գոյություն չունեն։ Նրանք ասում են, թե տիեզերքը կառավարվում է հստակ օրենքներով, և Աստված Ինքը ոչինչ չի անում այդ օրենքներին հակառակ։ Այսպիսով՝ նրանք պատկերում են Աստծուն Իր իսկ օրենքներով շղթայված, կարծես աստվածային օրենք-ները բացառում են Նրա ազատությունը։ Նման ուսմունքը հակասում է Սուրբ Գրքի վկայությանը։ Մի՞թե Քրիստոսն ու Նրա առաքյալները հրաշքներ չեն գործել։ Այն նույն կարեկից Փրկիչն այսօր էլ կենդանի է և նույնքան պատրաստ՝ լսելու հավատի աղոթքը, որքան այն ժամանակ, երբ տեսանելիորեն քայլում էր մարդկանց մեջ։ Բնականը համագործակ-ցում է գերբնականի հետ։ Աստծո ծրագրի մի մասն է՝ ի պատասխան հավատի աղոթքի՝ մեզ շնորհել այն, ինչը Նա չէր շնորհի, եթե այդպես չխնդրեինք։ GCA 477.3

Անթիվ ու անհամար են քրիստոնեական եկեղեցիներում տարածված կեղծ ուսմունքներն ու անհիմն գաղափարները։ Անհնար է պատկերացնել Աստծո խոսքում հաստատված ուղենիշներից գեթ մեկը վերացնելու չար հետևանքները։ Այս բանն անողներից քչերն են բավարարվում ճշմարտության միայն մեկ կետը մերժելով։ Մեծամասնությունը շարու-նակում է մեկը մյուսի հետևից մերժել ճշմարտության սկզբունքները, մինչև որ դառնում են անհավատներ։ GCA 478.1

Հանրաճանաչ աստվածաբանության սխալները կասկածամտության են մղել շատ հոգիների, ովքեր, հակառակ դեպքում, կարող էին հավատալ Սուրբ Գրքին։ Նրանք չեն կարող ընդունել արդարության, գթասրտության ու բարության իրենց զգացումները վիրավորող ուսմունքներ, և քանի որ դրանք ներկայացվում են որպես աստվածաշնչյան, նրանք հրաժարվում են դրանք ընդունել որպես Աստծո խոսք։ [526] GCA 478.2

Սատանայի նպատակն էլ հենց սա է։ Նա ամեն բանից առավել փափագում է ոչնչացնել վստահությունը Աստծո և Նրա Խոսքի հանդեպ։ Այդ նա է գլխավորում կասկածամիտների մեծ բանակը և իր ողջ կարո-ղությամբ ձգտում է իր կողմը շահել հոգիներին։ Կասկածելը նորաձև է դառնում։ Շատերն անվստահությամբ են նայում Աստծո խոսքին և նրա Հեղինակին, որովհետև այն հանդիմանում և դատապարտում է մեղքը։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հնազանդվել Խոսքի պահանջներին, ջա-նում են հեղինակազրկել այն։ Նրանք Աստվածաշունչը կարդում կամ խոսքը լսում են եկեղեցու ամբիոնից ՝ միայն Գրքում կամ քարոզում սխալ-ներ գտնելու համար։ Քչերը չէ, որ անհավատ են դառնում իրենց պար-տականության արհամարհումն արդարացնելու համար։ Մյուսները կաս-կածամիտներին են հարում հպարտությունից և ծուլությունից։ Չափից ավելի փափկասեր, որպեսզի աչքի ընկնեն որևէ պատվավոր գործով, որը ջանք և անձնուրացություն է պահանջում, նրանք ձգտում են իմաստունի համբավ ձեռք բերել՝ քննադատելով Աստվածաշունչը։ Շատ բան կա, որ սահմանափակ միտքն, աոանց աստվածային իմաստության, անկարող է ըմբռնել, և այդպես առիթ են գտնում քննադատելու։ Շատերին թվում է, թե անհավատ, անաստված ու քննադատ լինելն առաքինություն է։ Բայց առերես անկեղծության տակ կարելի է նկատել, որ այդ մարդիկ լցված են ինքնավստահությամբ ու հպարտությամբ։ Շատերը հաճույք են զգում՝ Սուրբ Գրքում ինչ-որ բան գտնելով, որը կշփոթեցնի մարդկանց միտքը։ Ոմանք սկզբում քննադատում և հակառակվում են այն պատճառով, որ պարզապես սիլտւմ են վիճաբանել՝ չգիտակցելով, որ այդպես վարվելով՝ ընկնում են թռչնորսի ցանցը։ Սակայն բացահայտ արտահայտելով իրենց անհավատությունը՝ նրանք մտածում են, որ չպետք է փոխեն իրենց միտքը։ Այսպես նրանք միանում են ամբարիշտներին և իրենց համար փակում Դրախտի դարպասները։ GCA 478.3

Աստված Իր խոսքում բավականաչափ վկայություններ է տվել դրա աստվածային ծագման մասին։ Այնտեղ հստակորեն ներկայացված են մեր փրկությանը վերաբերող մեծ ճշմարտությունները։ Սուրբ Հոգու օգնությամբ, որ խոստացված է բոլորին, ովքեր անկեղծորեն կփնտրեն ճշմարտությունը, ամեն մարդ կարող է [527] ինքնուրույն հասկանալ դա։ Աստված մարդկանց տվել է հաստատուն հիմք, որի վրա նրանք կարող են կերտել իրենց հավատը։ GCA 479.1

Սակայն մարդու սահմանափակ միտքն ի վիճակի չէ լիակատար չափով ըմբռնելու Անսահմանի ծրագրերն ու նպատակները։ Մենք երբեք չենք կարող քննելով գտնել Աստծուն և չպետք է վարձենք ինքնավստահ ձեռքով բարձրացնել այն վարագույրը, որով Նա ծածկում է Իր վեհափառությունը։ Առաքյալը գոչում է. «Ի՜նչ անքննելի են նրա դատաստանները, և անհասկանալի՝ նրա ճանապարհները» (Հռոմեացիս 11.33)։ Մեզ տրված է այնքանով ըմբռնել Նրա վերաբերմունքը մեր նկատմամբ և Նրա շարժառիթները, որ կարողանանք անսահման զորության հետ միահյուսված տեսնելՆրա անհուն սերն ու տրտմությունը։ Մեր երկնային Հայրը ամեն ինչ կառավարում է իմաստությամբ ու արդարությամբ, և մենք, դժգոհ ու թերահավատ լինելու փոխարեն, պիտի ակնածանքով ենթարկվենք Նրան։ Նա իր նպատակներից մեզ կհայտնի այն, ինչ օգտակար է մեզ իմանալ, իսկ դրանից այն կողմ մենք պիտի վստահենք ամենազոր Բազկին և սիրով լի Սրտին։ GCA 479.2

Թեև Աստված բավարար ապացույցներ է տվել հավատալու համար, Նա երբեք չի վերացնի անհավատության բոլոր պատճաոները։ Ովքեր կեռ են փնտրում իրենց կասկածները կախելու համար, կգտնեն այն։ Եվ նրանք, ովքեր հրաժարվում են ընդունել Աստծո խոսքն ու հնազանդվել դրան, մինչև որ այլևս առարկելու կամ կասկածելու առիթ չփնի, երբեք չեն գալու դեպի լույսը։ GCA 479.3

Անվստահությունն Աստծո հանդեպ բնական պտուղն է չվերածնված սրտի, որը թշնամության մեջ է Նրա հետ։ Իսկ հավաա ներշնչում է Սուրբ Հոգին, և այ ն ծլում է միայն այն դեպքում, եթե փայփայենք: Ոչ ոք չի կարող հավատի մեջ զորանալ՝ աոանց վճռական ջանքերի: Անհավատությունն ուժեղանում է, եթե խրախուսվի։ Ու եթե մարդիկ, ապացույցների մասին խորհելու փոխարեն, որ Աստված տվել է իրենց հավատն ամրացնելու համար, իրենց թույլ են տալիս կասկածել և առարկել, կտեսնեն, որ իրենց կասկածները գնալով ավելի են հաստատվում։ GCA 479.4

Բայց նրանք, ովքեր կասկածում են Աստծո խոստումներին ու չեն վստահում Նրա շնորհի հավաստիացմանը, անպատվում են Նրան և ուրիշներին դեպի Քրիստոսը գրավելու փոխարեն՝ իրենց ազդեցությամբ հեռացնում են [528] Նրանից։ Նրանք անպտուղ ծառեր են, որ իրենց մութ սաղարթները տարածում են այս ու այն կողմ՝ փակելով արևի շողերը մյուս բույսերից և թողնելով, որ դրանք թառամեն ու մեռնեն սառը ստվերում։ Այդ անձանց ամբողջ կյանքը անվերջ վկայություն է հենց իրենց դեմ։ Նրանք կասկածամտության ու անհավատության սերմեր են ցանում, որոնք անպայման համապատասխան բերք են տալու։ GCA 480.1

Կա միայն մեկ ուղի նրանց համար, ովքեր անկեղծորեն ուզում են ազատվել կասկածներից։ Իրենց անհասկանալի բաները կասկածի ենթարկելու և քննադատելու փոխարեն՝ թող ընդունեն այն լույսը, որն արդեն շողում է իրենց վրա, և նրանց ավելի պայծառ լույս կտրվի։ Թող նրանք կատարեն իրենց համար հասկանալի ամեն մի պարտականություն, իսկ մյուսները, որոնց վերաբերյալ հիմա կասկածներ ունեն, հետո կբացահայտվեն իրենց։ GCA 480.2

Սատանան կարող է այնքան հմտորեն կեղծել ճշմարտությունը, որ կխաբի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են խաբվելու, ովքեր ուզում են խուսափել անձնուրացությունից ու զոհողությունից, որ պահանջում է ճշմարտությունը։ Սակայն նա անկարող է իր իշխանության տակ պահել գեթ մեկ հոգու, ով անկեղծորեն փափագում է, ինչ գնով էլ լինի, ճանաչել ճշմարտությունը։ Քրիստոսն է ճշմարտությունը և « Լույսը, որ ամեն մարդու լուսավորում է, ով գալիս է աշխարհ» (Հովհաննես 1.9)։ Ճշմարտության Հոգին ոսլարկվելէ՝ առաջնորդելու մարդկանց ամեն ճշմարտության մեջ։ եվ Աստծո Որդու հեղինակությամբ ասված է. «Փնտրեցեք, և կգտնեք»։ «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս ուսմունքի մասին» (Մատթեոս 7.7, Հովհաննես 7.17)։ GCA 480.3

Քրիստոսի հետևորդները քիչ բան գիտեն այն դավերից, որ սատանան ու նրա զորքը նյութում են իրենց դեմ։ Բայց երկնքում Նստողն այդ բոլոր հնարքներն այնպես կուղղորդի, որ դրանք ծառայեն իր խոր մտադրությունների իրականացմանը։ Տերը թույլ է տալիս, որ Իր ժողովուրդը ենթարկվի հրաշունչ փորձությունների ոչ թե նրա համար, որ հաճույք է ստանում վշտից ու տառապանքից, այլ որովհետև դա անհրաժեշտ է նրանց վերջնական հաղթանակի համար։ Նա չէր կարող հակասել Իր իսկ փառավոր խորհուրդներին՝ պաշտպանելով նրանց փորձություններից, քանզի դրանց բուն նպատակն է՝ նախապատրաստել նրանց դիմակայելու չարի բոլոր գայթակղություններին։ [529] GCA 480.4

Ո՛չ ամբարիշտ մարդիկ, ո՛չ էլ դևերը չեն կարող խանգարել Աստծո գործին կամ հեռացնել Նրան Իր ժողովրդից, եթե վերջիններս խոնարհ և փշրված սրտով խոստովանեն ու թողնեն իրենց մեղքերը և հավատով ապավինեն Նրա խոստումներին։ Ցանկացած փորձության և չար ազդեցության՝ բացահայտ լինի, թե ծածուկ, կարելի է հաջողությամբ դիմադրել«ոչ թե զորությունով և ոչ թե ուժով, այլ իմ հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6)։ GCA 481.1

«Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը... Եվ ով է նա, որ չարչարի ձեզ, եթե դուք բարուն հետևող լինեք» (Ա Պետրոս 3.12,13)։ Երբ Բաղաամը, հարուստ վարձատրության խոստումով հրապուրված, կախարդություն օգտագործեց Իսրայելի դեմ, և Տիրոջը զոհեր մատուցելով՝ վարձեց անիծել Նրա ժողովրդին, Աստծո Հոգին արգելեց նրան անեծքի խոսքեր ասել և ստիպեց բացականչել. «Ինչպե՞ս անիծեմ նրանց, ում Աստված չի անիծում, և ինչպե՞ս նզովեմ նրանց, ում Եհովան չի նզովում»:« Իմ անձը արդարների մահով մեռնի, և իմ վախճանը լինի նրանցից մեկի պես»։ Երբ նորից զոհաբերություն արվեց, անաստված մարգարեն հայտարարեց. «Ահա հրաման առա օրհնելու, և ինքը օրհնեց, և ես ետ չեմ դարձնի։ Հակոբի վրա անօրենություն չզննեց, ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա. նրա Եհովա Աստվածն իր հետ է, և նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա»։ «Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, և Իսրայելի դեմ՝ դյութություն. Հակոբին և Իսրայելին կասվի ժամանակին, թե Աստված ինչե՜ր արեց»։ Սակայն երրորդ անգամ էլ զոհասեղաններ կանգնեցրին, և դարձյալ Բաղաամը վարձեց անիծել։ Բայց մարգարեի կամքին հակառակ՝ Աստծո Հոգին նրա շուրթերով հռչակեց Իր ընտրյալների բարգավաճումը և հանդիմանեց նրանց թշնամիների հիմարությունն ու չարությունը. «Քեզ օրհնողները օրհված են, և քեզ անիծողները՝ անիծված» (Թվոց 23.8,10,20,21,23, 24.9)։ GCA 481.2

Իսրայելն այդ ժամանակ հավատարիմ էր Աստծուն, և քանի դեռ նրանք հնազանդ էին Նրա օրենքին, երկրային կամ դժոխային ոչ մի ուժ չէր կարող հաղթել նրանց։ Բայց անեծքը, որ թույլ չտրվեց արտասանել [530] Աստծո ժողովրդի դեմ, Բաղաամն ի վերջո կարողացավ բերել նրա գլխին՝ մեղքի մեջ գցելով նրան։ Խախտելով Աստծո պատվիրանները՝ նրանք իրենց բաժանեցին Նրանից և թողնվեցին զգալու կործանիչի զորությունը։ GCA 481.3

Սատանան լավ գիտի, որ Քրիստոսում ապրող ամենաթույլ հոգին շատ ավելի զորեղ է խավարի զորքերից, և եթե ինքը բացահայտ կերպով հայտնվի, ապա դիմադրության կհանդիպի։ Ուստի նա ջանում է խսւչի զինվորներին դուրս բերել իրենց ամրոցից, իսկ ինքն իր զորքով դարան մտած՝ պատրաստ սպասում է կործանելու բոլորին, ովքեր կհամարձակվեն ոտք դնել իր տարածքը։ Միայն խոնարհությամբ Աստծուն ապավինելով և Նրա բոլոր պատվիրաններին հնազանդվելով՝ մենք կարող ենք ապահով լինել։ GCA 481.4

Առանց աղոթքի ոչ ոք չի կարող ապահով լինել զեթ մեկ օր կամ մեկ ժամ։ Մենք պետք է խնդրենք Տիրոջը, որ հատկապես իմաստություն տա մեզ՝ Նրա Խոսքը հասկանալու համար։ Դրանում բացահայտված են փորձչի նենգությունն ու այն միջոցները, որոնցով կարող ենք հաջողությամբ դիմակայել նրան։ Սատանան վարպետ է Սուրբ Գրքից մեջբերումներ անելու՝ իր սեփական մեկնաբանությունը տալով այն հատվածներին, որոնցով հույս ունի սահեցնել մեզ։ Մենք պետք է Աստվածաշունչ ն ուսումնասիրենք խոնարհ սրտով՝ երբեք չմոռանալով մեր կախվածությունն Աստծուց։ Մշտապես զգուշանալով սատանայի հնարքներից՝ մենք պետք է անդադար հավատով աղոթենք. «Մի տար մեզ փորձության»։ [531] GCA 482.1