ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

23/43

ԳԼՈՒԽ 22—ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցավ այն ժամանակը, երբ ակնկալվում էր Տիրոջ գալուստը 1844 թ. գարնանը, և նրանք, ովքեր հավատով սպասել էին նրա հայտնվելուն, միառժամանակ ընկան կասկածների ու տարակուսանքի մեջ։ Մինչ աշխարհը նրանց լիովին պարտված էր համարում, իսկ նրանց հույսը՝ մոլորություն, նրանց սփոփանքի աղբյուրն առաջվա պես Աստծո խոսքն էր։ Շատերը շարունակեցին քննել Գիրքը՝ վերստուգելով իրենց հավատի վկայությունը և զգուշորեն ուսումնասիրելով մարգարեությունները՝ լրացուցիչ լույս ստանալու համար։ Նրանց դիրքորոշումը հաստատող Աստվածաշնչի վկայությունը շատ պարզ ու համոզիչ էր թվում։ Նշաններն անսխալ ցույց էին տալիս, որ Քրիստոսի գալուստը մոտ էր։ Տիրոջ հատուկ օրհնությունը մեղավորների ապաշխարության և քրիստոնյաների հոգևոր կյանքի վերածննդի մեջ վկայել էին, որ լուրը երկնքից էր։ Ու թեև հավատացյալներն այն ժամանակ չէին կարոդ տալ իրենց հիասթափության բացատրությունը, նրանք համոզված էին, որ իրենց Աստված էր առաջնորդել իրենց անցյալ փորձառության մեջ։ GCA 357.1

Մարգարեությունների հետ, որոնք, նրանց կարծիքով, վերաբերում էին երկրորդ գալստյան ժամանակին, սերտորեն կապված էր այն ցու-ցումը, որը հատկապես հարմար էր նրանց անորոշ, տագնապափ վիճա-կին և խրախուսում էր նրանց համբերությամբ ու հավատով սպասել, որ այն, ինչ այդ պահին անհասկանափ էր իրենց, իր ժամանակին կպարզ— վի։ [392] GCA 357.2

Դրանցից էր Ամբակում 2.1-4 մարգարեությունը. «Իմ պահպա-նության տեղը կանգնեմ և կենամ պարսպի վրա ու մտիկ տամ՝ տեսնեմ, թե ի՞նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։ Եվ Տերն ինձ պատասխանեց՝ ասելով. Գրիր տեսիլքը և պարզորոշ նշիր տախտակների վրա, որպեսզի վազի նրան կարդացողը։ Որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին ու չի ստի. եթե ուշանա էլ, սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա ու չի ուշանա։ Ահա նա գոռոզացել է, նրա հոգին ուղիղ չէ իրենում, բայց արդարև իր հավատով կապրի» (անգլ. թարգմ)։ GCA 357.3

Այո մարգարեության մեջ տրված պատվերը՝ «Գրիր տեսիլքը և պարզորոշ նշիր տախտակների վրա, որպեսզի վազի նրան կարդացողը», 1842 թ. Չարլզ Ֆիտչին դրդեց մարգարեական մի քարտեզ պատրաստել պարզաբանելու Դանիելի և Հայտնության տեսիլքները։ Այս քարտեզի հրատարակումը Ամրակումի միջոցով տրված պատվերի կատարումը համարվեց։ Այն ժամանակ, սակայն, ոչ ոք չնկատեց, որ հենց նույն տեսիլքում ակնհայտորեն խոսվում է հետաձգման կամ ուշացման մասին։ Հիասթափությունից հետո շատ նշանակալից դարձան այս խոսքերը. «Տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին ու չի ստի. եթե ուշանա էլ, սպասիր նրան, որովհետև ան-պատճառ պիտի գա ու չի ուշանա... Արդարն իր հավատով կապրի»: GCA 358.1

Եզեկիելի մարգարեության մի հատված ևս ուժի ու սփոփանքի աղ-բյուր դարձավ հավատացյալների համար. «Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. Մարդի որդի, այդ ի՞նչ առակ է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է։ Սրա համար ասիր նրանց. Այսպես է ասում Տեր Եհովան... Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլքի կատարումը... Որովհետև ես եմ Տերը, խոսածս խոսում եմ և խոսքս կատարում, այլևս այն պիտի չուշանա»։ «Իսրայելի տունն ասում է. Այն տեսիւքը, որ դա տեսնում է, շատ օրերի համար է, և հեռու ժամանակների համար է դա մարգարեանում։ Սրա համար ասա նրանց. Այսպես է ասում Տեր Եհովան. Այլևս իմ ոչ մի խոսքը պիտի չուշանա, ասածս [393] խոսքը պիտի կատարեմ» (Եզեկիել 12.21-25,27,28)։ GCA 358.2

Տիրոջը սպասողները ցնծացին՝ հավատալով, որ Նա, ով գիտի վերջը սկզբից, նայելով դարերի խորքից և կանխատեսելով նրանց հիասթափությունը, քաջալերող ու հուսադրող խոսքեր է տվել։ Եթե չլինեին Սուրբ Գրքի այս տողերը, որոնք նրանց զգուշացնում էին համբերությամբ սպասել ու անվերապահորեն վստահել Աստծո խոսքին, ապա փորձության այդ ժամին նրանց հավատը կխորտակվեր։ GCA 358.3

Տասը կույսերի մասին Մատթեոս 25-ի առակը նույնպես լուսաբանում է ադվենտիստների փորձառությանը։ Մատթեոս 24-րդ գլխում, պատասխանելով Իր գալստյան նշանների վերաբերյալ աշակերտների հարցին, Քրիստոսը մատնանշել էր աշխարհի և եկեղեցու պատմության մի քանի կարևորագույն իրադարձություններ՝ Իր առաջին գալուստից մինչև երկրորդն ընկած ժամանակամիջոցում։ Դրանք էին՝ Երուսաղեմի կործանումը, եկեղեցու մեծ նեղությունը հեթանոսների ու պապության հալածանքներից, արևի ու լուսնի խավարումը և աստղային անձրևը։ Սրանից հետո Նա ասաց Իր գալստյան մասին և պատմեց մի առակ, որը վերաբերում էր Իր գալստյանը սպասող ծառաների երկու խմբի։ 25-րղ գլուխը սկսվում է այս խոսքերով. «Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի»։ Այստեղ ներկայացված է վերջին օրերի եկե-ղեցին, որի մասին հիշատակվում է նաև 24-րդ գլխի վերջում։ Այս առա-կում եկեղեցու փորձառությունը լուսաբանված է արևելյան հարսանիքի օրինակով։ GCA 358.4

«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, ովքեր իրենց լապտերները վեր առան և դուրս եկան փեսային դիմավո-րելու։ Նրանցից հինգը իմաստուն էին, և հինգը՝ հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ չվերցրին իրենց հետ։ Եվ երբ որ փեսան ուշացավ, ամենքը թմրեցին ու քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ եղավ, ահա՜ փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու»։ GCA 359.1

Քրիստոսի գալուստը, որ հռչակվեց առաջին հրեշտակի կողմից, պատկերված էր [394] փեսայի գալուստով, իսկ կույսերի դուրս գալը խորհրդանշում էր Նրա մոտալուտ գալստյան հռչակմանը հետեող հա-մատարած բարեփոխումը։ Այս առակում, ինչպես և Մատթեոս 24-րդ գլխում, պատկերված է մարդկանց երկու խումբ։ Բոլորն էլ վերցրել են իրենց լապտերները՝ Աստվածաշունչը, և նրա լույսի ներքո դուրս եկել փեսային դիմավորելու։ «Հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ չվերցրին իրենց հետ», իսկ «իմաստուններն իրենց ամաններում ձեթ վեր առան՝ իրենց լապտերների հետ մեկտեղ»։ Այս երկրորդները ստացել էին Աստծո շնորհը՝ Սուրբ Հոգու վերափոխող, լուսավորող զորությունը, որը Նրա խոսքերը ճրագ է դարձնում ոտքերի և ւույս՝ ճանապարհի համար։ Նրանք Աստծո երկյուղով ուսումնասիրել էին Սուրբ Գիրքը ճշմարտությունն իմանալու համար և լրջորեն ձգտել էին սրտի ու կյանքի մաքրության։ Նրանք անձնական փորձառություն էին ունեցել՝ հավատ Աստծո և Նրա Խոսքի հանդեպ, որը չէր կարող հիասափությամբ և ուշացման պատճառով խորտակվել։ Մյուսները «վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ չվերցրին իրենց հետ»։ Նրանք գործել էին պահի ազդեցության տակ։ Հանդիսավոր լուրը վախ էր առաջացրել նրանց սրտում, բայց նրանք ապավինելէին իրենց եղբայրների հավատին՝ բավա-րարված հաճելի զգացմունքների առկայծող լույսով՝ առանց խորապես հասկանալու ճշմարտությունը և առանց զգալու շնորհի վերափոխող ներ-գործությունն իրենց սրտերի վրա։ Նրանք դուրս էին եկել Տիրոջը դիմավո- րելու՝անմիջապես վարձատրվելու հույսով, բայց պատրաստ չէին ուշացման ու հիասթափության։ Երթ եկան փորձությունները, նրանց հավաար մարեց, և լապտերների լույսն աղոտացավ։ GCA 359.2

«Երբ փեսան ուշացավ, ամենքն էլ թմրեցին և քնեցին»։ Փեսայի ու֊ շացումն այստեղ խորհրդանշում է Տիրոջ սպասման ժամանակը, ինչպես նաև հիասթափությունն ու թվացյալ հապաղումր։ Անորոշության այս պահին չվերածնվածներն ու երկմիտները սկսեցին տատանվել, նրանց ջանքերր թուլացան, իսկ նրանք, ում հավատը հիմնված էր Աստվածաշնչի անձնական իմացության վրա, կանգնել էին վեմի վրա, որը հիասթափության ալիքը չէր կարող սասանել։ «Ամենքն էլ թմրեցին և քնեցին», ոմանք՝ անհոգ ու իրենց հավատը թողած, մյուսները՝ համ-բերությամբ սպասելով, մինչև որ ավելի պարզ լույս տրվի։ Սակայն [395] փորձության գիշերվա ընթացքում վերջիններս կարծես ինչ-որ չափով կորցրել էին իրենց եռանդն ու նվիրվածությունը։ Երկմիտները և չվերածնվածներն այլևս չէին կարող ապավինել իրենց եղբայրների հավատին։ Ամեն մեկն անձամբ պիտի կանգնի կամ րնկնի։ GCA 360.1

Մոտավորապես այդ ժամանակ մոլեռանդության նշաններ երևացին։ Ոմանք, ովքեր արտաքուստ ջերմեռանդորեն ընդունել էին լուրը, մերժեցին Աստծո խոսքը՝ որպես միակ անսխալական ուղեցույց և, պնդելով, թե առաջնորդվում են Սուրբ Հոգով, անձնատուր եղան իրենց զգացմունքներին, տպավորություններին ու երևակայությանը։ Ոմանք կուրորեն ու մոլեռանդությամբ դատապարտում էին բոլորին, ովքեր հա-մաձայն չէին իրենց հետ։ Ադվենտիստների մեծ մասը չէր կիսում նրանց մոլեռանդ գաղափարները, սակայն նրանց պատճառով ճշմարտության գործը նախատինքի արժանացավ։ GCA 360.2

Սատանան այս միջոցներով ձգտում էր ընդդմանալ Աստծո գործին և տապալել այն։ Ադվենտիստական շարժումր մեծապես հուզել էր ժողովրդին, հազարավոր մեղավորներ դարձի էին եկել, և հավատարիմ անձինք հռչակում էին ճշմարտությունը նույնիսկ ուշացման ժամանակ։ Չարի իշխանը կորցնում էր իր հպատակներին, և Աստծո գործը վարկաբեկելու համար ջանում էր խաբել ոմանց ու մղել ծայրա-հեղությունների։ Հետո նրա գործակալները պատրաստ էին կառչել յու-րաքանչյուր սխափ, ձախողման, անվայելուչ արարքի և դրանք մարդկանց ներկայացնել ամենակեղծ լույսի ներքո՝ ադվենտիստներին ու նրանց հավատը գարշեփ դարձնելու համար։ Այսպիսով, որքան ավելի մեծ լիներ նրանց թիվը, ովքեր գտնվում էին սատանայի հսկողության տակ, և ում նա կկարողանար խցկել ադվենտիստների շարքերը, այնքան ավելի մեծ առավելության կհասներ՝ մարդկանց դրդելով հավատալ, թե բոլոր հավատացյալներն էլ այդպիսին են։ GCA 360.3

Սատանան «եղբայրների չարախոսն» է, և հենց նրա ոգին է, որ մարդկանց ներշնչում է հետևել Աստծո ժողովրդի սխալներին ու թերություններին՝ ցուցադրելով դրանք, մինչդեռ նրանց բարի գործերն աննկատ են մնում։ Նա միշտ ակտիվ է, երբ Աստված գործում է հոգիների փրկության համար։ Երբ Աստծո պպիները գալիս են՝ ներկայանալու Տիրոջ առջև, [396] նրանց հետ գալիս է նաև սատանան։ Ամեն մի վերածննդի ժամանակ նա պատրաստ է Աստծո ժողովրդի մեջ մտցնելու չսրբագործված սրտի և անհավասարակշիռ մտքի տեր անձանց։ Երբ այսպիսիք ընդունում են ճշմարտության որոշ կետեր և տեղ են գտնում հավատացյալների մեջ, սատանան նրանց միջոցով տեսություններ է ներմուծում՝ անզգույշներին խաբելու համար։ Ոչ ոք չի կարող իսկական քրիստոնյա լինել միայն նրա համար, որ գտնվում է Աստծո զավակների մեջ՝ նույնիսկ աղոթատանը կամ Տիրոջ զոհասեղանի շուրջ։ Սատանան հաճախ ներկա է ամենահանդիսավոր արարողություններին ի դեմս նրանց, ում կարող է օգտագործել որպես իր գործակալներ։ GCA 361.1

Չարի իշխանը պայքարում է ամեն մի թիզ հողակտորի համար, որի վրայով Աստծո ժողովուրդն աոաջ է շարժվում դեպի երկնային քաղաքը։ Եկեղեցու ողջ պատմության մեջ ոչ մի բարեփոխում չի կատարվել՝ առանց լուրջ արգելքների բախվելու։ Այդպես էր և Պողոսի օրերում։ Որտեղ էլ որ առաքյալր եկեղեցի կանգնեցներ, այնտեդ հայտնվում էին մարդիկ, ովքեր իբր թե ընդունում էին հավատը, բայց իրենց հետ բերում էին հերձվածողություններ, որոնք, ընդունվելու դեպքում, սրտերից դուրս կմղեին սերը ճշմարտության հանդեպ։ Լյութերը նույնպես մեծ տա-ռապանք ու նեղություն կրեց մոլեռանդների պատճառով, ովքեր պնդում էին, թե Աստված ուղղակիորեն խոսում է իրենց միջոցով, և ովքեր իրենց անձնական կարծիքներն ու գաղափարները Սուրբ Գրքի վկայությունից վեր էին դասում։ Հավատի ու փորձառության պակաս ունեցող շատերը, ովքեր, սակայն, բավականին ինքնավստահ էին և սիրում էին որևէ նոր բան լսել կամ պատմել, խաբվեցին նոր ուսուցիչների հավակնություններով և միացան սատանայի գործակալներին՝ քանդելով այն, ինչ Աստված կառուցել էր Լյա թերին միջոցով։ Ե՛վ Ուեսլի եղբայրները, և՛ ուրիշներ, ովքեր իրենց ազդեցությամբ ու հավատով օրհնել էին աշխարհը, ամեն քայլավտխի հանդիպում էին սատանայի նենգություններին, ով չափից ավելի ջերմեռանդ անհավասարակշիռ ու չսրբագործված անձանց գցում էր ամեն տեսակի մոլեռանդության մեջ։ GCA 361.2

Ուիլյամ Միլլերը դեմ էր այն ազդեցություններին, որոնք տանամ էին մոլեռանդության։ Լյութերի նման նա ասամ էր, որ յուրաքանչյուր հոգի պետք է ստագվի Աստծո խոսքով։ «Սատանան,— ասել է Միլլերր.— մեր օրերում մեծ իշխանություն անի ոմանց [397] մտքի վրա։ Իսկ ինչպե՞ս իմանալ, թե նրանք ինչ հոգուց են։ Աստվածաշունչը պատասխանում է. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»... Շատ հոգիներ են դուրս եկել աշխարհ, և մեզ պատվիրված է փորձել դրանք։ Այն հոգին, որը մեզ չի դրդում ողջամիտ, արդար ու բարեպաշտ կյանքի այս աշխարհում, Քրիստոսի Հոգին չէ։ Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ այս վայրի շարժումները սատանայի գործն են... Մեզանից շատերը, ովքեր կարծում են, թե ամբողջապես սրբագործված են, հետևում են մարդկային ավանդույթներին և իրապես նույնքան անծանոթ են ճշմարտությանր, որքան մյուսները, ովքեր նման հավակնություն չունեն» (Ս. Բւիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 236, 237)։ «Խաբեության հոգին կհեռացնի ճշմարտությունից, իսկ Աստծո Հոգին կառաջնորդի դեպի ճշմարտությունը։ Բայց, կասեք դուք, մարդը կարող է մոլորված լինել, և կարծել, թե ունի ճշմարտությունը։ Ուրեմն ի՞նչ։ Պատասխանում ենք. Հոգին և Խոսքը ներդաշնակ են միմյանց։ Եթե մարդը իրեն դատում է Աստծո խոսքով և լիակատար ներդաշնակություն է տեսնում ամբողջ խոսքում, ապա կարող է համոզված լինել, որ գտել է ճշմարտությունը, բայց եթե տեսնում է, որ իրեն առաջնորդող հոգին ներդաշնակ չէ Աստծո օրենքի կամ Գրքի րնդհանտր աղղվածությանր, ուրեմն թող զգուշանա, որ հանկարծ չընկնի սատանայի ծուղակր» (The Advent Herald and Signs of the Tames Reporter, vol. 8, N 23, 15 հունվարի, 1845 թ.)։ «Հաճախ պսպղուն աչքերի, խոնավ այտերի և խեղդող խոսքերի մեջ ես ներքին բարեպաշտության ավելի մեծ ապացույց եմ տեսնում, քան քրիստոնեական աշխարհի ողջ աղմուկի մեջ» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 282)։ GCA 362.1

Բարենորոգման ժամանակ նրա թշնամիները մոլեռանդության ամ-բողջ չարիքի մեջ մեղադրում էին հենց նրանց, ովքեր ամենից ավելի էին պայքարում դրա դեմ։ Նույնն արեցին նաև ադվենտիստական շարժման հակառակորդները։ Չբավարարված ծայրահեղականների և մոլե-ռանդների մոլորությունները կեղծելով ու չափազանցնելով՝ նրանք տհաճ լուրեր էին տարածում, որոնց մեջ ճշմարտության հետք անգամ չկար։ Այս անձինք առաջնորդվում էին նախապաշարումներով ու ատելությամբ։ Այն լուրը, որ Քրիստոսր դռների մոտ է, խախտել էր նրանց անդորըր։ Նրանք վախեցան, որ դա կարող է ճիշտ լինել, սակայն հույս ունեին, որ այդպես չէ, և սա էր ադվենտիստների ու նրանց հավատի դեմ նրանց թշնամության գաղտնիքը։ [398] GCA 362.2

Այն փաստը, որ մի քանի մոլեռանդների հաջողվեց մտնել ադվենտիստների շարքերը, որևէ հիմք չէր տալիս ենթադրելու, որ այդ շարժումն Աստծուց չէ, ճիշտ այնպես, ինչպես մոլեռանդների ու խաբեբաների ներկայությունը եկեղեցում Պողոսի կամ կութերի օրերում, արդարացում չէր նրանց գործը դատապարտելու համար։ Թող Աստծո ժողովուրդն արթնանա քնից և լրջորեն սկսի ապաշխարության ու բարենորոգման գործը, թող նրանք քննեն Գրքերը՝ հասկանալու ճշմարտությունը, ինչպես այն կա Հիաատւմ, թող փովին նվիրվեն Աստծուն, և կարիք չի լինի ապացուցել, որ սատանան հիմա էլ գործուն ու աչալուրջ է։ Ամեն հնարավոր խաբեությամբ նա կդրսեորի իր ուժը՝ օգնության կանչելով իր տիրապետության բոլոր անկյալ հրեշտակներին։ GCA 363.1

Մոլեռանդության և բաժանության պատճառը բոլորովին էլ երկրորդ գալստյան ազդարարումը չէր։ Դրանք ի հայտ եկան 1844 թ. ամռանը, երբ ադվենտիստները կասկածի ու շփոթության մեջ էին իրենց իրական վիճակի վերաբերյալ։ Առաջին հրեշտակի պատգամի քարոզչությունն ու «կեսգիշերվա աղաղակն» ուղղակիորեն նպատակ ունեին ճնշելու մո-լեռանդությունն ու պառակտումը։ Այս հանդիսավոր շարժումների մաս-նակիցները համերաշխ էին, նրանց սրտերը փ էին սիրով միմյանց և Հիսուսի հանդեպ, ում շուտով հույս ունեին տեսնել։ Մեկ հավատն ու մեկ երանելի հույսը նրանց բարձրացրել էին մարդկային ամեն մի ազդեցու-թյան հսկողությունից՝ պաշտպանելով սատանայի հարձակումներից։ GCA 363.2

«Երբ որ փեսան ուշացավ, ամենքը թմրեցին և քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ եղավ՝ ահա՜ փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան և իրենց լապտերները պատրաստեցին» (Մատթեոս 25.5-7)։ 1844-ի ամռանը՝ այն ժամանակա-հատվածի կեսին, որն, ինչպես սկգբում կարծում էին, ընկած էր 2300 օրերի վերջի և նույն տարվա աշնան միջե, մինչև ուր, ինչպես հետո պարզվեց, այդ օրերը ձգվում են, լուրը հռչակվեց աստվածաշնչյան այս նույն խոսքերով. «Ահա՜ փեսան գալիս է»։ GCA 363.3

Այս շարժումն առաջացավ այն հայտնագործությունից, որ Երուսաղեմի վերակառուցման մասին Արտաշեսի հրամանը, որից սկսվում էր 2300 օրերի հաշվարկը, ուժի մեջ էր մտել Ք. ա. 457 թ. աշնանը, այլ [399] ոչ թե տարվա սկգբին, ինչպես մինչ այդ ենթադրում էին։ Հաշվելով 457 թ. աշունից՝ 2300 տարիներն ավարտվում էին 1844 թ. աշնանը։ GCA 363.4

Հին Կտակարանի նախապատկերներից վերցված փաստարկները նույնպես վկայում էին, որ «սրբարանի արդարացումը» ներկայացնող իրադարձությունը պետք է տեղի ունենար աշնանը։ Սա շատ պարզ դարձավ, երբ ուշադրություն դարձվեց, թե ինչ ձեով էին կատարվել Քրիստոսի առաջին գալստյանը վերաբերող նախապատկերները : GCA 363.5

Զատկի գսաը մորթելը Քրիստոսի մահվան ստվերն էր։ Պողոսն ասում է. «Քրիստոսը՝ մեր զատիկը, մորթվեց մեգ համար» (Ա Կորնթացիս 5.7, անգլ. թւսրգմ.)։ Հունձքի առաջին խուրձը, որը զատկի ժամանակ երերացնում էին Տիրոջ առջև, Քրիստոսի հարությունն էր պատկերում։ Խոսելով Տիրոջ և Նրա ժողովրդի հարության մասին՝ Պողոսն ասում է. «Առաջին պտուղը՝ Քրիստոսը, և հետո քրիստոսինները՝ նրա գալու ժա-մանակ» (Ա Կորնթացիս 15.23)։ Երերացնելու խուրձի պես, որը հունձքից առաջ հավաքվող առաջին հասած հացահատիկն էր, Քրիստոււը առաջին պտուղն է փրկյալների այն անմահ բերքի, որը գալիք հարության ժամանակ հավաքվելու է Աստծո շտեմարանում։ GCA 364.1

Այս նախապատկերներն իրականացան ոչ միայն իրադարձության, այլ նաև ժամանակի առումով։ Հրեական առաջին ամսվա տասնչորս-երորդ օրը, նույն ամսվա նայն օրը, երբ տասնհինգ երկար դարեր մորթվել էր զատկական գստը, Քրիստոսն, Իր աշակերտների հետ ուտելով զատիկը, հիմնեց այն տոնը, որը պիտի հիշեցներ Իր մահը՝ որպես «Աստծո Գառան, որ վեր է սանում աշխարհի մեղքը»։ Այդ նույն գիշերը ամբարիշտները Նրան բռնեցին և մատնեցին խաչվելու և մորթվելու։ Եվ մեր Տերը երրորդ օրը հարություն առավ մեռելներից, ինչպես նախապատկերված էր երերացնելու խուրձով՝ որպես «ննջածների առաջնեկ», որպես օրինակ բոլոր այն արդարների, ովքեր պիտի հարության առնեն և ում «թշվառ մարմինները» փոխվելու են, որպեսզի «իր փառավոր մարմնին կերպարանակից» լինեն (Ա Կորնթացիս 15.20, Փիլիպպեցիս 3.21)։ GCA 364.2

Նույն ձեով էլ նախապատկերները, որոնք վերաբերում են երկրորդ գալստյանը, պիտի իրականանան խորհրդանշական ծառայության մեջ մատնանշված [400] ժամանակ։ Սովսեսի ծիսական օրենքով սրբարանի մաքրումը՝ Քավության մեծ օրը, տեղի էր ունենում հրեական յոթերորդ ամսվա տասներորդ օրը (Ղևտացոց 16.29-34), երբ քահանայապետը, քավություն անելով ողջ Իսրայելի համար և հեռացնելով նրանց մեղքերը սրբարանից, դուրս էր գալիս և օրհնում ժողովրդին։ Դրա համար էլ կար-ծեցին, թե Քրիստոսը՛ մեր մեծ Քահանայապետը, պիտի հայտնվի՝ մաքրելու երկիրը մեղքից ու մեղավորներից և Իր սպասող ժողովրդին օրհնի անմահությամբ։ Յոթերորդ ամսվա տասներորդ օրը՝ Քավության մեծ օրը, սրբարանի մաքրման ժամանակը, որը 1844 թ. ընկավ հոկ-տեմբերի քսաներկուսին, համարվեց Տիրոջ գալստյան օրը։ Սա համա-պատասխանում էր այն հաշվարկին, ըստ որի՝ 2300 օրերը լրանում էին աշնանը, և այս եզրակացությունն անհերքելի էր թվում։ GCA 364.3

Մատթեոս 25-ի ստակում սպասման և քնի ժամանակին հաջորդում է փեսայի գալուստը։ Սա ներդաշնակ էր հենց նոր ներկայացված փաստարկներին թե՛ մարգարեությունից, թե՛ նախապատկերներից։ Նրանք խորապես համոզված էին, որ ճիշտ են, և հազարավոր լրաբերներ հռչակեցին «կեսգիշերվա աղաղակը»։ GCA 365.1

Այս շարժումը վիթխարի ալիքի պես անցավ երկրով մեկ։ Այն տա-րածվեց քաղաքից քաղաք, գյաղից գյուղ՝ հասնելով հեռավոր բնակա-վայրերը, մինչև որ Աստծո սպասող ժողովուրդը լիովին արթնացավ։ Այս լուրի զորության աոաջ մոլեռանդությունն անհետացավ, ինչպես վաղոր-դյան ցուրտը՝ ծագող արևի աոաջ։ Չքացան հավատացյալների կաս-կածներն ու շփոթությունը, և հույսն ու համարձակությունը կենդանացրին նրանց սրտերը։ Շարժումր զերծ էր այն ծայրահեղությունից, որը մշտապես դրսևորվում է, երբ մարդիկ գրգռվում են՝ առանց Աստծո խոսքի և Հոգու վերահսկող ազդեցության։ Իր բնույթով այն հիշեցնում էր խոնարհման ու Տիրոջը դառնալու այն ժամանակները, որոնք հին Իս-րայելում հաջորդում էին Նրա ծաոաների հանդիմանական լուրերին։ Դրան բնորոշ էին այն հատկանիշները, որոնցով աչքի է ընկնում Աստծո գործը բոլոր դարերում։ Խելահեղ ուրախություն գրեթե չկար, այլ միայն սրտի խորը քննություն, մեղքի խոստովանություն և ապաշխարություն։ [401] Խորը հոգեվարքի մեջ նրանք պատրաստվում էին՝ դիմավորելու Տիրոջը։ Աղոթքները ջերմեռանդ էին, նվիրումն Աստծուն՝ անմնացորդ։ GCA 365.2

Նկարագրելով այս փորձառությունը՝ Միլլերն ասել է. «Չկա ցնծագին ուրախության արտահայտում, դա կարծես պահում են ապագայի համար, երբ ողջ երկինքն ու երկիրր պիտի միասին ցնծան անպատմելի ուրախությամբ ու փառքի լիությամբ։ Չկան նաև բարձրաձայն աղաղակ-ներ։ Դրանք նույնպես պահվում են երկնքի համար։ Երգիչները լուռ են։ Նրանք սպասում են՝ միանալու հրեշտակների զորքին, երկնային երգչա-խմբին.. . Չկան ընդհարվող զգացմունքներ, բոլորը մեկ սիրտ և մեկ միտք ունեն» (Ս. Բփս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 270,271)։ GCA 365.3

Շարժման մի այլ մասնակից վկայել է. «Այն ամենուրեք առաջացնում էր սրտի խորը քննություն և հոգու իտնարհեցում Բարձրյալ Աստծո առջև։ Կապվածությունն աշխարհի հետ թուլանում էր, վերջ էր դրվում հակասություններին ու թշնամությանը, մարդիկ խոստովանում էին իրենց սխալները, խոնարհվում էին Աստծո առջև և զղջման սրտամորմոք աղոթքներ էին հղում Նրան՝ խնդրելով ներել Ա ընդունել։ Նման ինքնանվաստացում և հոգու խոնարհեցում մենք երբեք չէինք տեսել։ Հովել մարգարեի խոսքերով՝ Աստծո օրվա մոտենալը մարդկանց դրդեց պատռել իրենց սրտերը, ոչ թե հանդերձները, և դաոնալ Աստծուն ծոմով, լացով ու կոծով։ Ինչպես Աստված խոսել էր Զաքարիայի միջոցով, Նրա գավակների վրա թափվեց «շնորհի և աղոթքի հոգի»։ Նրանք նայեցին Նրան, ում խոցել էին, և մեծ սուգ եղավ երկրում... և Տիրոջը սպասողները խոնարհեցրին իրենց անձերը Նրա առջև (Ս. Բլիս, Advent Shield and Review, vol. 1, p. 271, հունվար, 1845 թ.)։ GCA 365.4

Առաքյալների օրերից ի վեր կրոնական մեծ շարժումներից ոչ մեկն ավելի ագատ չի եղել մարդկային անկատարությունից և սատանայի հնարքներից, ինչպես 1844թ. աշնանային շարժումը։ Նա յ նիսկ հիմա ՝ շատ տարիներ անց, դրա բոլոր մասնակիցները, ովքեր հաստատ կանգնել են ճշմարտության հիմունքի վրա, դեռ զգում են այդ օրհնյալշարժման սուրբ ազդեցությունը և վկայում, որ այն Աստծուց Էր։ [402] GCA 366.1

Երբ լսվեց կոչը՝ «Ահա փեսան գալիս Է, դուրս եկեք նրան դիմա-վորելու», սպասողները «վեր կացան և իրենց լապտերները կարգի բե-րեցին»։ Նրանք սկսեցին Աստծո խոսքն ուսումնասիրել նախկինում չտեսնված հետաքրքրությամբ։ Հրեշտակներ ուղարկվեցին երկնքից՝ արթնացնելու հուսալքվածներին և պատրաստելու նրանց՝ ընդունելու լուրը։ Գործն առաջ Էր տարվում ոչ թե մարդկային իմաստությամբ և գիտությամբ, այլ Աստծո զորությամբ։ Ոչ թե ամենահանճարեղ, այլ ամենախոնարհ ու նվիրյալ մարդիկ առաջինը լսեցին կոչը և ընդունեցին այն։ Ագարակատերերն իրենց բերքը թողեցին դաշտում, արհես-տավորները մի կողմ դրեցին իրենց գործիքները և ուրախության ար-ցունքներով դուրս եկան՝ ազդարարելու նախազգուշացումը։ Նրանք, ովքեր սկզբում շարժման առաջնորդներն Էին, վերջինների թվում Էին, որ միացան գործին։ Եկեղեցիներն, ընդհանուր առմամբ, փակեցին իրենց դռներն այս լուրի առջև, և այն ընդունող մարդկանցից շատերը ւքեցին իրենց համայնքները։ Աստծո նախախնամությամբ այս շարժումը միացավ երկրորդ հրեշտակի պատգամին և Էլ ավելի հզորացրեց այդ գործը։ GCA 366.2

«Ահա՜ փեսան գալիս Է» յուրը հիմնված Էր ոչ այնքան փաստարկների, որքան Սուրբ Գրքի պարզ ու համոզիչ ապացույցների վրա։ Այն ու-ղեկցվում Էր մեծ զորությամբ, որը հոպում Էր մարդկանց հոզիները՝ տեղ չթողնելով կաււկածների ու հարցերի համար։ Երբ Քրիստոսը հաղ-թականորեն մանում Էր Երուսաղեմ, ժողովուրդը, որը հավաքվել Էր այստեղ երկրի բոլոր կողմերից, շտապեց ղեպի Ձիթենյաց լեռը, և միա-նալով Հիսուսին ուղեկցող ամբոխին՝ պահի ներշնչման տակ բարձրաձայնեց. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը» (Մատթեոս 21.9)։ Այդպես էլ անհավատնեբը, որ գալիս էին մասնակցելու աղվենտիստների ժողովներին կամ հետաքրքրությունից, կամ էլ պարզապես ծաւըւելու համար, զգացին «Ահա՜ փեսան գալիս է» լուրին ուղեկցող համոզիչ ուժը։ GCA 366.3

Այղ ժամանակ հավատն այնպիսին էր, որ աղոթքի պատասխան էր բերում, հավատ, որն անվարձահատույց չի մնում։ Ծարավ հափ վրա թափվող անձրևի շիթերի պես շնորհի Հոգին իջնում էր ծարավ սրտերի վրա։ Նրանք, ովքեր [403] հույս ունեին շուտով դեմառդեմ հանդիպել իրենց Փրկչին, հանդիսավոր ուրախություն էին զգում, որն անհնար է նկարագրել։ Սուրբ Հոգու փափկեցնող, ենթարկեցնող զորությունը հա-լեցնում էր սիրտը, երբ Նրա օրհնությունն առատորեն շնորհվում էր հա-վատարիմ, վստահող անձանց։ GCA 367.1

Լուրն ընդունողները զգուշությամբ և լրջորեն մոտեցան այն պահին, երբ հույս ունեին տեսնելու իրենց Տիրոջը։ Ամեն առավոտ նրանք զգում էին, որ իրենց առաջին գործն է վկայություն ստանալ, որ Աստված ընդունում է իրենց։ Նրանց սրտերը սերտորեն կապված էին իրար, և նրանք հաճախ աղոթք էին անում միմյանց հետ և մեկը մյոաի համար։ Նրանք հաճախ հավաքվում էին մեկուսի վայրերում՝ հաղորդակցվելու Ատոծո հետ, և դաշտերից ու պուրակներից երկինք էին բարձրանում բարեխոսական աղոթքները։ Փրկչի բարեհաճության հավաստիացումն ավելի անհրաժեշտ էր նրանց, քան հանապազօրյա հացը, ու եթե նրանց միտքը պատվում էր խավարով, նրանք չէին հանգստանում, մինչև որ այն չցրվեր։ Ստանալով ներող շնորհի վկայությունը՝ նրանք փափագում էին տեսնել Նրան, ում սրտանց սիրում էին։ GCA 367.2

Բայց կրկին նրանց հիասթափություն էր սպասվում։ Սպասված ժամանակն անցավ, իսկ Փրկիչը չհայտնվեց։ Աներեր վստահությամբ նրանք սպասել էին Նրա գալուստին, և հիմա նման էին Մարիամին, երբ նա, գալով Փրկչի գերեզմանի մոտ և այն դատարկ գտնելով, լացակումած բացականչեց. «Իմ Տիրոջը վեր առան, և չգիտեմ, թե ուր դրին նրան» (Հովհաննես 20.13)։ GCA 367.3

Երկյուղի զգացումը, վախը, որ լուրը կարող է ճիշտ լինել, միառժա-մանակ զսպել էր անհավատ աշխարհին։ ժամանակն անցնելուց հետո այդ զգացմունքն անմիջապես չանհետացավ։ Սկզբում նրանք չէին համարձակվում ցնծալ հիասթափվածների վրա, բայց երբ Աստծո բարկության նշաններ չերևացին, նրանք, կորցնելով վախը, վերսկսեցին իրենց նախատինքն ու ծաղրը։ Մարդկանց մի մեծ խումբ, ովքեր հայտա-րարել էին, թե հավատում են Տիրոջ մոտալուտ գալստյանը, ուրացան իրենց հավատը։ Ոմանք, ովքեր շատ վստահ էին եղել, այնքան խորն էին վիրավորված, որ ուզում էին փախչել աշխարհից։ Հովնանի պես նրանք դժգոհ էին Աստծուց և կուզեին ավելի շուտ մեռնել, քան ապրել։ [404] GCA 367.4

Նրանք, ովքեր իրենց հավատը հիմնել էին ուրիշների կարծիքների վրա և ոչ թե Աստծո խոսքի, այժմ պատրաստ էին նորից վախել իրենց հայացքները։ Ծաղրողներն իրենց կողմը գրավեցին տկարամիտներին ու վախկոտներին, և նրանք բոլորը միաձայն հայտարարեցին, թե այլևս հարկ չկա վախենալու կամ սպասելու։ Ժամանակն անցել էր, Տերը չէր եկել, և աշխարհը կարող էր նույնը մնալ հազարավոր տարիներ։ GCA 368.1

Լուրջ ու անկեղծ հավատացյալներն ամեն ինչ թողել էին հանուն Քրիստոսի և, ինչպես երբեք նախկինում, զգացել էին Նրա ներկայությունը։ Նրանք, ինչպես կարծում էին, իրենց վերջին նախազգուշացումն էին տվել աշխարհին, և հուսալով շուտով ընդունվել իրենց աստվածային Ուսուցչի և երկնային հրեշտակների շրջանակը՝ գրեթե լիովին առանձնացել էին նրանցից, ովքեր չէին ընդունել լուրը։ Մեծագույն փափագով նրանք աղոթել էին՝ «Ե՛կ, Տեր Հիսուս, շուտով եկ», բայց Նա չէր եկել։ Եվ հիմա կյանքի հոգսերի ու նեղությունների բեռը կրելր և անհավատ աշխարհի ծաղրուծանակին ու անարգանքին դիմանալը հավատի ու համբերության սարսափելի փորձությա ն էր։ GCA 368.2

Սակայն այս հիասթավտւթյունն ավելի մեծ չէր, քան այն, որ աշակերտներն ունեցան Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ։ Երբ Հիսուսը հաղթականորեն մտավ Երուսաղեմ, Նրա հետևորդները կարծեցին, թե Նա պատրաստվում է Դավթի գահը բարձրանալև փրկել Իսրայեփն իր կեղեքիչներից։ Վեհ հույսերով ու ցնծագին սպասումներով նրանք իրար հետ մրցում էին իրենց Թագավորին պատիվ տալու մեջ։ Շատերն իրենց հանդերձները փռում էին Նրա ճանապարհին և արմավենու տերևախիտ ճյուղեր էին թափահարում Նրա առջև։ Մեծ խանդավառությամբ նրանք բացականչում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն»։ Երբ այս ուրախության պոռթկումից տագնապած ու զայրացած փարիսեցիները պահանջեցին, որ Հիսուսը սաստի Իր աշակերտներին, Նա պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն» (Ղուկաս 19.40)։ Մարգարեությունը պիտի կատարվեր։ Աշակերտներն իրականացնում էին Աստծո մտադրությունը, բայց նրանց դառը եիասթավւաթյուն էր սպասում։ Ընդամենը մի քանի օր անց նրանք ականատես եղան Փրկչի տանջալից մահվանը և Նրա թաղմանը։ Նրանց սպասելիքներից և ոչ մեկը [405] չիրականացավ, և նրանց հույսերր մեռան Հիսոաի հետ։ Միայն երբ Տերը հաղթականորեն դուրս եկավ գերեզմանից, նրանք կարողացան հասկանալ, որ այդ ամենը կանխասված էր մարգարեության մեջ, և որ «Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ» (Գործք 17.3)։ GCA 368.3

Դրանից հինգ հարյուր տարի աոաջ Տերը Զաքարիա մարգարեի մի-ջոցով ասել էր. «Մեծապես ուրախացիր, ո՛վ Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակիր, ո՛վ Երուսաղեմի աղջիկ, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, այսինքն՝ էշի ձագի՝ ավանակի վրա» (Զաքարիա 9.9)։ Եթե աշակերտները գիտակցեին, որ Քրիստոսը գնում էր դատվելու և մահվան, ապա չէին կարող իրականացնել այս մարգարեությունը։ GCA 369.1

Այդպես էլ Միլլերն ու նրա համախոհները իրականացրին մարգարեությունը՝ հռչակելով այն լուրը, որն ըստ ներշնչյալ խոսքի՝ պիտի տրվեր աշխարհին, որը, սակայն, նրանք չէին կարող հռչակել, եթե լիովին ըմբռնեին այն մարգարեությունները, որոնք մատնացույց էին անում իրենց հիասթավտւթյունը և ներկայացնում մեկ այլ պատգամ, որը պիտի քարոզվեր բոլոր ազգերին՝ նախքան Տիրոջ գալուստը։ Առաջին և երկրորդ հրեշտակների պատգամներն ազդարարվեցին ճիշտ ժամանակին և կա-տարեցին այն գործը, որն Աստված նախատեսել էր։ GCA 369.2

Աշխարհը հետևում էր այդ ամենին՝ ակնկալելով, որ եթե ժամանակն անցել է, իսկ Քրիստոսը չի հայտնվել, ապա ադվենտիզմի ողջ համակարգը պիտի փլուզվի։ Բայց մինչ շատերն ուժգին փորձության տակ թողեցին իրենց հավատը, եղան այնպիսիք, ովքեր մնացին ան-սասան։ Ադվենտիստական շարժման պտուղները՝ խոնարհությունն ու ինքնաքննումը, ապաշխարության ու կյանքի բարեփոխման ոգին, որն ուղեկցել էր շարժմանը, վկայում էին, որ այն Աստծուց էր։ Նրանք չհամարձակվեցին ժխտել, որ երկրորդ գալստյան քարոզչությունն ու-ղեկցվել էր Սուրբ Հոգու զորությամբ և մարգարեական ժամանակա-հատվածների՝ նրանց հաշվարկի մեջ չկարողացան որևէ սխալ գտնել։ Նրանց հակառակորդներից ամենագիտունին անգամ չհաջողվեց քանդել մարգարեությունների մեկնաբանության նրանց համակարգը։ Առանց Աստվածաշնչի վկայության նրանք չէին կարող ժխտել այն համոզմունք-ները, որոնք ձեռք էին բերվել Սուրբ Գրքի լուրջ, աղոթքային ուսում-նասիրության միջոցով այն մարդկանց կողմից, ում միտքը լուսավորված էր [406] Աստծո Հոգով, և ում սրտերը վառվում էին Նրա կենդանի զորությամբ, համոզմունքներ, որոնք դիմացել էին հանրաճանաչ աստվածաբանների և աշխարհային իմաստունների խստագույն քննադատու- թյանն ու սաստիկ ընդդիմությանը, հաստատ կաքպնեյ էին գիտության ու պերճախոսության միացյալ ուժի դեմ և դիմացել ինչպես մեծապատիվ, այնպես էլ ստոր մարդկանց ծաղրանքին ու վիրավորանքներին։ GCA 369.3

Ճիշտ է, սպասվող իրադարձությունը տեղի չունեցավ, բայց նույնիսկ դա չէր կարող սասանել նրանց հավաան Աստծո խոսքի հանդեպ։ Երբ Հովնանը Նինվեի փողոցներում ազդարարեց, թե քառասուն օրից քաղաքը կործանվելու է, Տերն ընդունեց Նինվեի բնակիչների խոնարհումը և երկարացրեց նրանց արված փորձնական ժամկետը։ Բայցեայնպես, Հովնանի լուրն Աստծուց էր, և Նինվեն փորձվեց Նրա կամքի համաձայն։ Ադվենտիտոները հավատում էին, որ նույն ձեով էլ Աստված իրենց է դրդել նախազգուշացնելու դատաստանի մասին։ «Այս պատգամը,— ասում էին նրանք,— թափանցեց բոլոր լսողների սրտերը և ոմանց մոտ փափագ արթնացրեց Տիրոջ գալստյան նկատմամբ, մյուսների մեջ՝ քիչ թե շատ նկատելի ատելություն, որը, սակայն, հայտնի էր Աստծու ն։ Այն սահ-մանագիծ քաշեց... որպեսզի իրենց սրտերը քննողները կարողանային իմանալ, թե դրա որ կողմում իրենք կգտնվեին, եթե Տերն այդ ժամանակ գար. նրանց մե՞ջ, ովքեր կբացականչեին. «Ահա մեր Աստվածը, ում մենք հուսացել ենք, և նա փրկեց մեզ», թե՞ մյուսների, ովքեր ժայռերին ու սարերին կկանչեին, որ իրենց վրա ընկնեն ու իրենց ծածկեն աթոռի վրա նստողի երեսից ու Գառան բարկությունից։ Մենք հավատում ենք, որ Աստված այսպիսով փորձեց Իր ժողովրդին, ստուգեց նրա հավատը, որպեսզի նա տեսնի՝ վտրձտթյան ժամին կխուսափի՞ արդյոք այն վի-ճակից, որի մեջ Նա հարմար կգտնի դնել իրեն, թե՞ կուրանա աշխարհն ու անվերապահորեն կապավինի Աստծո խոսքին» (The Advent Herald and Signs of the Times Reporter, vol. 8, N 14,13 նոյեմբերի, 1844)։ GCA 370.1

Նրանց զգացմունքները, ովքեր դեռ հավատում էին, որ իրենց ա նցյալ փորձառության մեջ Աստված էր իրենց առաջնորդել, արտահայտված են Ուիլյամ Միլլերի խոսքերում. «Եթե ես նորից ապրեի իմ կյանքը՝ ունենալով [407] նույն վկայությունները, որ այն ժամանակ ունեի, ապա Աստծո և մարդկանց առջև ազնիվ լինելու համար ես կանեի նույնը, ինչ արել եմ»։ «Ես հուսով եմ, որ մաքրել եմ հանդերձներս մարդկանց արյունից։ Կարծում եմ, որ իմ ուժերի ներածին չափով կարողացել եմ ազատելինձ նրանց դատապարտության հանցանքից»։ «Թեև երկու անգամ հիասթափվել եմ,— գրում է Աստծո այս մարդը,— սակայն չեմ ընկել կամ հուսահատվել... Իմ հույոը Քրիստոսի գալստյան վրա առաջվա պես հաստատուն է։ Ես արել եմ միայն այն, ինչ երկարամյա հանդիսավոր մտորումներից հետո պարտքս եմ համարել։ Եթե սխալվել եմ, ապա դա եղել է իմ դրացիների նկատմամբ սիրո և Աստծո առջև պարտքիս գիտակցման պատճառով»։ «Մի բան ես հաստատ գիտեմ, որ քարոզել եմ միայն այն, ինչին հավա-տացել եմ, և Աստված ինձ հետ է եղել։ Նրա զորությունը դրսևորվել է շարժման մեջ, և շատ բարիք է արվել»։ «Հազարավորները ժամանակի վերաբերյալ մեր քարոզների շնորհիվ դրդվել են ուսումնասիրելու Սուրբ Գիրքը և հավատով ու Քրիստոսի արյան միջոցով հաշտվել են Աստծո հետ» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 256, 255, 277, 280, 281)։ «Ես երբեք չեմ ձգտել արժանանալ հպարտների հավանությանը, ոչ էլ վախեցել եմ, երբ աշխարհը խոժոռվել է։ Ես հիմա չեմ ջանա շահել նրանց բարեհաճությունը, ոչ էլ կչարաշահեմ իմ պարտականությունը՝ նրանց ատելությունը գրգռելու համար։ Ես երբեք իմ կյանքը չեմ հանձնի նրանց ձեռքը, ոչ էլ, հուսով եմ, կվախենամ այն կորցնել, եթե Աստված Իր բարի նախախնամությամբ այդպես որոշի» (Ջ. Ուայթ, Ու. Միլլերի կյանքը, էջ 315)։ GCA 370.2

Աստված չթողեց Իր ժողովրդին։ Նրա Հոգին առաջվա պես նրանց հետ էր, ովքեր հապճեպորեն չմերժեցին իրենց ընդունած լույսը և չդա-տապարտեցին ադվենտիստական շարժումը։ Եբրայեցիներին ուղղված թղթում քաջալերանքի ու նախազգուշացման խոսքեր կան այդ ճգնաժամի մեջ փորձվողների ու սպասողների համար. «Դեն մի՛ գցեք ձեր վստա-հությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Որովհետև համբերություն է պետք ձեղ, որ Աստծո կամքն անելով՝ խոստմունքը ստանաք։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ, և նա, որ գալու է, կգա և չի ուշանա։ Բայց արդարը հավատով կապրի, և եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ [408] քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատից ենք, որ մեր հոգիները փրկվեն» (Եբրայեցիս 10.35-39)։ GCA 371.1

Որ այս հորդորն ուղղված է վերջին օրերի եկեղեցուն, պարզորոշ երևում է Տիրոջ մոտալուտ գալուստը մատնանշող խոսքերից. «Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ, և նա, որ գալու է, կգա և չի ուշանա»։ Այստեղ նաև հստակ ակնարկ կա, որ թվացյալ հապաղում է լինելու, և որ Տերը կարծես թե ուշանալու է։ Այս խրատը հատկապես համապատասխան է այդ ժամանակվա ադվենտիստների փորձառությանը։ Ժողովուրդը, ում ուղղված են այս խոսքերը, իր հավատի նավաբեկության վտանգի մեջ էր։ Նրանք իրագործել էին Աստծո կամքը՝ հետևելով Նրա Հոգու և Նրա Խոսքի առաջնորդությանը, սակայն չհասկացան Նրա նպատակն իրենց անցյալ փորձառության մեջ, ոչ էլ տեսան ճանապարհն իրենց առջև. և նրանք գայթակղվեցին կասկածելու, թե արդյո՞ք Աստված էր առաջնորդել իրենց։ «Արդարը հավատով կապրի» խոսքն, ասես, հենց այս ժամանակի համար էր։ Երբ «կեսգիշերային աղաղակի» պայծառ լույսը շողում էր նրանց ճանապարհին, և նրանք տեսան մարգարեությունների կնիքը բացված, երբ արագորեն կատարվող նշանները վկայում էին, որ Քրիստոսի գալուստը մոտ է, նրանք քայլում էին, այսպես ասած, «նկատելի լույսի մեջ»։ Իսկ հիմա, հուսախաբ ու գլխիկոր, նրանք կարող էին կանգնել միայն հավատով առ Աստված և Նրա խոսքի հանդեպ։ Ծաղրող աշխարհն ասում էր. «Դուք խաբվել եք։ Թողեք ձեր հավատը և ասեք, որ ադվենտիստական շարժումը սատանայից է»։ Բայց Աստծո խոսքն ասում էր. «Եթե մեկը ետ քաշվի, իմ հոգին նրան չի հավանի»։ Ուրանալ իրենց հավատը և ժխտել Սուրբ Հոգու զորությունը, որն ուղեկցել էր պատգամին, հիմա կնշանակեր ետ քաշվել դեպի կործանում։ Նրանց խրախուսել էին անդրդվելի մնալ Պողոսի խոսքերը. «Դեն մի՛ գցեք ձեր վստահությունը», «համբերության է պետք ձեզ», «որովհետև, միայն մի քիչ ժամանակ էլ, և նա, որ գալու է, կգա և չի ուշանա»։ Նրանց միակ ապահով քայլն էր փայփայել այն լույսը, որ արդեն ստացել էին Աստծուց, ամուր կառչել Նրա իասստւմներին, շարունակել քննել Սուրբ Գիրքը և համբերությամբ սպասելու արթուն մնալ նոր լույս ստանալու համար։ GCA 371.2