ՄԵԾ ՊԱՅՔԱՐ
ԳԼՈՒԽ 21—ՄԵՐԺՎԱԾ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Քարոզելով երկրորդ գայստյան ուսմունքը՝ Ուիլյամ Միլլերն ու նրա ընկերները միայն մեկ նպատակ էին հետապնդում՝ արթնացնել մարդ-կանց՝ պատրաստվելու դատաստանին։ Նրանք ջանում էին հավա-տացյալ կոչվողների ուշադրությունը հրավիրել եկեղեցու ճշմարիտ հույսի և քրիստոնեական ավելի խորը փորձառություն ձեռք բերելու անհրաժեշտության վրա, և նրանք նաև աշխատում էին չվերածնվածներին դրդել անմիջապես ապաշխարելու և դառնալու Աստծուն։ «Նրանք չէին փորձում մարդկանց ներգրավել ինչ-որ աղանդի կամ կրոնական ուղղության մեջ։ Հենց այդ պատճառով էլ նրանք աշխատում էին բոլոր եկեղեցիների և հարանվանությունների մեջ՝ առանց միջամտելու նրանց ներքին եկեղեցական կամ կազմակերպչական գործերին»։ GCA 342.1
«Իմ բոլոր գործերում,— ասել է Միլլերը,— ես երբեք ցանկություն կամ միտք չեմ ունեցել որևէ նոր հարանվանություն ստեղծելու կամ մեկին մյուսից ավելի պաշտպանելու։ Ես մտածում էի օգնել բոլորին։ Ենթադ-րելով, թե բոլոր քրիստոնյաները ցնծությամբ կընդունեն Քրիստոսի գսղստյան հեռանկարը, և որ նրանք, ովքեր չէին համաձայնվի ինձ հետ, չեն սկսի ավելի քիչ սիրել այս ուսմունքն ընդունուլներին, ես չէի պատ-կերացնում, որ երբևէ կարիք կլինի առանձին ժողովների։ Իմ միակ նպա-տակն էր՝ մարդկանց կոչ անել դառնալու Աստծուն, տեղեկացնել աշ-խարհին գափք դատաստանի մասին և դրդել իմ մերձավորներին սրտի այնպիսի պատրաստության, որը նրանց ունակ կդարձներ խաղաղու-թյամբ դիմավորել իրենց Աստծուն։ Նրանց մեծամասնությունը, ովքեր դարձի էին եկել իմ ջանքերի շնորհիվ, միացան այս կամ այն եկեղեցուն» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 328)։ [376] GCA 342.2
Քանի որ նրա գործը նպաստում էր եկեղեցիների աճին, որոշ ժամա-նակ ծառայողներն ու կղերականները բարեհաճորեն էին նայում դրան։ Բայց երբ նրանք մերժեցին ադվենտիստական ուսմունքը և որոշեցին ճնշել դրա քարոզչությունը, նրանք ոչ միայն ամբիոններից ընդդիմացան դրան, այլև իրենց անդամներին արգելեցին մասնակցել այն (ժողովներին, որոնցում քարոզում էին երկրորդ գալստյան մասին, կամ նույնիսկ իրենց հույսի մասին խոսել եկեղեցու պաշտամունքի ժամանակ։ Այսպես, հավատացյալները հայտնվեցին մեծ փորձության և շփոթության մեջ։ Նրանք սիրում էին իրենց եկեղեցիները և որևէ ցանկություն չունեին առանձնանալու նրանցից, բայց տեսնելով, որ Աստծո խոսքի վկայությունը թաքցվում է, և իրենց զրկում են մարգարեությունները քննելու իրավունքից, զգացին, որ հավատարմությունն Աստծո հանդեպ արգելում էր իրենց՝ ենթարկվելու նրանց պահանջներին։ Նրանց, ովքեր ձգտում էին մերժել Աստծո խոսքի վկայությունը, նրանք այլևս չէին կարող համարել Քրիստոսի եկեղեցին՝ «ճշմարտության սյունն ու հաստատությունը»։ Ուստի, առանձնանալով իրենց նախկին եկեղեցուց, նրանք իրենց արդա-րացված զգացին։ 1844-ի ամռանը շուրջ հիսուն հազար հոգի լքեցին իրենց եկեղեցիները։ GCA 342.3
Մոտավորապես այդ ժամանակ Միացյալ Նահանգների եկեղեցի-ներից շատերում զգալի փոփոխություններ կատարվեցին։ Տարիներ շա-րունակ դրանք աստիճանաբար, բայց հաստատուն կերպով աշխարհիկ սովորություններ ու ավանդույթներ էին ներմուծել, և արդյունքում՝ նրանց հոգևոր կյանքը անկում էր ապրել, բայց այդ տարի երկրի գրեթե բոլոր եկեղեցիները հանկարծակի և կտրուկ անկում ունեցան։ Թեև թվում էր, թե ոչ ոք ի վիճակի չէ բացատրել պատճառը, փաստն ինքնին ակնհայտ էր և լայնորեն քննարկվում էր թե՛ մամուլում, թե՛ եկեղեցիներում։ GCA 343.1
Ֆիլադելֆիայի երեցականների ժողովում պ-ն Բարնսը՝ մի հայտնի մեկնաբանության հեղինակն ու քաղաքի առաջավոր եկեղեցիներից մեկի հովիվը, «ասաց, որ ինքը շուրջ քսան տարի ծառայության մեջ է եղել, և մինչև վերջին հաղորդությունը երբեք չի եղել, որ այդ արայաղության ժամանակ եկեղեցուն չմիանան մի քանի նորադարձներ։ Իսկ հիմա ոչ արթնացում կա, ո՜չ վերածնունդ, ո՛չ տեսանելի աճ շնորհի մեջ, և ոչ ոք չի գալիս իր դասերին՝ զրուցելու հոգու փրկության մասին։ Ձեռներեցության, առևտրի և արտադրության [377] զարգացման փայլուն հեռանկարների հետ միասին աճել է նաև աշխարհիկուրյունը։ Իրավիճակը նույնն է բոլոր հարանվանություններում» (Համայնքային օրագիր, 23 մայիսի, 1844)։ GCA 343.2
Նույն տարվա փետրվարին Օբերլինի քոլեջի դասախոս Ֆիննին ասել է. «Անհերքելի փաստ է, որ մեր երկրի բողոքական եկեղեցիներն, ընղհանուր առմամբ, կա՛մ հակակրանք, կա՛մ թշնամություն են ցուցաբե-րել դարի գրեթե բոլոր բարոյական բարեփոխումների հանդեպ։ Կան առանձին բացառություններ, որոնք, սակայն, բավական չեն ընդհանուր պատկերը փոխելու համար։ Ահա ես մի փաստարկ։ եկեղեցիներում նկատվում է վերածննդի գրեթե համատարած բացակայություն։ Ամբողջ երկրի կրոնական մամուփ վկայությամբ՝ ամենուրեք սարսափելիորեն խորը հոգևոր անտարբերության է տիրում... Գնալով եկեղեցու ավելի շատ անդամներ են նորաձևության գերիները դառնում, ամբարիշտների հետ միասին տրվում են անվայել հաճույքների, պարերի, խնջույքների և այլն... Բայց կարիք չկա երկարացնելու այս ցավոտ թեման։ Բավական է, որ ապացույցները շատանում և ծանրանում են մեր վրա՝ ցույց տալով, որ եկեղեցիներն, ընդհանուր առմամբ, ցավալիորեն այլասերվում են։ Նրանք շատ են հեռացել Փրկչից, Նա էլ նրանցից հետ է քաշվել»։ GCA 343.3
Մի հեղինակ «Կրոնական հեռադիտակ» ամսագրում վկայել է. «Մենք երբեք ականատես չենք եղել կրոնական այնպիսի համատարած անկման, ինչպես այսօր։ Եկեղեցին պետք է արթնանա և փնտրի այս դժբախտության պատճառը, քանզի յուրաքանչյուրի համար, ով սիրում է Սիոնը, սա իրոք դժբախտություն է։ Մտաբերելով, թե որքան «քիչ և հազվագյուտ» են իսկապես դարձի գալու դեպքերը, ինչպես նաև մեղավորների գրեթե աննախադեպ հանդգնությունն ու գռեհկությունը, մենք ակամա բացականչում ենք. «Մոռացե՞լ է Աստված Իր տրտմությու-նը, կամ փակվե՞լ է արդյոք շնորհի դոստ»։ GCA 344.1
Եկեղեցում առանց պատճառի այսպիսի իրավիճակ երբեք չի ստեղծվում։ Հոգևոր խավարը, որ պատել է ազգերին, եկեղեցիներին և անհատներին, ոչ թե նրանից է, որ Աստված քմահաճորեն նրանց գրկել է Իր շնորհից, այլ որ մարդիկ արհամարհում կամ մերժում են աստվածային լույսը։ Այս [378] ճշմարտության ցայտուն լուսաբանումն է հրեա ժողովրդի պատմությունը Քրիստոսի օրերում։ Նվիրվելով աշխարհին և մոռանալով Աստծուն ու Նրա Խոսքը՝ նրանց հասկացողությունը մթագնել էր, սրտերը՝ դարձել երկրային ու ցանկասեր։ Տգիտությունն էր պատճառը, որ նրանք մոլորվեցին Մեսիայի գալստյան հարցում, և իրենց հպարտությամբ ու անհավատությամբ էլ մերժեցին Փրկչին։ Նույնիսկ այդ ժամանակ էլ Աստված հրեա ազգին չգրկեց փրկության օրհնությունները ճանաչելու կամ դրանց մասնակից լինելու առավելությունից։ Բայց ճշմարտությունը մերժողները կորցրին երկնային պարգևը ստանալու ամեն ցանկություն։ Նրանք «խավարը լույս անվանեցին, իսկ լույսը՝ խավար», մինչև որ լույսը, որ նրանցում էր, դարձավ խավար... և որքա՜ն թանձր էր այդ խավարը։ GCA 344.2
Երբ բացակայում է կենդանի բարեպաշտության ոգին, սատանան միշտ նպատակ է հետապնդում, որ մարդիկ հետևեն կրոնի ձևերին։ Ավետարանը մերժելուց հետո հրեաները եռանդագին շարունակում էին պահել իրենց հին արարողությունները, խստորեն պաշտպանել իրենց ազգային բացառիկությունը, մինչդեռ հենց իրենք էլ չէին կարող չընդունել, որ արդեն զրկվել են Աստծո ներկայությունից։ Դանիելի մարգարեությունն այնքան հստակորեն էր մատնանշում Մեսիայի գալստյան ժամանակը և այնքան ուղղակիորեն կանխասում Նրա մահը, որ նրանք արգելեցին դրա ուսումնասիրությունը, և ռաբբիներն, ի վերջո, նզովեցին բոլորին, ովքեր կփորձեն հաշվարկել այդ ժամանակը։ Իսրայելի ժողովուրդն իր կուրությամբ ու անզեղջությամբ հետագա դարերի ընթացքում անտարբեր մնաց փրկության շնորհառատ առաջարկների հանդեպ՝ մերժելով երկնային լույսը, ավետարանի օրհնություններն ու հանդիսավոր, սոսկալի նախազգուշացումը։ GCA 344.3
Որտեղ էլ որ այս իրավիճակը կրկնվի, նույն հետևանքները կունենա։ Նա, ով ինքնակամ խեղդում է իր պարտքի զգացումը, որովհետև այն դեմ է իր հակումներին, ի վերջո կկորցնի ճիշտը սխալից տարբերելու ունակությունը։ Բանականությունը մթագնում է, խիղճը՝ անզգայանում, ու սիրտը՝ կկարծրանամ, և հոգին բաժանվում է Աստծուց։ Որտեղ որ աստվածային ճշմարտության լուրն արհամարհվում կամ մերժվում է, այնտեղ եկեղեցին պատվում է խավարով, հավատն ու սերը սառչում են, [379] և տարաձայնություններ ու օտարացում են առաջանում։ Եկեղեցու անդամներն իրենց հետաքրքրությունն ու ջանքերը կենտրոնացնում են աշխարհային բաների վրա, իսկ մեղավորներն ավելի են խստանում իրենց անզեղջության մեջ։ GCA 345.1
Հայտնություն 14-րդ գլխի աոաջին հրեշտակի պատգամը, ազդարարելով Աստծո դատաստանի ժամը և մարդկանց կոչ անելով վախենալ Նրանից և երկրպագել Նրան, նպատակ ուներ Աստծո ժողովրդին հետ պահել աշխարհի ապականիչ ազդեցությունից և արթնացնել նրան՝ տեսնելու իր աշխարհասիրությունն ու նահանջը։ Այս լուրն Աստծո նախազգուշացումն էր՝ ուղարկված եկեղեցուն, որը, եթե ընդունվեր, կվերացներ այն չարիքը, որ բաժանում էր նրան Իրենից։ Եթե նրանք ընդունեին երկնային լուրը՝ խոնարհեցնելով իրենց սրտերը Տիրոջ առաջ և անկեղծորեն ձգտելով պատրաստվել հանդիպելու Նրան, Աստծո Հոգին և զորությունը կդրսևորվեին նրանցում։ Եկեղեցին դարձյալ կհասներ միաբանության, հավատի և սիրո այն օրհնյալ վիճակին, որը գոյություն ուներ առաքյալների օրերին, երբ հավատացյալները «մեկ սիրտ ու մեկ հոգի» ունեին և «համարձակությամբ խոսում էին Աստծո խոսքը», երբ «Տերն ամեն օր փրկվողներին ավելացնում Էր եկեղեցուն» (Գործք 4.32,31,2.47)։ GCA 345.2
Եթե Աստծո ժողովուրդն ընդուներ այն լույսը, որ շողում Էր իր վրա Նրա Խոսքից, նա ձեռք կբերեր այն միաբանությունը, որի համար Քրիս-տոսն աղոթել Էր, և որն առաքյալը ներկայացնում Է որպես «Հոգու միաբանություն՝ խաղաղության կապով»։ «.Մեկ մարմին և մեկ Հոգի,— ասում Է նա,— ինչպես որ կանչվեցիք ձեր կոչման մեկ հույսի մեջ։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն» (Եփեսացիս 4.3-5)։ GCA 346.1
Սրանք էին այն օրհնությունները, որ ստացան ադվենտիստական լուրն ընդունողները։ Նրանք դուրս Էին եկել տարբեր հարանվանու-թյուններից, և նրանց միջե եղած պատնեշները հափն էին հավասարվել, դավանաբանական հակասությունները՝ վերացել, երկրային հազա-րամյակի հակաաստվածաշնչյան հույսր՝ թողնվել, երկրորդ գալստյանը վերաբերող սխալ պատկերացամներն ուղղվեցին, հպարտությունն ու աշխարհայնությունը անհետացան, սրտերը միաբանվեցին քաղցր ընկերակցության մեջ, և գերիշխեցին սերն ու ցնծությունը։ Եթե այս ուսմունքի [380] շնորհիվ կատարվեցին նման վափոխաթյուններ այն վտքրաթիվ մարդկանց մեջ, ովքեր ընդունել Էին այն, ապա նույնն Էլ տեղի կունենար բոլորի հետ, եթե բոլորն Էլ ընդունեին այն։ GCA 346.2
Բայց եկեղեցիներն, ընդհանուր առմամբ, չընդունեցին նախազգուշացումը։ Նրանց ծառայողները՝ որպես «Իսրայելի տան» պահապաններ, առաջինը պիտի նկատեին Հիսուսի գալստյան նշանները, սակայն թերացան սովորել ճշմարտությունը կամ մարգարեների վկայությունից, կամ Էլ ժամանակների նշաններից։ Երբ նրանց սրտերը լցվեցին աշխարհիկ հույսերով ու ձգտումներով, սերն առ Աստված և հավատը Նրա Խոսքի հանդեպ սառեցին, ու երբ ներկայացվեց ուսմունքը գալստյան մասին, դա միայն արթնացրեց նրանց նախապաշարումներն ու անհավատությունը։ Այն փաստը, որ լուրը հիմնականում քարոզվում Էր շարքային անդամների կողմից, ներկայացվեց որպես փաստարկ նրա դեմ։ Ինչպես անցյալում, Աստծո խոսքի պարզ վկայությանն ընդդիմացան այս հարցով. «Իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան»։ Տեսնելով, թե որքան դժվար է հերքել ապացույցները մարգարեական ժամանակաշրջաններից, շատերը հետ պահեցին մարդկանց մարգարեության ուսումնասիրումից՝ սովորեցնելով, թե մար-գարեական գրքերը կնքված են և չեն կարող հասկացվել։ Հազարավոր մարդիկ, ամբողջովին ապավինելով իրենց հովիվներին, հրաժարվեցին լսել նախազգուշացումը, իսկ մյուսները, որ թեև համոզվել էին ճշմարտության մեջ, չհամարձակվեցին բացևիբաց դավանել այն, որպեսզի «ժողովարանից դուրս չհանվեն»։ Լուրը, որն Աստված ուղարկել էր եկեղեցին վարձելու և մաքրելու համար, շատ հստակ կերպով ցույց տվեց բոլորին, թե որքան շատ էր նրանց թիվը, ովքեր սրտով ավելի կապված էին այս աշխարհի հետ, քան Քրիստոսի։ Երկիրն ավելի գրավիչ էր նրանց համար, քան երկնքի երանությունը։ Նրանք գերադասեցին լսել աշխարհիկ իմաստության ձայնր և երես թեքեցին սրտեր քննող ճշմարտության պատգամից։ GCA 346.3
Մերժելով աոաջին հրեշտակի նախագգտշացամր՝ նրանք հրաժար-վեցին այն միջոցներից, որոնք երկինքը նախատեսել էր իրենց վերածննդի համար։ Նրանք արհամարհեցին շնորհափ պատգամաբերին, ով կօգներ թողնելու Աստծուց իրենց բաժանող չարիք ները, և սկսեցին ավելի եռանդագին փնտրել աշխարհի րնկերակցաթյունր։ Ահա սա էր աշխարհասիրության, նահանջի և հոգևոր մահվան այն ահավոր վիճակի պատճառր, որ տիրում էր եկեղեցիներում 1844 թվականին։ [381] GCA 347.1
Հայտնություն 14-րդ գլխում առաջին հրեշտակին հետևում է երկրորդը՝ ազդարարելով. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոն մեծ քաղաքը, որով-հետև իր պոռնկության բարկության գինուց խմեցրեց բոլոր ազգերին» (Հայտնություն 14.8)։ «Բաբելոն» բստը ծագում է «բաբել»—ից, որ նշա-նակում է խառնաշփոթություն։ Սուրբ Գրքում այն գործածվում է կեղծ կամ նահանջած կրոնական մարմինները նկարագրելու համար։ Հայտ-նություն 17-րդ գլխում Բաբելոնը ներկայացված է որպես կին՝ մի կերպար, որով Աստվածաշնչում խորհրդանշվում է եկեղեցին։ Առաքինի կինը ներկայացնում է մաքուր եկեղեցին, անառակ կինը՝ ուխտադրուժ եկեղեցին։ GCA 347.2
Քրիստոսի և Նրա եկեղեցու միջև գոյություն ունեցող հարաբերությունների սրբազան ու տևական բնույթը Աստվածաշնչում ներկայացված է ամուսնական կապի միջոցով։ Տերն Իր ժողովրդին կապել է Իր հետ հանդիսավոր ուխտի միջոցով, ըստ որի՝ Նա խոստանում է լինել նրանց Աստվածր, իսկ նրանք խոստանում են լինել միմիայն Նրանը։ Նա ասում է. «Ես քեզ պիտի նշանեմ ինձ հավիտյան, և քեզ պիտի նշանեմ ինձ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությունով» (Ովսե 2.19)։ Եվ կրկին. «Ես ամուսնացել եմ քեզ հետ» (Երեմիա 3.14)։ Պողոսը նույնպես այդ խորհրդանիշն է օգտագործում Նոր Կտակարանում, երբ ասում է. «Ձեզ նշանեցի մի ամուսնու՝ որպես մի սուրբ կույս Քրիստոսին ներկայացնելու համար» (Բ Կորնթացիս 11.2)։ GCA 347.3
Եկեղեցու անհավատարմությունը Քրիստոսի հանդեպ, որ դադարեց վստահելու սիրել Նրան՝ թույլ տալով աշխարհասիրությանը՝ գրավելու իր սիրտը, նմանեցվում է ամուսնական խոստումի դրժմանը։ Իսրայելի մեղքը, որ Տիրոջից բաժանվեց, պատկերված է հենց այս խորհրդանիշով, իսկ Աստծո զարմանափ սերը, որը նրանք արհամարհել էին, ներկայացված է հուզիչ խոսքերով. «Երդում անելով՝ քեզ հետ ուխտ կապեցի, և. դու իմը եղար»։ «Դու շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։ Եվ քո գեղեցկության համբավը դուրս եկավ ազգերի մեջ, որովհետև նա կատարյալ եղավ իմ՝ քեզ վրա դրած վայելչությամբ... Բայց դու վստահեցիր քո գեղեցկությանը և շնացար քո անվան պատճառով»։ «Ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր [382] ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ով Իսրայելի տուն, ասում է Տերը», ինչպես «շնացող կինը», որ «իր մարդու փոխարեն ուրիշին է ընդունում» (Եզեկիել 16.8,13-15, 32, Երեմիա 3.20)։ GCA 347.4
Նոր Կտակարանը նույն լեզվով է դիմում քրիստոնյա կոչեցյալներին, ովքեր ավելի շատ աշխարհի ընկերակցությունն են որոնում, քան Աստծո բարեհաճությանը։ Հակոբոս առաքյալն ասում է. «Շնացողներ, չգիտե՞ք, որ սեբն աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ։ Արդ ով որ կամենա աշխարհին բարեկամ լինել, իր անձն Աստծուն թշնամի կդարձնի» (Հակոբոս 4.4)։ GCA 348.1
Հայտնություն 17-րդ գփւի կինը՝ Բաբելոնը, «ծիրանի և կարմիր էր հագած, Ա զարդարված էր ոսկով, մարգարիտներով ու թանկարժեք քարերով, իր ձեռքին՝ ոսկե բաժակ, որը փ էր գարշություններով ու իր պիղծ պոռնկությամբ։ Եվ նրա ճակատին մի անուն կար գրված. Խորհուրդ մեծ Բաբելոն՝ երկրի պոռնիկների և գարշելիների մայրը»։ Մարգարեն ասում է. «Տեսա կնոջը՝ հարբած սրբերի արյունով և Հիսուսի վկաների արյունով»։ Այնուհետև ասվում է, որ Բաբելոնը «մեծ քաղաք է, որ թագավորում է երկրի թագավորների վրա» (Հայտնություն 17.4-6, 8)։ Իշխանությունը, որը դարեր շարունակ բռնացել է քրիստոնեական աշխարհի միապետների վրա, Հռոմն է։ Ծիրանին ու կարմիրը, ոսկին, մարգարիտներն ու թանկարժեք քարերը ցայտուն կերպով պատկերում են Հռոմի ամբարտավան աթոռի ավելի քան արքայական շքեղությունն ու ճոխությունը։ Եվ ուրիշ ոչ մի իշխանություն հնարավոր չէ այդպիսի ճշտությամբ նկարագրել՝ որպես «հարբած սրբերի արյունով», ինչպես այն եկեղեցին, որն այնքան դաժանորեն հալածե| է Քրիստոսի հետևորդներին։ Բաբելոնը մեղադրվում է նաև «երկրի թագավորների» հետ իր անօրինական կապի մեջ։ Տիրոջից հեռանալով և հեթանոսներին դաշնակցելով Էր, որ հրեական եկեղեցին դարձավ պոռնիկ։ Եվ Հռոմը, նույն ձևով իրեն ապականելով աշխարհիկ իշխանությունների օգնությանը դիմելու միջոցով, նույն դատապարտությունն է ընդունում։ GCA 348.2
Բաբելոնը նկարագրված է որպես «երկրի պոռնիկների ու գարշելի-ների մայր»։ Նրա դուստրերը պիտի որ այն եկեղեցիները լինեն, որոնք հարում են նրա ուսմունքին ու ավանդույթներին, հետեում են նրա օրի-նակին՝ զոհաբերելով [383] ճշմարտությունն ու Աստծո հավանությունը՝ ապօրինի դաշինքի մեջ մտնելու աշխարհի հետ։ Հայտնություն 14-րդ գլխի լուրը, որն ազդարարում է Բաբելոնի անկումը, պետք է վերաբերի կրոնական այն մարմիններին, որոնք մի ժամանակ մաքուր են եղել, իսկ հեստ՝ ապականվել։ Քանի որ այս լուրը հետեում է դատաստանի մասին նախազգուշացմանը, այն պետք է հռչակվի վերջին օրերին, դրա համար էլ չի կարող վերաբերել միայն Հռոմի եկեղեցուն, քանզի այդ եկեղեցին դարեր շարունակ ընկած վիճակում է եղել։ Բացի այդ, Հայտնություն 18-րդ գլխում Աստծո ժողովրդին կոչ է արվում դուրս գալ Բաբելոնից։ Այս տեքստի համաձայն՝ Աստծո ժողովրդի մեծ մասը դեռ Բաբելոնում է։ եվ կրոնական ո՞ր մարմիններում հիմա պետք է գտնվի Քրիստոսի հետևորդների մեծ մասը։ Անկասկած, բողոքական հավատը դավանող տարբեր եկեղեցիներում։ Իրենց ստեղծման ժամանակ այս եկեղեցիներն անձնվիրաբար կանգնեցին հանուն Աստծո և ճշմարտության, և Նրա օրհնությունը նրանց հետ էր։ Նույնիսկ անհավատ աշխարհը ստիպված էր ճանաչել ավետարանի սկզբունքներն ընդունելու բարերար արդյունքը։ Իսրայեփն ուղղված մարգարեի խոսքով՝ «Քո գեղեցկության համբավը դուրս եկավ ազգերի մեջ, որովհետև այն կատարյալ եղավ իմ՝ քեզ վրա դրած վայեւչությամբ, առում է Տերը»։ Բայց այս եկեղեցիները քայքայվեցին այն նույն մեղսավոր հակումների հետևանքով, որ Իսրա— յեփ անեծքն ու կործանումը դարձան՝ ամբարիշտներին ընդօրինակելը և նրանց մտերմությունը շահելը։ «Դու վստահեցիր քո գեղեցկությանը և շնացար քո անվան պատճառով» (Եզեկիել 16.14,15)։ GCA 349.1
Բողոքական շատ եկեղեցիներ հետևում են Հռոմի օրինակին և ապօրինի դաշինքի մեջ են մտնում «երկրի թագավորների» հետ և աշ-խարհիկ կառավարությունների հետ իրենց հարաբերություններով ստեղ-ծում են պետական եկեղեցիներ ու այլ հարանվանություններ՝ որոնելով աշխարհի բարեհաճությունը։ Եվ «Բաբելոն» կամ «խառնաշփոթություն» բառը շատ տեղին է վերագրել այդ եկեղեցիներին, որոնք պնդում են, թե իրենց ուսմունքը հիմնված է Աստվածաշնչի վրա, բայց բաժանված են գրեթե անթիվ աղանդների՝ իրար խիստ հակասող դավանանքներով ու տեսություններով։ GCA 349.2
Բացի աշխարհի հետ հանցավոր կապից, Հռոմից առանձնացած եկեղեցիներին բնորոշ են նաև նրա մյուս հատկանիշները։ [384] GCA 350.1
Կաթոլիկ մի հեղինակ իր աշխատության մեջ պնդում է, որ «եթե Հռոմի եկեղեցին սրբերի իր պաշտամունքով, երբևէ մեղավոր լիներ կռապաշտության մեջ, ապա նրա դուստրը՝ անգլիկան եկեղեցին, նույն մեղքի մեջ է, քանի որ Մարիամին նվիրված տասը եկեղեցիներ ունի և ընդամենը մեկ եկեղեցի՝ նվիրված Քրիստոսին» (Ռիչարդ Չալոներ, Խրատ կաթոլիկ քրիստոնյային, Նախաբան, էջ 21,22)։ GCA 350.2
Դոկտոր Հոպկինսն իր «Հազարամյայի մասին» տրակտատում հայտարարում է. «Որևէ հիմք չկա ենթադրելու, թե հակաքրիստոնեական ոգին ու գործերը բնորոշ են միայն Հռոմի եկեղեցուն։ Նեոի ոգին մեծապես իշխում է նաև բողոքական եկեղեցիներում, որոնք լիովին բարեփոխված չեն... ապականությունից ու ամբարշտությունից» (Սամուել Հոպկինս, Աշխատություններ, հ. 2, էջ 328)։ GCA 350.3
Հռոմից եբեցական եկեղեցու տարանջատման վերաբերյալ դոկտոր Գաթրին գրում է. «Երեք հարյուր տարի առաջ մեր եկեղեցին դուրս եկավ Հռոմի դարպասներից՝ բացված Աստվածաշունչն իր դրոշի վրա և «Քննեցեք Գրքերը» նշանաբանով»։ Այնուհետև նա մի խորիմաստ հարց է տալիս. «Արդյո՞ք նա մաքուրղուբս եկավ Բաբելոնից »(Թոմաս Գաթրի, Ավետարանը Եզեկիելի գրքում, էջ 237)։ GCA 350.4
«Անգլիկան եկեղեցին,— ասում է Սփերջենը,— կարծես ամբողջովին կուլ է գնացել ծեսերին, բայց նրանից առանձնացածներն էլ լիովին ազատ չեն փիլիսոփայական անհավատությունից։ Ումից որ մենք շատ բան էինք սպասում, մեկը մյուսի ետևից երես են թեքում հավատի հիմքերից։ Նորից ու նորից ես տեսնում եմ, որ Անգլիայի սիրտն ամբողջովին ծակծկված է դատապարտելի անհավատությամբ, որը դեռ համարձակվում է ամբիոն բարձրանալ և իրեն քրիստոնյա կոչել»։ GCA 350.5
Ինչի՞ց ծագեց այս մեծ ուխտադրժությունը։ Ինչպե՞ս եկեղեցին առաջին անգամ հեռացավ ավետարանի պարզությունից։ Պատասխանը մեկն է՝ հեթանոսների սովորությունները ներմուծելով, որպեսզի նրանք ավելի հեշտ ընդունեն քրիստոնեությունը։ Պողոս առաքյալը գրել է, որ նույնիսկ իր օրերում «Անօրենության խորհուրդն արդեն զորանում է» (Բ Թեսաղոնիկեցիս 2.7)։ Քանի դեռ կային առաքյալները, եկեղեցին պահպանում էր համեմատական մաքրություն։ Բայց «երկրորդ դարի վերջին եկեղեցիների մեծ մասր նոր ձև ընդունեց, սկզբնական պարզու-թյունն [385] անհետացավ, և ծեր աշակերտների մահից հետո նրանց զա-վակները, նորադարձների հետ միասին... աննկատելի փոփոխություն- ներ մտցրին» (Ռոբերտ Ռոբինսոն, Եկեղեցական հետազոտություններ, գլ. 6, պարբ. 17, էջ 51)։ Անդամների թիվն աճեցնելու նպատակով քրիստոնեական հավատի վեհ չափանիշն իջեցվեց, և արդյունքում «հեթանոսական հեղեղը ներխուժեց եկեղեցի՝ իր հետ բերելով իր սովորույթները, ծեսերն ու կուռքերը» (Գավացցի, Դասախոսություններ, էջ 278)։ Երբ քրիստոնեական կրոնը ձեռք բերեց աշխարհի բարեհաճությունն ու աջակցությունը, այն ձևականորեն ընդունվեց հազարավորների կողմից, բայց արտաքուստ երևալով քրիստոնյա՝ շատերն «էությամբ հեթանոսներ մնացին և գաղտնաբար երկրպագում էին իրենց կուռքերին» (Նույն տեղում, էջ 278)։ GCA 350.6
Չկրկնվե՞ց արդյոք նույն բանը իրենց բողոքական համարող գրեթե բոլոր եկեղեցիներում։ Երբ ճշմարիտ բարենորոգման ոգով լցված հիմնադիրները մահացան, նրանց հետնորդները ելան և «փոփոխություններ մտցրին»։ Կուրորեն կառչելով իրենց հայրերի դավանանքին և հրաժարվելով ընդունել որևէ այլ ճշմարտություն, բացի նրանից, որ իրենց արդեն հայտնի էր, բարենորոգիչների զավակները զգալիորեն հեռացան իրենց հայրերի թողած խոնարհության, անձնուրացության ու բարեպաշտության օրինակից։ Այսպիսի ճանապարհով «սկզբնական պարզությունն անհետանում է»։ Աշխարհիկ հեղեղը լցվում է եկեղեցի՝ «իր հետ բերելով իր սովորույթները, ծեսերն ու կուռքերը»։ GCA 351.1
Ավա՜ղ, ի՜նչ ահավոր չափերի է հասել Քրիստոսի այսպես կոչված հետևորդների բարեկամությունն աշխարհի հետ, որը «թշնամություն է Աստծո դեմ»։ Որքա՜ն են հեռացել քրիստոնեական աշխարհի ճանաչված եկեղեցիները խոնարհության, ինքնուրացության, պարզության ու բարեպաշտության աստվածաշնչյան չափանիշից։ Խոսելով դրամի ճիշտ օգտագործման մասին՝ Ջոն Ուեսլին ասել է. «Այդ թանկագին պարգևի ոչ մի մասը մի վատնեք աչքի ցանկությունը բավարարելու համար՝ ավելորդ կամ թանկարժեք հագուստով և անիմաստ զարդերով։ Դրա ոչ մի մասը մի՛ վատնեք ձեր տներն արտասովոր ձևով զարդարելու, ավելորդ կամ թանկարժեք կահույքի, արժեքավոր նկարների և ոսկեզօծման վրա... Ոչ մի ծախս մի՛ արեք կյանքի հպարտությունը բավարարելու և մարդկանց հիացմունքին կամ գովասանքին արժանանալու նպատակով... Քանի դեռ ծառայում ես ինքդ քեզ, մարդիկ քո մասին լավ կարծիք կունենան։ Քանի դեռ «ազնիվ ծիրանի ու քեֆեր» ես հագնում և ամեն օր «ճոխ քեֆեր» [386] ես անում, շատերն, անկասկած, կգովեն քո նրբաճաշակությունը, առատաձեռնությունն ու հյուրասիրությունը։ Բայց նրանց ծափահարությունը մի գնիր այդքան թանկ գնով։ Ավելի ձգտիր այն պատվին, որն Աստծուց է» (Ջոն Ուեսլի, Աշխատություններ, Քարոզ 50, «Դրամի օգտագործումը»)։ Բայց մեր օրերի շատ եկեղեցիներում այս խրատն անտեսվում է։ GCA 351.2
Կրոնի դավանումը լայնորեն տարածված է աշխարհում։ Իշխանավորները, քաղաքական գործիչները, իրավաբանները, գիտնականներն ու առևտրականները միանում են եկեղեցուն՝ ձեռք բերելու հասարակության հարգանքն ու վստահությունը, և առաջ են տանում իրենց աշխարհիկ շահերը։ Այսպես, իրենց քրիստոնյա ձևացնելով՝ նրանք փորձում են թաքցնել իրենց բոլոր անարդար գործերը։ Կրոնական տարբեր մարմիններ, զորացած այս մկրտված աշխարհայինների հարստությամբ և ազդեցությամբ, ձգտում են ավելի մեծ ճանաչում ու հովանավորություն ձեռք բերել։ Գլխավոր փողոցների վրա կանգնեցվում են հոյակերտ, շքեղորեն զարդարված եկեղեցիներ, իսկ երկրպագուները թանկարժեք ու նորաձև զգեռտներ են կրում։ Բարձր աշխատավարձ է վճարվում տաղանդավոր ծառայողին՝ ժողովրդին զվարճացնելու և գրավելու համար։ Նրա քարոզները չպետք է դիպչեն մարդկանց հայտնի մեղքերին, այլ պիտի փափուկ ու հաճելի լինեն աշխարհասեր ականջների համար։ Այսպես բարձրաշխարհիկ մեղավորները գրանցվում են եկեղեցական գրքերում, և նրանց բարձրաշխարհիկ մեղքերը քողարկվում են բարեպաշտության քողի տակ։ GCA 352.1
Մեկնաբանելով քրիստոնյա կոչեցյալների ներկա վերաբերմունքը աշխարհի հանդեպ՝ մի հայտնի աշխարհիկ ամսագիր գրում է. «Աննկատելիորեն եկեղեցին զիջել Լ ժամանակի ոգուն՝ ընդունելով ժամանակակից կարիքներին հարմւսրեցված երկրպագության ձևեր»։ «Եկեղեցին այժմ օգտագործում է բոլոր միջոցները, որոնցով կրոնը կարելի է իրոք գրավիչ դարձնել»։ Նյա Յորքի «Ինդիփենդենթը» մեթոդիզմի մասին այսպես է գրում. «Բարեպաշտներին անհավատներից բաժանող սահմա-նագիծը աստիճանաբար ջնջվում է, և երկու կողմից էլ եռանդուն մարդիկ ամեն ինչ անում են իրենց գործելաոճի և հաճույքների միջև եղած ամեն տարբերության վերացնելու համար»։ «Կրոնի ժողովրդականությունը գնալով ավելի է մեծացնում նրանց թիվը, ովքեր փափագում են դրա արտոնությունները՝ առանց ուղղակիորեն կատարելու դրա պահանջ-ները»։ [387] GCA 352.2
Հովարդ Քրոսբին ասում է. «Մենք խորապես անհանգռտացած ենք, որ Քրիստոսի եկեղեցին այդպես քիչ է արդարացնում իր Տիրոջ մտադրությունները։ Ինչպես անցյալում հրեաները թույլ տվեցին, որ մտերմությունը կռապաշտ ազգերի հետ Աստծուց գողանա իրենց սրտե- րը…այնպես էլ այսօր Քրիստոսի եկեղեցին անհավատ աշխարհի հետ իր կեղծ ընկերակցությամբ հրաժարվում է բարեպաշտ կյանքի աստվածային սկզբունքներից և հանձնվում է աստվածամերժ հասարակության հաճախ բարետես, բայց քայքայիչ սովորույթներին՝ օգտագործելով փաստարկներ և գալով եզրահանգումների, որոնք օտար են Աստծո հայտնությանը և թշնամի շնորհի մեջ աճելուն» (Առողջ քրիստոնյա, Կոչ եկեղեցուն, էջ 141,142)։ GCA 352.3
Աշխարհիկության և զվարճասիրության այս հոսանքի մեջ ինքնուրացությունն ու անձնազոհությունը հանուն Քրիստոսի գրեթե ամբողջովին կորել է։ «Որոշ տղամարդիկ և կանայք, ովքեր հիմա ակտիվ են մեր եկեղեցիներում, մանկության տարիներին սովորել են որոշ բաներից զրկվել, որպեսզի կարողանան ինչ-որ բան տալ կամ անել հանուն Քրիստոսի»։ Բայց «եթե միջոցների պակաս զգացվի այսօր... ոչ ոքի կոչ չես անի ընծայելու։ 0՜, ոչ։ Միայն տոնավաճառներ, պատկերասրահներ, կատակերգություններ, հնաոճ ընթրիքներ, ցանկացած բան ժողովրդին զվարճացնելու համար»։ GCA 353.1
Ուիսքոնզինի նահանգապետ Ուոշբորնը իր ամենամյա ոպերձում 1873 թ. հունվարի 9-ին ասել է. «Երևի պետք է ինչ-որ օրենք ընդունել այն հաստատությունները փակելու համար, որտեղ թղթախաղ են սո-վորեցնում։ Դրանք ամենուրեք են։ Նույնիսկ եկեղեցին էլ, թեև հաճախ անգիտակցաբար, երբեմն կատարում է սատանայի գործը։ Բարեգոր-ծական համերգները, վիճակախաղերը և այլ միջոցառումներ, որոնք կազմակերպվում են երբեմն բարի, բայց ավելի հաճախ ոչ այնքան ազնիվ նպատակներով, խորամանկ հնարքներ են դրամ շահելու՝ առանց որևէ ջանքի։ Ոչինչ այնքան այլասերալ ու ապականիչ ազդեցություն չի թողնում, հատկապես երիտասարդների վրա, որքան առանց աշխատան-քի դրամ կամ ունեցվածք ձեռք բերելը։ Եթե այս բախտախաղերի մեջ ներգրավված հարգարժան մարդիկ իրենց խիղճը հանգստացնում են այն մտքով, որ դրամը բարի նպատակների է ծառայելու, ապա զարմանալի չէ, որ նահանգի երիտասարդությունը հաճախ ընկնում է սովորությունների մեջ, որոնք, անկասկած, այդ վտանգավոր մոլախաղերի անխուսափելի հետևանքն են։ [388] GCA 353.2
Աշխարհին նմանվելու ոգին ներխուժում է եկեղեցիները քրիստո-նեական ողջ աշխարհում։ Լոնդոնում Ռոբերթ Աթկինսն իր քարոզում պատկերել է Անգլիայում տիրող հոգևոր անկման մռայլ տեսարանը. «Իսկական արդարները չքանում են երկրից, և ոչ մեկի հոգը չէ։ Այսօրվա հավատացյալ կոչեցյալները, ցանկացած եկեղեցում, աշխարհասերներ են, աշխարհին նմանվողներ, հարմարություն սիրողներ և փառքի ձգտողներ։ Նրանք կանչված են Քրիստոսի հետ տառապանքներ կրելու, բայց խուսափում են նույնիսկ նախատինքից... «Նահանջ, նահանջ, նահանջ»,— գրված է յուրաքանչյուր եկեղեցու ճակատամասին, ու եթե նրանք իմանային, եթե գիտակցեին դա, կարող էին դեռ հույս ունենալ, բայց, ավա՜ղ, նրանք բացականչում են. «Մենք հարուստ ենք, հարստացել ենք և ոչ մի բանի կարիք չունենք» (Երկրորդ գալստյան գրադարան, տրակտատ N 39)։ GCA 353.3
Մեծագույն մէտքը, որի մեջ Բաբելոնը մեղադրվում Է, այն Է, որ նա «իր պոռնկության բարկության գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։ Այս հարբեցնող բաժակը, որը նա աշխարհին առաջարկում Է, այն կեղծ ուս-մունքներն են, որ նա ընդունել Է երկրի մեծամեծերի հետ ունեցած իր ապօրինի կապի հետևանքով։ Բարեկամությունն աշխարհի հետ ապա-կանում Է նրա հավատը, իսկ նա Էլիր հերթին ապականիչ ազդեցություն է գործում աշխարհի վրա՝ սովորեցնելով ուսմունքներ, որոնք հակասում են Սուրբ Գրքի պարզ խոսքերին։ GCA 354.1
Հռոմը ժողովրդից թաքցրեց Աստվածաշունչը և պահանջեց, որ դրա փոխարեն բոլորն ընդունեն իր ուսմունքը։ Բարենորոգման նպատակն էր՝ մարդկանց վերադարձնել Աստծո խոսքը։ Բայց չափից ավելի ճիշտ չէ՞ արդյոք, որ եկեղեցիներն այսօր մարդկանց սովորեցնում են ավելի հավատալ իրենց դավանանքին ու եկեղեցու ուսմունքին, քան Սուրբ Գրքին։ Չարլզ Բիչերը բողոքական եկեղեցիների մասին ասում է. «Նրանք ընկրկում են իրենց հավատամքի դեմ ասված ամեն մի կտրուկ խոսքից ճիշտ այնպես, ինչպես սուրբ հայրերը կընկրկեին սրբերին ու նահատակներին պաշտելու սովորության դեմ ասված կոշտ իտսքից։ Բողոքական ավետարանական հարանվանություններն այնպես են կապվել մեկը մյուսի հետ և հենց իրենց ձեռքերը կապկպել, որ նրանցից և ոչ մեկում մարդը չի կարող քարոզիչ դառնալ, եթե Ասավածաշնչից բացի որևէ այլ գիրք [389] չընդունի... Որևէ չափազանցություն չկա այն խոսքում, որ դավանանքի աժն այսօր, թեև ավելի նրբորեն, սկսում է արգելել Աստվածաշունչը նույնքան հաստատապես, որքան արել է Հռոմը» (Քարոզ «Աստվածաշունչը ինքնին հավատամք է», Ֆորթ Ուեյն, Ինդիանա, 22 փետրվարի, 1846 թ.)։ GCA 354.2
Հենց որ հավատարիմ ուսուցիչները պարզաբանում են Աստծո խոսքը, հայտնվում են ուսյալ մարդիկ՝ ծառայողներ, ովքեր իըենց Սուրբ Գրքի մասնագետ են համարում և ողջամիտ վարդապետությունը պար-սավում են որպես հերձվածողություն և հետաքրքրվողներին հետ են պա- հում ճշմարտությունից։ Եթե աշխարհն անհուսալիորեն հարբած չլիներ Բաբելոնի գինուց, ապա հազարավորները կհամոզվեին ու դարձի կգային Աստծո խոսքի պարզ, անվիճելի ճշմարտություններից։ Բայց կրոնական հավատն այնքան խճճված ու հակասական է թվում, որ ժողովուրդը չի կողմնորոշվում, թե ինչն ընդունի ււրպես ճշմարտություն։ Աշխարհի անզեղջության մեղքն ընկած է եկեղեցու դռան մոտ։ GCA 354.3
Հայտնություն 14-րդ գլխի երկրորդ հրեշտակի լուրն առաջին անգամ քարոզվեց 1844 թ. ամռանը։ Այդ ժամանակ այն ավելի ուղղակիորեն վերաբերում էր եկեղեցիներին ՄիացյալՆահանգներում, որտեղ դատաստանի մասին նախազգուշացումն ամենից ավելի լայնորեն է հնչել ու գլխավորապես մերժվել, և որտեղ ամենից ավելի արագ են եկեղե-ցիներն անկում ապրել։ Բայց երկրորդ հրեշտակի լուրն իր լիակատար իրականացումը չգտավ 1844-ին։ Եկեղեցիներն այն ժամանակ բարոյա-պես ընկան ադվենտիստական լուրը մերժելու հետևանքով, բայց այդ անկումը լիակատար չէր։ Շարունակելով մերժել իրենց ժամանակի հա-մար նախատեսված հատուկ ճշմարտությունները՝ նրանք ավելի ու ավելի ցած ընկան։ Բայց դեռ չի կարելի ասել, որ «Ընկա՜վ Բաբելոնը... որովհետև իր պոռնկության բարկության գինուց խմեցրեց բոլոր ազգերին»: Նա դեռ չի ստիպել բոլոր ազգերին այդ անելու։ Աշխարհին նմանվելու և սրտեր քննող ներկա ճշմարտությունների հանդեպ անտարբերության ոգին դեռ գոյություն ունի և ներթափանցել է քրիստոնեական բոլոր երկրների բողոքական եկեղեցիները։ Երկրորդ հրեշտակի հանդիսավոր և ահազդու մեղադրանքը վերաբերում է նաև նրանց։ Բայց ուրացության գործը դեռես չի հասել իր գագաթնակետին։ GCA 355.1
Աստվածաշունչը հայտնում է, որ Տիրոջ գալուստից առաջ սատանան գործելու է «ամեն զորությամբ և սուտ նշաններով ու հրաշքներով [390] և անիրավության ամեն խաբեությունով», և նրանք, ովքեր «չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն», կթողնվեն՝ ընդունելու «մոլորության ներգործություն, որ հավատան ստության» (Բ Թեսա-ղոնիկեցիս 2.9— 11)։ Մինչև սա տեղի չունենա, և եկեղեցին քրիստոնեական բոլոր երկրներում ամբողջովին չմիանա աշխարհին, Բաբելոնի անկումը վերջնական չի լինի։ Փոփոխությունն արդեն ընթացքի մեջ է, բայց Հայտնություն 14.8-ի լիակատար իրականացումը դեռ ապագայում է։ GCA 355.2
Չնայած Բաբելոնը կազմող եկեղեցիները հոգևոր խավարում են և օտարացած Աստծուց, Քրիստոսի ճշմարիտ հետևորդների մեծ մասը դեռ գտնվում է նրանցում։ Այդ մարդկանցից շատերը երբեք չեն լսել հատուկ ճշմարտությունները ներկա ժամանակի համար։ Քիչ չեն այն- պիսիք,ովքեր դժգոհ են իրենց ներկա վիճակից և ծարավ են ավելի պարզ լույսի։ Նրանք իզուր նայում են Քրիստոսի պատկերին այն եկեղեցիներում, որոնց հարում են։ Երբ այղ եկեղեցիներն ավելի ու ավելի հեռանան ճշմարտությունից և ավելի սերտորեն կապվեն աշխարհի հետ, տարբերությունը երկու խմբերի միջև ավելի ակնհայտ կդառնա և ի վերջո կհասցնի տարանջատման։ Կգա ժամանակ, երբ նրանք, ովքեր Աստծուն սիրում են ամենից ավելի, այլևս չեն կարողանա կապված մնալ նրանց հետ, ովքեր «ավելի ցանկասեր են, քան աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ու-րացել են»։ GCA 355.3
Հայտնություն 18-րղ գըսխը մատնանշում է այն ժամանակը, երբ Հայտնություն 14.6-12 եռակի նախազգուշացումը մերժելու հետևանքով եկեղեցին լիովին կհայտնվի այն վիճակում, որ կանխատեսված է երկրորդ հրեշտակի կողմից, և Բաբելոնում գտնվող Աստծո ժողովրդին կոչ կարվի բաժանվելու նրանից։ Սա վերջին լուրն է, որ երբևէ պետք է տրվի աշխարհին, և այն կկատարի իր գործը։ Երբ նրանք, ովքեր «չհավատացին ճշմարտությանը, այլ հավանեցին անօրենությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 2.12), կթողնվեն՝ ընդունելու սաստիկ մոլորությունը և կհավատան ստի, այդ ժամանակ ճշմարտության լույսը կողողի բոլորին, ում սրտերը բաց են այն ընդունելու համար, և Բաբելոնում մնացած Տիրոջ բոլոր զավակները կընդունեն այս կոչը. «Դուրս եկ դրանից, ով իմ ժողովուրդ» (Հայտնություն 18.4)։ GCA 356.1